Your research : 172 Results for սիր

Entries' title containing սիր : 231 Results

Definitions containing the research սիր : 306 Results

Փսիաթին

s.

small mat;
tissue of rushes.

• «փոքր խսիր» Վրք. հց. բ. 455։ = Յն. φιαϑιον որ նախորդի նուազականն է։-Հիւբշ. 387։


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• (ի հլ. ըստ Ոսկ. մ. ա. 4 մարդա-պայքաղից. յետնաբար ի-ա հլ.) «արու այծ, նոխազ» ՍԳր. Մանդ. Անյ. պորփ. որից քաղակ «փոքրիկ նոխազ» Թր. քեր. եղջե-րուաքաո «կէսը եղջերու և կէսը այծ՝ մտա-ցածին մի կենդանի» Եղիշ. հրց. 52, Անյ. աորփ. Սահմ. Վահր. երրդ. էջ 165. փղա-քաղ, ուղտաքաղ Մագ. թղ. 232, քաղեան «նոխազներ» Մագ. այծքաղ Օր. ժդ. 5 կամ այծաքաղ Վեցօր. 192. մարդապայքաղ Ոսկ. մ. ա. 4. վիշապառիւծ քաղ Ոսկ. Կո-ղոս. 602-4. նաև Պայապիս Քաղեայ յա-տուկ անունը՝ որ տե՛ս Պայ բառի տակ։-Նոյն քաղ բառն է դարձեալ, որ «անասնոց խառնք» նշանակութեամբ գործածուած է Եփր. մատ. Բ. էջ 305. «Եկի հասի ի վերայ քոյ և տետի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո և ժամ քողաց քոց» (հմմտ. Եզեկ. ժզ. 8 Տեսի զքեզ, զի հատեալ էր ժամանակ քո և ժամանակ խախտողաց քոց, եբր. [hebrew word] dōdīm «սիրոյ, կրից, տռփանաց»), որից էլ յառաջացել է քաղոց ամտանունը, իբր «ա-նասնոց խառնից ամիսը» (Աճառ. Նոր բա-ռեր հ. մատ. Բ. 279)։ Վերջապէս նոյն բա-ռըն է աքաղ «ոչխարների զուգաւորութիւն, խառնք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Վստկ. 216. «Թէ զխոտն՝ զոր հովուի բիր կոչեն, խառնես և տաս, շատ աքաղ տայ առնել որձացն և իգացն. և քօշին և մաքւոյն միապէս է»։ Բառիս ստուգութիւնը կասկա-ծելի է սակայն, որովհետև հատուածի վեր-նագիրն է. «Վասն վազեցնելոյ և ի փաղ գալոյ (մերձաւորիլ)». փաղ և աքաղ կարող էին ձևով շփոթուիլ. այլուստ ստուգելու պէտք կայ։


Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։


Կսկուծ

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


Շողոքորթ

• ԳՒՌ.-Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։