to make, to do, to form, to produce, to compose, to fabric, to operate, to act, to render, to commit, to effectuate, to execute, to cause;
— յոչնչէ, to create;
— վերստին, to remake;
կին —, to marry;
ատելի —, to make odious;
բարւոք չարւոք առնէք, you do well, — ill;
բարի՝ չարիս՝ վնաս — ումեք, to do good, ill, wrong to some one;
ինչ ոչ արարի քեզ, I have done nothing to you;
զի՛նչ — իցէ զայս, what to do with that ? չգիտեմ որպէս —, I do not know how to do that;
չգիտեմ զի՛նչ —, I know not what to do;
ձայն — հաւուց, the singing of birds;
— ողջակէղ, to sacrifice, to immolate;
խնդիր, մոռացումն, յիշատակ, ծառայութիւն, զյարձակումն, դատաստան, վախճան —, to seek;
to forget;
to remember;
to serve;
to assail;
to judge;
to finish or end.
կր. առնիմ, արարայ - ποιέω, πράσσω, πράττω, κτίζω. ago, facio, fabrico եւ այլն. Գործել (որպէս թէ առնաբար, արիաբար). ներգործել. պատճառել զլինելն իրիք. կազմել. կերտել. շինել. կատարել գործով. ընել. էթմէք. իթմէք. էյլէմէք. իշլէմէք. եափմագ.
Զոր առնեմն, եւ արարից։ Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի։ Առնել բժշկութիւնս, կամ սքանչելիս. կամ պտուղ. հունձս, կամ զհրամայեալսն, զկամս, զհաճոյս. զբարի կամ զչար։ Զի՞նչ արարի քեզ։ Արար ընդ իս, ընդ նոսա եւ այլն։
Աթոռ առնել. (Սահմ. ՟Գ։)
Անձին առնել վիհ. այսինքն փորել. (Պիտ.։)
Ախորժեմ բար առնել, այլ չառնէ զբան՝ իրացն անծկութիւն. (Սեբեր. ՟Թ։)
Զայս ոչ միայն խորհեցաւ եղբարք, այլ եւ արար. (Լմբ. ատ.։)
ποιέω, κτίζω. creo, facio. Ստեղծանել, ստեղծուլ. որպէս գոյաւորել յոչնչէ, ձեւացուցանել. ստեղծել. եարաթմագ, տիւզմէք.
Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Եւ արար աստուած զհաստատութիւնն։ Եւ արար աստուած զմարդն ի պատկեր իւր. եւ այլն։
Բան է կերպարան աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. ՟Ա։)
Ձեռագործն անիծեալ, ինքն՝ եւ որ արար զնա. (Իմ. ՟Ժ՟Դ. 8։)
Եւ Կացուցանել. կարգել. համարիլ.
Արարի ինձ գուսանս, կամ տակառապետս։ Արա՛ զիս իբրեւ զի ի վարձկանաց քոց։ Զի արասցեն զնա թագաւոր. եւ այլն։
Դու զո՞ (այսինքն ո՞) առնես զքեզ. եւ այլն։
Առնէ զնա հրամանատար հայոց. (Յհ. կթ.։)
Ո՞չ զիս ոստիկան արարին ի վերյ ձեր. (Եղիշ. ՟Ը։)
Զմարդն՝ զոր ժառանգ ամենայնի կամեցաւ առնել. (Եզնիկ.։)
Փոխել. դարձուցանել զիմն յայք ինչ. յեղաշրջել.
Արար զջուրն գինի։ Արարին զվիճակն իմ ցանկալի աննապատ անկոխ. եւ այլն։
Արա՛ ինձ զամենակարծն գայթագղութիւն՝ մեծ վստահութիւն. (Նար. ՟Ձ՟Ե։)
Յի՞նչ ինչ արդեօք արար աստուած զանկերպարանն. ի լա՞ւ ինչ, թէ ի յոռի. (Եզնիկ.։)
Յանհարթ խոշորութենէն առնելով ի յարդարումն. (Պիտ.։)
Զջուրն ի գինի արարեալ։ Հերու այսմ ամի սպասէիր, այս ամ ի միւս ամ առնես. (Սեբեր. ՟Ժ։)
Ստանալ. ունել. ետինմէք.
Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ։ Արասցուք մեզ անուն։ Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս։ Արարին իւրեանց տունս։ Ե՞րբ արարից ես ինձ տուն. եւ այլն։
Անցս անցուցանել, կամ վարիլ ընդ ումեք. ուրիշի բան մը ընել՝ աղէկ կամ գէշ, գլխուն բան բերել.
Արասցես ընդ գայի եւ ընդ թագաւորն նորա, զոր օրինակ արարեր ընդ երիքով։ Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր։ Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ ընդ այգի իմ։ Զի՞նչ արարից քեզ եփրեմ։ Ժողովուրդ իմ, զի՞ արարի քեզ։ Արար ինձ (կամ ընդ իս) մեծամեծս հզօրն։ Առաքեաց զիս առնել ընդ քեզ գործ մեծ, զորմէ զարմասցի ամենայն երկիրս. եւ այլն։
Թո՛ղ մեզ զյանցանս մեր, զոր մեք ընդ քեզ արարաք։ Զոր արարեալ է ձեր ընդ նախնիսն մեր։ Զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն եւ առ մեզ կատարեա՛. (Ագաթ.։ Փարպ.։ Եղիշ. ՟Ը։)
որպէս Դնել, Տալ, եւ այլն.
Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. (Սեբեր. ՟Ժ։)
Արի՛, տեղի արա՛ սմա. (Եփր. աւետար.։)
Առնէին միմեանց ողջոյն. (Բուզ. ՟Դ. 10։)
զոյգ ընդ այլ բայից՝ տայ նոցա զզօրութիւն անցողականի. ընել տալ. էթտիրմէք.
Արա՛ այսօր մտանել (այսինքն մո՛յծ)։ Արարից՝ զի յարդարութիւնս իմ գնայցէք (այսինքն գնացուցից)։ Առնել՝ զի եւ սա մի՛ մեռցի։ Արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց. եւ այլն։
Բարի է չարչարանքն, զի զաստուած ճանաչել առնէ. (Մխ. երեմ.։)
Ես արարից՝ զի լացցես. (Վրք. հց. ՟Դ։)
Առնիցէ զօրանալ։ Արա՛ տէր՝ վախճան դադարման առնուլ. (Նար. ՟Լ՟Գ. ՟Ձ՟Ե։)
ԱՌՆԵԼ (կին). cf. ԿԻՆ.
Որ առնէ զզոքանչ, որ առնէ զքենի .. նզովեալ եղիցին. (Կանոն.։)
պէսպէս ոճով. cf. Անտես. cf. Աշխատ. cf. Իրաւ. cf. Դատ. cf. Պատասխանի. cf. Առաջի. cf. Յանդիման. cf. Բարձր. cf. Հեռի. cf. Ի բաց. cf. Յանձն. cf. Խնդիր. cf. Ձայն. cf. Չու. cf. Ճանապարհ. Օր, Աւուրս բազումս առնել. Ի մէջ. Յուշ. Համար։ Տե՛ս եւ Չլսելոց առնել. Չգիտացեալ առնել. Խաղ կամ Ծաղր կամ Այպն առնել. եւ այլն։
Ի ՎԵՐԱՑ ԱՌՆԵԼ. իբր Արձակել ի վերայ.
Ես նախ երթայց լրտեսեցից, եւ զձեզ տարեալ արարից ի վերայ, զի այսպէս դիւրաւ լիցի ի բուռնարկանել ըմբռնել։ Արար ընդ նմա զամենայն զօրս զօրութեան իւրոյ. (Բուզ. ՟Բ. 53։ ՟Զ. 1։)
որպէս հակակայ Կրելոյ, մի ի տասն ստորոգութեանց. ποιεῖν. (Արիստ. ստորոգ.։)
Ընդունելութիւնն ներկայ՝ լինի եւ ԱՌՆՕՂ, իբր Արարօղ.
Ըստ առնել առնողին. (Ագաթ.։)
Խնամատարութեամբ առնողի։ Առնողացն զայն. (Ոսկ. յհ. ՟Բ։ 59։)
Բայց զքո բանսդ ոչ գիտեմ, խա՞ղ առնողի լսեալս, թէ հաւաստիս խօսողի. (Առ որս. ՟Զ։)
Խոտորմունք խոնարհմանց կամ կազմութեան բայից.
Արասցե՛մ ըստ հրամանի քում. այսինքն արարից. (Ճ. ՟Ժ.։)
Առէակեալ բանականին այլ էարար։ Տեսակ մարդոյ կենդանւոյ էարար. այսինքն արար. (Պորփ.։)
Ոչ դադարէր առնելոյ զայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28.) այսինքն յառնելոյ. յն. առնելով. լտ. առնել։
Իշխանութիւն ո՞չ ունէր իւր առնելոցն։ Ոչ կարեն փոխարէն առնել առնելոցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 34։ Ճ. ՟Ա.) իբր առնելւոցն, այսինքն առնելեացն, եւ իբր արարելոցն, արարուածոց, գործոց։
ԱՌՆԻՄ, նի, եւ այլն. Ունի զզօրութիւն բայիցս Եղանիմ, լինիմ.
Զի՞նչ է որ արարաւն, նոյն ինքն որ առնելոց է (այսինքն առնելի, լինելոծ)։ Խոստովան առնի կամ առնիցի։ Մի՛ ի բացեայ առնիր յինէն։ Թէպէտեւ բազում որդիք լինիցին նորա, ոչ գիտէ. եւ թէ սակաւ առնիցին, ոչ ճանաչէ. եւ այլն։
Առնիս սիրելի թագաւորին։ Եթէ անզգայ նիւթոյն չառնիմք գեր ի վերոյ։ Չառնի սակաւ շահ ի լսելոյն. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. մ. ՟Ա. 9. եւ 2։)
Առաքինութիւն առաջնոցն՝ ժառանգութիւն առնի վերջնոցն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)
Եւ այլազգ եւս առնին մահք տարաժամք։ Չառնի (ասեն) արժանի յարութեան. (Եզնիկ.։)
Յարդն հողմով հոսեալ՝ առնի ճարակ հրոյ. (Շ. մտթ.։)
Սա մեզ ի մահուանէ ի կեանս առնի փոխադրութեան առիթ. (Անյաղթ բարձր.։)
Զի առնի իջուցանել ինձ զծերութիւն նորա տրտմութեամբ լի ի դժոխս. (Պիտ.։)
Առնի գործակից եւ վաստակակից սերմանեաց. (Վեցօր. ՟Զ։)