to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.
իսկ կր. ստանի, կամ ստանուի, եւ կամ ստացանի) κτάομαι, περιποιέομαι possideo, acquiro ἕχω habeo եւ այլն. Ի ձեռս բերել, իւրացուցանել իրաւամբք, ժառանգել. գնել. շահել. ունել.
Ստացայ մարդ աստուծով։ Ագստակն եւ այրն՝ զոր ստացաւ աբրաամ յորդւոցն քետայ։ Ստացի՛ր զմեզ եւ զերկիրս մեր փոխանակ հացի։ Եւ ստացաւ յովսէփ զամենայն երկիրն եգիպտացւոց՝ փարաւոնի։ ժողովուրդ քո այս՝ զոր ստացար։ Կորուստ անձին իւրում ստանայ.եւ այլն։
Ստացի՛ք զնա առաւել քան զգանձ. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)
Որ ստանի ինչ գնով. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Արթուն լինի գիւտի մարգարտին, որով ստացանի մարգարիտն այն. (Երզն. մտթ.։)
Որպէս ստացայց զերկիւղն աստուծոյ. ասէ ցնա ծերն. երկիւղն աստուծոյ ստանուի խոնարհութեամբ եւ անընչութեամբ. (Վրք. հց. ձ։)
ՍՏԱՆԱԼ. κτίζω creo. Հաստել. հաստատել. ստեղծել. առնել. եւ նորոգել. կր. լինել, եղանիլ, ծնանիլ. ըստ հոմաձայնութենա յն. գդի՛զօ, եւ գդա՛օմէ.
Առաքես զոգի քո, եւ ստանաս զնոսա։ Այսպէս արասցէ խորանին վկայութեան ստացելոյ ի նոսա ի մէջ պղծութեանց նոցա։ ժողովուրդ՝ որ ստացեալ է, օրհնեսցէ զտէր.եւ այլն։
Իսկ (Առակ. ՟Ը. 22.)
Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց. իմա՛ հաստատեաց, որպէս դնի յայլ ձեռ. այսինքն մարդկութիւն քրիստոսի՝ որ ծնաւ ի ժամանակի, նախասահմանեցաւ յառաջ քան զամենայն եղականս. զոր արիանոսք խեղաթիւրէին ի վերայ աստուածութեան քրիստոսի՝ զի արարած կամ եղական համարէին զբանն։
Ստացաւ, նման է՝ մինչ ասիցէ, թէ հայր ինձ մարմին հաստատեաց. եւ որպէս մարդ ստացաւ զիս յաղագս մարդկան փրկութեան։ Իւր արարիչ է ըստ ձեզ, եւ որ ստացաւն (այսինքն ստեղծ զայլս), ստացանի. եւ զայս ինքեամբ։ Ասեն՝ թէ զըստ պատկերին առաք անդէն ի ստացանիլն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)
Որ էրն՝ լինի, եւ ստացիչն ստանի, կամ ստացանի։ Անեղն եղանի, ստացիչն ստանի. (Ածաբ. ծն.։ Շ. թղթ.։ Զքր. կթ. ծն.։)
Տէ՛ր աստուած մեր ստացի՛ր զմեզ. ստացար արարչութեամբ, հնացաք մեղօք. ստացի՛ր ողորմութեամբ, զի նորոգիցիմք յարդարութիւն. (Գէ. ես.։)
Նովաւ ստացան (այսինքն հաստեցան, եղեն) երեւելիք եւ աներեւոյթք, թէ աթոռք, եթէ պետութիւնք. (Պիտառ.։)
Սի՛րտ սուրբ ստացի՛ր յիս աստուած։ Ստանալն՝ ո՛չ զի ի յոչ էէ յէ ածիցէ, այլ զլեալսն փոփոխեսցէ. (Բրս. չար.։)
Զգեցարո՛ւք զնոր մարդն՝ որ ըստ աստուծոյն ստացեալ է. (Կիւրղ. գանձ.։)
Ամենայն ինչ՝ որ միանգամ մեծանալոյ նիւթ է. յորոց ստացանի (այսինքն լինի) հաստատապէսն ունել եւ իշխել. (Փիլ. իմաստն.։)
Présent | |
---|---|
ես | ստանամ |
դու | ստանաս |
նա | ստանայ |
մեք | ստանամք |
դուք | ստանայք |
նոքա | ստանան |
Imparfait | |
---|---|
ես | ստանայի |
դու | ստանայիր |
նա | ստանայր |
մեք | ստանայաք |
դուք | ստանայիք |
նոքա | ստանային |
Aoriste | |
---|---|
ես | ստացայ |
դու | ստացար |
նա | ստացաւ |
մեք | ստացաք |
դուք | ստացայք |
նոքա | ստացան |
Présent | |
---|---|
ես | ստանայցեմ |
դու | ստանայցես |
նա | ստանայցէ |
մեք | ստանայցեմք |
դուք | ստանայցէք |
նոքա | ստանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | ստացայց |
դու | ստասցիս |
նա | ստասցի |
մեք | ստասցուք |
դուք | ստասջիք |
նոքա | ստասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ ստանար |
դուք | մի՛ ստանայք |
Impératif | |
---|---|
դու | ստացի՛ր |
դուք | ստացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | ստասջի՛ր |
դուք | ստասջի՛ք |