s.

speech, word, term, saying, dictate, expression, oration, discourse, language, history;
proposal, treaty, promise;
thing;
reason, intellect;
understanding, intelligence;
oracle;
the Word;
ի —ի առնել, to interpose, to employ;
ընդ բանիւ առնել, to excommunicate, cf. Բանադրեմ;
— առ —, word for word;
միով —իւ, in a word;
զբանիւք առնել, to converse, to speak;
ի բանս արկանել, ի —ի առնել to persuade, to convince, to gain;
զ—իւք անկանել, to converse with, to hold a oonversation;
ի բանս հրապուրանաց արկանել, ի —ս ելու առնել, to charm or to allure with one's words;
—ս ընդ իրեարս դնել, ի բանի լինել ուրուք, —ունել ընդ ումեք, — կապել առ ոք, to understand, to be understood, to come to an understanding;
ըստ իմունս —ի, որպէս իմ —ս է, according to me;
ի — տանել, արկանել, to employ, to serve one's self;
—ել, կալաւ, it is said;
զոյզ ընդ —իցս, at these words;
ասել — չարութեան զումեքէ, —ս բարեաց խօսել վասն, to speak ill or well of some one;
զի՞նչ է —ս այս, what is this ?
— տալ, to promise, to give one's word, cf. Խոստանամ;
թողէք ի բաց զ—երդ, leave these things;
—ի գործ առնել, to begin to speak;
վախճանել զբանս իւր, to finish one's discourse;
— վճարել, to do some thing;
ոչ եւս ընդ —ս ինչ ածեալ, without any hesitation;
— ինչ է ինձ ընդ քեզ, I have a word to say to you;
ըստ —ի ամենեցուն, according to every body;
վասն քո բանիդ, upon your word;
ըստ —ի քո, according to what you have said;
գիտես ընդ ում է —դ, you know well with whom you have to do;
մինչգեռ —քն ի բերան նորա կային, hardly had he spoken;
—ք ինչ են իմ ընդ ունեք, I have a suspicion of some one;
I have intrigues or connections with some one;
—ք ինչ ոչ էին, ոչ գոյին նոցա ընդ ումեք ի մարդկանէ, they have neither society nor commerce with other men;
առանց —ի պոռնըկութեան, except for cause of adultery;
բան առնել՝ կապել՝ ունել, cf. Ուխտ դնել.

bot.

myrobalan (fruit, tree and oil);
acorn (fruit).

s.

λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ի գիր անցուցեալ. սեպհական է մարդոյ, այլ նմանութեամբ կամ տեսլեամբ ի դէպ գայ եւ հրեշտակաց, եւ Աստուծոյ գլխովին. խօսք.

Ո՛ւնկն դիք բանից իմոց։ Խօսեցաւ զամենայն բանս զայսոսիկ։ Խիստ թուեցաւ բանն։ Տէր տացէ զբան։ Բանիւք եւ արդեամբք։ Բանիւ եւ գործով։ Բանք բերանոյ։ Բանք մարդկան։ Բան տեառն։ Բան հրեշտակի.եւ այլն։

Տացին մեզ բանք ի բերան՝ ցուցանել ձեզ զօգուտն. ինձ ասել, եւ ձեզ լսել. (Ագաթ.։)

Բան ընդ բան յեռլով յաղագս նոցունց երկայնաբանել թուիցիմք. (Փիլ. նխ. բ.։)

Արտաբերական բանիցն զկնի եւ գործն յաջորդի։ Ըմբերանեսցես հանճարեղ բանիւ զբանիւն պանծացեալսն. (Պիտ.։)

Բանի անճառ, անտես մըտաց. (Շ. խոստ.։)

ԲԱն է հետեւակ (եւ տաղաչափական) բառի շարադրութիւն, զտրամախոհութիւն ինքնակատար յայտնելով. (Թր. քեր.։)

Բան է ձայն նշանական ըստ կարգաւորութեան, որոյ մասն իմն նշանական է զատ իբր ասութիւն (այսինքն բառ), այլ ոչ իբր ստորասութիւն կամ բացասութիւն. (Պերիարմ.)

ԲԱՆ ՏԵԱՌՆ. իբր Պատգամ, հրաման, պատուէր. λόγιον oraculum

Բանք տեառն բանք սուրբ են։ Հաստատեա՛ ծառայի քում՝ զբան քո յերկիւղ քո։ Բան քո կեցոյց զիս։ Ողորմեա՛ ինձ ըստ բանի քում.եւ այլն։

ԲԱՆ՝ ներքին կամ ներտրամադրեալ, արմատ արտաքին բանի. վարկ. կարծիք. բանականութիւն. ծնունդ մտաց. խորհուրդ. իմաստութիւն. λόγις ratio, sententia

Երկու են բանք. այն՝ որ ի ներքս ի խորհուրդսն բնակեալ է, եւ զոր արտաքս բերեմք. (Փիլ. լին. Դ. 96։)

Առ որս բանիւ են պաճուճեալ՝ բանքս. այսինքն առ բանականս են խօսք իմ. (Առ որս. Ա։)

Զարդարեցեր բանիւ։ Երասանաւ բանին. (Նար. Ե. Ի։)

ԲԱն ո՛չ է բարբառ լեղուոյս, այլ՝ խոկումն մտացն. (Լմբ. սղ.։)

Որ առ ի մէնջ բանիւս։ Ըստ վայելչական բանին։ Ըստ իմումս բանի։ (Պղատ.։ Ածաբ.։ Խոր.։ )

Եւ դու ի նոցա բանի ես. (Եղիշ. Գ։)

Աստուած ամենայնիւ բան է. (Ագաթ.։)

ԲԱՆՆ, կամ ԲԱՆ ՀՕՐ, կամ ԲԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷԱԿԱՆ, ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ. Միածին որդին Աստուծոյ՝ որպէս հարազատ ծնունդ մտաց հօր. λόγος verbum aeternum

Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր բանն։ Եւ բանն մարմին եղեւ։ Ձեռք մեր շօշափեցին ի վերայ բանին կենաց։ Եւ կոչէր անուն նորա բան Աստուծոյ. եւ այլն։ Բանն Աստուած ոչ միայն բան ինչ անանձն, այլ եւ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Բան է կերպարան Աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. Ա։)

Դառնալ առ Աստուած կենդանի, եւ ի բան նորա յորդին միածին. (Ագաթ.։)

Բան կոչէ զորդի, զի անախտ ծննդեամբ (է) ի հօրէ, որպէս բան ի մտաց. եւ ծանուցիչ է կամացն հօր, որպէս բան ծանուցիչ կամց խօսողին ... եւ անմեկնելի է ի ծնողէն, որպէս բանն յայլսն հնչէ, ի միտսն մնայ. (Խոսր. պտրգ.։)

Զի որպէս ծնունդ է բան՝ սրտի, նոյնպէս եւ հօր ծընունդ որդի։ Բան ասացաւ անուն նորին, զի անմարմին է ծնունդ բանին. (Յիսուս որդի.։)

Բանն բազմեալ յանբանից մսուր։ Բանիւ բան Աստուած կենագործեաց զՂազարոս։ Բանդ Աստուած՝ որ ի ծոց հօր։ (Շար.։)

ԲԱՆ. Ըստ հոմաձայնութեան յունին. ῤῆμα որպէս Բառ.

Մինչս բան՝ ոչ եթէ ժամանակ ինչ է սահմանարկու. (Կոչ. ԺԷ։ ԲԱՆ.) λόγος ratio ըստ յն. ոճոյ, որպէս Համեմատութիւն. կարգ, յարաբերութիւն, հայեցուած, պատճառ, փաստ, եւ հանգամանք իրաց.

Զնոյն բան ունին արհեստք եւ մակացութիւնք, զոր բան եւ նոցա ենթակայն առ նոսա. (Սահմ. ԺԱ։)

Զամենայն բանից թուականաց։ Եւ զերկրաչափականն, ըստ որում որպէս բանն առ առաջինն՝ երկրորդին, այսպէս եւ առ երկրորդն՝ երրորդին. (Փիլ. ժ. բան.։)

Եթէ ոչ փութամք զերիցս այսոցիկ քննել զբանն, ընդունայն ընթանամք. (Վրք. հց. Դ։)

Այնպիսի կարգաւորութեամբ վարել, որպէս աստուածապաշտութեանն բան պահանջէ ի նոցանէ. (Սարգ. բ. պ. Զ։)

Արդարութեանն բան զիա՞րդ պահիցի. (Բրսղ. մրկ.։)

ԲԱՆ, բաներ. կամ բանեար, երոյ. որպէս ռմկ. բան, բաներ. πράγμα, ῤῆμα res, negotium, verbum Իր, իրք.

Որ արտրին զբանն չար։ Յետ բանիցս այսոցիկ։ Միթէ տկարանայցէ՞ առ ի յԱստուծոյ բան, կամ ամենայն բան։ Քա՛ւ լիցի քեզ առնել զայն բան։ Արարեր դու զբանդ զայդ։ Զայս եւեթ բան արասցես ինձ. (եւ այլն։ Իսկ)

Առանց բանի պոռնկութեան. (Մտթ. Է. 32. իմա՛ իբր պատճառ։)

Նա որ ինչ ցնա բանքն էին, զամենայն արար կատարեաց. յն. զիւրն զամենայն. (Ոսկ. յհ. Ա. 9։)

Ոչ գոյր նմա մեզ դնել բանբերին, եւ ոչ պատիժ, եւ ոչ բանք. (Բուզ. Դ. 5։)

Հնա՛ր է եւ առանց ջանի բան վճարել. (Լմբ. ժող.։)

Ազատեալ լինէր յուսիկն ի բաներոյն. (Բուզ. Գ. 5։)

Թողէ՛ք ի բաց զբաներդ. (Փարպ.։)

Մնացեալ իցէ դարձեալ հարկաւոր բանեար. (Վրդն. ծն.։)

ԲԱՆ. Իբր Բարբառ, լեզու.

Յեղուլ ի յոյն բան։ Որ եւ անտի յեղաւ ի յոյն բան. (Խոր. Ա. 1։ Բ. 65։)

Ըստ հեբրայեցւոց բանիցն բարբառոյ. (Կիւրղ. ծն.։)

adv.

ԲԱՆ ԱՌ ԲԱՆ. մ. Ըստ միոյ միոյ ի խօսիցն. մի ըստ միոջէ ըստ բառիցն.

Արարէ՛ք բան առ բան նամակիդ պատասխանի։ Բան առ բան ելոյծ, եւ իմացոյց ձեզ զօրէնս ձեր. (Եղիշ. Բ։)

Եթէ բան առ բան զսա մեկնեմ, լսօղքդ ձանձրանայք. (Նար. երգ.։)

Տեսցուք բան առ բան . (Բրսղ. մրկ.։)

ՆՈՅՆ ԲԱՆ Է. ՆՈՅՆ ԲԱՆՔ ԵՆ. Զնոյն իմանալի է կամ ասելի է. եւ զզնոյն համեմատութիւն իմա՛։

Նոյն բանք են եւ վասն պոռնկութեան։ Նաեւ զսպանութենէ նոյն բանք են։ Նաեւ յինչս առնուլ նոյն բանք են. (Եզնիկ.։)

Նոյն բան կալցի եւ ի վերայ բարերարի եւ մարդասիրի եւ աներեւութի։ Որոց բան նոյն է, այսոցիկ ամենայն իրօք եւ հոմասեռս եւ միմեանց նման գոլ բնութեամբ հարկաւոր է. (Կիւրղ. գանձ.։)

ԲԱՆ Ի ԳՈՐԾ ԱՌՆԵԼ. Բուռն հարկանել, ձեռնարկել. սկսանել արդեամբք զբանն խորհեալ.

Բանս ի գործ արարին ունել զիս. (Երեմ. ԺԸ. 22։)

Սկիզբն արարեալ բան ի գործ արասցուք վարդապետել ձեզ. (Ագաթ.։)

ԲԱՆ ԻՆՉ. ԲԱՆՔ ԻՆՉ. Պէսպէս առմամբ, որպէս ռմկ. խօսք մը. եւ բան մը, իլիշիկ մը. եւ վախ մը, կասկած մը.

Բան ինչ է ինձ ընդ քեզ իշխանդ. առ ո՞ յամենեցունց ի մէնջ. առ քեզ իշխանդ. (Դ. Թագ. Թ. 5։)

Եւ մի ի բանս ինչ գայցես ընդ նոսա. (Կոչ. Զ։)

Բանք ինչ որ գոյին նոցա ընդ ասորիս։ Հեռի էին ի սիդոնացւոց, եւ բանք ինչ ոչ էին նոցա ումեք ի մարդկանէ. (Դտ. ԺԸ. 7. 28։)

Իմ բանք ինչ են ընդ հրեայսն, գուցէ տացեն զիս ի ձեռս. (Երեմ. ԼԸ. 19։)

ԲԱՆ ԻՆՉ ԱՍԵԼ. Դիմախօսլ. տրտնջել. անիծանել, որ եւ հեգնելով՝ ասի օրհնել.

Աղէ ասա՛ բան ինչ ի տէր, եւ վախճանեա՛ց. (Յոբ. Բ. 9։)

ԲԱՆ ՈՒՆԵԼ կամ ԱՌՆԵԼ, կամ ԿԱՊԵԼ. ռմկ. խօսք կապել, կամ դնել. Ուխտ դնել.

Բան ունիմ ընդ երանելի ծերոյն, եւ նա ընդ իս, թէ որ յառաջեսցէ ի մէնջ, աղաչեսցէ զտէր Աստուած, զի ժողովեսցէ եւ զընկերն. (Վրք. հց. ԺԵ։)

Առ վաղիւն բանս արարեալ քաղաքին ի ներքս առնուլ զզօրսն. (Մամիկ.։)

Բան կապեալ առ գիսն՝ ոչ երբէք ծովագնացութեամբ մակաշրջել փայտիւք. (Մագ. ԼԴ։)

ԲԱՆ ՏԱԼ. Խօսք տալ. խոստանալ.

Տո՛ւր ինձ բան, զի այդր բնակեսցիս. եւ ետ նմա բան ի յայրին մնալ։ Տո՛ւր ինձ բան, որ արձակեցից զքեզ. (Վրք. հց. ԺԹ. եւ Դ։) Կամ Միջնորդ լինել. բարեխօսել.

Դատել զիւրոյ հովուութեանն ոչխարս, կամ թէ բան տալ ընդ նոցա՝ մաղթանաց. (Սարկ. լս.։)

Եւ Համար տալ. λόγος ratio

Պարտ է ամենեցուն պատրաստ լինել, որպէս թէ բան տալոց են դատաւորին. (Նախ. ա. պետ.։)

Ստուգապէս բան տացուք Աստուծոյ, թէ ոչ հանապազ սգամք. (Կլիմաք.։)

Ի ԲԱՆ ՁԳԵԼ. Ի կարգ բանին անցուցանել եւ ճառել. բանի տեղ դնել, ու վրան խօսիլ.

Զսա ի բան ձգել, եւ պատմել՝ անարդարութիւն է շնորհին. (Լմբ. պտրգ.։)

Ի ԲԱՆ ՈՒՆԵԼ. Ի համարի ունել. ի համար արկանել.

Աղերսէր մի՛ ունել նմա ի բանի զյանցուածս իւր։ Ոչ ի բանի ունէր զնորայն կառավարութիւն կամաց՝ որ ի չարն. (Յհ. կթ.։)

Ի ԲԱՆԻ ԱՌՆԵԼ. Հաւանեցուցանել. համոզել. յանկուցանել. πείθω persuadeo

Ի բանի արարեալ զբղաստոս սենեկապետ արքայի. (Գծ. ԺԲ. 20։)

Զպոմպէոս ի բանի առնէր, զի նովաւ դառնայցէ յասորիս. (Եւս. քր. Ա։)

կր.

ԸՆԴ ԲԱՆԻՒ ԱՌՆԵԼ. կր. ԼԻՆԵԼ, ԿԱԼ. Բանագրել. կապել, իլ.

Մի՛ զբոլոր տունն ընդ բանիւ արասցեն։ Ո՛չ օրէն է վասն միոյ զամենեսեան ընդ բանիւ առնել։ Զի մի՛ այլքն ընդ բանիւ կացցեն վասն միոյ մեղուցելոյ. (Մխ. դտ.։)

ԶԲԱՆԻՒՔ ԱՌՆԵԼ. Զբաղեցուցանել բանիւք. խօսքի բռնել.

Զբանիւք առնէր զաշակերտսն, մինչեւ մեռեալն թաղմամբ գերեզմանին վճարեցաւ. (Մամբր.։)

ԶԲԱՆԻՒՔ ԱՆԿԱՆԻԼ. Դեգերիլ՝ պարապիլ ի խօսս. խօսքի հետ ըլլալ.

Մի՛ զբազում բանիւք անկանիր։ Յերկարագոյն նուագօք զբանիւք անկանէին. (Յոբ. ԺԱ. 3։ Գ. Մակ. Ե. 9։)

ԶԲԱՆԻՒՔ (իւրովք) ԳԱԼ. Հակառակ ելանել իւրոց բանից. եւ Կրկնաբանութիւն առնել.

Զի մի՛ երեւեսցի ի մէջ անմտացն իբրեւ զբանիւք իմն եկեալ։ Զբանիւք եկեալ երեւէր. (Ոսկ. յհ. Ա. 7։)

ԲԱՆ ԵԼ, կամ ԿԱԼԱՒ. իբր Համբաւեցաւ. խօսք ելաւ, ձան ելաւ.

Եւ ել բանս այս յեղբարս. (Յհ. ԻԱ. 23։)

Բան կալաւ՝ ընդ Ենովքայ եւ ընդ Եղիայի տակաւին ի մարմնի զնա ել. (Ճ. Զ.։)

Ի ԲԱՆՍ ԵԼՈՒ. Բանիւք գրգռեալ՝ պատրեալ՝ որսացեալ.

(Նեստոր) չար մոլորութիւն գտեալ՝ ի բանս ելու առնել ջանացաւ զբարեպաշտագոյն թագաւորն մեր. (Կիւրղ. ի կոյսն.։)

ԲԱՆՍ ԱՐԿԱՆԵԼ. cf. ԲԱՆՍԱՐԿԵԼ.

Սկսան բանս արկանել առ թագուհին. (Վրք. ոսկ. (նոր ձ. եւ տպ. բանսարկուել)։)

ՈՐՊԷՍ ԻՄ ԲԱՆՍ Է. ԸՍՏ ԻՄՈՒՄՍ ԲԱՆԻ. Ըստ կարծեացս իմոց. որպէս ինձ թուի. իմ կարծիքս.

Ամենայն մարդ սուտ է. եւ այս է, որպէս իմ բանս է, թէ ամենայն մարդ տկարանայ յանդիման կացուցանել՝ զոր իմացաւն զԱստուծոյ. (Նիւս. կուս.։)

Ոչ այլ ինչ է՝ ըստ իմում բանիս, բայց ընդ Աստուծոյ միայն լինել. (անդ։)

Ի ԲԱՆ ՏԱՆԵԼ. Ի ԲԱՆ, կամ Ի ԲԱՆԻ ՊԱՀԵԼ. ռմկ. ոճով. Ի կիր արկանել, վարել. գործածել, բանեցնել։ (Վստկ. ՂԴ։ Մխ. բժիշկ. ստէպ։)

ԲԱՆ իբր Գործ.

Սուր ի բան արկեալ՝ խողխողեն եւս զանմեղ գառինսն. (Պիտառ.։)

ԲԱՆ (բաներ կամ բանք.) Որպէս յն. վա՛լանօն. βάλανον glans Կաղին վայրի. եւ ամենայն պտուղ իւղային եւ դառն.

Ոչ ամենայն բաներ ուտելի է՝ որպէս ցմախ, որպէս բանք, շաղինար, եւ այլք ոմանք գառինք, եւ կէսք մահաբերք իսկ. (Վրդն. ծն.։)

Եւ կամ μυροβάλανον myrobalanum, glans unguentaria Տունկ եւ ծաղիկ եւ պտուղ, եւ իւղ, որով օծանէին ստէպ զվարսս ի ջերմին գաւառս.

Երջանիկն արաբիա, եւ իւղք անոյշք ի նմա, եւ ծաղիկք՝ բալասան, բան, յասմիկ. (Խոր. աշխարհ.։)

ԲԱՆ 3 (բաներ.) ԲԱՆ. Որպէս Պան, կամ բաղարջ փեթակի.

Զամէն բանն, երբ կատարած լինի ի կոճակի, կթէ՛։ Բաներոյն բաղարջն. (Վստկ. ՅԱ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աբբանա

Ազատաբանեմ, եցի

Ազգաբան, ից

Ազգաբանական

Ազգաբանեմ, եցի

Ազգաբանութիւն, ութեան

Ախտաբան, ից

Ախտաբանական

Ախտաբանութիւն, ութեան

Աղբանոց, աց

Աղերսաբան

Աղերսաբանեմ, եցի

Աղերսաբանութիւն, ութեան

Աղճատաբան, ից

Աղճատաբանեմ, եցի

Աղճատաբանութիւն, ութեան

Այլաբան, ի, ից

Այլաբանաբար

Այլաբանական

Այլաբանեմ, եցի

Voir tout