ῤῆμα verbum Ըստ քերականաց՝ Մասն բանի յայտարար գործողութեան.
Բայ է բառ անհոլով՝ ընդունական ամանակաց, դիմաց, եւ թուոց, որ ներգործութիւն կամ կիր յարկացոցէ. (Թր. քեր.։ )
Բայ է, որ առնշանակէ ամանակ. (Պերիարմ.։ )
Եւ է բայ՝ ըստ բանիս մեկնութեան, որ է ասութիւն մեր զգործոց մերոց, զոր ասեմք, թէ զայս ինչ գործեցի, կամ գործեաց, կամ գործեցին. (Մագ. քեր.) (որ է ասել, թէ ձայնս բայ կամ բա՝ է արմատ բառիցս Բառ, բան, այսինքն ասութիւն. լծ. եւ վէպ. որպէս եւ յն. ասեմ. լտ. ասել. իտ. խօսք։)
Ստոյգ բայ է ներկայն. իսկ անցեալն եւ ապառնին՝ հոլովմունք ազդման. (Երզն. քեր.։ )
Զներկայն անուանէ բայ, իսկ զանցեալն եւ զապառնին ոչ բայ, այլ՝ հոլով բայի։ Իւրաքանչիւր ոք ի բայիցն նշանակէ իմն։ (Անյաղթ պերիարմ.։)
ԲԱՅ. Լայնաբար՝ ո՛ր եւ է մասն բանի. բառ. ձայն ինչ նշանական. λέξις vocabulum
Զայս ունողաց զօրութիւն ի վերայ Աստուծոյ անուանց եւ բայից. (Կիւրղ. գանձ.։ )
Այս բայ՝ Ո՛վ, ըստ երկուց տարազաց լսի. Քաղցր եւ բարին հանգոյն բայք են միմեանց։ Քննութիւնս բայից ուսոյց։ Սակս բայից եւ բառից քննութեան. (Լմբ. սղ. եւ Լմբ. ատ.։ )
Արիստոտէլ բաժանելով (զէակս) տասն ստորոգութեանցն բայիւք. (Գր. տղ. թղթ.։ )
Սուրբ բայ՝ կարճ է ի մերս բարբառ։ Գիտեմք, զի յայսր բայէ հրաժարէք. (Ժող. հռոմկլ.։)
ԲԱՅ. Ըստ հոմաձայնութեան յունին ῤῆμα , որ է ասութիւն. որպէս Բան, խօսք, բարբառ մարդկեղէն՝ ի նիւթական բառից յօդեալ.
Փանաքիմաց բայիւք՝ մերոյ փրկութեանս գովասանութիւն հատուսցուք. (Անյաղթ բարձր.։ )
Մի՛, որպէս մեքս իմանամք եւ ասեմք փանաքիմաց բայիւք մերովք. (Սարգ. բ. պ. Զ։)
Որ ինչ միանգամ ասէ Աստուած, ո՛չ բայք են, այլ՝ գործք, զորս աչք յառաջ քան զականջս դատին. (Փիլ. ժ. բան.։)
ԲԱՅ. ա. Լոկ ասութեամբ յօդեալ, կցկցեալ, թարմատար, ընդվայր բարբառեալ, զրախօսական.
Ի բայ բանից եւ անոճ իմն յաղագս հայկայ եւ նմանեացն կակազէ. (Խոր. Ա. 21։)
ԲԱՅ 2 չ. Երբեմն թարմատար, որպէս Բա. բամ. թէ. զի. որ. քի.
Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (Բ. Մակ. Ա. 20։ ԺԲ. 24։ Ողբ. Գ. 24։ Մաղ. Բ. 14։) (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։
Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)
Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.
Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս. քր. Ա։ )
Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. (Ոսկ. խչ.։ )
Գրեաց ... զի բայ թերեւս յանդիմանեսցին, եւ եկեսցեն ի խոնարհութիւն հեզութեան. (Եփր. ա. կոր.։ )
Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։) Եւ իբր զձայն յունական, ի՛բա, ի՛բէ. այսինքն ասաց, ասէ.
Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)
ԲԱՅ 2 որպէս Բան, կամ բառ.
րախական բայիւք երգաբանեալ գոչեմք, հարսն երկնից դշխոյ ուրախացի՛ր բերկրեալ. (Շ. տաղ.։)
ԲԱՅ 3 (ի, ից.) գ. ԲԱՅ φωλεός, φωλία lustrum, latibulum, cubile որ եւ ԲԱՅՈՑ. ռմկ. եւս բայ, կամ բահ. Որջ կենդանեաց՝ մանաւանդ արջոց յաւուրս ձմերայնոյ. որպէս պահ, այսինքն դիպահ, եւ պահք, յորժամ առանձնացեալ մնան իբր թմրեալ եւ անսուաղ զաւուրս բազումս. (այսինքն քառասունք պահելի.)
Առիւծ գոչեաց ի յանտառին, եւ գիշախանձ արջն ի բային. (Շ. եդես.։)