to beat, to strike, to give or deal a blow;
to strike or sweep the chords of the lyre, to vibrate, to touch, to play or perform on;
to ring;
to knock, to thump;
to prick, to bite;
to wound, to hurt, to harm;
to knock down, to beat to death, to kill;
to spoil, to taint, to gnaw, to eat away;
to ill-treat, to punish, to abuse;
to strike against, to shock;
to feel remorse;
to pay tribute;
to write down, to put into writing, to set down;
— զքաղց եւ զծառաւ, to stay hunger;
to quench, slake or allay thirst;
— այսոյն պղծոյ, to possess with a devil;
ի շամփուր —, to spit, to put on the spit;
— զոք ի ցից, to empale;
— ի մահ, — զոք յոգի, to give the death-blow, to despatch, to slay, to kill;
— ի գլուխն, to cause a headache;
— գինւոյ ի գլուխն, to mount to the head;
to intoxicate;
տաւիղ կամ ջութակ —, to harp, to play on the harp or violin;
խորան —, to set up a pavilion;
— զմիմեանս, to strike one another, to knock against each other;
to come in collision, to collide, to come into contact with;
— ընդ միմեանս, ընդ միմեանս — համեմատութեամբ, to compare, to confront with;
— զճանապարհս, to go, to be on a journey, to travel;
մարտ ընդ միմեանս —, to fight, to combat, to make war;
— զպատերազմ, to gain the battle, to conquer;
— զթշնամին, to beat the enemy, to discomfit, to defeat, to rout;
— հուր զտամբ, to set a house on fire;
— գաւազանաւ, to cudgel, to cane, to whip, to thrash, to belabour;
խրախոյս խընդութեան —, to shout with joy;
— զպէտս ուրուք, to supply the needs of, to provide or furnish the needful;
— զմիտս, to strike, to impress;
— զամանակ, to beat the measure;
զծայրս —, to dawn, to rise;
— զանձն, to be afflicted, grieved, mournful, desperate;
ընդ միտ —, to think, to reflect;
—նէ զդաւիթ սիրտն իւր, հարեալ գտանի ի խղճէ մտաց, David is struck by or eaten up by remorse;
ընդէ՞ր —նէ զքեզ սիրտ քո, why is your conscience afflicted and why is your heart heavy within you ?
արեւն ընդ ծայրս —նէր, the sun gilded the mountain tops;
ժանգն —նէ զերկաթ, rust consumes iron;
կօշիկ իմ —նէ զոտս, my shoe pinches.
τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւ այլն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի ասի եւ Հարել. Հարուլ. ռմկ. զարնել, զարկի լծ. եւ թ. ուրմագ, վումագ ... եւ այլն. որպէս եւ լտ. վէրպէռօ, ֆէռիօ եւ այլն.
ՀԱՐԿԱՆԵԼ որպէս Բախել. ծեծել. տանջել. գանել.
Հարկանել գաւազանաւ զջուր, զգետ, զհող, զվէմ, զէշն. եւ այլն։ Հարկանել զոք քարիւ կամ բռնցի կամ գաւազանաւ, կամ զակն. կամ հարկանիցէ ցուլ։ Հարկանել սրով, երկաթեղէն կամ փայտեղէն անօթով։ Առ քինալ հարկանիցէ։ Մահու մեռցի՝ որ եհարն։ Զթիկունս իմ հարին մեղաւորք։ Հարկանել զծառայակիցս։ Ո՞վ է՝ որ եհարն զքեզ։ Որ հարկանէ զծնօտ քո։ Եհար զքահանայապետին ծառայ։ Դադարեցին ի հարկանելոյ զպօղոս։ Հարկանել զբերան նորա. եւ այլն։
Սաստիկ եհար ուռամբն ոսկի. (Շ. եդես.։)
Հարկանէ առաջի մեր իբրեւ զծառայ զանասուն մեր. (Եզնիկ.։)
Զի՞նչ իցէ հնչումնն, որ հարկանէ զլսելիս. (Ոսկ. ղկ.։)
ՀԱՐԿԱՆԵԼ. ἁνακρούω, κιθαρίζω pulso σαλπίζω tuba cano, buccino. Բախել զքնար, հնչեցուցանել զփող. չալել
Հարկանէր տաւիղս. (՟Բ. Թագ. ՟Զ. 14։)
Առնոյր դաւիթ քնար, հարկանէր. (Մծբ. ՟Զ։)
Եհար փող եղջերաւն։ Հարկանիցեն զփողսն եղջերեայս։ Եհար զփողն.եւ այլն։
ՀԱՐԿԱՆԵԼ. πλήσσω, -ττω, θραύω ferio, vulnero δάκνω mordeo. որպէս Վիրաւորել, խոցել, խածանել, խայթել.
Իբրեւ զեղջերու հարեալ նետիւ ընդ լերդակողմն.եւ այլն։
Օձ դարանակալ ի ճանապարհի՝ հարկանել զգարշապար երիվարի։ Առաքեաց օձո կոտորիչս, եւ հարկանէին զժողովուրդն. (Ծն. ՟Խ՟Թ. 17։ Թուոց. ՟Ի՟Ա. 6։)
Որ զադամանդ հարկանիցէ, ինքն հարկանի. (Ոսկ. մ. ՟Ա. 24։)
Եւ նմանութեամբ՝ Խայթել խղճի, կամ երկիւղի զսիրտ.
Ընդէ՞ր հարկանէ զքեզ սիրտ քո. (՟Ա. Թագ. ՟Ա. 8։)
Եհար զդաւիթ սիրտն իւր. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 10։)
Հարեալ գտանի ի խղճէ մտաց. (Խոսր.։)
Որով իւիք ես հարկանեմ զանձն իմ, եւ նուաստանամ. (Յհ. իմ. ատ. այսինքն ստգտանեմ զանձն ի, կամ ընդ անձին ոգորիմ։)
ՀԱՐԿԱՆԵԼ. κόπτω, τέμνω, ἑπιβάλλω caedo, scindo. Կոտորել զփայտ. հատանել. կտրել, կոտրել.
Ի մայրի հարկանել փայտ, կամ զծառատունկ, կամ զմայրս եւ զեղեւնափայտս. (Օր. ՟Ժ՟Թ. 5։ ՟Ի. 19։ Ես. ՟Թ. 10։ ՟Գ. Թագ. ՟Ե. 6։ ՟Դ. Թագ. ՟Զ. 4։ Անգ. ՟Ա. 8։)
ՀԱՐԿԱՆԵԼ. τρέπω, ἁποκτείνω occido, aboleo. Կոտորել զմարդիկ, եւ զանասուն. ջարդել, սպանանել, սատակել.
Հարին կամհարան սրով, կամ ի սայր սուսերի. ի բերան սրոյ. Եհար յեսու զամաղէկ եւ զամենայն զօրս նորա կոտորմամբ սրոյ։ Հարկանել զքաղաքն ամենայն սրով սուսերի, կամ զամենայն մարմին կենդանի։ Հասանէին հարկանէին ի զօրաց անտի թշնամեաց, կամ ի զօրացն հեթանոսաց, եւ այլն։
ՀԱՐԿԱՆԵԼ. Վնասել, կամ ապականել զոր ինչ եւ է, եւ պատժել, տանջել զմարդիկ, եւ որպէս թէ խրատել գանիւ.
Եհար զդդմենին, եւ ցամաքեցաւ։ Հարայ ես որպէս խոտ։ Եհար կարկուտն յամենայն երկիրն եգիպտացւոց։ Հարից զամենայն սահմանս քո գորտիւ։ Հարցէ զքեզ տէր կեղով։ Հարին կուրութեամբ կամ շլացութեամբ։ Հարի զքեզ ապականութեամբ։ Հար կարկտիւ զայգիս նոցա։ Եհար տէր զմանուկն։ Հարաւ այս չար յաստուծոյ ի վերայ սաւուղայ։ Հա՛ր հարուածովք քով։ Ի մեծամեծ հարուածս հարկանէին զհեղիոդորոս։ Արագ արագ եհար զիս ի ծնունդս.եւ այլն։
Բանջարքն այլեւայլ զօրութիւնս ունին ... միւսն հալէ, կէսքն զփուտն հարկանեն. (Կիւրղ. ղեւտ.։)
Պահօք եւ քաղցիւք հարկանեն զանձինս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ)
ՀԱՐԿԱՆԵԼ. ἴσομι, σκηνόω figo, compingo. Մխել. խթել. հարստել. եւ Կանգնել զվրան. խօթել, տնկել.
Կարկառ զծագ գաւազանի իւրոյ, եւ եհար ի խորիսխ մեղու. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27։)
Հարցես մխեսցես զայս նեցուկ հրաշից. (Նար. ՟Ղ՟Բ։)
Նետք քո հարան յիս. (Սղ. ՟Լ՟Է. 2։)
Եհար զխորան իւր։ Յանկոխս հարին զխորանս։ Ուր հարեալ է խորանն տեառն. (Ծն. ՟Լ՟Գ. 9։ Դտ. ՟Դ. 11։ Սղ. ՟Ժ՟Ը. 6։ Յես. ՟Ի՟Բ. 19։)
Հարեալ յեղեգան՝ ետ նմա. (Մրկ. ՟Ժ՟Ե. 36։)
ՀԱՐԿԱՆԵԼ. προσπαίω, ἑπικότημαι accido, accedo, tango եւ այլն. συνίστημι comparo. Ընդհարկանել. բախել, հպիլ, հասանել, եւ Բաղդատել. դպչիլ, իրարու զարնել՝ զարնուիլ.
Հողմն մեծ եհար զչորեսին անկիւնս տանն։ Շնչեցին հողմք, հարին զտունն, եւ անկաւ։ Ամենայն որ հարկանիցէ ընդ նա՝ պիղծ լիցի։ Կին՝ ընդ որում հարկանիցի այր։ Որ հարկանիցի ընդ այրդ ընդ այդ.եւ այլն։
Պնդագոյնս յառաջնում թղթի անդ հարաւ ընդ նոսա։ Վասն այնորիկ խնդամ, զի հարկանիմն ընդ ձեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)
Ընդ միմեանս համեմատութեամբ հարկանէ։ Օ՛ն ա՛ռ, զթագաւորն իսկ եւ զկալանաւորն ընդ միմեանս հարցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ ՟Բ. 28։)
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր. (Նար. ՟Ա։)
Հարկանէր ջուրն մինչեւ ցերանս, կամ մինչեւ զգօտին. (Եզեկ. ՟Խ՟Է. 4։)
Սատերքն եւ ընդ վաճառս հարկանիցին, եւ ընտիր գտանիցին ի փորձ վաճառականաց. (Կիւրղ. ծն.։)
ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Դրոշմել. արձանագրել. ընդ գրով արկանել. կարգել.
Այլք զայլ թագաւորս մարաց հարկանեն ի մատենի։ Հարի ի նամակի։ Ի գրի հարեալ մի ըստ միոջէ։ Յեռուլ եւ ի շարի հարկանել զեբրայեցւոց ժամանակագրութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)
Շարի կարգի հարեալ զանուանս նոցա. (Արծր.։)
ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Ի բաց առնել. փարատել. ցածուցանել. խափանել. մերժել. անցուցանել.
Զմարմնաւոր ծարաւոյ հարկանել զփափաք։ Զի՞նչ ուտիցեմք, կամ ի՞ւ հարկանիցեմք զքաղցն. (Ոսկ. մ. ՟Բ. 20. 24։)
Յետս հարկանել զչար լեզուսն, կամ զհրաման, կամ զամբաստանութիւն. կամ ի բաց հարկանել զկարծիս, կամ զծառայութիւն. (Յճխ. ՟Ի՟Բ։ Արծր.։ Ոսկ. յհ.։)
ՀԱՐԿԱՆԵԼ ԸՆԴ ՄԻՏ. Հաստատել, դնել ի մտի. ածել զմտաւ. ըմբռնել. խելամուտ կամ հատու լինել.
Յիշեցէ՛ք զդորա աղունս՝ ընդ միտ հարկանելով զվայրավատմունս ընչիցն։ Ընդ միտ հարկանելով ի ձեզ ինքեանս դիտիցէք. (Պիտ.։)
Ոչ միայն ի ձեռաց չզննի, այլ եւ ոչ ընդ միտս ուրուք հարկանի. (Եղիշ. ՟Բ։)
ՀԱՐԿԱՆԵԼ, պէսպէս ոճով. զոր օրինակ,
Հարկանէր ճանապարհս հեռաւորս. (Արծր. ՟Բ. 41։)
Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս։ Տար աշխարհս հարկանիցես։ Տարաշխարհ եհար. (Ոսկ. փիլիպ. ՟Է։ Ոսկ. մ. ՟Ա. 9։ Ոսկ. եփես. ՟Ի։)
Յօրէնսն հարկանէր զբանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)
Մինչեւ ցերրորդ երկինս ասիցէ, կամ թէ մինչեւ ցերրորդ ինչ մասն ... զի յերկոսին հարկանէ. (Եզնիկ.։)
Եմոյծ զանձն իւր ի լուծ, եւ եհար զուս իւր ի խադ անդր. (Եփր. համաբ.։)
ՀԱՐԿԱՆԵԼ ԶՈՂԲՍ, կամ ԶԱՐՏԱՍՈՒՍ, եւ այլն. Ողբալ. արտասուել։ (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։ Եբր. ՟Թ։)
Զլալ հարկանեն, եւ զկական բառնան. (Ոսկ. ես.։)
Իբրեւ զմանր մանկտոյ զլալ հարկանիմք. (Ոսկ. եբր. ՟Ի՟Դ։)
Զարհուրեցան, եւ հարին զաղաղակ. (Եփր. համաբ.։) Այլ առաւել ասի՝ Յարտասուս հարկանիլ. cf. ԱՐՏԱՍՈՒՔ։
ՀԱՐԿԱՆԵԼ ԶՔԱՐԻ, ԶԳԵՏՆԻ, եւ ալյն. cf. ՔԱՐ, ԳԵՏԻՆ.
Կալեալ հարին ո՛չ զքարի, այլ զբերանոյ սրոյ. (Կաղանկտ.։)
Առնուլ զոտից մանկանց նորին, եւ հարկանել զկարծըր վիմին. (Յիսուս որդի.։)
ԳԱՆ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ԳԱՆ։
ՀՈՒՐ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ՀՈՒՐ։
ԲՈՒՌՆ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ԲՈՒՌՆ։
ԲՈՂՈՔ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ԲՈՂՈՔ։
ՀՆՁԱՆ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ՀՆՁԱՆ։
ՁԵՌՆ ՅԱՆՁԻՆ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ՁԵՌՆ. եւ ԱՆՁՆ։
ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ՈՏՆ։
ԾԱՓՍ ՀԱՐԿԱՆԵԼ. cf. ԾԱՓ։
ՀԱՐԿԱՆԵԼ. Ի բառէս Հարկ, ըստ ՟Ա նշ. որպէս Հարկս տալ, վճարել. հարկիլ.
Կացուցին զնա ի տեղի մի հարկ հարկանել. (՟Ա. Մակ. ՟Ը. 7։)
Անտիոքայ եւ հռոմայեցւոց դաշինք ի միջի կռէին, հարկան նմա նոցա ՟Ռ տաղանդ. (Եւս. քր. ՟Բ։)
ՀԱՐԿԱՆԵԼ. ի բառէ անտի Հարկ, ըստ ՟Բ նշ. որպէս Սպասահարկել. ծառայել. պաշտել. առնել. կատարել. վարել.
Հարին սպասաւորութիւն անցուցանելոյ զարքայ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 18։ Խոր. ՟Գ. 13։ Իգն.։)
Հարկ բնութեան համարեալ է ամենայն, զոր ինչ հարկանեն նոքա. (Իգն.։)
Իբրեւ զհրեշտակս հարկանեն զհարկս առաքինութեան։ Զդժնդակ ծառայութիւնն հարկանել։ Ի նոցանէ հարկանի մեզ սպասաւորութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 2։ ՟Ա. 20. եւ 19։)
Այսպիսի ծառայութիւն քեզ քահանայն հարկանէ. (Մանդ. ՟Թ։)
Զարբանեկութիւն սատանայի հարկանէին. (Մանդ. ՟Ի՟Զ։)
Չեմ արժանի պաշտօն առնլոյ, այլ պաշտօն հարկանելոյ. (Եզնիկ.։)
Ի լերինս զաստուածեղէն կրօնիցն զծառայութիւնսն հարկանէին. (Կորիւն.։)
Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել, որպէս անասնոցն ամենայն ջոկք. (Խոսր.։)