necessary, important, essential;
intimate;
ministering, serving;
necessaries.
ἁναγκαῖος necessarius. Ուր գոյ հարկ անհրաժեշտ, կամ բռնադատութիւն ինչ, կամ պէտք կարեաց. հարկեցուցիչ. կարեւոր. պիտանացու. անցաւոր. եւ Բնաւորական.
Ի կարելեաց են ինչ ինչ՝ որ հարկաւորք են։ Հարկաւորք՝ զորս ոչն է կար արգելուլ. (Նիւս. բն.։)
Զհարկաւորն կամաւոր առնել. (Սարգ. եւ այլն։)
Անձիշխանութիւն՝ եւ յամենայն հարկաւորացն ազատութիւն. (Երզն. մտթ.։)
Նախ քան զհարկաւորն խոնարհութիւն՝ կամաւ խոնարհեցարո՛ւք. (Մխ. երեմ.։)
Դիւրագթելիք հարկաւոր փորձանօքն. (Լմբ. պտրգ.։)
Կիրք հարկաւորք, բարք անժուժկալք։ Ընդ երկիր հարկաւոր կրիւքն բերէ։ Ըստ հարկաւոր կրիցն իւրոց մեղանդել. (Նար. ՟Ծ՟Ե։ Լմբ. սղ.։)
Առ ի լցումն լինել ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. (Ժմ.։)
Թոյլ ետ մարմնոյն շարժիլ ըստ հարկաւորն իւր ըղձի. (Լմբ. ստիպ.։)
ՀԱՐԿԱՒՈՐ. Կարեւոր, ըստ որում մտերիմ, մերձաւոր.
Ժողովեալ են հարկաւոր բարեկամքն քո. (Պտմ. աղեքս.։)
ՀԱՐԿԱՒՈՐՔ գ. Պէտք. հիտոյք մարմնոյ.
Հարկաւորացն աղագաւ. (Խոսր.։)
ՀԱՐԿԱՒՈՐ ա. λειτουργικός minister. Ի բառէս Հարկ. ըստ որում Սպաս, յարգ. այսինքն Սպասահարկու. պաշտօնեայ.
Ամենեքեան հոգիք են հարկաւորք, որք առաքին ի սպասաւորութիւն. (Եբր. ՟Ա. 14։)
Ոգի հարկաւոր, որ է հնազանդ եւ կամակատար. (Եզնիկ.։)
Զի՞ զարմանաս, թէ զհարկաւոր զօրութեանցն այսպիսի բանս թանձունս խօսի. (Ոսկ. ես.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | հարկաւոր | հարկաւորք |
accusatif | հարկաւոր | հարկաւորս |
génitif | հարկաւորի | հարկաւորաց |
locatif | հարկաւորի | հարկաւորս |
datif | հարկաւորի | հարկաւորաց |
ablatif | հարկաւորէ | հարկաւորաց |
instrumental | հարկաւորաւ | հարկաւորաւք |