to marry, to wed.
Կապիլ ամուսնութեամբ. պսակիլ. փեսայանալ եւ հարսնանալ. կարգուիլ, պսակուիլ. էվլէնմէք. տիւնեայտ կիրմէք. նիքեահլանմագ. γαμέω, ἑπιγαμβρεύω, συνοικέω nubeo, affinitatem ineo, cohabito
Լա՛ւ է չամուսնանալ։ Ապա թէ՝ ոչ ունիցին ժոյժ, ամուսնասցին։ Ամուսնասցին ընդ նմա, եւ յարուսցես զաւակ եղբօր քում. եւ այլն։
Եւ ոչ միում ումեք կամէր ամուսնանալ. (Նոննոս.։)
Որ օրինօքն ամուսնացեալ իցէ. (Եզնիկ.։)
Ամուսնանան եւ զինուորին. (Պիտ.։)
Ընդ ամենայն մօտաւոր ընտանիսն ամուսնանային աներկիւղութեամբ. (Մեսր. եր.։)
Եւ գալ առ միմեանս ամուսնաբար. մերձաւորիլ. զուգիլ. գիտել. գիտենալ. մտանել. իրարու գալ. չիֆլէնմէք.
Եթէ առնուցու ոք կին, եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա. (Օր. ՟Ի՟Բ. 13։)
Կին՝ որ յղի իցէ, մի՛ ամուսնասցի, մինչեւ ծնցի մանուկն. (Կանոն.։)
Ո՞ ամուսնացաւ ընդ երկիր կոյս, որ ծնաւ զԱդամ. (ՃՃ.։)
Ո՞ւր իշխիցեն շշնջել, թէ հրեշտակք ընդ կանայս ամուսնացան. զի նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ կաւեղէնք։ Չէ՛ մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ. (Եզնիկ.։)
Յունական ոճով ասի. (Եսթ. ՟Ժ. 6.)
Եսթեր է գետն, զոր ամուսնացաւ թագաւորն. այս ինքն զոր ընդ իւր ամուսնացոյց, կամ ընդ որում ամուսնացաւ։
Անսովոր է եւ ասելն (Երզն. մտթ.)
Ըստ օրինացն՝ մեծ թշնամանք էին որդւոց, եթէ մարք ի տագերաց ամուսնանայցեն. այս ինքն առցին ի կնութիւն տագերաց։
Présent | |
---|---|
ես | ամուսնանամ |
դու | ամուսնանաս |
նա | ամուսնանայ |
մեք | ամուսնանամք |
դուք | ամուսնանայք |
նոքա | ամուսնանան |
Imparfait | |
---|---|
ես | ամուսնանայի |
դու | ամուսնանայիր |
նա | ամուսնանայր |
մեք | ամուսնանայաք |
դուք | ամուսնանայիք |
նոքա | ամուսնանային |
Aoriste | |
---|---|
ես | ամուսնացայ |
դու | ամուսնացար |
նա | ամուսնացաւ |
մեք | ամուսնացաք |
դուք | ամուսնացայք |
նոքա | ամուսնացան |
Présent | |
---|---|
ես | ամուսնանայցեմ |
դու | ամուսնանայցես |
նա | ամուսնանայցէ |
մեք | ամուսնանայցեմք |
դուք | ամուսնանայցէք |
նոքա | ամուսնանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | ամուսնացայց |
դու | ամուսնասցիս |
նա | ամուսնասցի |
մեք | ամուսնասցուք |
դուք | ամուսնասջիք |
նոքա | ամուսնասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ ամուսնանար |
դուք | մի՛ ամուսնանայք |
Impératif | |
---|---|
դու | ամուսնացի՛ր |
դուք | ամուսնացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | ամուսնասջի՛ր |
դուք | ամուսնասջի՛ք |