Definitions containing the research ման : 10000 results

Անարգելութիւն, ութեան

s.

freedom, state of any thing free from obstacle or hinderance.

· Calfa

NBHL (1)

Անբանից անարգելութեան նմանեցան. (Մխ. երեմ.։)


Անարգեմ, եցի, եալ

va.

to offend, to shock;
to despise, to depreciate, to disparage;
to disapprove, to disallow, to refuse, to reject;
to blame, to find fault with.

· Calfa

NBHL (2)

Որ անարգէ զտնանկն, մեղանչէ։ Անարգէ զհայր, եւ մերժէ զմայր։ Որ կամակորի ի ճանապարհս իւր, անարգեսցի։ Խոնարհեսցի մարդ, եւ անարգեսցի այր։ Անարգեսցին փառքն Մովաբու։ Գան հարին, անարգեցին։ Պատուեմ զհայր իմ, եւ դուք անարգէք զիս։ Որ արհամարհէն զիս, անարգեսցի։ Էին արքն անարգեալք յոյժ։ Եւ ես անարգեցի զնա՝ չթագաւորել։ Անարգեսցէ զչարն, եւ ընտրեսցէ զբարին։ Անարգէ Տէր զխորհուրդս ժողովրդոց։ Զպատկերս նոցա անարգեսցես։ Եւ դուք այսօր անարգեցէք զԱստուած։ Անարգեն զհրաման թագաւորի։ Անարգեաց զերդումն, եւ անց զուխտիւն։ Զվէմն՝ զոր անարգեցին շինօղքն։ Զբան Տեառն անարգեցին։ Անարգեաց Եսաւ զանդրանկութիւնն։ Անարգել զմարմինս իւրեանց յանձինս իւրեանց եւ այլն։

Եւ որպէս անիծանել. նախատել. թշնամանել. κακολογέω, maledico որ եւ չարախօսել.


Անարգիչ

adj.

contemptuous, disdainful, haughty, offensive.

· Calfa

NBHL (2)

Որ անարգէ. անարգօղ. անարգու. անգոսնիչ. թշնամանիչ.

Անարգիչք բաժանմանն եղեն, եւ լինին. (Լմբ. ատ.։)


Անարգու

cf. Անարգիչ.

· Calfa

NBHL (1)

Այնու՝ որով անարգէին զնա, ոչ էր անարգու. (Ոսկ. յհ. ՟Բ. 12.) յն. նա ոչ անարգիւր։ Այլ գուցէ թարգմանն իմացեալ է, ոչ անարգէր զայլս. վասն որոյ եւ եդեալ, ոչ էր անարգու, այս ինքն անարգիչ։


Անարգութիւն, ութեան

s.

offence, slight, refusal, reprobation;
humiliation;
vileness, meanness, worthlessness;
յ— իջանել, to demean, to degrade one's self.

· Calfa


Անարդակ

cf. Անարդ.

· Calfa

NBHL (2)

Որում չիք զուգական յօրինուածով. անհամեմատ. աննման. գերազանց. պիմիսալ, պինազիր.

Զանհամեմատ հարթութեան, եւ զանարդակ թեւակոխութեան բոլորն մակացութեան ծայր ի քումդ խոկման։ Զի ըստ կրից իւրն անարդակ առաքինութեան զմեզ հաղորդս արասցէ (Տէրն). (Մագ. ՀԶ. ՁԱ։)


Անարդարութիւն, ութեան

s.

unjustness, iniquity.

· Calfa

NBHL (1)

Անարդարութիւն, կամ անուն արդարութեան (Կոչ. ԺԴ. 49.) ըստ յն. է հոմանունութիւն։


Անարժան, ի, ից, աց

adj.

unworthy, unfit, improper;
condemnable, blamable, illegal, dishonest;
— համարել, to disdain.

· Calfa

NBHL (1)

Թարգմանի սոդոմ՝ կուրութիւն կամ ամլութիւն. քանզի կոյր է եւ ամուլ յառաքինութենէ ամենայն անարժան. (Փիլ. լին.։)


Անարժանի

adv.

cf. Անարժան;
յ—, unworthily.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԱՐԺԱՆ, ըստ ամենայն առման.


Անարժանութիւն, ութեան

s.

unworthiness.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ թէ անարժանութեամբ թշնամանեցար. (Բրս. բրկ.։)


Անարի, րւոյ, րեաց

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱՐԻ, րւոյ, րեաց. որպէս լծ. թ. իրի, իրի փարլէ, հա՛մ իրի) Անարգիլ. վիթխարի. անճոռնի. անհեթեթ. իֆրաթ պիւյիւք, տըզման.

Նման են մեծութեամբ անձանց անարեաց. (Վեցօր. Է։)


Անարիւն, րեան, րեանց

adj.

that has no blood, bloodless;
that does not bleed.

· Calfa

NBHL (4)

Անարիւն ճիպռանցն նմանեցին. (Եղիշ. ՟Բ։)

Որ ինչ լինի առանց հեղման արեան.

Անարիւն զենման զքահանայութիւն աւանդեցեր մեզ. (Պտրգ.։)

Բաշխումն անարեան զենմանն. (Խոսր. անդ։)


Անարծաթ, աց, ից

adj.

moneyless, poor;
gratuitous, gratis.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ անարծաթքըդ սրբազանք, եւ ձրի բժիշկք՝ որոց յուսան։ Անարծաթացըդ յանդիման՝ աստ տագնապեալքս կան յանդիման. (տաղ։)


Անարծարծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be revived, or rekindled, not renewable, extinct.

· Calfa

NBHL (1)

Որպէս զթրծեալ աման խեցեղէն փշրեցայ անարծարծելի. (զոր ոչ լինի նորոգ զանգանել եւ թրծել). (Նար. Ի։)


Անարուեստ, ից

adj.

of no trade, or profession;
artless;
guileless;
immaterial, simple, natural;
rough, rude.

· Calfa


Անարուեստութիւն, ութեան

s.

simplicity;
rudeness.

· Calfa

NBHL (2)

Եւ ոչ անարուեստութեան յարհեստի սահման. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Ի միջասահմանի կալով (մարդոյն) արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)


Անարօր

adj.

uncultivated, waste;
intact, chaste.

· Calfa

NBHL (1)

Յետին անմտութիւն է սերմանել սերմանիս յանգործ եւ յանարօր երկիր. (Ոսկ. յհ.։)


Արծռունգն

adj.

that has an aquiline nose.

· Calfa

NBHL (2)

ԱՐԾՌՈՒՆԳՆ կամ ԱՐԾԸՌՈՒՆԿՆ. γρυπός incurvus, aduncus Ոյր ըռունգն կամ ռնգունք նման են արծուոյ կտուցի. կորաքիթ. կոտմկեան. ծռքիթ.

Ըստ պատահման եւ տարբերութեան արծռունգն կերպարանօք. (Արծր. ՟Ա 8։)


Արկած

adj.

endorsed, cloathed.

· Calfa

NBHL (1)

Ցրեսցէ ի սրտից մերոց զարկածս ի նմանէ (ի բանսարութենէն). (Խոսր.։)


Արկած, ից

s.

misfortune, disaster, calamity, mischance, mishap, danger, peril, risk, hazard, chance, adversity, storm, tempest, evil.

· Calfa

NBHL (1)

Ցրեսցէ ի սրտից մերոց զարկածս ի նմանէ (ի բանսարութենէն). (Խոսր.։)


Արկանեմ, արկի

va.

to cast, to throw, to shoot;
to put away, to reject;
to reduce to, to bring to;
to sow, to scatter, to spread;
to pour out, to shed;
to mix;
ի մէջ — զանձն, to intermeddle, to intrude, to enter;
— ի մէջ ի ներքս, to thrust in, to introduce, to mix;
— ի միտս, to insinuate;
— զանձն ընդ, ի ներքոյ, to undergo;
— զիւրեւ, զանձամբ, to endorse, to put on one's back;
to put on, to dress one's self;
— աղիւս, to make brieks;
— զկալ, to winnow corn;
— ողորմութիւն, to pity;
ընդ յեսան, ընդ սրոց —, to whet, to sharpen;
— ընդ սղոցաւ, to saw;
— ջուր, to pour water;
գութս —, to pity;
խունկ —, to cense, to perfume with incense;
ի խնդիր —, to seek, to trouble one's self to find;
ձայն —, to cry, to scream, to shriek;
վարձս, սակ —, to bargain, to make an agreement, to contract;
վիճակ —, to cast or draw lots;
ի կիր, ի վար, ի գործ —, to use, to employ, to make use of;
ձեռն —, to undertake;
— ընդ տարակուսանօք, to make doubtful, to doubt;
— ի մոռացօնս, to forget;
— զանձն ի վատնգ, to place one's self in danger;
— ի յուսահատութիւն, to reduce to despair.

· Calfa

NBHL (9)

(Արկանել նետս, քարիս, կամ վիճակ, զուռկան ի ծով, արս ի հնոց կամ ի հուր, ի բանտ, ի գութ. հող զգլխով. մարգարիտս առաջի խողաց. գինի ի տիկս. ջուր ի կոնք. շանց զհաց. պղինձ ի գանձանակն. զարծաթ ի սեղանաւորս։ Ա՛րկ զքեզ աստի ի վայր։ Արկանել մանգաղ ի հունձս. զգործիս յորս. բան ի բերան. վարապան ի զցռուկս։ Յամենայն տեղիս արկից լռութիւն, եւ այլն։)

Ա՛րկ զձեռն քո ի ծոց քո. եւ արկ զձեռն իւր ի ծոց իւր։ Արկցե՛ս զլծակսն ընդ օղսն. եւ այլն։ Արկ զմատունս իւր ընդ ականջս նորա։ Դիջի՛ք զբանս զայս ի ձեռս ձեր։ Արկանէ գրգռութիւն ի մէջ եղբարց։ Արկ մանեակ ոսկի ի պարանոց նորա։ Արկեր զինեւ զմեղս մանկութեան։ Արկեր զնովաւ սպառազինութիւն։ Արկցէ զնովա ցաւս իւր, եւ այլն։

Արկ իւղ ի գլուխ նորա։ Արկ մովսէս յիւղոյն օծութեան ի գլուխն ահարոնի։ Որ արկանէր ջուր ձեռաց եղիայի։ Եւ նա արկանէր, մինչեւ լցան ամանքն։ Բաժակ լի անապակ արկեալ. եւ այլն։

Զարկեալ սահմանն Աստուած, որպէս կամիմք, շրջեմք ի բարի եւ ի չար. (Յճխ. ՟Է։)

Զի մի՛ կամայական սահմանս արկանիցեն անձանց. (Ագաթ.։)

Արկեալ ջուր զերեսօք նորա՝ կանգնեաց զնա.. (Վրք. հց.) Այլ այսոքիկ եւ որ նման սոցին՝ վերածին առ մի ի նախանշանակեալ նշանակութեանց։

Բազում նենգութեամբ զանմեղ մարդիկ հրապուրէր եւ յինքն արկանէր։ Զոմանս ոմանս յինքեանս արկին։ Արկ յինքն եւ զսեպուհս ոմանս. (Եղիշ. ՟Գ։)

Ոյք ի խոնարհ արկանեն զաչս իւրեանց յեղբարց իւրեանց, յատեան դատաստանի մտանէ տէր մեր եւ լինի ամբաստան զնոցանէ, որպէս թէ ի նմանէ արկին ի վայր զաչս իւրեանց. (Եփր. աւետար.։) cf. Ակն։

Ընդ սահմանաւ եւ կամ ընդ ստորագրութեամբ արկանեմք. Ընդ թուով արկանել. (Սահմ. ՟Ա ՟Ժ՟Ը։)


Արկանիմ, արկայ

vp.

to throw ones self, to fall;
to dress one's self.

· Calfa

NBHL (1)

Շփոթի ի գրչաց երբեմն Արկանելն եւ ընդ Հարկանել, մանաւանդ յորժամբանն իցէ զսպասահարկութեան. զոր օրինակ.


Արհամարհեմ, եցի

va.

to despise, to repulse, to disdain;
to aggrieve, to offend;
to vex;
to debase.

· Calfa

NBHL (1)

Եւ նորա արհամարհեալ լինէր զտանջանօքն. (Ճ. ՟Ժ.։ Ասի անխտիր եւ արհամարհել զոք կամ զիմն, զոր օրինակ զկեանս, զամօը, զբան կամ զճարտարօք, զներելովն եւ զերկայնմտութեամբ։ Իսկ կր. Արհամարհեալ է առաջի նորա, կամ նմա. փոխանակ ասելոյ՝ ի նմանէ։)


Արհաւիրք, աւրաց

s.

fright, terrour, great and sudden fear, dread, consternation, shock.

· Calfa

NBHL (3)

Եւ է արհաւիրք ի ձեռն յոռին ունակութեան ումեմն հոգւոյ։ Ի մանկութենէ (պա՛րտ է) յաղթել զայնոսիկ, որ հասանին ի վերայ մեր, արհաւիրս եւ երկիւղս. (Պղատ. օրին. ՟Զ։)

Յամենայն կողմանց արհաւիրք պատէին։ Զայս առնէին արհաւիրքն՝ որ ի միջի. (Ոսկ. մ. ՟Ա 16։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Ազգի ազգի արհաւիրս արկանէր ի վերայ նորա։ Արհաւիրս սաստից։ Արհաւիրք սպառնալեաց։ Կին ոմն այրի հրաման առեալ յարհաւրաց.. (Ագաթ.։)


Արձակեմ, եցի

va.

to untie, to loosen, to detach, to break;
to unchain, to slacken;
to unpack, to unfold;
to unload, to deliver;
to dispatch, to expedite, to send;
to release, to let go;
to relax;
to throw, to thrust, to fling, to shoot;
to discharge, to disband, to dismiss;
— ի մեղաց, to absolve;
— քարինս պարսատկաւ, to sling;
ձայն —, to scream, to cry;
աչս —, to ogle, to cast eyes on;
— ճառագայթս, to cast a brilliancy, to shine;
բոցս, կայծակունս —, to sparkle;
կիցս —, to fling, to yerk;
նետս —, to draw the bow;
հրացան —, to let off a gun;
հրետ —, to fire a cannon;
— զկին, to divorce;
— զատեան, to dismiss the session;
— զոք, to dismiss a person;
փուք —, to fart, to break wind.

· Calfa

NBHL (2)

Արձակեաց զաղաւնին զհեա նորա, կամ ի տապանէ անտի։ Եդ յուսնորա զմանուկն, եւ արձակեաց զնա։ Արձակեաց իսահակ զյակոբ, եւ գնաց ի միջագետս։ Արձակեա՛ զիս, քանզի այգ եղեւ։ Ոչ արձակեցից զքեզ, եթէ ոչ օրհնեսցես զիս։ Արձակեա՛ ընդ իս զպատանեակդ։ Արձակելով արձակեսցես զմայրն, եւ զորդիսն առցես քեզ։ Հրեշտակս արձակել։ Իսկ տէր հրեշտակ անողորմ արձակէ ի վարայ նորա։ Արձակել զժողովուրդն, կամ զժողովս։ Արձակել խաղաղութեամբ։ Մահ արձակեաց տէր ի վերայ յակոբայ։ Զի զբարկութիւն իմ յազգ անօրէն արձակեցից։ Արձակեցից ի վերայ դոցա սուր։ Արձակեցից զսուր իմ զկնի նոցա։ Սուր արձակեցից զկնի նոցա։ Արձակել զծառայ։ Արձակեսցես զնա ազատ ի քէն։ Եհա արձակեաց զնա տէր Աստուած ի դրախտէ անտի։ Եհան արձակեաց զղովտ ի միջոյ կործանմանն։ Արձակեցան արքն՝ ինքեանք եւ էշք իւրեանց։ Արձակեցիր ի վերայ նոցա բազմութիւն անխօսուն անասնոց ի վրէժխնդրութիւն։ Արձակել ի վերայ նոցա բազմութիւնս արջոց։ Արձակիցէ զնա բարեւ ընդ ճանապարհ։ Զտիմոթէոս զարձակեալն առ ձեզ. եւ այլն։

Մեծաւ թշնամանօք արձակեցին զեպիսկոպոսն. (Բուզ. ՟Գ. 4։)


Արձակերասան

adj. adv. unbridled, unruly;
helter-skelter.

· Calfa

NBHL (1)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.


Արձակերասանակ

cf. Արձակերասան.

· Calfa

NBHL (1)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.


Արձակիմ, եցայ

vn.

to be untied, delivered, detached, liberated.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Փարատիլ ցաւոյ կամ ջերման.


Արձակում, ձակի, ձակ

va.

cf. Արձակեմ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՐՁԱԿԵՄ ըստ ամենայն առման.


Արձակումն, ման

s.

deliverance;
shoot;
disbanding troops;
dismission;
—ի մեղաց, absolution;
— հրացանի, discharge;
— կնոջ, divorce.

· Calfa

NBHL (5)

ἁποπέμπη emissio, ἅφεσις dimissio, remissio, ἁπόλυσις absolutio Արձակելն, եւ իլն (ըստ ամենայն առման). փակիլը, փակուիլը, թող տրուիլը

Զչարեալ վասն արձակմանն կոստանդնի. (Յհ. կթ.։)

Ի ժամանակի արեան արձակման կնոջ. (Երզն. մտթ.։)

Յետ արձակման պատարգին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Որ արձակէ զկին իւր, տացէ նմա զարձակմանն. այսինքն զգիր ապահարզանի. (Մտթ. ՟Ե 31։)


Արձակուրդ

s.

leave, holidays;
cf. Արձակումն.

· Calfa

NBHL (1)

Եւ տես, յորպիսի՛ դէպ ժամանակի, յորժամ արձակուրդն առնելոցն էր. (Ոսկ. ես.։)


Արձանագիր, գրաց

s.

inscription, title;
epitaph;
trophy, protocol;
matriculation.

· Calfa

NBHL (1)

Չի՛ք անդ սահմանաց արձանագիրս կանգնեալ. (Վեցօր. ՟Է։)


Արձանագործ

adj. s.

stone, stony;
cf. Անդրիագործ.

· Calfa

NBHL (1)

Իբր Յարձանէ գործած. քարաշէն. սիւնազարդ կամ կոթողանման.


Արձանագրութիւն, ութեան

s.

acts, registers;
enrolment, writing, deed, book, roll, record, protocol;
inscription;
account, list, memorial;
calendar of the ancient Romans.

· Calfa

NBHL (1)

στηλογραφία inscriptio in columna, titulus, monumentum Փորագրութիւն յարձանաի. յիշատակարան արձանագրով. եւ նմանութեամբ, Հաստատուն գրութիւն ո՛ր եւ է մապենի կամ բանի. յիշատակագիր. արձանագիր. եւ Մակագրութիւն.


Արձանական, ի, աց

s.

register;
epitaph;
funeral sermon.

· Calfa

NBHL (2)

Որպէս Գերեզմանական, դամբանական, ներբողական (ճառ).

Զայս մեզ աբիւդենոս յիւրում առաջնում արձանականի ի մանր ազգաբանութեան ասէ. (Խոր. ՟Ա կ։)


Արձանացուցանեմ, ուցի

va.

to convert into a statue;
to raise, to erect;
to establish;
to exhibit, to represent;
to inscribe, to write;
to register, to record.

· Calfa

NBHL (2)

στηλόω erigo ut cippum, statuo Կանգնել հաստատութեամբ իբրեւ զարձան. հաստատել. կառուցանել. զետեղել. դնել. ամրացուցանել. յանդիման կացուցանել.

Արձանացո՛ զծարաւս մոլեգին շարժման սրտիս խռովութեան. (Նար ՟Հ՟Ա։)


Արձանութիւն, ութեան

s.

stability;
representation;
establishment.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ կնքեալ էին արձանուեւիւնք վիմին, ել նա ի գերեզմանէ անտի. (Արզն. մտթ։)


Արձանումն, ման

s.

cf. Արձանութիւն.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ կնքեալ էին արձանուեւիւնք վիմին, ել նա ի գերեզմանէ անտի. (Արզն. մտթ։)


Արմատ, ոց

s.

root;
stump;
trunk, stem;
source, origin, cause;
—ս առնուլ, արձակել, to take root.

· Calfa

NBHL (3)

ῤίζα radix որ եւ ԱՐՄ. Ստորոտ բուսոց եւ անկոց՝ յերեսաց երկրէ մինչեւ ցխորս հողոյ հանդերձ մանր թելիւք. կոճղ կամ ստորին բունն, եւ մազմզուկքն կամ մղեղն.

ԱՐՄԱՏ. նմանութեամբ, Սկիզբն սերնդոց, ցեղ, ազգ, զարմ, յաջորդութիւն. եւ Ամենայն սկզբնապատճառ կամ առիթ.

ԱՐՄԱՏ. Վերջին ծայր եւ եզր ստորին, Խորք. խարիստ, հիմն (իրօք կամ նմանութեամբ). հետք.


Արմատախիլ առնեմ

sv.

cf. Արմատախլեմ.

· Calfa

NBHL (1)

Զկործանմանն կարծիսս զայս արմատախիլ առնել. եւ ի բաց հանել։ Արմատախիլ արասցուք զնա։ Սաստկութիւն հողմոց հարկանելով զնա՝ ոչ կարէ արմատախիլ առնել. (Ոսկ. յհ. ՟Ա 38. եւ 37։ ՟Բ 9. եւ 8։)


Արմատանամ, ացայ

vn.

to take root, to take hold, to grow.

· Calfa

NBHL (1)

ῤιζόομαι, ἑκρίζομαι radices ago, radicor Արմատս արձակել կամ ձկտել, կամ տարածանել, կամ առնել. հաստատիլ արմատովք. զօրանալ. ուռճանալ. (իրօք, կամ նմանութեամբ). արմատ կապել՝ բռնել.


Արմաւաստան, աց

s.

spot planted with palm-trees.

· Calfa

NBHL (1)

Յորդանան մեկնէ ընդ ծովակողմ արեւելից ընդ արմաւաստանն ... ի թեմանայ եւ յարմաւաստանէ. (Եզեկ. ՟Խ՟Է 18. 19։)


Արմաւենի, ենեաց

s.

palm-tree, date-tree;
palm;
branch of a palm-tree, palm;
իւղ արմաւենւոյ, palm-oil.

· Calfa

NBHL (1)

Բնակեալ էր ընդ արմաւենեաւն։ նմանեցաւ մեծութիւն քո արմաւենւոյ. (Դտ. ՟Դ 5։ Երգ. ՟Է 7։)


Արմնիմ, եցայ

vn.

cf. Արմատանամ.

· Calfa

NBHL (1)

Մի՛ սերմանեսցեն, մի՛ տնկեսցեն, եւ մի՛ արմնեսցի յերկիր արմատ նորա. (Ոսկ. ես.։)


Արմուկ

s.

cf. Արմուկն.

· Calfa

NBHL (2)

ԱՐՄՈՒԿ կամ ԱՐՄՈՒԿՆ, ἁγκών cubitus, flexus brachii գրի եւ իբր ռմկ. ԱՐՄՈՒՆԿ. Յօգուած բազկի. եւ որ ինչ նման է նմին. ... (իսկ ա՛րմօս, ըստ յն. է յոդուած, զօդ. եւ ա՛ռմուս, ըստ լտ. բազուկ, թեւ)

Կորցեսցէ զարմկունսն թեւօք հանդերձ. (Ղեւտ. ՟Ա 16.) այլք իմանան զխածին հանդերձ փետրովքն. ռմկ. կտնառք։


Արմուկն, մկանց

s.

elbow;
fore-arm;
խթել արմկամբ, մղել, to elbow, to push or thrust with the elbow.

· Calfa

NBHL (2)

ԱՐՄՈՒԿ կամ ԱՐՄՈՒԿՆ, գրի եւ իբր ռմկ. ԱՐՄՈՒՆԿ. Յօգուած բազկի. եւ որ ինչ նման է նմին.

Կորցեսցէ զարմկունսն թեւօք հանդերձ. (Ղեւտ. ՟Ա 16.) այլք իմանան զխածին հանդերձ փետրովքն. ռմկ. կտնառք։


Արմտիք, տեաց

s.

corn, corn-crops;
production, fruit, product.

· Calfa

NBHL (1)

γέννημα productum, fructus Բերք ի գոյզն արմատոց ծնեալք. արդիւնք երկրի կամ բուսոց հանձելեաց, կամ հատից սերմանելեաց. որպէս ցորեան, գարի, ոսպն, եւ այլն. ունդք. ընդեղէնք.


Արշաւեմ, եցի

vn.

to run;
to go quick and with impetuosity, to run as fast as possible;
to gallop;
to make an incursion or excursion, to pursue;
cf. Արշաւեմ.

· Calfa

NBHL (3)

Արշաւել ի կողմանս հրէաստանի, կամ յերկիր նորա։ Արշաւեալս՝ յարձակեալս. (՟Ա. Մակ. ՟Դ 35։ ՟Թ 69։ ՟Բ. Մակ. ՟Ե 2։)

Արշաւեցին այլազգիք, յերկիրս։ Որո՞ւմ կողման արշաւեցեր (կամ արշաւեցէք) այսօր. (՟Ա. թգ 27։ ՟Ի՟Է 10։)

Արշաւել ի կողմանս պասից, կամ ի հռովմայեցւոց տէրութիւն, կամ զհետ երամակաց ցռուց, կամ փութանակի ի տեղին. (Ագաթ.։ Խոր. ՟Բ 62։ ՟Գ 55։ Փարպ.։)


Արու, ուաց

adj.

male.

· Calfa

NBHL (2)

Արու եւ էգ արար զնոսա։ Զամենայ արու մանուկ (ռմկ. մանչ։) Ոչխար կատարեալ արու. եւ այլն։

ԱՐՈՒ. նմանութեամբ ասի (առաւել ռմկ) Ճանկաւոր ճարմանդ՝ որ մտանէ յօղ անդր.


Արուագիտութիւն, ութեան

s.

sodomy.

· Calfa

NBHL (1)

παιδεραστία, παιδαφθορία obscoenus puerorum amor Մեղաք սոդոմական. խառնակութիւն արուի ընդ արուի. արուամոլութիւն. մանկատռփութիւն.