root;
stump;
trunk, stem;
source, origin, cause;
—ս առնուլ, արձակել, to take root.
ῤίζα radix որ եւ ԱՐՄ. Ստորոտ բուսոց եւ անկոց՝ յերեսաց երկրէ մինչեւ ցխորս հողոյ հանդերձ մանր թելիւք. կոճղ կամ ստորին բունն, եւ մազմզուկքն կամ մղեղն.
Արձակեսէ արմատս ի խոնարհ, եւ պտուղս ի վեր։ արմատ ընդարձակեալ ի վերայ ջրոց։ արմատ նոցա իբրեւ զմղեղ եղիցի։ Եթէ ծերասցի յերկրի արմատ նորա։ Խլել զնա յարմատոց իւրոց։ Ոչ եթէ դու զարմատն ի վեր ունիս, այլ արմատն զքեզ.եւ այլն։
Գիտել զայլակերպութիւնս արմատոց (ի պէտս դեղոց). (Իմ. ՟Է 20։)
Վասն բժշկութեանդ՝ որ լինին ի ձեռն քո առանց դեղոց եւ արմատոց. (Խոր. ՟Բ 29։)
Արմատք բուսոց ի պէտս օգտակարութեան դեղոց. (Փարպ.։)
Ոմն ի սրբոցն ասէ. ծառք յարմատոց աճեն, եւ փառք ի հեզութենէ (Եղիշ. յեսայ.։)
Ծածկեցաւ մարմինն աստուածութեամբն, եւ ներկաւ անմահ արմատովն. (Սեբեր. ՟Զ։)
Իբր ի դառն արմատոց երկրի քաղցրաճաշակ պտուղ յայտնեցար. (Նար. կուս.։)
Ձիաւորեալ ոչ միայն ի վերայ բուսաբեր արմատոյն (այսինքն փայտի խաչին). (Շար ։)
ԱՐՄԱՏ. նմանութեամբ, Սկիզբն սերնդոց, ցեղ, ազգ, զարմ, յաջորդութիւն. եւ Ամենայն սկզբնապատճառ կամ առիթ.
Արմատ քո եւ ծնունդ քո յերկրէ քանանացւոց։ Յարմատոյն յեսսեայ։ Յարմատոյն դաւթի։ Ես արմատ եւ սեռ ի դաւթայ։ Արմատք արդարոց։ Մի՛ ոք իցէ ի ձէնջ արմատ ի վեր բուսեալ դառնութեան.եւ այլն։
Յաղագս արմատոյն հանուրց մարդկութեանս (այսինքն ադամայ). (Խոր. ՟Ա 3։)
Եթէ ոք զիւր սուրբ արմատն (սերնգեան) խառնակէ ընդ ուրուկս. (Կանոն.։)
Արմատ ամենայն չարեաց արծաթ սիրութիւն է։ Արմատ չարի.եւ այլն։
Աղբիւր մտաց սիրան է արմատ խորհրդոցն. (Սեբեր. ՟Բ։)
Արմատ բարեաց՝ սրբութիւնն է։ Հեզութիւն՝ արմատ խոնարհութեան. (Յճխ.։)
Հիմն եւ արմատ ամենայն բարութեան. (Պիտ.։)
Արմատ օրհնութեան։ Երանեցին զարմատ ամենայն բարութեան. (Պիտ.։)
Արմատ օրհնութեան։ Երանեցին զարմատդ եւ զպատճառ. (Նար.։)
Անաւատութիւնն (է) այսորիկ բարբառոյ արմատ. (Լմբ.։)
Մելքիսեդեկ արմատն (օրհնութեան) եբրայեցւոց. (Վրք. հց. ՟Բ։)
ԱՐՄԱՏ. Վերջին ծայր եւ եզր ստորին, Խորք. խարիստ, հիմն (իրօք կամ նմանութեամբ). հետք.
Արմատ բանից դացուք ի նմա. (Յոբ. ՟Ժ՟Թ 28։)
Յարմատս ոտից իմոց հասեր. (Յոբ. ՟Ժ՟Գ 27։)
Յարմատս ոտից իմոց հասեր. (Յոբ. ՟Ժ՟Գ 27։)
Յարմատոյ երկաթոյն եղիցի ի նմա. (Դան. ՟Բ 4։)
Զի տացէ՛ արմատ բանի՝ ինձ ներսեսի անարժանի. (Շ. վիպ.։)
Տեսի զծովուն զարմատս, զանդնդոցն զունջ. (Փիլ. յովն.։)
Ի ձեւ սանդղոյ, որոյ արմատն յերկիր հաստատեալ էր, եւ գլուխն յերկիր հասանէր. (Աթ. խչ.։)
Հիմամբք եւ արմատովք հանդերձ զչարն կործանիցէ. (Ագաթ.։)
Թագաւորութիւն յանձն հարուածեալ՝ արմատովք իւրովք խլեսցի. (Նար. խչ.։)
Արմատ գրոյն երեւէր ի վերայ պիտակին. (Վրք. հց. ՟Դ։)
ԿԻՆ ԱՐՄԱՏ. առաւել ռմկ. իբր Կին մարդ. զարմ կամ ազգ կանացի.
Զի այլ ոչ բնաւ եկեալ է աստ կին արմատ. (Վրք. հց. ՟Զ։) ուր յառաջն կոչի լոկ՝ կին, եւ կին մարդ։