cf. Արմուկն.
ԱՐՄՈՒԿ կամ ԱՐՄՈՒԿՆ, ἁγκών cubitus, flexus brachii գրի եւ իբր ռմկ. ԱՐՄՈՒՆԿ. Յօգուած բազկի. եւ որ ինչ նման է նմին. ... (իսկ ա՛րմօս, ըստ յն. է յոդուած, զօդ. եւ ա՛ռմուս, ըստ լտ. բազուկ, թեւ)
Բազուկ իմ յարմկանէ իմմէ խորտակեսցի։ Ի ներքոյ ամենայն արմկան ձեռին. (Յոբ. ՟Լ՟Ա 22։ Եզեկ. ՟Ժ՟Գ 18։)
Ամաչեցէ՛ք ի հարկանելոյ զարմունկն ի հացս այլոց. (Սիր. ՟Խ՟Ա 24։)
Գեանաստորս ի գաւառին պրտուոյն՝ սակաւ մի վերամբարձեալ ընդ արմկամբքն, զի յայն յեցցին. (Փիլ. տեսական.։)
Արմկամբքն խթէին զթովմաս, եւ ակնարկէին աչօք. (Ոսկ. նոր կիր.։)
Ոմն, եւ արմկունք իւր. (Նար. ՟Զ։)
Զուրարն կապեն վերոյ արմկանն. (Լմբ. պտրգ.։)
Հատան ձեռք նորա ի կրկնուած արմկացն (կան արմկանն)։ Զաջ բազուկ նորա հանդերձ արմկաւն։ Զգեցաւ մացեղէն փոքր մինչեւ յարմկունս. (ՃՃ.։)
Կանգունն է յարմնկէն մինչեւ ի ծայր մատանցն. (Մարթին.։)
Հազար ուռ բուսեալ, յւռն արմունկ ծընկեալ. հազար շիտակեալ, եւ ողկոյզ կախեալ. (Գանձ հոգ.։)
Կորցեսցէ զարմկունսն թեւօք հանդերձ. (Ղեւտ. ՟Ա 16.) այլք իմանան զխածին հանդերձ փետրովքն. ռմկ. կտնառք։