ἁνελεήμων, ἁνελεής, ἁνηλεής. immisericors, durus, crudelis. Ոյր չիք ողորմ կամ ողորմութիւն ի սրտի. անգութ. անգորով. անագորոյն. անկարեկից. անմարդի. խիստ. անաչառ. անխնայ. սաստիկ, (անձն, եւ գործ). մերհամէթսիզ, գալպի փեք.
Մի՛ մատնեսցես զստացուածս քո անողորմից։ Անողորմ դատաստան. (Մանդ. ՟Է։ Անողորմ սրտմտութիւն. Առակ. ՟Է. 9։ Յկ. ՟Բ. 13։ Իմ. ՟Ժ՟Թ. 1։)
Այս է անողորմիցն անողորմ դատաստան. (Մանդ. ՟Է։)
Զմիտս իւրեանց անողորմ ունելով առ աղքատս. (Լաստ. ՟Ժ՟Ը։)
Զտունս անողորմ (ա՛յլ ձ. անողորմաց. Ճ. անողորմածաց) պարսաւել. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Անողորմ բարուք։ Ի բերան անողորմ սրոյ. (Պիտ.։)
Անողորմ են հրեշտակքն. (Նար. ՟Ը։)
Անողորմ հարուածք, կամ վրէժք, թշուառութիւնք, հատուցմունք, ողորմութիւնք, չարչարանք, տառապանք. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։ Նար. ՟Ը։ Յհ. կթ.։ Լմբ. ատ.։)
Անողո՛րմ է օրն այն, անաչառ է դատաստանն. (Եփր. խոստ.։)
Կամ Անարժան ողորմութեան. աններելի.
Անողորմ վրիպանք, կամ գործ. (Պիտ.։)
cf. անողորմաբար.