cf. Անընտել.
ԱՆԸՆԴԵԼ կամ ԱՆԸՆՏԵԼ. ἁτίθασσος. inconsuetus. Ոչ ընդել. ոչ ընտելացեալ. անծանօթ, անփորձ, անտեղեակ ոք, օտար. ալըշմամըշ, աճամի.
Անընդել կամեցաւ լինել ի սովորութեանց մանկանց. (Աթ. անտ.)
Փափուկք, եւ չարեաց անընդելք. (Առ որս. ՟Ժ՟Գ։)
Անընդել գոլով կանոնաց. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Անընդելն շաւղաց ի գիշերի ընթացեալ մոլորի։ Յաղագս անփորձ եւ անընտել լինելով. (Լմբ. էր ընդ. եւ Սղ.։)
Անընտել գոլով տեսութեամբ բաղձալի վայրիցդ։ Զանընտել օտարականն. (Նար. խչ.։)
Օտար եւ անընդել էր Դաւիթ ցանկութեանց, եւ վրիպակաւ յանդգնեցաւ. (Կիւրղ. թագ.։)
Եւ անսովոր ինչ. որ ինչ չէ ընտելեալ կամ ծանօթացեալ մեզ. նոր. անյայտ եւ անծանօթ. ἁσυνήθης. insolens, inssuetus. ալըշընմամըշ. միւսթամէշ օլմայան.
Անընդել աշխատութեան տառապանօք. (՟Գ. Մակ. ՟Դ. 6։)
Որ զձեզ անընտել երկիւղիւդ յիմարեցոյց. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
Անընդել դիպուած։ Անընտել ճանապարհ. (Նար.։)
Անհաս է ի մէնջ, եւ անընդել. (Լմբ.։)
Սննդակից մարդկան կենդանին շուն, յորժամ յումեքէ յանընդել երեսաց բաղխեսցի, մոլի եւ կատաղի. (Փիլ. լիւս.։)
Իբր անձեռնընդել. անընտանի. վայրենի. գազան եւ գազանաբարոյ ոք. դժնեայ. անագորոյն. անգութ. ἁτίθασσος, ἁνήμερος, ἁπηνής. immansuetus, imanis, intractabilis, crudelis. եապանի, զալըմ, գապիլի թէալլիւմ օլմաեան.
ԶԻսրայէլ չար եւ անընդել (կամ անընտել) ազգացն առ ի յուղղութիւն մատնեալ։ Ընդ անընդել դիւաց. (Դիոն.։)
Անընդել եւ անընտանի գազանաց. (Փիլ.։)
Ո՞ւմ նմանեսցէ գազանի, քան զո՞ր յանընդելիցն ոչ առաւելուցու վայրենութեամբ։ (Բրս. մախ.։)
Խակ եւ անընդել լինել յորդորէ եւ անողորմ. (Ոսկ. յհ.։)
Փախուցանելովն զանընդել կենդանիս. (Պիտ.։)
Իբր զանընդել կենդանիս. (Պիտ.։)
Իբր զանընդել գազան. (Նար.։)
Անընդել բարս ցուցանես. (Սարգ.։)
Խոժոռ եւ անընդել դիմօք վարին. (Իգնատ.։)