empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.
κενός (լծ. հյ. սին, սնոտի). μάταιος vacuus, vanus, inanis (լծ. նանիր, եւ ունայն). իտ. voto, vodo. Այն՝ որ չունի ինչ յինքեան. թափուր. դատարկ. դատարկաձեռն. պարապ, պարապորդ. նանիր. սին. սնոտի. ընդունայն. անմասն. մերկ. լոկ. պարապ, դարտակ, փուճ.
Գուբն ունայն էր, եւ ջուր ոչ գոյր ի նմա։ Լի չոգայ, եւ ունայն դարձոյց զիս տէր։ Խնդրեա՛ քեզ ամանս ունայնս։ Թերեւս ունայն իսկ արձակէիր զիս։ Զմեծատունս արձակեաց ունայնս.եւ այլն։
Չիք տեղի ունայն, ուր ոչ իցէ թագաւորն մեր քրիստոս. (Եղիշ. ՟Ղ՟Ը։)
Տեսանէին զգերեզմանն յաստուածային մարմնոյն ունայն. (Շար.։)
Յարդար վաստակոց ունայն էր, եւ ի բարի գործոց թափուր. (Եղիշ. երէց.։)
Մնացին ունայն եւ թափուրք յերկնային մխիթարութենէն. (Մամբր.։)
Ունայնդ ի լիութեանց։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ը. ՟Հ՟Ե։)
Գոգքն քո ունայն լիցի, զի ունայն լիցի խորհուրդ քո յագահութենէ։ Մի՛ կամիր դու, թէ ունայն իցեն ձիթենիքն քո ի ճռոյ (իսպառ քաղելով), զի հանգիցէ աղքատն եւ անանկն. (Եփր. օրին.։)
Ահա լռեալ դադարեաց յունայնիցս. (Ոսկ. համբեր.։)
Անբաւն ունայն (այս ինքն դատարկութիւն), ասեն ոմանք՝ է. ասեն, ունայն՝ տեղին որ ի մարմնոյ ըմբռնեալ ... ունայնին ... եւ յաղագս ունայնոյն եւ տեղւոյն այսչափ. (Փիլ. նխ.։)
ՈՒՆԱՅՆ. մ. cf. ԸՆԴՈՒՆԱՅՆ. inaniter, in vanum.
Ընդէ՞ր բարձրամտես ունայն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
ՈՒՆԱՅՆ մ. իբր Վայրապար, եւ Ստութեամբ.
Որբայր ունայն, եւ ասէր. գթեալ եւ մոլորեալ եկի աստ. (Վրք. հց. ՟Զ։)
Ձախակողմեան աւազակն՝ ունայն կրեաց զժամն զայն փրկութեան. (անդ. ՟Ժ։)