adj.

having many fect;

s.

polypous

adj.

πολύπους multipes Կենդանի՝ որոյ բազում են ոտք՝ աւելի քան զերկուս կամ զչորս. շատ ոտքով.

Ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս. (Ղեւտ. ՟Ծ՟Ա. 42։)

Իբրեւ զճճիս զեռունս բազմոտանիս։ Ցոլմունս բազմոտանի վիշապին. (Նար. ՟Է. ՟Ղ՟Բ։)

Բազմոտանին, եւ բազմադէմ սերովբէն. (Մաքս. ի դիոն.։)

Նմանութեամբ, Բազմապատիկ, բազմարուեստ, կամ չարահնար.

Եցոյց զմեծատանցն զունայնութեան եւ զսնոտի կեանս, եւ զբազմոտանի ամբարշտութիւն։ Նենգաւոր է (սատանայ), եւ բազմոտանի. (Սարգ. յկ. ՟Ժ. ՟Է։)

s.

ԲԱԶՄՈՏԱՆԻ գ. որ եւ յունական ձայնիւ Պողիպոդ. πολύπους, -ποδος polypus Ազգ բազմոտանի լուղակի կամ ժժմակի ծովու. ռմկ. ըխտափօդ եւ որ ինչ նման է նմին.

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)