bounty, beneficence;
good works.
εὑπραγία, εὑπραξία bona opera Գործելն զգործս բարիս, եւ գործք բարեաց. առաքինի քաղաքավարութիւն. առաքինութիւն.
Որ արարեր լտիւս ի զբօսանս բարեգործութեան ի փրկութիւն անձանց մերոց. (Ժմ.։)
Առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)
Ամենայն արուեստականացն (առաքինեաց) բարեգործութիւն փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)
Ծաղկեսցի նովաւ՝ որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ. (Նար. ՟Լ՟Է։)
Կամ Գովելի աշխատասիրութիւն. աշխարհաշինութիւն. բարեկարգութիւն.
Յետ դադարելոյ պատերազմաց՝ սկիզբն առնէ բարեգործութեանց պարթեւն քաջ։ Յետ բազում գործոց արութեան՝ ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով. (Խոր. ՟Բ. 3. 24։)
Արիացեալք յերկս՝ հայցեն զառաջիկայ բարեգործութեանցն աջողութիւն։ Գործելով առուս, զբոլորեսեան յիւրաքանչիւրումն զօրացուցանելով ի բարեգործութեան. (Պիտ.։)
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ. որպէս Բարերարութիւն. εὑεργεσία beneficium, beneficentia.
Աստուած ամենազօր՝ կամօք բարեգործութեամբ. (Ագաթ.։)
Նորոգեաց, լուսաւորեաց. հանապազ նովին բարեգործութեամբ զօրանայ. (Նար. ՟Հ՟Ե։)
Զի թէ հաւանեսցի խրատուցն, Աստուծոյ բարեգործութեանցն արժանի լինի. (Փիլ. այլաբ.։)
Եւ ոչ առ իս բարեգործութիւն արարէք. (Զքր. կթ.։)
Աւազակն՝ որպէս ունայն էր ի բարեգործութենէ, այնպէս անտես եւ անլուր էր յամենայն բարեգործութեանցն տեառն մերոյ. (իմա՛ ըստ ամենայն նշանակութեան) (Եղիշ. ի խաչել.։)
Եւ այլ եւս բարեգործութիւն ի ձկանց եղեալ (ըստ վիպասանից). (Մագ. ՟Ժ։)
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ըստ հոմաձայնութեան յն. εὑπραξία որպէս Բարեբաստութիւն, բարօրութիւն, յաջողութիւն. բաները աղէկ երթալը.
Զմախանս բարեգործութիւնն, իսկ զթշուառութիւնն ողորմութիւն հաստատէ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | բարեգործութիւն | բարեգործութիւնք |
accusatif | բարեգործութիւն | բարեգործութիւնս |
génitif | բարեգործութեան | բարեգործութեանց |
locatif | բարեգործութեան | բարեգործութիւնս |
datif | բարեգործութեան | բարեգործութեանց |
ablatif | բարեգործութենէ | բարեգործութեանց |
instrumental | բարեգործութեամբ | բարեգործութեամբք |