(լծ. դեր, դերբուկ). Անգործ, իբր ունայն. զուր. անպիտան. եւ Խոպան. ամայի.
Մի՛ յոչ առնուլն զհայցուածսն՝ ի դերեւ կարծեսցուք զխոստումնն. (Լմբ. սղ. ՟Կ՟Ե։)
Իբրեւ զարմատ յերկիր ծարաւուտ. ակիւղաս ասէ, իբրեւ զարմատ ի դերեւ երկրէ. (Ոսկ. ես.։) իբր յն. χέρρος, χέρσος ... incultus
Անկիւղաս, զդաշտս նորա ասէ. սիմաքոս՝ զդերեւս նորա, այսինքն զխոպանս կորդացեալս եւ զփշաբերս. (Գէ. ես.։)
ԴԵՐԵՒ, Ի ԴԵՐԵՒ, Ի ԴԵՐԵՒՍ ԱՌՆԵԼ, ՀԱՆԵԼ, ԿԱՑՈՒՑԱՆԵԼ. χερσεύω irritum facio, reddo Ունայնացուցանել, անգործ առնել. յոչինչ դնել. եղծանել. անհետ առնել. փճացնել, աւրել.
Դերեւս արար զհակառակութիւն հակառակողաց։ Ի դերեւս առնեմք զփրկագործութիւնն։ Մի՛ դարձուցաներ զերեսս քո առ ի դերեւ առնել զխնդրուածս մեր։ Ի դերեւս արար զմահն քրիստոսի. (Լմբ.։)
Զվկայութիւնսն՝ որ վասն քրիստոսի, ի դերեւ հանել. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)
Զաղքատութիւն մարմնոյն ի դերեւ կացուցանել. (Ճ. ՟Բ.։)
Ի ԴԵՐԵՒ ԵԼԱՆԵԼ. ԴԵՐԵՒ ԼԻՆԵԼ. Իբր կր. վերնոյն. Ունայնանալ. անգործ լինել. եւ Վրէպ լինել. փճանալ.
Ի դերեւ ելանէր խոկացեալ դաւաճանութիւնն. (Յհ. կթ. ստէպ։)
Առ բազումս ի դերեւ ելանեն աղօթքն սորա։ Զի մի՛ նորայն (աղօթք) լիցի դերեւ։ Ի յաղթութենէ ի դերեւս ելանել. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատ.։)
Ի դերեւ ի նեղչացն ելանել. (Յհ. կթ.) այսինքն ճողոպրիլ՝ ընդունայն լինելով հնարից նեղչաց։
«աւերակ, խոպան տեղ» Ոսկ. ես. 394. Գէ. ես., «զուր, դատարկ, ունայն» Լմբ. սղ., որից՝ դերևս առնել, ի դերևս առնել, ի դերև առնել, ի դերև հանել, ի դերև կացուցա-նել «ոչնչացնել, փճացնել, աւրել», ի դերև ելանել, դերև լինել «փճանալ, պարապ ելնել» Յհ. կթ., դերևանալ «խոպան՝ անբեր մնայ, պարապ դուրս գալ» Պիտ. Փիլ., դերևանէ Պիտ., դերևեցուցանել Պիտ. Փիլ., դերևիլ, ղե-րևումն Պիտ.։
ՆՀԲ լծ. դեր, դերբո կ։ Տէրվ. Նախալ. 84՝ թառամիլ, դորսովել, երաշտ, լտ. terra ևն բառերի հետ հնխ. tars արմա-տից։ Հիւնք. տերև բառից։ Պատահական նմանութիւն ունին քրդ. [arabic word] direw, [arabic word] direvin, darav «պատիր, սուտ, ստախօսութիւն», որոնք գալիս են պրս. duruγ ձևից։