antonomasia.
Ըստ քերականաց՝ cf. ԴԵՐԱՆՈՒՆ. ἁντωνομία pronomen
Դերանունութիւն է բառ փոխանակ անուան եդեալ. (Թր. քեր.։)
Ընդ անուամբ (անկանի), իբր թէ դերանունութիւն, եւ մակբայ. (Անյաղթ պերիարմ.։)
Եւ է դերանունութիւն ըստ երից. զի ասի փոխանունութիւն, եւ թերանուն, եւ հասարականուն. (Երզն. քեր.։)
Զառ ի կողեալ կամի յուղղոյ դերանունութենէն յինքնէ. յորժամ իշխանն եկեսցէ. զինքն անուն ձայնեն նմա։ Դերանունութեան խոտորումն ի պատիւ առեալ ընկալաւ. (Փիլ. լին. ՟Ա. 99։)
ԴԵՐԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ. Ըստ հռետորաց՝ ἁντωνομοσία pronominatio Դնելն զհասարակ անուն իբրեւ սեպհականեալ ումեք, կամ զյատուկն իբրեւ հասարակ.
Ոչինչ են պէտք դերանունութեամբ զայնոսիկ, յաղագս որոց բանս ընթանայր, նշանակել (այսինքն զթոնդրակեցի աղանդաւորս՝ պաւլիկեանս կոչել). զի համագործութիւն իրի յանդիմանակաց եղեալ՝ ոչ կարօտանայ անուանակոչութեան. (Յհ. իմ. պաւլ.)
Ուր մարթ է իմանալ զդերանունութիւն նաեւ որպէս պիտակ կոչումն։ Առ հայր իմ եւ առ հայր ձեր ... ընդ ձեռն դերանունութեան լծակցեաց իսկ. (Խոսրովիկ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | դերանունութիւն | դերանունութիւնք |
accusatif | դերանունութիւն | դերանունութիւնս |
génitif | դերանունութեան | դերանունութեանց |
locatif | դերանունութեան | դերանունութիւնս |
datif | դերանունութեան | դերանունութեանց |
ablatif | դերանունութենէ | դերանունութեանց |
instrumental | դերանունութեամբ | դերանունութեամբք |