s.

foot;
foot of a mountain;
foot, inches;
foot (measure in prosody);
պատուանդան ոտից, foot-stool;
կռուան ոտին, foot-hold;
ոտից ցաւ, the gout, podagra;
հատանող կոշտից ոտից, pedicure, corn-cutter;
լուացումն ոտից, foot-hath, pediluvy;
— —, — առ —, foot by foot, step by step, inch by inch, by little and little, by degrees, gradually;
առ —, յոտս, առ ոտս, at the feet;
near, at, to;
յոտաց, standing, upright;
յոտից, on foot, walking;
— ընդ ոտին, foot to foot;
յոտից ցգլուխ or մինչեւ ցգլուխ, from head to foot, from top to toe;
յոտին քում, at your coming;
յ— կալ, to rise, to stand up;
կալ ի վերայ ոտից, to stand upon one's legs;
յոտին կալ, to be standing, on foot;
to support or maintain oneself;
յոտին ունել, to uphold, to support, to sustain;
յ— կանգնիլ, to rise, to get up;
— or առ — հարկանել, կոխել ընդ — հարկանել, to foot, to tread under foot, to trample upon;
to despise;
զ— յոտանէ փոխել, to take a step, to walk;
զոտս ամբառնալ, — առնուլ, to start, to depart, to set out, to go away;
զոտս արձակեալ հարկանել, to kick, to foot;
զոտս ամբարձեալ փախչել, to scamper away, to be off;
անկանել յոտս ուրուք, to fall prostrate at the feet of;
— զոտամբ արկանել, to cross the knees;
զոտն հարկանել առ բարկութեան, to stamp on the ground, to trample with anger or rage;
զոտս ի բոյս հարկանել, to wander about the fields or among the mountains;
զամենեսին յոտին կացուցանել, to surpass all competitors;
to surprise, to astonish;
առ ոտս ուրուք խրատիլ, to be brought up at the feet of;
առ ոտս կալ, to be present;
զոտս հատանել, to take away, to destroy, to extirpate, to exterminate.

s.

ποῦς, πόδος pes, pedis. Խարիսխ մարմնոյ երկրակոխ. գործի քայլելոյ կենդանեաց. ստորին թաթք. յորմէ Հետք (նիշ ներբանաց ոտից), եւ օդ ( ոտից աման. ուստի լտ. ո՛ւտօ ). Արմատ է եւ յն. եւ լտ. բառից, բո՛ւս, բօ՛տօս. բէ՛ս, բէ՛տիս. իտ. բիէ՛տե, բիէ՛. որք առաւել մերձին ի պրս. բա՛, բա՛յ, բէ՛յ, բայի՛ն. տե՛ս եւ ԱՔ, ԱՔԵԱՑՔ. ոտք. տոտիկ.

Չգտեալ աղաւնոյն հանգիստ ոտից իւրոց։ Լուասցեն զոտս ձեր։ Լո՛յծ զկօշիկս յոտից քոց։ Կարճեա՛ զգնացս ոտից։ Ձեռն ընդ ձեռին, ոստ ընդ ոտին։ Ոտն յոտանէ փոխել.եւ այլն։

Զոտս իւր ամբարձեալ յակոբայ՝ գնալ յերկիրն արեւելից։ Առեալ զոտսն իւր անդէն ի մահիճսն՝ պակասեաց (իբր կծկելով զինքն)։ Անկեալ առ ոտս նորա՝ ասէ։ Տալ տեառն զնոսա ընդ ոտիւք նորա (յն. հետովք)։ Օրհնեաց զքեզ տէր աստուած յոտին իմում ( այսինքն յետ գալստեան իմոյ այսր)։ Ահա ոտքն՝ որ թաղեցին զայրն քո ի դրանն, հանցեն եւ զքեզ (այսինքն ժիր ոտիւք երիտասարդք)։ Զոտս արձակէին, փախոտեայ գնային։ Զոտս արձակեաց՝ հար զհրէայն եւ անդէն սատակեաց։ Առ ոտն կոխեսցես զառիւծն եւ զվիշապն. եւ այլն։

Ըստ ոտինն զհետ երթիցէ առաջնորդին եւ ուղղչին. (Ածաբ. աղք.։)

Ընդէ՞ր լինիս գլուխ ոտնդ հանդիպեալ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Որք յոտիցն ցաւ գրաւեալ իցեն». յն. ποδαλγία. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Եւ էր տեսանել զմեղաց ոտս հատեալ (այսինքն անհետ եղեալ. յն. յոտից եղեալ). (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Ոչ ոտն առեալ արդեօք գայր յայս ծայրագոյն մեղանաց քոց. (Պիտ. այսինքն յառաջել, իշխել, համարձակիլ։)

Այսր անդր դեգեւին, եւ ոչ կարեն կալ յոտից վերայ». այսինքն կանգուն կալ. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Ոտն զոտամբ արկեալ. (Բուզ. ՟Դ. 5. ( ոտք ոտքի վրայ դրած՝ ծալլած )։)

Թէպէտ եւ կարի ընդ ոտս իցէ տնանկութիւն (այսինքն խոչընդոտն. յն խափանիցէ). (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

Օձն եղեւ ոտք ամենայն յանցանաց. (վասն որոյ պատժի յոտս). (Եփր. ծն.։)

ՈՏՆ. նմանութեամբ Ստորոտ լերին, եւ ծայր իրաց կամ պատուանդան.

Առ ոտամբն ահերմոնի». յն. ի ներքոյ. (Յես. ՟Ժ՟Ա. 17։)

Զոտն լերին ... առ ոտամբ նորին լերին. (Խոր. ՟Ա. 11։)

Չոր եցունց ոտից նորա (սեղանոյ)։ Զսիւնսն պղնձիս, եւ զծովն պղնձի, եւ զոտսն եւ զվերնախարիսխն. (Ել. ՟Ի՟Է. 26։ Երեմ. ՟Ծ՟Բ. 18։)

ՈՏՆ. ըստ քերթողաց, Չափ վանկից. յորմէ Ոտանաւոր.

Յաղագս ոտից։ Ոտք են պարզք՝ երկոտասանք. եւ ի սոցանէ են երկշարավանգք չորս, եւ եռավանգք ութ, եւ երկավանգք, եւ այլն. (Թր. քեր.։)

ՈՏՆ. ըստ երկրաչափաց. cf. ՈՏՆԱՉԱՓ.

Զգարեհատն, զթիզն, եւ զոտն. (Երզն. քեր.։)

Մեծ քաղաքն անտիոքայ է ութ ասպարիսաց, եւ ոտից ՟Հ՟Բ. (Պտմ. աղեքս.։)

ՈՏՆ ԱՐԿԱՆԵԼ. ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. ԸՆԴ ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Արհամարհել. անգոսնել. ջանալ նկուն առնել ընդ ոտիւք.

Ոտն արկանեն թշնամիքն, եւ ինքեանք գլորին։ Ոտն հարկանէ ի վերայ ախտից արդարոյն. (Իսիւք.։)

Ոտն հարին կորստեան նորա։ Չէ բարւոք ի վերայ մեռելոց ոտն հարկանել։ Զի մի՛ ոտն հարկանիցեն ի վերայ մեր. (Լմբ. աբդ.։ Ճ. ՟Գ.։ Զքր. կթ.։)

Եւ ոչ մարմնական ուրախութեամբ զսուրբ աւուրցն խորհուրդ արհամարհել, եւ ընդ ոտն հարկանել. (Յհ. իմ. ատ.։)

Հարկանել ընդ ոտն զհրաման պատուիրանի օրինացն. (Եփր. յես.։)

ՅՈՏՆ ԿԱԼ. Յառնել. կանգնիլ։ (Մտթ. ՟Ժ՟Է. 7։ Գծ. ՟Ե. 6։ ՟Ի՟Զ. 30։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 32։ Եղիշ. ՟Ը. եւ այլն։)

Յոտն կացին անտի արքն, եւ գնացին. (Եփր. ծն.։)

ՅՈՏԱՑ. այսինքն Յոտից վերայ. իբր աշխարհիկ ոճով. գատնի եւ Ոտան, որպէս ոտին.

Կացէ՛ք յոտաց զուարճաբար, զսուգդ լուծէ՛ք ըզվըշտարար. (Շ. եդես.։)

Եւ կա՛ց ի յոստաց՝ ընդ մեր մաղթանաց։ Զօրքըն հրեղինաց՝ ստւառնաթեւաց՝ կան քեզ ի յոտաց։ Այլ դու կա՛ց յոստաց՝ սուրբ մայրդ կենաց. (Գանձ.։)

Ջերմութիւնք մարմնոյ, եւ թացութիւնք ոտան. (Մանդ. ՟Ի՟Զ։)

adv.

ՅՈՏԻՑ. իբր մ. Հետիոտս.

Զի վարեսցի նա յոտից իւրոց ի պանդխտութիւն հեռաւոր ... հետիոտս երթիցէ գերի. (Գէ. ես.։)

ԱՌ ՈՏՆ, ԱՌ ՈՏՍ. իբր Առընթեր. մօտ. Տե՛ս (Գործ. ՟Ի՟Բ. 3։ Իմաստ. ՟Թ. 16. եւ այլն։)

Զվաղվաղակին լուեալ՝ ոմանք առ ոտն կարծեցին լինել զսորա կանխասացութիւնն. (Լմբ. յայտն.։)

Տրտմականքս ամենայն անդէն առ ոտս բուսեալ (յն. ի ձեռս գոլով), եւ հեշտականքն յուսով եւեթ խոստացեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

ՅՈՏՆ Ի ՄԱՏՆ ՅԱՌՆԵԼ. որ է ըստ յն. կանգուն կամ յոտին կալ. cf. ԱԿՃԻՌ.

Եթէ արքունի հրովարտակք ուստեք յանկարծակի հասանիցեն, յոտն ի մատն յառնեն, յակճիռս կայցեն լսել. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

adv.

ՈՏՆ ՈՏՆ. մ. ՈՏՆ ԱՌ ՈՏՆ. Առ սակաւ սակաւ. գամ քան զգամ. աստիճանաբար. կամաց կամաց. (յն. օ՛տօ. իբր ճանապարհաւ)

Ոտն ոտն յառաջ գային։ Որ սովորի արհամարհել զքահանայն, ոտն ոտն յառաջ մատուցեալ՝ զաստուած թշնամանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 4։ եւ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ։)

Ոտն առ ոտն յառաջ մատուցեալ միապետել ջանայր. (Յհ. կթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այծոտն

Անոտն

Անոտնաձայն առնեմ

Արագոտն

Բազրոտն

Բոկոտն

Գեղեցկոտն

Դլփունք երեքոտնեանք

Երագոտն

Երկոտնաչափ

Զուգահեռոտն

Ընդոտնեմ, եցի

Ընդոտնոց

Լայնոտն

Լեռնոտն, ոտին

Խոչընդոտն

Խոչոտն

Կարճոտն, տին

Կարմրոտն

Հակոտնեայք, նէից

Voir tout