thence, from that place.
ԱՅՏԻ. որ եւ գրի ԱՅԴԻ. ἑκεῖθεν, ἑντεῦθεν. istinc, illinc Ի տեղւոջէդ յայդմանէ. եւ յայդց իրաց. տակից, հոտկից. շունտան. շուրատան. օնտան.
Եւ ոչ այտի ոք առ մեզ անցանել։ Ե՛լ այտի. եւ ասէ Յովաբ, չելանեմ. (Ղկ. ԺԶ. 26։ ՟Գ. Թագ. ՟Բ. 30։)
Ոչ վրիպեսցի այտի բան, մինչեւ կատարեսցի ամենայն. (Փարպ.։)
Եւ եւս իբր այդր. անդր. հոտ տեղը, հոն. օնտա. ἑκεῖ. illic, ibi
Յոտն կաց դու այտի. (Յկ. ՟Բ. 3։)
ԱՅՏԻ. իբր ա. յայդմանէ. յայդց. դ (յօդ). ὀ, ἠ, τὸ. hic, haec, hoc
Ե՛լ ի տապանէ այտի։ Բազումք ի մանկաւոյ այտի. (Ծն. ՟Ը. 16։ ՟Բ. Մակ. ՟Զ. 20։)
Ի պատուհասէ այտի։ Ի յունականաց այտի. (Ագաթ.։)
Ի բարեսիրութենէ այտի ձերմէ։ Դա՛րձ ի բարկութենէ այտի. (Յհ. կթ.։)
Ի մասանց այտի քումդ գթութեանց։ Ի քոյոց այտի պարգեւեալ շնորհեա՛. (Նար.։)
Զի մի՛ ոք ի մեղաց այտի լսելով այսպիսի բանս. եւ այլն. (Շ. թղթ.։)