Entries' title containing դ : 5016 results

Ցանցորդ, աց

s.

seiner, fisherman.

· Calfa

NBHL (3)

Ցանցորդքն եւ ուռկանաւորքն սուգ առցեն. (Ես. ՟Ժ՟Թ. 8։)

Օրինակ իմն գեղեցիկ ցանցորդի լի ձկամբք յերկիր թափեալ ցանցոյն՝ կայտռէին՝ յերեսս երկրին. (Խոր. ՟Բ. 82։)

βάλλων σαγήνην qui jacit sagenam. Որսորդ. որսօղ ցանցիւ. արկօղ զցանց. ցանցիչ. ուռկանաւոր.


Ցարդ

adv.

until now, still, yet;
— եւս ոչ, not yet.

· Calfa

NBHL (8)

ՑԱՐԴ որ եւ ՄԻՆՉԵՒ ՑԱՐԴ. Ցայժմ. մինչեւ ցայժմ. այժմ. արդ.

Ոչինչ կամեցաք ցարդ նեղել զձեզ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 14. յն. արդ.)

Եւ ցարդ եւս պատմեցից զարդարութիւնս քո. (Սղ. ՟Հ. 17։)

ՑԱՐԴ ԵՒՍ. մ. μέχρι νῦν usque nunc. Մինչեւ ցայժմ. տակաւին եւս. դեռ. արդ. ինչուան հիմա.

Ցարդ եւս ոչ սրբեցան ի խմորոյն եգիպտացւոց. (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Ցարդ եւս բան պատմի. (Յհ. կթ.։)

Ցարդ եւս ի պատուհասելոյ յետս նահանջէ. (Շ. ՟բ. պետ. ՟Ի՟Դ։)

Ոչ ումեք ցարդ եւս եղեւ գիտելի։ Սատանայ ամբարտաւանէ՛ եւ ցարդ եւս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Ցարդ եւս

cf. Ցարդ.

· Calfa


Ցարդ իսկ

cf. Ցարդ.

· Calfa


Տիեզերադատ

adj.

of the last judgment.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ հայի ի դատաստանն տիեզերական յաւուր ահեղի.

Ի լինել բարբառոյ ձայնից արդարոցն, եւ տիեզերասասատ պայմանին, յառնեն ի դատաստան ամենայն մարմինք. (Պիտառ.։)


Տիեզերադաւ

adj.

deceiving all the world.

· Calfa

NBHL (2)

Դաւօղ զտիեզերս. դաւաճանօղ աշխարհի, աշխարհակորոյս

Մահաբեր դառնաթոյն օձին, եւ որ ի նմա ազդեաց տիեզերադաւ չարութիւն. (Նար. ղ։)


Տիրագունդ

adj.

levied, assembled by the nobles.

· Calfa


Տիրադաւ

cf. Տիրադրուժ.

· Calfa

NBHL (2)

Որ դաւէ զտէր իւր. դաւաճանօղ տեառն իւրոյ, կամ տրաբար նենգօղ.

Իշխան տիրադաւ, զօրավար զրկօղ. (Նար. ՟Ծ՟Զ։)


Տիրադրուժ

adj.

betraying one's master, faithless, traitorous, treacherous, false.

· Calfa

NBHL (2)

Դրժօղ ընդդէմ տեառն իւրոյ. անհաւատարիմ. ապստամբ. ուրացօղ.

Յօտարի անուն խրախուսեն իբրեւ զտիրադրուժս։ Տիրադրուժք յիւրեանց կուռս ձուլածուին երկիրպագանէին։ Պաշտօնեայս տիրադրուժք էին։ Ի բերանոյ տիրադրուժն փիսակայ. (Եզնիկ.։ կորիւն։ Նար. ՟Է։ Երզն. մտթ.։ Բուզ. ՟Գ. 20։)


Տիրաւանդ

adj.

transmitted or handed down b y the Lord.

· Calfa

NBHL (2)

Ի տեառնէ աւանդեալ. աստուածաւանդ. քիրիստոսաւանդ.

Զտիրաւանդ եւ զարարչատուր կտակիս պաշտաման գործի սրբութեան սեղանոյն. (Նար. խչ.։)


Տխրադէմ

adj. adv.

dejected, sorrowful;
with a dejected air.

· Calfa


Տղայադիտակ

adj.

of tender age, young.

· Calfa

NBHL (1)

Թողլով զթագաւորութիւնն արտաշրի տղայագիտակ որդւոյ իւրոյ. (Յհ. կթ.։)


Տղընդեր

adj.

tun-bellied or big-bellied.

· Calfa

NBHL (3)

ՏՂԸՆԴԵՐ կամ ՏՂԸՆՏԵՐ. Ոյր ընդերքն են ուռուցեալ իբր զյղի տղայաբեր, կամ փորն ուռուցեալ իբրեւ զտիկ. փորը մենծ՝ ուռած տկռակ տխած թուլումի պէս։

Լինին ոմանք տղընտերք։ Տղընդերք, ջրգողեալք. (Փիլ. լին. ՟Բ. 2. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Գորտունք ասեն, ընդէ՞ր հեղձանիմք ի ջուրս տղընդերք եւ գեղնեալք. (Մխ. առակ.։)


Տղմածնունդ

adj.

born of mud.

· Calfa


Տմարդի, դւոյ, դեաց

cf. Տմարդիկ.

· Calfa

NBHL (6)

Իսկ դու եւ առ այսոսիկ եղեր տմարդի եւ հում։ Առ բարերարն տմարդիք։ Տարտամք եւ տմարդիք։ Դատաւորք տմարդիք։ Տմարդի յղփացեալ։ Անագորոյնք եւ տմարդիք։ Ռիշտ ես ամենեւին եւ տմարդի. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։ յկ. ՟Զ։ Խոր. ՟Գ. 68։ Նար. ՟Խ՟Ը։ Լմբ. սղ.։ Մխ. առակ.։)

Որ զտմարդի դատաւոր ած յիրաւունս, ո՞րչափ եւս զկամեցող ողորմութեան եւ զփափագողն փրկութեան աստուած. (Մեկն. ղկ.։)

Ուսանիմք զտմարդի բարս մեծատանն. (Իգն.։)

Ի տանջելն զնոսա տմարդի պատժովք։ Վիրաւորեալս տմարդի հարուածովք. (ՃՃ.։)

Զամպարշտացն առ աստուած, եւ զտմարդեացն կորուստ. (Սարկ. հանգ.։)

ἁπάνθρωπος inhumanus. Անմարդի. յետնեալ ի մարդկութենէ. ապառում. անշնորհ. ապաշնորհ. ապերախտ. անգութ. անագորոյն.


Տմարդիկ

adj.

disobliging, uncivil, impolite, gross, rough, rude, clownish, rustic, brutal, cruel, ferocious, barbarous, inhuman.

· Calfa


Տմարդութիւն, ութեան

s.

impoliteness, incivility, ungraciousness, rudeness, grossness, rusticity, brutality, barbarity, inhumanity;
տմարդութեամբ, disobligingly, uncivilly, roughly, rudely, churlishly, boorishly, brutally, cruelly, barbarously, inhumanly.

· Calfa

NBHL (6)

Մարդասէր է աստուած, եւ տմարդութեան թշնամի. (Կլիմաք.։)

Ողորմութիւն՝ ո՛չ զոր յանիրաւութենէն ասեմք. վասն զի այն ո՛չ է ողորմութիւն, այլ՝ տմարդութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)

Զորբսն զրկել, զայրիսն լացուցանել, եւ բիւր այսպիսիս տմարդութիւնս գործել։ Վատթարազգի զամենայն ինչ գործեցին. որպէս՝ ատելութիւն զսէրն, եւ տմարդութիւն զողորմածութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Ո՞րքան է տմարդութիւն այնոցիկ, որ ընդ միմեանց փրկութիւն խանդան։ Դատաւոր առնէ զմանուկ կրտսեր՝ ծերոցն տմարդութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Տմարդութիւնդ արար քեզ զայդ. (Մխ. առակ.։)

ἁπανθρωπία inhumanitas. Տմարդի գոլն. գործ անվայել մարդկութեան եւ մարդասիրութեան.


Տողադիր

adj.

ranged in line.

· Calfa

NBHL (2)

Ի տողի եդեալ. ի կարգի դասաւորութեան գտեալ.

Լծորդութիւն կոչի ձայնակցաց տառից ելանել յիւրաքանչիւր տողագիրն շարուց, տեղի տալով ընկերին՝ մտանել ի լուծ առ յարմարութիւն բանին. (Երզն. քեր.։)


Տողադրեմ, եցի

va.

to put in a straight line.

· Calfa

NBHL (2)

Ի տողի դնել. շարադասել.

Տողադրէ զհաստակառոյցն վիմաց կարգս. (Արծր. ՟Ե. 7։)


Տողադրութիւն, ութեան

s.

ranging in line.

· Calfa


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այսպէս է դնում նաև Մառ, Яфeт. гбор. 1, 135 անշուտ կարծելով թէ հին հայերէն է։ Լտ.turdus բառի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pictet, ռ տպ. Ա. 603։


Տրամադէտ

s. ast. diopter, dioptra.

· Calfa


Տրամադրեմ, եցի

va.

to dispose.

· Calfa

NBHL (9)

մեծ է զօրութիւն երաժշտականին՝ պէսպէս կրիւք ըմբռնելով զհոգին, եւ տրամադրելով. որպէս յայտ առնեն մրմունջք եւ ողբք ըստ ինքեանց տրամադրելով զհոգին. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Որ ինչ յոգիսն տրամադրեալ են ախտք. (Անյաղթ բարձր.։)

Տրամադրեալն՝ հաստատեալ ասէ զարկածս չարին։

Անբանիցն արիւն ողջակիզացն յեղջերսն (սեղանոյ) տրամադրիւր, ասէ Շ. իմա՛, տպաւորէր, այսինքն օծմամբ դրոշմեալ լինէր։

Զիղձս բաղձանաց վերին երանութեանն յոգի նորա տրամադրէր։ Տրամադրէ (գրով) յիւրում տրամաբանական մատենին. (Ճ. ՟Ա.։)

Դառնացեալ աղբերք եւ լիճք ջրակուտից ի քաղցրութեան ճաշակս տրամադրին. (Թէոդոր. կուս.։)

յայլ բարձրագոյն տրամադրէ խորհուրդ։ Տրամադրել զլսողն ի զուարճական խնդութիւն. (Խոր. վրդվռ.։ Երզն. լուս.։ (իբրու փոխել կամ պատրաստել։))

Յորոյ հիման մեք հաստատեալ, անշարժապէս գոլ տրամադրեալ։ Զյիշատակն աստուծոյ ի միտս մեր տրամադրեսցուք. (Երզն. մտթ. (իբրու հաստատել)։)

διατίθημι dispono, compono, constituo եւ այլն. Ի կարգի դնել. կարգաւորել. կարգել. հաստատել. կացուցանել. պատրաստել. յօժարեցուցանել. զգածել. փոլխել. յարմարել. յերիւրել. շարադրել. տպաւորել. դոշմել. տարրացուցանել.


Տրամադրութիւն, ութեան

s. gr.

dispositio;
class of verbs.

· Calfa

NBHL (14)

Տեսեալ զտրամադրութիւն վայելուչ ըստ կրօնաւորութեանն՝ զարմանայր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վայրենի ախտիցն տրամադրութիւն։ Իրիցագոյն է քան զանիրաւութիւն արդարութիւն. եւ քան զիւրաքանչիւր ոք ի հակռակ տրամադրութեանցն. (Փիլ. լին.։)

Երկիւղին տրամադրութիւն։ Զգերամբարձեալն մարմնոյն տրամադրութեամբ. (Յհ. իմ.։)

Անջատեալք ոմանք ըստ տրամադրութեան եւ կամաց. (Պրպմ.։)

Զտրամադրութիւն կամաց զկնի յեղաշրջել։ Փոփոխել հոգեկան տրամադրութեանն. (Լմբ. սղ.։)

Ի գիւտս իմաստից տրամադրութեանց. (Արծր. առջբ։)

Լալն յայտնէ տրամադրութիւն գթոյն առ նա. (Ոսկ. գծ.։)

Դիտեա՛ արդ զհիւրընկալութեան քո տրամադրութիւն ո՛վ սոկրատ, ըստ որոյ եւ մեք տրամակայեալ եմք. (Պղատ. տիմ.։)

Զոր նոցա էր հաճելի՝ ոչ ուսայ. եւ զոր ես գիտեմ՝ հեռի է ի նոցա տրամադրութենէ. (Ոսկիփոր.։)

ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ. Ըստ փիլիսոփայից Որակութիւն դիւրաշարժ՝ հակադրեալ հաստատուն ունակութեան.

Մի տեսակ որակութեան՝ ունակութիւն եւ տրամադրութիւն ասասցին. եւ տարբերէ՛ ունակութիւն ի տրամադրութենէ վասն տեւողագոյն գոլ։ Տրամադրութիւնք ասին, որք են դիւրաշարժ եւ արագափոփոխք. հի՛կէն, ջերմութիւն եւ ցրտութիւն, հիւանդութիւն եւ առողջութիւն. (Արիստ. ստորոգ.։)

Այլք ի տրամադրութեանցն ժամանակաւ տրամակայեալ՝ հանապազորդ ի մեզ խնդրէ բնականալ։ Յհ. (իմ. ատ.։)

յարեւանայ բային՝ խոնարհմունք, տրամադրութիւնք (յն. սեռք), տեսակք ... Տրամադրութիւնք են երեք. ներ գործութիւն, կիր, միջին. (Թրակ. քեր.։)

Տրամադրութիւնք են տարափոքութիւնք, եւ ո՛չ ի վերայ հաստատութեան, այլ ի վերայ փոփոխման. ըստ որում տրամադրութիւնք ասին փոխադրութիւնք։


Տեսարանադիտակ, ի

s.

opera-glass.

· Calfa


Տերեւազարդ

adj.

adorned with leaves or foliage.

· Calfa

NBHL (2)

Տերեւովք զարդարեալ. սաղարթագեղ.

Ծառք տերեւազարդք։ Անպտուղ ծառս տերեւազարդս. (Վեցօր. Վրդն. սղ.։)


Տեւթիէդէս

s.

cuttle-fish, sepia.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մելանաձուկ, թանաքաձուկ, կաղամար ձուկն» Նեմես. բն. էջ 29. զոր-ծածուած է յգ. ուղ. տևթիէդէսք ձևով։

= Չն τευϑίς «մելանաձուկ» բառի յգ. ուղ. τευϑίδες ձևից. ըստ այսմ մեր բառը կար-դա՛ տևթիդէսք։-Հիւբշ. 384։

NBHL (2)

Սիպէքն, եւ տեւթիէդէսքն, եւ այլ այսպիսիք փափկամորթքն. (Նիւս. բն. ՟Բ։)

Բառ յն. դեւթի՛ս, դե՛ւթօս. τευθίς, -ίδος, τεῦθος, -θοῦ loligo, lolius, piscis e sepaiarum genere. ԺԺմակ յազգէ սիպէից՝ կաղամար ձուկն ասացեալ.


Տեղեկադիրք

s. mus. finger-board, keys.

· Calfa

NBHL (2)

Տեղեկիկ եւ դիրք աստիճանաց ի քնարն. կամ տեղեակ այնր դրից.

Ձեռն արուեստապէս բազում անգամ շարժի առ տեղեկադիրսն, որք զկանդոցն ածեն. (Նիւս. բն. ՟Ե։)


Տենդ, ի, իւ

s.

fever;
— շառագոյն, scarletina febris, scarlet-fever.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջերմ հիւանդութիւնը» Մրկ. ա. 31. Վեցօր. 86. Եւս. պտմ. ա. 8. Մծբ. որից տենդոտիլ Գէ, ես. գրուած է նաև տենտ և տեանդ Ոսկ. ա. թես. էջ 439. նոր բառեր են տենդոտ, տեն-բային, ժանտատենդ, տենդագին ևնւ

ՆՀԲ «տենդ ասի՝ գուցէ առաւել ըստ ցրտութեան՝ որ տայ կրճել ատամանց»։ Patrubány ՀԱ 1906, 343 հնխ. deun-արմատից. հմմտ. հանգլ. té́ona «վնաս», սանս. dunōti «տանջել», յն. δόη «դրժ-ուառութիւն», δυαω «թշուառացնել». նոյն արմատից է նաև տենչ։ (Pokorny 1, 768 աւս բառերը դնում է հնխ. dāu-արմատի տակ, որի նշանակութիւնն է «1. այրել. վառել. 2. տանջել ևն». հմմտ. սանս. dunōti «այրել, չարչա-րել», յն. δαίω «վառել», δανός «դիւրա-էջ 1288 և 1406) ուղղում է տենգ! և կը-ցում dengue «հնդկական ջերմ, տանկ»

ԳՒՌ (dialectal) Ջղ. տենդ, Երև. տէնդ, Գոր. Ղրբ. տըէնդ, տընդ, որից տենդել Ղզ. (=Ղրբ. տա՛նդէլ) «ջերմել», ջերմուտենդ Ղրբ. (= Շմ. ճէրմըտանդ) «ջերմ հիւանդութիւնը, տաքզոց-դողցոց»։

NBHL (3)

Եթող զնա տենդն. (Մրկ. ՟Ա. 31։)

Ջերմ եւ տենտ տապախառն։ Սաստեա՛ տագնապօղ եւ դիւական տենտիս ջերմութեան։ Որ անկեալ դնի ի տենտ տապոյ։ Հուր տապախառն առաւել տենտով (կամ տենտոյ վառեալ) տոչորէր զնա. (Վեցօր. ՟Ե։ Նար. ՟Ի՟Ը։ Մծբ. ՟Ը։ Եւս. պտմ. ՟Ա. 8։)

ՏԵՆԴ կամ ՏԵՆՏ. πυρετός febris. Ջերմն. ջերախտութիւն. (իսկ տենդ ասի՝ գուցէ առաւել ըստ ցրտութեան՝ որ տայ կրճել ատամանց) ... թապ (որ է տապ)


Տենդոտ, ի, աց

adj.

feverish.

· Calfa


Տենդոտիմ, եցայ

vn.

to be in a fever.

· Calfa

NBHL (2)

Ախտանալ որպէս տենդիւ կամ ջերմամբ.

Յետ այնչափ խնամոց դարձեալ յառաջին մոլորութիւնն կթործանիմք. զի եւ այժմ բազումք այսու ցաւովս տենդոտին. (Գէ. ես.։)


Քաջախոր հուրդ

adj.

giving or suggesting good counsel, wise.

· Calfa


Քաջախորհրդութիւն, ութեան

s.

good sense, wisdom, prudence.

· Calfa

NBHL (2)

Աստուածապաշտութիւն. քաջախորհրդութիւն. այն որ յամենայնի կենացն մասանց ընդ խորհրդոց եւ գործոց եւ բանից։ Բարեկամ քաջախորհրդութեամբ վարեսցի։ Իմաստութիւն եւ գիտութիւն եւ քաջախորհրդութիւն. (Փիլ.։)

εὑβουλία bonum consilium, prudentia. Խոհականութիւն. իմաստութիւն. խորհուրդ քաջ.


Քաջածնունդ

adj.

having many children, prolific, fecund;
fruitful, rich, fertile.

· Calfa

NBHL (1)

Թանձրացեալք ոստք ... եւ անասուն կենդանեացն յոյժ քաջածնունդքն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Քաջայանդուգն

adj. adv.

very bold, most audacious or daring, hardy, dauntless;
boldly, daringly, hardily.

· Calfa

NBHL (2)

Արիութիւն է ... գոլ վստահացեալ ի դժուարինսն, եւ քաջայանդուգն առ վիշտսն. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)

εὑθαρσής fiducia praeditus, fidens, alacer. Որ ունի զգեղեցիկ յանդգնութիւն. անվեհեր. վստահ. համարձակ. սրտապնդեալ.


Քաջանդամ

adj.

well membered, stronglimbed, well-shaped.

· Calfa


Քաջապինդ

adj. adv.

very solid, fir, constant;
strong, robust, vigorous;
stoutly, strongly, vigorously.

· Calfa

NBHL (10)

Քաջապինդք ոչ ի միոջէ ումեքէ ի վայր ձգեալք. (Ածաբ. աղք.։)

Քաջապինդք ի հաստատութեան ըստ կարծրութեան ձուլման արծաթոյ. (Նար. առաք.։)

Հողմն յարոյց զալիսն իբրեւ զաղիս քնարի քաջապինդ, հողմք իբրեւ մատամբք հնչեցուցանէին զալիսն. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

Ի քակտել տան զքաջապինդ ի գործս առաքելալականս։ Ընդ քաջապինդ արշաւանաց երիվարին. (ՃՃ.։)

Զարիական մրցմունս նորա, եւ զքաջապինդ հանդէսս։ Քաջապինդ քաջողջութեամբ սրտի ընդդէմ նորա արիաբար շահատակեալ. (Յհ. կթ.։)

Քաջապինդ հաւատով, եւ յորդորական սիրով. (Եփր. աղ.։)

Քաջապինդն ի հաւատս։ Քաջապինդ հաւատովք հարկանէին զբարձրակոհակ կոյտս ջուրցն։ Քաջապինդ երիտասարդութեամբ զբանն Աստուածոյ յին քեանս բնակեցուցին։ Ի դիմի հարեալ արիականն սրտմտականին՝ քաջապինդ զօրութեամբ արդելու զվնասն առ ի նմանէ։ Եւ զոր յաղագս ճանապարհին քաջապինդ լինելոյ. (Վրդն. ծն.։ Լաստ ՟Ի՟Գ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։ Տօնակ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Եւ մ. Պնդապէս. սաստիկ. պինտ, ուժով.

Որ կարշնեղագոյնք եւս են, եւ քաջապինդ զուժոյն կարեն ցուցանել հանդէս։ Քաջապինդս եւ սաստիկս քերէին. (Պիտ.։ ՃՃ.։)

εὕτονος validus, tenax, firmus εὑθαλής bene instructus. Կարի պինդ. հաստապինդ. պնդակազմ. արի. արիական. տոկուն. կարկամ. ամուր, դիմացկուն, հաստուն, պիրկ.


Քաջապնդութիւն, ութեան

s.

solidity, firmness;
vigour, sustained effort, unflagging force.

· Calfa

NBHL (6)

Հալածումն զքաջապնդութիւն ընթացողին թարգմանէ։ Տղայոցն է կաթն կերակուր. իսկ գինի յաղագս քաջապնդութեան ջերմութեան՝ կատարելոցն վայելումն լինի. (Նիւս. ստեփ. եւ Նիւս. երգ.։)

Մինչեւ զկենդանարար քաջապնդութիւն յանձին ունիցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Ունի եւ առիւծն զխրոխտականն եւ զքաջապնդուիւնն. (Եւագր. ՟Բ։)

Գվելի եւ հզօր քաջապնդութեամբն կարծրատարր լինելով եւ սերա. (Պիտ.։)

Վասն առաւել քաջալերութեան եւ քաջապնդութեան ապաշխարսղացն Կամրջ.։

εὑτονία firmitas, vis in extendendo, sive nitendo. Պնդակազմութիւն. տոկունութիւն. հաստատութիւն. զօրանալն. սրտապնդութիւն.


Քաջասնունդ

adj.

well nurtured or brought up.

· Calfa

NBHL (2)

εὕτροφος bene nutritus Բարւոք սնեալ սնուցեալ՝ դարմանեալ. պարտ. գիրուկ, լեցուն.

Արմատացեալ այգին (որթն այգւոյ) քաջասնունդ եւ հեշտալի զպտուղն գործէ։ Որ այնպէս քաջասնունդ եւ հեշտալի զպտուղն գործէ. (Նիւս. երգ.։)


Քաջորդի, դւոց

adj.

having virtuous or illustrious children;
good, dutiful.

· Calfa

NBHL (4)

Քաջորդիք, որ բարացն եւ լաւացն հմուտ են հանճարոյ. (Փիլ. ել. ՟Բ. 19։)

ՔԱՋՈՐԴԻ. գ. Որդի քաջի առն. կամ քաջ եւ բարի զաւակ. աղեկ մարդու զաւակ, աղէկ զաւակ.

Քաջորդի՛ վահան՝ ո՞ւր էիր, ոչ վաղ երկիր յօգնութիւն. (Մամիկ.։)

Մուտ աւազակին քաջորդւոյն ադամայ ի դրախտն. (Տօնակ.։)


Քառադէմ, դիմի, աց

adj. s. cf. Քառադիմի.

· Calfa

NBHL (5)

ՔԱՌԱԴԷՄ ՔԱՌԱԴԻՄԱԿ ՔԱՌԱԴԻՄԻ. Ունօղ զչորս դէմս, զերեսս, զհայեցուածս, զկողմանս. քառակերպ. չորեքկերպեան.

Քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ կառքն եզեկիէլի։ Անիւ թ եզեկիէլ ետես կերպարանեալ զսուրբ հրեշտակսն ընդ քառադեմ աթոռոյն. (Անյաղթ եւ Շ. բարձր.։ Լմբ. սղ.։)

Քառադէմ չքնաղակերպ ... անօթս խաչիս. (Նար. խչ.։)

Քեւանայ ումեմն քառադիմակի՝ նախանձարկու պատկերի (ռեմփայ). (Նար. ՟Ծ՟Ա ըստ Ամովսայ. ՟Ե. 26։)

Ե՛լ գնա՛ ի ժառանգութենէ մերմէ ի կառոն քառադիմի։ Որ ցանկայր զորդի իւր տեսանել յաթոռն գաւթի, ետես զնա այսօր ի յաթոռն քառադիմի. (Ճ. ՟Ժ.։ Լմբ. վերափոխ.։)


Քառադիմակ, ի, աց

adj. s. cf. Քառադիմի.

· Calfa

NBHL (5)

ՔԱՌԱԴԷՄ ՔԱՌԱԴԻՄԱԿ ՔԱՌԱԴԻՄԻ. Ունօղ զչորս դէմս, զերեսս, զհայեցուածս, զկողմանս. քառակերպ. չորեքկերպեան.

Քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ կառքն եզեկիէլի։ Անիւ թ եզեկիէլ ետես կերպարանեալ զսուրբ հրեշտակսն ընդ քառադեմ աթոռոյն. (Անյաղթ եւ Շ. բարձր.։ Լմբ. սղ.։)

Քառադէմ չքնաղակերպ ... անօթս խաչիս. (Նար. խչ.։)

Քեւանայ ումեմն քառադիմակի՝ նախանձարկու պատկերի (ռեմփայ). (Նար. ՟Ծ՟Ա ըստ Ամովսայ. ՟Ե. 26։)

Ե՛լ գնա՛ ի ժառանգութենէ մերմէ ի կառոն քառադիմի։ Որ ցանկայր զորդի իւր տեսանել յաթոռն գաւթի, ետես զնա այսօր ի յաթոռն քառադիմի. (Ճ. ՟Ժ.։ Լմբ. վերափոխ.։)


Քառադիմի, մւոյ, եաց

adj. s.

four-faced, square;
tetrahedron.

· Calfa

NBHL (5)

ՔԱՌԱԴԷՄ ՔԱՌԱԴԻՄԱԿ ՔԱՌԱԴԻՄԻ. Ունօղ զչորս դէմս, զերեսս, զհայեցուածս, զկողմանս. քառակերպ. չորեքկերպեան.

Քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ ապաքէն ասի եւ կառդ։ Ի քառադէմ կառքն եզեկիէլի։ Անիւ թ եզեկիէլ ետես կերպարանեալ զսուրբ հրեշտակսն ընդ քառադեմ աթոռոյն. (Անյաղթ եւ Շ. բարձր.։ Լմբ. սղ.։)

Քառադէմ չքնաղակերպ ... անօթս խաչիս. (Նար. խչ.։)

Քեւանայ ումեմն քառադիմակի՝ նախանձարկու պատկերի (ռեմփայ). (Նար. ՟Ծ՟Ա ըստ Ամովսայ. ՟Ե. 26։)

Ե՛լ գնա՛ ի ժառանգութենէ մերմէ ի կառոն քառադիմի։ Որ ցանկայր զորդի իւր տեսանել յաթոռն գաւթի, ետես զնա այսօր ի յաթոռն քառադիմի. (Ճ. ՟Ժ.։ Լմբ. վերափոխ.։)


Քառասներորդ

cf. Քառասնորդ.

· Calfa

NBHL (8)

Ի քառասներորդի ամի։ Յամի չորեքհարիւրորդի եւ քառասներորդի։ Յամի չորեքհարիւրորդի եւ քառասներորդի։ Յամին հարիւրորդի քառասներորդի երրորդի. (Թուոց.։ Օրին.։ ՟Գ. Թագ.։ ՟Ա. Մակ.։)

Ի հարիւրորդէ քառասներորդէ ողոմպիադէն սկսաւ տիրել. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ ոք զքառասներորդսն ոչ պահեսցէ։ Զայս կարեւոր պահս քառասներորդաց եւ որդին Աստուածոյ վասն մեր պահեաց։ Զսուրբ քառասներորդսն սրբապէս պահելով։ Զաւուրս քառասներորդացն ուժգին պահօք։ Ի սուրբ քառասներորդս պահոց. (Կանոն.։ Մանդ.։ Ճ. ՟Բ.։ Փարպ.։ Յհ. իմ. ատ.։)

Ասի եւ զմիջոցէ յինանց. զի որպէս ՟Խ աւուրք են պահոց ցծաղկազարդ, նոյնպէս եւ ՟Խ աւուրք են ի զատկէ ցհամբարձումն.

Ի սուրբ քառասներորդս զատիկն, եւ մինչեւ ի սուրբ պենտեկոստէ. (Յհ. իմ. ատ.։)

Զի՞նչ խորհուրդ քառասներորդ պահոցն։ Զսուրբ եւ զերեւելի պահոցն քառասներորդացն լուծանեն. (Արշ.։ Մանդ.։)

τεσσαρακοστός quadragesimus. Վերջինն ի քառասուն թիւս. քառասուներորդը.

ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴՔ գ. τεσσαρακοστά quadragesima. իտ. quaresima. Քառասնորդք. պահք քառասնօրեայ. աղուհացք. մեծպափ.


Քառասնորդ, աց

adj. s.

fortieth;
—ք, lent.

· Calfa

NBHL (3)

ՔԱՌԱՍՆՈՐԴ ՔԱՌԱՍՆՈՐԴՔ դաց. cf. ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴ, ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴՔ.

Յամին քառասնորդի սիկոնացւոց թագաւորեաց։ Ի քառասնորդի եօթներորդի ողոմպիադին. (Եւս. քր. ՟Ա։)

Հանել ի գլուխ զսուրբ քառասնոմրդսն։ Քառասնորդացն պահոց։ Պահոցն քառասնորդաց աւուրք. (Արծր. ՟Գ. 5։ Փարպ.։ Շ. ընդհանր.։)


Քառասնորդական, ի, աց

adj.

quadragesimal.

· Calfa


Քառորդ, աց

s.

fourth;
quarter, fourth part;
quarter of an hour;
*quadrant;
— լուսնի, quarter;
cf. Ժամ.

· Calfa

NBHL (6)

Քառորդն՝ երրորդին է յայտնագոյն։ Յորս առ ի քեզ քառորդ վտակ՝ յորդահոսան գետ հոլովի. (Անյաղթ պորփ.։ Շ. եդես.։)

Ի յեփրատայ պարագրելի՝ որ յա դինայ քառորդ հոսի. (Շ. վիպ.։)

Քառորդ՝ զպարտութիւն եգիպտացւոցն յայտնապէս ի մէջ բերէ. (Փիլ. ել. ՟Ա. 2։)

Մակբայ՝ թուոց յատկական, երկիցս, երիցս, քառորդ. (Թր. քեր.։)

Չորրորդ. քառեակ. τέταρτος, -άρτη, -τον quartus, -a, -um.

Եւ մ. որպէս Չորրորդ. եւ Չորիցս. τετάρτως quarto τετράκις quater.


Քառորդութիւն, ութեան

chem.

s. ast. quadrature;
quartation.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ սրբոյ երրորդութեանն քառորդութիւն անվայելուչ տարօրինապէս խորհեցան. (Սանահն.։ եւ Ոսկիփոր. Իբր յԱթանասէ։)


Քարադէզ

s.

mass of stones.

· Calfa

NBHL (1)

Սա անթիւըս ժողովեալ։ ըստ քարադէզըն կարկառեալ. այսինքն որք կարկառ արարին՝ մի մի քար ձգելով. (Շ. վիպ.։)


Քարադր, ի

s. zool. plover, pluvialis, lapwing;
or jaundice-bird, icterus, galbula.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բուի տեսակից մի թռչուն, որի համար հները առասպելաբանում էին թե մահը գուշակում է և հիւանդութիւնները ո-չընչացնում» Ղևտ. ժա. 19. Օրին. ժդ.. 18. Եպիփ. բարոյ. Մխ. առակ. Վրդն. ծն. (ա-ռասաելը տե՛ս Վրդ. առ. 81). գրուած է նաև քարարդ, քառադր, քաղադր, քաղարդ, քաղանդրոս, քաղանդր Սատն. 65, քարադ-րոն Բար. 141։ Այս նոյն բառն է, որ կա-լատրիս ձևով գրուած է Տաթև. ձմ. կդ. «Կա-լատրիսն հաւ՝ հայելով ի հիւանդն, առնո-յինքն զցայ նորա և բարձրանայ ի ծառն և փոխանակ հիւանդին մեռանի»։ նութեամբ (ըստ Meillet, Յուշարձ. 21։) դարձած քաղադր։-Հիւբշ. 388։

= Յն. γαραδριός «մի տեսակ դեղնաւուն թռչուն, որ դալուկը իր հայեացքով բժշկում է». սրանից է փոխառեալ նաև լտ. charad-tius։ Ըստ Thumb հայերէնը փոխառեալ է յն. *χαράϑριος ձևից, որ չէ աւանդուած. սա տուած է նախ քարադր, յետոյ տարանմա-

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭალანდრო քալանդրո կամ ჭარანდრი քարանդրի՝ նոյն նշ. ըստ Մառ Гpaм. др. aрм. էջ 31 և Teкст. м Paз. VI Փизiолоrъ 1904, էջ 7, 64 Բարուախօսի թարգմանութեամբ վրացերէնի անոած հա-սարակ տառադարձութիւն է հյ. ձևերի վրա-յից։

NBHL (5)

Արագիլ, եւ քարադր։ Զհաւալուսն, եւ զքարադր ... զյոպոպ եւ զչիղջ. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օրին. ՟Ժ՟Դ. 18։)

Է թռչուն ինչոր կոչի քարադր (կամ քարագրոս). համակ սպիտակ է. աղբ փորոյն բժշկէ զաչս չլացեալս ... իբրեւ տեսանէ զհիւանդն (մահացու), դարձուցանէ զերեսս քարադրն. ապա թէ կենաց իցէ հիւանդն, պշնու ընդ նա քարադրն, եւ հիւանդն ընդ քարադր, եւ կլանէ քարադր (կամ քաղադր) զցաւս հիւանդին եւ զախտսն, եւ ապրի. (Եպիփ. բարոյ.։)

Քաղադր զհիւանդութիւն բառնայ տեսելամբ. (Մխ. առակ. ՟Ճ՟Ծ։)

Զքարադրէ ասեն, ի տունս թագաւորաց լինի, եւ ի հիւանդաց՝ որ են մահու, դարձուցանէ զերեսն. եւ որ կենաց է, նայի՝ եւ քաղէ զցաւն. (Վրդն. ծն.։)

յն. խարատրիօ՛ս. χαραδριός charadrius. (վրիպակաւ գրի եւ Քաղադր, Քաղարդ, Քարարդ) եբր. էնաֆա. Հաւ վայրենի, կամ թռչուն ագեղ՝ բարձր սրունիւք՝ դեդերեալ ի հեղեղատս. լինի մեծ եւ փոքր, եւ այն՝ պէսպէս գունով. ունի ձայն անախորժ, եւ է ի գիշերահաւուց. կարծեալ լինէր առ նախնիս՝ բժշկական ունել ազգումն առ հիւանդս. Որպէս եւ պլինիոս յարմարէ զայն այլում թռչնոյ, որ կոչի դալուկն, ἵκτερος galgulus, galbula.


Definitions containing the research դ : 10000 results

Աստուածայրական, ի, աց

adj.

divine and human conjointly.

· Calfa

NBHL (2)

Յաւէտ մարդավայելուչ աստուածայրական փրկագործ կրիւքն. (Ոսկ. գծ.։)

θεανδρικός deivirilis Իբր Աստուածամարդկային. Քրիստոնեական. փրկչական. սեպհական Քրիստոսի, որ է Աստուած եւ մարդ. Տե՛ս (Դիոն. թղթ. ՟Դ. եւ Մաքս. անդ։)


Աստուածանամ, ացայ

vn.

to make one's self God;
to become God;
to unite one's self, to join one's self to God;
to resemble God.

· Calfa

NBHL (10)

Ոչ շատ եղեւ նմա իշխանութիւն դիւաց, եւ կամեցաւ եւ ի վերայ մարդկան եւս աստուածանալ. (Եփր. ՟գ. կոր.։)

Եթէ ուտես ի հրաժարեցուցեալ փայտէդ, աստուածաս. (Կամրջ.։)

Զի ի սկզբան մարդն ցանկացաւ աստուածանալ, եւ անդ ոչ հասաւ. իսկ արարիչն եկեալ մարդացաւ, վասն այնորիկ մարդն աստուածացաւ. (Գանձ.։)

Խառնեալ յաստուածութիւն անդ, զի աստուծացայք. (Նար. առափ։)

Աստուած մարդացեալ խաչի մարդացեալ խաչի մարդկեղէն մարմնով, եւ ես փառաւորեալ աստուածանամ աստուածային երկաւորութեամբ. (Կիւրղ. խչ.։)

Եկեալ միածին որդին Աստուծոյ՝ վերհամբարձեալ զաստուծացեալ մարմինն մօր իւրոյ։ որ եւ ասի ԱՍԻՈՒԱԾԱԶԳԵԱՑ, ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ, ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ, ԱՍՏՈՒԱԾԱՐԵԱԼ։

Իսկ զմարմնոյն Քրիստոսի, կամ զՔրիստոսի, ըստ որում մարդ՝ ասի աստուածացեալ, վասն գոլոյն միացեալ ընդ աստուածութեան յանձին բանին.

Աստուած մարդացաւ, մարդն աստուածացաւ. անխտիր լինի այլեւայլ մտօք իմանալ զՔրիստոսէ՝ ըստ որում մարդ, եւ զմարդկային բնութենէս մերմէ առ հասարակ.

Աստուած մարդացաւ, եւ մարդիկ աստուածացան։ Խորագոյնս խօսի ըստ աստուածաբանաց Մանդակ. ի ծն. Քրիստոսի, ասելով.

Բանն աստուած եղեալ մարդ՝ ըստ էութեան (այսինքն ըստ բնիկ իսկութեան իւրոյ ի յաւիտենից) Աստուած կոչի, եւ ոչ մարդ. եւ ըստ տեսչութեան (այսինքն ըստ տնօրէնութեան մարդեղութեամբ՝) աստուած մարդ աստուածացեալ՛. ուր հրէամիտն նեստոր ասէր, մարդ աստուածացեալ, քանթէ (Աստուած մարդացեալ։)


Աստուածանման

adj.

that resembles God, godlike.

· Calfa

NBHL (4)

Խոնարհութիւն նորին, եւ ունկնդրութիւն աստուածանման։ Զնոցին առաքինութիւնսն, եւ զաստուածանման վարսն. (Կլիմաք.։)

Չափաւորութեամբ աստուածանմանիցն ներգործութեանց՝ անդադար եւ բարձրաթռիչ մշտաշարժութեանն. (Դիոն. երկն. ՟Ժ՟Գ։)

Իսկ անդ, ՟Դ. յասեալն զհրեշտակաց.

Յաստուածանմանն կոյս զինքեանս տպաւորեն. իմա՛, յաստուածանմանութիւն անդր. τὸ θεομίμητον


Աստուածաշնորհ

adj.

given by God;
full of the grace of God.

· Calfa

NBHL (1)

Ըստ դաւանելոյ աստուածաշնորհ քահանայից. (Նար. ՟Բ. եւ Նար. խչ.։)


Աստուածաշունչ

s.

inspired by God, divine, holy;
Bible, holy Scripture.

· Calfa

NBHL (3)

Եւ զի կենդանի եւ կենդանարար է (սուրբ գիրն), աստուածաշունչ կոչի. (Խոսր.։)

Այսօր աստուածաշունչ քնարն Յովհաննէս ի գլուխ ահաւոր եւ հրակէզ մերձենայր. (Թէոդոր. կուս.։)

θεόπνευστος divinitus inspiratus, mentemdivinam redolens Շնչեալ կամ ազդեալ առ յԱստուծոյ. գրեալ հոգւով սրբով. մակդիր սուրբ գրոց՝ մանաւանդ հին կտակարանի.


Աստուածաչարչար

adj.

who has caused God to suffer;
who holds the doctrine that God is amenable to suffer.

· Calfa

NBHL (2)

Աստուածաչարչար ազգին յանդիմանիչ. (Պրոկղ. ի ստեփ.։)

Ո՛չ եմք աստուածաչարչար որպէս ամբարիշտն եւտիքէս։ Յանմաքուր եւ յաստուածաչարչար աւանդութեանցն եւտիքի. (Զքր. կթ. թաղմ.։)


Աստուածապահ

adj.

preserved or protected by God.

· Calfa


Աստուածապաշտ

adj.

who worships God, pious, religious, devout, spiritual.

· Calfa

NBHL (2)

Առ աստուածապաշտաւն (կամ աստուածապաշտօն) կոստանդնիւ. (Ճ. ՟Ա.։)

θεοσεβής, εὑσεβής deum colens, pius Որ պաշտէ զԱստուած ճշմարիտ հաւատով եւ գործովք բարեաց. կամարար այ. բարեպաշտ. աստուածահաճոյ։ (Ել. ՟Ժ՟Ը 21։ Յուդթ. ՟Ժ՟Ա 14։ Յոբ. ՟Ա 1 եւ 8։ ՟Բ 3։ Յհ. ՟Բ 51։ Ես. ՟Ի՟Զ 7։ ՟Բ. Պետ. ՟Բ 9։)


Աստուածապատիւ

adj.

honoured hy God, who has divine honour.

· Calfa

NBHL (3)

Աղաչեմ զաստուածապատիւ առաջնորդս եկեղեցւոյ. (Երզն. խրատ.։)

Սուրբ եւ աստուածապատիւ կաթողիկոսին հայոց տեառն Գրիգորի, որ մակակոչի տղայ. (Մխ. բժիշկ.։ (Կարէր արդեօք նշանակել եւ Պատուօղ այ. այլ այն է ըստ յն. Տիմոթէոս։))

θεοτίμητος, θεότιμος a deo honoratus Պատուեալ առ ի յայ, մանաւանդ սրբազան պատուով.


Աստուածապատում

adj.

who relates, narrates, speaks of God.

· Calfa

NBHL (4)

Որ պատմէ կամ ճառէ զայ, կամ զաստուածութենէ որդւոյ. աստուածաբան.

Աստուածապատում Յովհաննու հնազանդեալ ունկնդիր լերուք, ի սկզբանէ էր բանն. (Կոչ ՟Ժ՟Բ.)

Որպէս ասէն յաստուածապատում իմաստութեան անդ, թէ զարթիցեն, եւ այլն։ Զաստուածապատում վարդապետութեւիւն միածնին. (Ագաթ.։)

Աստուածապատում սաղմոսերգութիւն Ինւս. (ի Թէոդոր.։)


Աստուածապէս

adv.

cf. Աստուածաբար.

· Calfa

NBHL (3)

Զկէսն աստուածապէս, եւ զկէսն մարդկապէս խօսէր. (Ոսկ. յհ. ՟Ա 38։)

Յերկրորդ եւ յաստուածապէս գալըստեանն. (Կիւրղ. խչ.։)

Կարծեաց եւայ, թէ որդիս Աստուծոյ ծնանի, եւ որդիք նորա աստուածապէս ծնանին. (Եփր. ծն.։)


Աստուածապսակ

adj.

crowned by God.

· Calfa

NBHL (2)

Հերակլի աստուածապսակեալ եւ բարեպաշտ թագաւորի հոռոմոց. (Ղեւոնդ.։)

Տաց զնա ձերոյդ աստուածապսակեալ անձինդ. (Կաղանկտ.։)


Աստուածասէր

adj.

that loves God, pious.

· Calfa

NBHL (10)

Ցանկասէրք մանաւանդ՝ քան աստուածասէրք. (՟Բ. Տիմ. ՟Գ 4։)

Զսոսա մարդասէրս, իսկ զառաջինս՝ աստուծասէրս յիրաւի ոք ասիցէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Աստուածասէր արքայիդ. (Գր. տղ.։)

Առ աստուածասիրաւն Կոստանդնիւ. (Ճ. ՟Ա.։)

Խոհեմագունիդ եւ աստուածասիրի անձին. (Շ. թղթ.։)

Աստուածասէր առաքինութիւն, կամ քաղաքավարութիւն, պաշտօն, հնազանդութիւն, երկիւղածութիւն, օրէնք, միտք, խորհուրդ. (Փիլ. քհ. ՟Ա. եւ Փիլ. ՟ժ. բան.։ Բուզ. ՟Գ 3։ Կորիւն.։ Փարպ.։ Ոսկ. յհ. ՟Ա 2։ Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Զբարեպաշտս, եւ զաստուածասէր թագուհիսդ. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

Աստուածասէր իրն, եւ աստուածասէր մարդն՝ սուրբ, եւ աստուածասէր մարդն՝ անսուրբ. (Պղատ. եւթիփռոն.։)

Կամ ըստ հեթանոսաց՝ Սիրելի աստուածոց, դից.

Քաջայարմար գոլով (աղն հաղորդութեան այնմիկ՝ որ առ բերանոյն զգայութեան աղոց ըստ համեմատութեան օրինի՝ աստուածասէր մարմին եղեւ. (Պղատ. տիմ.։)


Աստուածասիրութիւն, ութեան

s.

love of God, piety, religion, devotion.

· Calfa

NBHL (2)

Աստուածասիրութեան առաջնորդեալ յամենայն առաքինութիւնս. (Խճխ. ՟Թ։)

Կարծեմ ոչինչ զանխուլ է ի քոյոյ աստուածասիրութենէդ. (Յհ. կթ.։)


Աստուածասպան

adj.

that has put God to death.

· Calfa

NBHL (5)

Սպանօղ Քրիստոսի Աստուծոյ մերոյ. խաչահանու. տիրասպան. Հաղորդակից է աստուածասպանիցն, եւ որոց զառաքելսն տեառն կոտորեցին. (Ածազգ. ՟Ծ՟Գ։)

Ի մոլորեցուցիչն կարդալ զքեզ աստուածասպանիցն. (Նար. ՟Լ՟Զ։)

Յուդա աստուածավաճառ, հրէայքն աստուածասպանք. (Ուռպ. թղթ.։)

Դու որ անարժանութեամբ հաղորդիս, աստուածասպան անուանիս։ Մանդ. (՟Ա։)

Առնեմ դատաստան աստուածասպան քահանայիցն (քրմաց). (վրք դիոն։)


Աստուածասպանութիւն, ութեան

s.

deicide.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր ոչ զերծոյց զնոսա յաստուածասպանութենէն. (Լմբ. առ լեւոն.։)


Աստուածաստեղծ

adj.

created by God.

· Calfa

NBHL (1)

Յօրդեալ ստութեամբ իբր Աստուած. կերտեալ կուռք.


Աստուածասքանչ

adj.

cf. Աստուածահրաշ.

· Calfa


Աստուածավայելուչ

adj.

that befits, becomes God.

· Calfa

NBHL (3)

Աստուածավայելուչ փառք, վարդապետութիւն, կամ տեսութիւն, կամ գեղեցկութիւն. (Խոր. հռիփս.։ Մագ. ՟Խ՟Գ. ՟Հ՟Բ։ Դիոն. երկն.։)

Զաստուածավայելուչսն թէ զիա՛րդ են, չկարեմք իմանալ. (Խոսր.։)

Ածավայելուչ համարեսցի ըզգործսն։ Ո՛վ աստուածավայելուչ օրինակի (Աբրահամու) յարժանաւորութիւն եւ ի մարդասիրութիւն. (Փիլ. լին.։)


Աստուածատեաց

adj.

that hates God.

· Calfa

NBHL (4)

Զայսպիսիս ասել՝ ոչ միով իւիք արդարագոյնք, այլ՝ աստուածատեացք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Աստուածատեաց խորհուրդ, կամ մարդ, կամ դեւ, գունդք։ Մարդիկ աստուածատեացք. (Փարպ.։ Կլիմաք.։ Պրոկղ. ի ստեփ.։ Լմբ. սղ.։)

ընդ աստուածատեցին զշոգմոգսն ի կարգ արկանէ. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Ատելի Աստուծոյ, կամ ատեցօղ Աստուծոյ. որպէս θεομισής qui deum odit մանաւանդ θεομισής, θεομίσιτος, θεοστυγής deo odiosus, vel invisus


Աստուածատես, ից

adj.

that has seen, that sees God.

· Calfa

NBHL (1)

Մանաւանդ զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. (Ածաբ. յայտն.) θεοειδής


Աստուածատեսութիւն, ութեան

s.

cf. Աստուածտեսութիւն.

· Calfa

NBHL (3)

Սլանան առ աստուածատեսութիւն անճառելեացն խորհրդոց. (Նար. յովէդ.։)

Յանցանօքն ադամայ աստուածատեսութիւնփառացն ծածկեցաւ ի դիմաց նորա. (Ոսկիփոր.։)

θεοπτία visio dei Տեսութիւն Աստուծոյ. ճանաչումն Աստուծոյ եւ աստուածայնոց. գիտութիւն խորհրդոցն Աստուծոյ.


Աստուածատեցութիւն, ութեան

s.

hatred, aversion of God.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ ասէք. աստուածասէրք լինելով՝ աստուածատեցութեա՞ն յանդգնէին ցուցանել գործ. (Յհ. իմ. երեւ.։)

Զգործով աստուածատեցութիւնս՝ պիտակ բանիւ աստուածասիրութիւն առդնեմք. (Լմբ. ատ.։)


Աստուածատուր

adj.

given by God, infused.

· Calfa

NBHL (3)

Աստուածատուր հրաման, նշանագիր, իմաստութիւն, աւանդութիւն. (Կորիւն.։)

Իսկ իբրեւ յատուկ անուն՝ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ, նոյն է ընդ ԹԷՈԴՈՍ.

θεόσδοτος, θεόδοτος, θεοδόσιος. a deo, sive divinitus datus. ՅԱստուծոյ տուեալ. Աստուածապարգեւ. աստուածաձիր. աստուածաշնորհ. աստուածաւանդ.


Աստուածարար

adj.

made by God;
that deifies.

· Calfa

NBHL (2)

Պարգեւք աստուածային եւ աստուածարար։ Աստուածարարք են եւ արդարացուցիչք. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. եւ ՟Թ։)

Աստուածարար հոգի. (Վրդն. սղ.։)


Աստուածացուցանեմ, ուցի

va.

to make a god of any thing, to deify, to admit into the number of gods, to idolize.

· Calfa

NBHL (11)

Աստուածային հաղորդութիւն աստուածացուցանելով զամենեսին՝ որք ի նայն յարձակին. (Դիոն. եկեղ. ։)

Հաւատովք որդիս ըստ շնորհաց աստուածացոյց ... որ եւ զիս աստուածացուսցէ. ըստ այսմ օրինակի սուրբքն Աստուած, այլ ոչ ըստ անզուգական արարչութեան. (Եղիշ. մկրտ.։)

Ես աստուածացուցի զձեզ, մարմնովս իմով ընդ Աստուած խառնեցի։ Յետ քո աստուածացուցանելոյ շնորհիդ. (Լմբ. սղ.։)

Աստուած մեր ի սկզբանէ աստուածացուցանել կամեցաւ զմարդն ի ձեռն պատուիրանին պահպանութեան. եւ իւրով մարմնանալովն եւ մկրտութեամբն աստուածացոյց զմարդն. (Լաստ. ըթիերց։)

Եւ Միաւորե բանին զմարմին ընդ աստուածութեան իւրում, կամ անձնաւորել զմարդթութիւն զոյգ ընդ աստուածութեան.

Եկեալ Աստուած հանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածահանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածացոյց, եւ միւսն աստուածածացաւ. (Ածաբ. ծն.։)

Միացուցանէ ընդ ինքեան զմարդկային բնութիւնս՝ աստուածացուցանելով զնա. (Շ. թղթ.։)

Էառ բանն զդատապարտեալ բնութիւնս եւ իւրացոյց, եւ աստուածացոյց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Եւ ի սուրբ խորհրդեան Փոխարկել Քրիստոսի զհացն՝ մարմին իւր աստուածային.

Աստուածացուցին ոմանք զչորս սկզբունս, զերկիր եւ զջուր եւզօդ եւ զհուր։ Ինքնասէրք զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն.։)

ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒՑԱՆԵԼ. ἑνθεόω, ἁποθέω reforo in deos, vel inter deos Հեթանոսաբար՝ է Դասել զոք կամ զարարածս ընդ չաստուածս, որպէս եւ պաշտել զախտս։


Աստուածացուցիչ, չի, չաց

adj.

that makes a god of any thing;
that deifies.

· Calfa


Աստուածափայլ

adj.

bright, brilliant, that shines divinely.

· Calfa

NBHL (1)

Աստուածափայլ գոծել. (Վրդն. դան.։)


Աստուածաքարոզ

adj.

who preaches God.

· Calfa

NBHL (1)

Աստուածաքարոզ մարգարէ, կամ առաքեալ. (Թէոդոր, մայրագ։)


Աստուածգիտութիւն, ութեան

s.

knowledge of God, theodicy.

· Calfa

NBHL (3)

Զմոլորեալսն դարձուցանել յածգիտութիւն. (Յճխ. ՟Բ։)

Զդարձ աշխարհիս հայոց յանգիտութենէ կռապաշտութեան յաստուածգիտութեան ճշմարտութիւն. (Փարպ.։)

Որ զխորհուրդս փրկականս աստուածագիտութեան շնորհեցեր մեզ ի ձեռն քահանայապետին քո եւ վկային. (Շար.։)


Աստուածեղէն, ղինի, նաց

adj.

divine.

· Calfa

NBHL (3)

Ասստուածեղէն բնութիւն, կամ հոգի։ Ուխտ աստուածեղէն։ Ի միջոյ խորհրդականաց քոց աստուածեղինաց։ (՟Բ. Պետ. ՟Ա 4։ Եւ. ՟Լ՟Ա 3։ Առակ. ՟Բ 17։ Իմ. ՟Ժ՟Բ 5։)

Այսու նմանութեամբք տեսանէին (զԱստուած) մարդք աստուածեղէնք. (Եփր. ծն.։)

Աստուածեղէն վարդապետն (Քրիստոս). (Բուզ. ՟Դ 15։)


Աստուածըմպելի, լւոյ

s.

drink of the gods, nectar.

· Calfa

NBHL (1)

νέκταρ nectar Աստուածավայելուչ ըմպելի. գինի ազնիւ, դիւցազան կամ դից եւ ուրուականաց մեռելոց արժանի.


Աստուածընկալ

adj.

that has received God;
received or accepted of God, agreeable to God.

· Calfa

NBHL (1)

Ի տեսութիւն կենդանականի եւ աստուածաընկալ մարմնոյն եկաք. (Դիոն. ածայ. ՟Գ։)


Աստուածընտիր

adj.

chosen of God.

· Calfa

NBHL (1)

Աստուածընտիր Պետրոս. (Վրդն. սղ.։)


Աստուածիմաստ

adj.

that has the wisdom of God, instructed by heaven.

· Calfa

NBHL (3)

Ամենայն աստուածիմաստքն, եւ ծածուկ խորհրդոցն մարգարէք (այսինքն գուշակք, թարգմանք). (Դիոն. երկն.։)

Եւ ոչ յաստուածիմաստիցն հարց ոք ասաց. (Մաքս. ի դիոն.։)

θεόσοφος divina sapiens Ընդունակ աստուածային իմաստութեան. խելամուտ աստուածայնոց.


Աստուածխօսութիւն, ութեան

s.

oracle;
cf. Աստուածախօսութիւն.

· Calfa

NBHL (4)

Խօսելն Աստուծոյ ընդ մարդկան. խօսք կամ պատգամ Աստուծոյ. բան տեառն.

ԱՍՏՈՒԱԾԽՕՍՈՒԹԻՒՆ. Խօսք կամ վարդապետութիւն զԱստուած. աստուածաբանութիւն.

ԱՍՏՈՒԱԾԽՕՍՈՒԹԻՒՆ. Խօսք ընդ Աստուծոյ յաղօթս.

Ոչ խնդայ ընդ Աստուած խօսելովն, խթեալ ի խղճէ մտացն, որ դատէ զնա անարժան աստուածխօսութեան՝ վասն զբաղանացն. (Լմբ. պտրգ.։)


Աստուածութիւն, ութեան

s.

divinity;
deity;
God.

· Calfa

NBHL (3)

Առ ձգեաց նախ աստուածութիւնն զյակովբ առ ջրհորն։ Ետես Մովսէս, թէ զօրագոյն է զէնն՝ զոր ետ աստուածութիւն։ Աստուածութիւն յայտնեցաւ ի վերայ զոհից։ Քրիստոս բան Աստուծոյ գոլով, ի Մարիամայ մարդ ծնանի ... յԱստուծոյ, եւ ի կուսէ Քրիստոս։ Մարիամ ծնաւ զաստուածութիւն՝ ամենայն արարծոցս զանհամեմատելին. (Եփր. ծն.։ Եփր. ել.։ Եփր. ղեւտ.։ Եփր. աւետար. եւ այլն։)

Զպատուական գլուխն դնէ ի գանձարանս աստուածութեան. (Յհ. կթ.։)

Դու ինքն աստուածութիւնդ մարդացեալ ըթներցար։ Գովաբանի առ ի նոցանէ սուրբ աստուածութիւն. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։)


Աստուածուհի, հւոյ, հեաց, հեանց

s.

goddess.

· Calfa

NBHL (1)

Ընդ որ բարկացեալ յոյժ աստուածուհին. (Պիտ.։)


Աստուածունակ

adj.

that has received or embraced God.

· Calfa

NBHL (3)

Աստուածունակ խաչ, կամ քառադրութիւն (խաչ). (Շ. բարձր.։ Նար. խչ.։)

Ի չքնաղ նկարակերպութենէ աստուածունակ դիմացն. (Ճ. ՟Ա.։)

Հաղորդեսցուք աստուածունակ եկաւորութեան. (Մամբը։)


Աստուածուսոյց

adj.

instructed by God.

· Calfa

NBHL (2)

Զի դուք ինքնին իսկ աստուածուսոյցք էք առ զմիմեանս սիրելոյ. (՟Ա. Թես. ՟Դ 9։)

θεοδίδακτος. a deo edoctus. ՅԱստուծոյ ուսուցեալ, ուսեալ, վարդապետեալ.


Աստուածուստ

adv.

heavenly, by God, of God, divinely.

· Calfa

NBHL (4)

Երկնաւոր աստուածուստ պսակօք պատուեալ։ Յերկնից աստուածուստ վկայեալ. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Յաստուածուստ անտուստ հանդերձ եւ այս։ Որք յաստուածուստ երեւեցաւ քեզ։ Ոչ ստեղծեալ յաստուածուստ. (Մագ. ՟Ա. ՟Ե։)

Յաստուածուստ ամենաբարի գանձուցդ։ Յաստուածուստ հնարաւորուեանց. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Խ՟Դ։)

մանաւանդ ՅԱՍՏՈՒԱԾՈՒՍՏ. θεόθεν divinitus Առ ի յԱստուծոյ. յԱստուծոյ անտի. եւ Որ ինչ է յԱստուծոյ.


Աստուածուրաց, ից

adj. s.

atheist;
apostate.

· Calfa

NBHL (3)

Աստուածուրաց այր, կաս մարդիկ, խաբեբայ. (Փարպ.։)

Եւ ազդեցաւ այն բռնաւորին՝ յուլիանու աստուածուրացին. (Գանձ.։)

Ի բաց թողուլ զաստուածուրաց մոգութեանն դէն. (Կաղանկտ.։)


Աստուածպաշտութիւն, ութեան

s.

piety, religion, love or worship of God.

· Calfa

NBHL (1)

Հանդիպեցաք որոց առ ի քումմէ աստուածածապաշտութենէդ գրելոցս։ Քո աստուածպաշտութիւնդ, եւ այլն. (Աթ. ՟Է։)


Աստուածպետական, ի, աց

adj.

theocratical.

· Calfa

NBHL (3)

Յայտնի եղեւ աստուածպետականին Յիսուսի կեանքն ի մարմնի մերում. (Եղիշ. դտ.։)

Աստուածպետական Սուրբ հոգի. (Զքր. կթ. մկրտ. (զոր մարթ է իմանալ եւ առանց բարդութեան.)

Աստուածպետականացն արդարութեանց։ Աստուածպետականի ճառագայթին։ Ըստ աստուածպետականց օրինաց. (Դիոն.։)


Աստուածպետութիւն, ութեան

s.

theocracy;
divine majesty.

· Calfa

NBHL (2)

ԶՅիսուսին աստուածպետականութեան հանդէսս՝ որ ի կենցաղումս։ Զանճառելի նորա աստուածպետականութեան իմացուածս. (Մագ. ՟Ե։)

Զաստուածպետութիւնն, այսինքն զԱստուած. (Մաքս. ի դիոն.։)


Աստուածսիրութիւն, ութեան

s.

love of God, charity, piety.

· Calfa

NBHL (3)

Աստուածսիրութի ի գրոց ծնանի ի մարդ. (Խոսր.։)

Ըստ խնդրոյ աստուածասիրուեան խոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո աստուածխոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո ասստուածսիրութիւնիդոչ խիստ եւ կամ անընդուինակ առ իրսդ. (Շ. թղթ.։ եւ Միք. առ Շ։)

Ընդէ՞ր աշխատեցաւ առ մեզ ասծսիրութիւնդ քո. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աստուածտեսութիւն, ութեան

s.

vision of God, divine intuition.

· Calfa

NBHL (3)

Աստուածտեսութեանն Յակովբայ կցորդ. (Լմբ. սղ.։)

Յաստուածտեսութեանցն բարձրութեանց. (Մաքս. ի դիոն. (իբր տեսական կամ հոգեւոր քաղաքավարութիւն։))

Արժան էր զերկնաւոր զայս աստուածտեսութիւն ոչ տալ լռութեան. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։ (իբր տեսիլ ցուցեալ յԱստուծոյ)։)


Աստուածօրէն

adv.

divinely, godly.

· Calfa

NBHL (2)

Աստուածօրէն հրաշակերտութիւն։ Ազդմունս աստուծօրէն պարածանօք. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Հ՟Ե. ՟Ղ։)

Որպէս աստուածօրէն կարգի օրինադրեցելոյ (այսինքն օրինադրողի) զնա. (Դիոն. երկն. ՟Դ։)


Աստուստ

adv.

hence, thence

· Calfa

NBHL (7)

Ողջանդամ աստուստ ճողոպրել։ Զաստուստն առնելով զրաւումն. (Պիտ.։)

Ի վերուստ խօսի ընդ մեզ, եւ ոչ աստուստ յաշխարհէս. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Աստուտստ եւ անդուստ վնասեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Աստուստ ոք զսա տեսցէ դիւրապէս. (հց) ո՞ւ ստ. (պխ) ուստի իսկ եւ զքաղաքացն աճմունս, եւ այլն. (Պղատ. օրին, ՟Գ։)

Զպտուղն աստուստ բացատրեաց մեզ, քանզի որ զձեզ ընդունի ասէ, զիս ընդունի. (Ոսկ. յհ. ՟Բ 26։)

Աստուստ վերստին առ նոյն հեծութիւն մատուցեալ։ Բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս։ Խոնարհեալ ի վերուստ՝ աստուստ ի ստորինս։ Աստուստ ապշեալ, եւ անդանօր լքեալ։ Զաստուստ պարարեալս անդ ձգեալ հալեն. (Նար.։)

Որ յաղթէ ցանկութեան չարի, ե՛վ նախ քան զարքայութիւնն արդէն իսկ աստուստ կթէ զպտուղն. (Ոսկ. յհ. ՟Բ 26. 46։ էԲարձեալ զկրտսեր մանուկն յուս իւր, զմիւսն աստուստ թոզոյր. Ճ. ՟Ա.։)


Աստստին

adv.

hence;
here.

· Calfa

NBHL (1)

Դասեալ աստստին ի սոյն։ Աստստի ի դատաստանի։ Աստստին ի յիմում մարմնի։ Աստստին կիզեալ։ Կերպարանեցեր հրաշիւք աստստի զհանդերձելոցն նմանութիւն. (Նար.։)