Your research : 893 Results for բա

Entries' title containing բա : 2808 Results

Կինաբառիս

• «մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։

• -Յն. ϰινναβαρις, ϰινναβαρι՝ նոյն նշ. ո-րից փոխառեալ են նաև լտ. cinnabaris, ի-տալ. cinabro, գերմ. Zinnober, ֆրանս. cinabre.-յոյն բառի ծագումը յայտնի չէ, բայց անշուշտ արևելեան փոխառութիւն է (Boisaq 457). համեմատել արաբ. [arabic word] žanjafr նոյն նշ։ Յունարէնի երկրորդական մի ձևն է τιγγάβαρι որից և հյ. տինաբա-ռիս։-Հիւբշ. 356։


Definitions containing the research բա : 3512 Results

Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

• = Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.

• ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։


Նունուֆար

s. bot.

s. bot. nenuphar, water-lily.

• = Արաբ. [arabic word] nīnūfar, որ և արաբ. պրս. nīlūfar, nīubar, līūpal, Ilufar, Iūpar, hīlbal, nīlūfal, nūfar ևն. սրանցից են փոխառեալ նաև թրք. [arabic word] lufar (Կամուս. թրք. թրգմ. Բ. 130), նյն. νενούφαρ, νουφάρα ասոր. nīropal, ռում. nenufer, nufar, nufer, ռուս. nenufarū, ֆրանս. սպան. իտալ. nenu-far ևն. բոլորի աղբիւրն է հնդ. nīlotpala. որ է սանս. [other alphabet] nīlotpala «կա-պոյտ նունուֆար, nуmphaea cyanea Roxb» որ կազմւած է nīla «կապոյտ»+utpala «նու-նուֆար» բառերից (Böhtlingk I. 899 և Iν 295)։-Հիւբշ. 279։

• ՀՀԲ բառ այլազգական։ ԳԴ պրս. նիյ-րուֆէր։ ՆՀԲ ռմկ. նիլուֆէր, նիյլուպէր, էօլիւֆէր։ Բոյսի ծագման և բառի մեկ-նութեան վրայ տե՛ս Teza, թրգմ. Բազմ, 18. 212։ Վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 48։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• , ն հլ. (նռան, նռունք, նռանց, յետ-նաբար նաև նռնունք) «նուռ պտուղր. puniი» oranatum L» ՍԳր. որից նռնենի «նռան-ծառ» ՍԳր. Վեցօր. 92. «նռան ծառի փայտ» Յայսմ. նռնաձև ՍԳր. Փիլ. քհ.։

• Հներից Մագ. թղ. 131 բաժանելով պրս. anār հոմանիշից՝ ստուգաբանում է հյ. կուռն «խիտ» բառով. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ,

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).

• ԳՒՌ.-Ջղ. նուռն, Ագլ. Գոր. Ղրբ. Շմ նօ՜ռնը, Տփ. նո՛ւրը, Ալշ. Ախց. Երև. Զթ. Կր. Խրբ. Մկ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. նուռ, Հճ. նուր, Սվեդ. նօռ, Ասլ. նիւռի (սեռ. նիւռիի), Ննխ. (թուրքերէնից նոր փոխառու-թեամբ) նառ։ Նոր բառեր են նռահատ, նըո-նահատ, նռնի, նոնիկ։


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։

• «հարս» բառից։ (Իսկապէս որ բառս գրեթէ միշտ ի նիւս ձևով գործածուած լինելով, կարող է այսպիսի կասկածի տեղիք տալ։ Սակայն կայ Արծր. «յայս նիշ նիւս կեղթում», որ ցոյց է տալիտ թէ բառը յոգնակի չէ և եզ. ուղ. ձևն է նիւս)։ Scheftelowitz BВ 29, 46 սանս. snu, sanu «անասունների մէջքը, կըռ-նակը»։


Նուսխայ, ի

s. med.

receipt, recipe;
prescription, formula.

• նախ ՀՀԲ բառ արաբ։ ԳԴ արաբ. նուսխէ։ ՆՀԲ արաբ. նիւսխէ, նիւսխէթ, նէսխ։ Ուղիղ մեկնեց նաև Հիւբշ. ZDMG 35 (1881), 662.


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• (յետնաբար ի հլ.) «օգնութիւն. օժանդակութիւն» Ես. խա. 70. Գծ. ժը. 27 Կոչ. Եւս. քր. Մծբ. Ոսկ. որից նպաստամա-տոյց Կորիւն. Կոչ. նպաստութիւն Կորիւն. նպաստաւոր Իմ. ե. 8. Եւագր. նպաստաո-րութիւն ՍԳր. նպաստել Փարպ. աննպաստ, ռարենաաստ (նոր բառեր) ևն։

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.

• ՆՀԲ լծ. ապաստան և հուպ աստ. իսկ պրս. նէվաստէն, նէվաշտէն «ջանալ ճգնիլ»։ Եւրոպա 1849, 200 հպրս. upas-tā «նպաստ» բառի հետ։ Müller ՏWAW 66, 275 հպրս. upastā, զնդ. upasta՝ ա-հած ni-մասնիկով։ Lag. Ges. Abhd. 228 յն. ὄταστόν «ընկերանալ»։ Նոյն Arm. Stud. § 1657 չի ընդունում Mül-ler-ի մեկնութիւնը՝ առարկելով թէ ni-և upa-միասին չէին կարող կցուիլ և թէ niu չի՛ կարող տալ ն։ Հիւնք. ապաստան բառից։ Müller-ից անկախաբար վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Բազմ. 1897,


Նպատակ, աց

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։

• Lae. Ges. Abhd. 66 սանս. ni-pāta-։ Այս բառը նշանակում է «ընկնել, առաջն ընկնել, ծնրադրել, վրան վազել, յար-ձակիլ» ևն. այս իմաստները համաձայն չեն մեր բառի իմաստին, թէև երկու ձևերը իրար հաապատասխան են ձայ-նապէս։ Այս պատճառով Lag. Arm. Stud. § 1659 և Հիւբշ. 207 մերժում են Մեր բառն իրանեան փոխառութեան երևոյթն ունի և ենթադրում է պհլ. *ni, pātak ձևը, որ սակայն այլուստ չի ա-պացուցւում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 292 զնդ. nivat «արձակել, նետ» + պրս. gāh «տեղ»։


Նպար

cf. Նպարակ.

• «պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.

• ՆՀԲ իբր արմատ նշմարի, նշմարելոյ. նաև պրս. nas, nasar «հովանի, շուաք»։ Lag. Urgesch. 1018 սանս. niç «գի-շեր» բառի հետ։ Müller SWAW 66, 275 և Տէրվ. Նախալ. 39 ծան. իբր ni-մաս. նիկով *սեմ ձևից, որի հետ հմմտ. սանս. çyāma, զնդ. syāva, պրս. siyāh «սեաւ, մութ»։ Հիւնք. պրս. նիզէմ, նիզմ, նիժմ (իմա [arabic word] nazam, [arabic word] nazam) «գի-շերային մթութիւն, խաւար»։ Մէնէվիշ-եան, Արդի լեզուագ. էջ 60 ուգրօ-ֆինն, sam «սևանալ», samia «պղտոռ». surea «մթին, մութ» բառերի հետ։ Գազանճեան, Արև. մամուլ 1902, 77 նի+սեաւ։ Mül-ler-ի համեմատութիւնը սանս. բառի

• հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».


Նրան, աց

s.

sabre, scimitar, cutlass.

• Հիւնք. պրս. nārīn «նուրբ» բառից։

• (ևամ նարան, նորան) «արաբական մի բոյս և նրա իւղը» Խոր. աշխ. 612. ունին միայն ԱԲ և ՀԲուս. § 3375։


Նքողակ

s.

lake, small lake.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

• Հիւնք. նաւթ բառից։


Նօտոս, աց

s.

south wind, bleak wind, sirocco.

• = Յն. νότος «հարաւային քամի», որից փոխառեալ են նաև լտ. notus, թրք. ❇ lodos «հարաւային տաք քամի» (=ռմկ. լօ-տօս)։ Ըստ այսմ մեր բառի ուրիո տառա-դարձութիւնն է նոտոս։-Յոյն բառը բուն նշանակում է «խոնաւ». բուն ծագումը տե՛ս նայ «թաց» բառի տակ։-Հիւբշ. 368։


Շալակ, ի

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

• , ի-ա հլ. «մախաղ, պարկ, տոպ-րակ» Դ. թագ. դ. 39. Կիւրղ. թգ. «պատգա-րակ» Բ. մկ. թ. 8. «բեռ» Վստկ. Վրդն. պտմ. էջ 157. «կռնակ, թիկունք» Երզն. մտթ. «տող ընդ մէջ սրբագրութիւն կամ յաւելուած» ԱԲ. «պարտականութիւն» Անսիզք 9. որից շալա-կամատն «բեռան մէկ աչքը» Կիւրղ. թգ. (ԳԲ դարձրել է շալակամասն). շալակել «մէջքով՝ կռնակով վերցնել» Վրդն. ծն. Վրք. հց. բ. 124. շալական «բեռնատար (ձի կամ ջորի), Վստկ. 204.

• = Բառիս հետ նոյն են արաբ. [arabic word] šal-laq «մուրացկանի տոպրակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 937) և պրս. [arabic word] sālāq «փը-սիաթ, խսիր» (ԳԴ, էջ 343), բայց այս եր-կուսն էլ բնիկ չեն. հայերէն բառը շատ հին լինելով՝ չի կարող արաբերէնից փոխառեալ լինել. ուստի պէտք է ենթադրել որ րոլորն էլ ասորական կամ պահլաւական աղբիւրից են։ -Հիւբշ. 272։

• ՆՀԲ լծ. ռմկ. շլլիք, շըլնիք և արաբ. սէլաք, սէլէֆ ևն։ Lag. Arm. Stud. § 1664 արաբ. šallāq ձևի հետ։ Հիւնք. պրս. շալաք «ձորձ, կապերտ, քուրձ» (իսկ շալակ «պատգարակ» հանում է լտ-sella «աթոռ» բառից)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Հմշ. Մշ. Ջղ. Տփ. շալակ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. շա-լագ, Ասլ. շալագ, շալայ, Հճ. շալօգ, Զթ. շա-լօգ, շալոգ, Ագլ. շm՛լmկ, Սլմ. շmլmկ', շլmկ', Տիգ. լmլmգ, Շմ. շmլmգ՝, Գոր. Ղրբ. շէ՛լmկ, շէ՛լակ, Մկ. Վն. շլmկ, Մրղ. շիլmկ', Սվեդ շmլիւգ, Ատն. շէլէգ, բոլորն էլ «կռնակ կամ շալակաբեռ»։ Նոր բառեր են շալակտար, շալակճուարան, ոսկեշալակ, քաքաշալակ, շալկւոր, շալկուորիլ, շալկնտել։


Շահապ

cf. Շահապետ.

• = Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։

• Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։

• =Արաբ. [arabic word] šāhib կամ [arabic word] āšhab «մի տեսակ յամբար ծաղիկ». գալիս է šahab «գորշախայտ», šahāb «հրագոյն, ատրաշէկ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Ո. 176)։-Աճ.


Շահապետ, աց

s. fig.

vice-roy;
governor;
prefect;
mayor;
chamberlain;
guardian;
— դաշտաց, dryad;
— անտառաց, sylvan, satyr.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «պետ, իշխան, պահա-պան». այսպէս ունինք՝ շահապետ արքայի Ոսկ. բ. կոր. Գէ. ես., շահապետ այգեաց (ձի-թենեաց և ամենայն ծառոց) Ոսկ. ես. 274 շահապետ գերեզմանաց Ագաթ., լահապետ վայրաց Եզն. (վերջին երկուսը յատկապէս նշանակում են «մի ոգի, պարիկ»). յետնա-բար շահապետ քաղաքի «քաղաքապետ» Վրդ. առ. 50։

• ՆՀԲ իբր նահապետ և նոյն ընդ շա-հապ։ Lag. Urgesch. 1118 զնդ. xšaϑra-paiti և Ges. Abhd. 68 սանս. kšatrapati sōiϑranaiti, xšaϑropaiti։ Բազմ. 1895, 148 զնդ. xšaϑrapaiti ձևից, հինը շահ-րապետ։ Հիւբշ. 208 դժուար կարող է լի-նել հպրս. *xšaϑrapati-, սանս. kšatrá-nati,-որ է «երկրապետ»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 10 պհլ. շատուրիար, պրս. šahriyār բառերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. ❇ šahām «խոխ, բոբոխ, մանուկներին վախեցնելու էակ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 493)։


Շահասպրամ, ի

s. bot.

s. bot. basil.

• = Պհլ. sāhspram, որից պրս. ❇ *ahisparam (կազմուած է šah «թագաւոռ» և spram բառերից, որի վրայ տե՛ս համասպ-րամ). ասւում է նաև պրս. sahisparγam, sā-hisfaram, šahsarm, sāhsiparham, sāhsipar-vam, sāhsiparm, sāhsifarham, šasparm, šāhisparm, sāhisfarm ևն, որոնք բոլոր նշա-նակում են «ռեհան»։ Իրանեանից փոխառու-թեւն է նաև ասոր. [syriac word] sahaspram (?) «ocimum basilicum»։ Հյ. շահասարամ բառը թէև շատ յետին, բայց ձևով այնպէ՛ս համապատասխան է պհլ. բառին, որ ան-շուշտ պէտք է հին համարել. հմմտ. հա-մասպրամ Ագաթ.-Հիւբշ. 209։


Շահաստան, ի

s.

seat of Government, capital, metropolis.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կամ թագաւորական քաղաք, նահանգի կամ գա-ւառի կենտրոնական քաղաքը» Եղիշ. գ. էջ 59, Փարպ. Արծր. Լաստ. Մամիկ.։

• ՀՀԲ «տեղի կամ բնակարան շահաց»։ ՆՀԲ պրս. շահիսթան։ Այսպէս նաև էմին, Ист. Bарданa, էջ 50։ Lag. Arm. Stud. § 1670 և Պատկ. Aрм. гeorp. 75 միա-ժամանաև մերժում են դնել պրս. šahis-tān և ընդունում են վերի ձևով։ Ուղիղ է նաև Բազմ. 1895, 148։


Շահատակ

cf. Նահատակ.

• «ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։

• ՆՀԲ «որպէս նահատակ կամ նախա-գրաւ արշաւօղ... կամ (արաբ.) šāhid «վկայ, նահատակ»։ Նոյն արաբ. ձևի հետ է դնում Պատկ. Maтep. I. 11։ Մառ ЗВО 11, 172 կցելով շահապետ բառին՝ արմատը դնում է շահ<իրան. šahr։ Աճառ. Արրտ. 1910, 179 իբր պհլ. *šah-ratak=պրս. šahrtak «քաղաքի վրայ ւարձակող», կազմուած šahr «քաղաք» և tak «արշաւել, վրան վազել» բառերից. հմմտ. նահատակ, ասպատակ։


*Շահար, ի

s.

woody, wild forest.

• . ՆՀԲ յիշում է պրս. սայէ, սայվան «հո-վանի», սայէտար «հովանաւոր», շախ շ. «ոստ, շառաւիղ»։ Նորայր, Բառ. ֆր. 1186 ր արաբ. sahra «դաշտ»։


Շահէն, ենի

s.

yellow-legged hawk, aesalon, merlin, sparrow-hawk.

• (սեռ. -հենի) «ընտիր և վարժուած բազէ» Մխ. առկ. Երզն. քեր. ասւում է նաև շահին.-նոյն է նաև շահեան «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 509ա)։

• -Պրս. [arabic word] šāhmn «սպիտակ ազնիւ բազէ», որից նաև արաբ. [arabic word] sahīn (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 657), քրդ. sahin, šain, šīn թռք. šahin qušə, սերբ. šahin «բազէ»։ -Հիւբշ. 210։

• ԳՒՌ.-Սվեդ. Սեբ. շահէն, Ալշ. շահէն-բազա, Մշ. շահենբազա.-ոճով ասւում է Սեբ. շահէնի աչք ունի «խոշոր աչքեր ունի»։


Շահոքրամ

s. bot.

s. bot. clove, pink, carnation.

• «մեխակ ծաղիկը, լտ. dian-thus fimbriatus M. B.» (ըստ Տիրացուեան, Contributo § 130) Բժշ. (ըստ ՆՀԲ գործած-ուած է Բժշկարանում, իսկ ըստ ՀԲուս. § 2253 «ի գիրս յիշուած չէ»). սովորական բառ է արդի գրական լեզուի մէջ։

• = Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շահպալուտ

s. bot.

s. bot. malabathrum;
filbert, nut, chestnut.

• (գրուած նաև շահպալութ, շաբալութ, շամբլութ, շատալութ, շահբլութ. շապալլուտ) «շագանակ, կաստանայ» Մխ. բժշ. 44. Բժշ. մեկնուած է նաև «նուշ, ըն-կոյզ»։

• = Պրս. [arabic word] šahbalūt, որ և šāh. ballūd, šahbalut «շագանակ», բայց գալիս է šāh «արքայ» և balūt «կաղին» բառերից և ստուգաբանօրէն նշանակում է «արքայա-կան կաղին» (այսպէս է նաև արաբ. [arabic word] balūt-ul-melik հոմանիշը). սրանից ևն նաև օրռ. šabelut և արևելեան թուրքե-րէնի միջոցով Ղրբ. շմբա՛լութ «շագանակ»։-Հիւբշ. 272։

• ՀՀԲ բառ այլազգական։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը նաև ՀԲուս. § 2242 վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 136։


Շահպուրակ

s. bot.

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

• = Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ԳԴ պրս. žal, žāla «ցօղ»։ ՆՀԲ պրս. ժալ, ժալէ, որպէս և թրք. չըղ, չըյ «ցօղ»։ Տէրվ. Նախալ. 72 հյ. սառ, ցուրտ, պրս. žāla. sard, զնդ. sarəda, լիթ. szalti «սառեւ». szalna, szarma «շաղ, եղեամ, ձևերի հետ՝ հնխ. çar «սառիլ» արմա-տից։ Karolides, Γλ. συγϰρ. 215 կպդովկ, šavi, սանս. savam «ջուր», sunomi «քամել», ումբր. savitu «անձրև» ևն։ Հիւնք. պրս. žāl։ Justi, Dict. Kurde 261 և Kurd. Gram. 251 հալ. շաղել ռա-ռի հետ դնում է քրդ. šelen «շաղուել, հեղուկի մէջ թաթախել ևն», որ բայի անորոշ ձևն է. արմատը šel։ Սագրզեան

• ՀԱ 1909, 334 սումեր. seq «անձրև», suk «աղբիւր», suk «ճահիճ», šagar «ցեխ». թրք. yaγmur «անձրև», č̌aγmur «ցեխ», sel «հեղեղ», saγanaq «տարափ», հյ. շաղախ, շողիք ևն։ Lidén IF 44, 191 շաղել, շողիք և շաղախ իբր բնիկ հայ՝ կցում է հանգլ. hwelian «թարախոտիլ» և լիթ. szvelnus «կակուղ» բառերի հետ։ Նոյնը Pokorny 1, 473 հնխ. k'uel-ար-մատի տաև։

• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. šaγi, šāvi «ցօղ, շաղ»։ (Չուր է աշխատում Karolides, Iλ ουγϰρ. 62, 98, 215 կցել սանս. savam «ջուր» և մինչև անգամ փռիւգ. Ջαβαζιος «Աստուած» բառին1)։

• «կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։

• Հիւնք. յն. συν-ձևից։ Pedersen, Հայ դր. լեզ. 102 անապահով է գտնում կցել հաղ «կից» բառին։ Petersson, Ar. u. Arm. Stud. 28 սանս. çulba-«կապ» և հյ. շեղ, շղթայ բառերի հետ հնխ. kul--արմատիռ։


Շաղախ, ոյ

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• . ո հլ. «ցեխ, շաղուած հող և կիր» Ծն. ժա. 3. «պիղծ, կեղտոտ» Կոչ. 31. 118 (նշանակութեան զարգացման համար հմմտ. ռուս. гpязныи «ցեխոտ. 2. կեղ-տոտ»). որից լաղախել «ծեփել, ցեխի մէջ թաթախել, կեղտոտել, պղծել» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. եփես. շաղախանալ «պղծուիլ, ապա-կանուիլ» Բրս. ծն. շաղախուտ «տղմուտ» Վստկ. կրաշաղախ Օրբել. կպրաշաղախ Ա. գաթ. շաղախաբեր (գրուած շաղաղաբեր) Ուռհ. խառնաշաղախ «անկանոն զօրք» Ուրհ, 344 (չունի ԱԲ). ըստ Նորայր, Բառ. ֆր. 762բ կայ նաև մհյ. շոխ, շողախ «աման-ների բերանը ցեխելու ծեփ»։

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։

• ՆՀԲ «նոյն ընդ ցեխ, ցիխ, որպէս թէ կաւ շաղեալ», իսկ թրք. շէլէգ «տիղմ կպչուն» և սելսալ «տիղմ կամ կաւ աւա-զախառն»։ Հիւնք. շաղիղ բառից։ Pat-rubány SA 1, 189 յն. ϰηλίς «արատ-կեղտ», հսլ. kalu «ցեխ, տիղմ», սանս-kāla «սև» բառերին ցեղակից։ Նոյն ՀԱ 1908, 213 հնխ. kéuo «ուռիլ» արմա-տից։-Սագրզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, տաղախ, շողիք, թրք. čaγmur «ցեխ» saγanak «տարափ», սումեր. šagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։


Շաղակրատ, աց

s.

great talker, babbler, chatterer, tattler;
talebearer, scold;
—ք, immodest dance, tarantella.

• (յետնաբար կայ սեռ. ի, ոյն «դատարկախօս, շատախօս» Փարպ. Նար. «ծաղրածու» Ոսկ. եփես. ժէ. որից շաղակրա-տել «պարապ խօսիլ» Ոսկ. ա. տիմ. ժդ. շա-ղակրատումն Ղևոնդ. շաղակրատութիւն Ա-ծաբ.։ (Սխալ գրուած շարակարտող Եփր. րատ Դ. 115՝ փոխանակ շաղակրատող)։

• ՆՀԲ լծ. հյ. շար և ագռաւ, յն. ϰράγον լտ. crocitans, իբրև կռկռացող։ Տէրվ, Altarm. 73 շա-դնում է մասնիկ, ար-մատը ղակ, իբր յն. λάσϰω, ἐλαϰον, λέλαϰα «երգել, խօսիլ», լտ. loquor, locūtus «խօսիլ», հսլ. peкю, peшти «ասել, խօ-սիլ»։ Հիւնք. Կաղիկրատ յոյնի անունից է դնում, բայց նաև -կրատ վերջաւորու-թիւնը կցում է յն. ἀριστοϰρατία, δημοϰρα-τία ևն ձևերի վերջամասի հետ։


Շաղամաթ, ի

s.

thread;
string, packthread, twine.

• Հիւնք. պրս. շէլմ, շէմէլ «կօշիկ, տը-րեխ, մուճակ» բառից՝ -աթ մասնիկով։


Շաղափ, ոյ

s.

trepan, wimble, augur, piercer.

• (գրուած նաև շաղապ) «ծակիչ, գչիր, բան ծակելու գործիք, մաթխաբ ևամ բուռղու» Յայսմ.։ Վկ. գէ. 30, 34. Տաթև. ամ. ՅՈ8. Գնձ. փահլ. 65 (վերջինս տարօրինակ գործածութեամբ. հմմտ. Կտուեցաւ առ իս շատ մեղք, որպէս անձրև որ գայ տարափ, խոզվեր եմ մահու սրով և եղեր եմ զինչ ոռ շաղափ). որից շաղափել կամ շաղափնել «գչիրով ծակել» Գնձ։-Այս շաղափ բառը գործածուած է նաև Ոսկ. ես. 138 մութ մի հատուածի մէջ՝ անստոյգ իմաստով. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն ան-ազդական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց ևն».-ՆՀԲ չի յիշում այս հատուա-ծը շաղափ բառի տակ. Տէրվ. Altarm. 77 շաղափք հասկանում է «terebrae, գչիր?».

• ՓՈԽ.-Վոազ. მალაუი շալափի «գչիր», ոռռ. [arabic word] šixab «գչիր, vrille» (Justi, Dict. Kurde 255 և Kurd. Gr. 54), նաև բոշ. šaγap «ahle, pfrieme հերիւն» (որ Finck ЗAН 1907, էջ 121 յիշում է՝ առանց համեմատելու հյ. բառի հետ)։


Շաղգամ, ի, աց, ից

s.

turnip;
— վայրի, rape.

• «ուտելի կոճղէզաւոր մի բոյս է. շալղամ» Մխ. առկ. Գաղիան. բժշ. ասւում է նաև շողգամ Վստկ. 66. Բժշ. շախգամ, ռողգամբ ՀԲուս. § 2258. (իսկ Բառ. երեմ. յաւել. 570 գրում է շակքամ)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ջղ. շախկամ, Մշ. շախգ'ամ, Մկ. շախկ'mմ, Սլմ Վն. շmխկ'mմ, Ակն. շօխգամ, Խրբ. շօխգ'ամ, Տիգ. շօխքmմ, Զթ. լուխգ'օմ, շուխգ'ոմ, Սեբ. ժօխբանք։ Նոր բառեր են շաղգամակեր, շաղ-գամահամ, շաղգմուկ։


Շաղինտր

s. bot.

s. bot. bastard parsley or fool's parsley.

• «անուտելի մի բանջար է». Վրդն. ծն.։

• ՀԲուս. § 2262 կարդալով շաղինգղ՝ նոյն է կարծում իշաշինգղ «իշկոյ վա-րունգ կամ վայրի վարունգ» բառի հետ-


Շաղփաղփ, ից

s. adj.

chatterbox;
prattling, tattling, cackling;
foolish, absurd;
silly, insipid, mawkish.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յիմար յիմար խօսող» Ոսկ. եբր. իա. «յիմարական, անմիտ» Եփր. աղ. և ծն. Պարապմ. որից շաղփաղփել «ցնդա-բանել» Ոսկ. մ. ա. 2. շաղփաղփութիւն Ղկ իդ. 11. Ոսկ. մտթ. Փարպ. շաղփաղփումն Ոսկ. յհ. ա. 32. շաղփաղփական Ոսկ. ես.

• ՆՀԲ լծ. հյ. ցոփ, զաղփաղփուն, թրք. շագա շէլլաֆ, ճիլվէ, սաֆուր սուֆուր. սալլանմագ, սէլհէֆֆ ևն։ Տէրվ. Altarm 23 և Նախալ. 101 շ մասնիկով ղափ ար-մատից, որ կցում է սանս. rap, lap, յն. ὄλοφύς, լտ. lamentum, հյ. ողբ ևն բառե-րի հետ (տե՛ս շաղաւ-ա-շուրթն)։ Հիւնք. զաղփաղփուն բառից։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] salfa' «չարալեզու, կռւարար, պոռպռան կին» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 602)։


Շամամ

s.

musk-melon.

• = Արաբ. [arabic word] šammām կամ [arabic word] šammāma՝ նոյն նշ. որից փոխառեալ են նաև պրս. šamāma, քրդ. šemamuk. šimamok ուտ. ևս շամամ։ Արաբ. բառը ծագում է ս։ šamm «հոտոտել, բուրել» արմատեծ և այսպէս է կոչուած իր անուշ հոտի պատ-ճառով։-Հիւբշ. 272։


Շամանդաղ, աց, ից

s. ast. med.

fog, haze, mist;
obscurity;
atom, corpuscle;
cosmical matter;
— աչաց, suffusion, cataract.

• (յետնաբար ի-ա հլ. գրծ. շա-մանդաղաւ Սարգ. բ. պետ. բ. էջ 488 (բ. տպ. «մէգ, մշուշ» Իմ. դ. 2. Փիլ. Եւագր. 204 Պտմ. աղէքս. 168. «մթին, նսեմ» Տօնակ. «հոգ, մտատանջութիւն» Ոսկ. հռովմ. 80, «աչքին պատած փառ» Յայսմ. մրտ. 21. որից շամանդաղութիւն Թէոդ. խչ. շամանդաղաձև Ոնյ. բարձր. շամանդաղատեսիլ Անան. եկեղ, շամանդաղիլ Մագ. անշամանդաղ Նար. 6. -նոր գրականում շամանդաղ ստացել է «corpuscule, հիւլէ, մասնիկ» գիտական նը-շանակութիւնը (տե՛ս Քաջունի, Ա. 565)։

• Հիւնք. թերևս պրս. [arabic word] samand «մոխիր, մոխրագոյն» բառից՝ -ար մաս. նիկով. (այս նշանակութիւնը սխալ է. պրս. samand նշանակում է «ձի, մոխ-րագոյն ձի»)։


Շամբ, ից

s.

cane-brake, cane-field, fen.

• (յետնաբար ի հլ.) «եղեգնուտ տեղ» Եւս. քր. Խոր. Նար. Վրք. հց. Վրդ. առկ. 193 որից շամբակ «փոքրիկ եղէգնուտ» Վրք. հց բ. 167. շամբուտ Պիտ. կամ շամբոտ Մար-թին. եղեգնաշամբ Շնորհ. վիպ.։

• Հիւնք. ամպ բառից։ Patrubánv IF 14, 56 սանս. šamya, զնդ. simā, յն. ϰάμας «եղէգ, գաւազան»։ Lidén IF 44, 191 իսլ. hvonn «angélique բոյսը», լտ. гombretum և լիթ. szveñdrai. Պատա-հական նմանութիւն ունի ասուր. šamu, šammu «բոյս, խոտ, տունկ» (Muss-Arnolt. Ass. Handwb. 1050)։ մոշամբնարե «շամբերում բնակող զազան». թրք. գւռ. Ղրբ. šam «եղէգնուտ». յայտնի առած է «Դօնգուզուն մեյլի շամդա իդի, ի՛թ-դա վուրդը շամա սալդը-Խոզի միտքն էր դէպի շամբը, Շունն էլ տուեց քշեց շամբը» (այսինքն Ուզածը յանակնկալս կատարուեց)։


Ողոց

s.

end of a fishing net.

• ԳՒՌ.-Rivola, Բառ. Հայոց 1133, էջ 34 և Նորայր, Ֆրանս. բառ. chas բառի տակ ունին գւռ. ողց «ասեղի ծակը», որ թերևս կարելի լինի կցել այս բառին։

• «ոմանց» Հին բռ.=Բառ. երեմ. էջ 251։

Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։


Ոմն, ուրումն, ումեմն, ոմանք, ոմանց

pron.

some, certain, some one, one;
այր —, a man;
կին — անուն մարգարիտա, a woman named Margaret;
ոմն քաղցեալ եւ ոմն արբեալ, one is dying of hunger while another is drunk;
ոմանք մեծատունք եւ ոմանք աղքատք, some are rich and others poor;
ցրուեցան ոմն յայս եւ ոմն յայն կոյս, they are scattered here and there;
զոմանս տեսի անցանել ընդ գետն, ոմանք ի լուղ, եւ ոմանք ի նաւակի, I saw several crossing the river, some swimming, others in a boat.

• «մէկը, մի մարդ». հոլովւում է ուրումն կամ որումն, ումեմն կամ ուրեմն, հմամբ, ոմանք, ոմանց, ոմամբք. (կայ նաև եզ. սեռ. ոման Պղատ. տիմ.), որից ոմն ոք, մի ոմն, նաև հոլովեալ ձևերով՝ ո՜յք ոմանք, ո՞յց ոմանց (իբր յոգնակի ձև ո՞ոք բառից)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մն ածան-սիչով ո անորոշ դերանունից. հմմտ. իմն (որ է ի-մն). աւելի ընդարձակ տե՛ս ռ. Meillet REA 5 (1925), էջ 2 դնում է հնխ. som-n ձևից, որի ժառանգները տե՛ս միբառի տակ։ Ոմն կազմուած է ո-ք բառի օրինակով՝ իբր թե -մն մասնիկ լինէր, բայց ոման-ք, ոման-օ մատնում են հին ձևը։ Սրա օռև նակով էլ կազմուած են երբեմն, ուրեմն, իմն։-Հիւբշ. 481։

• Windischi 38 ո յարաբերականից+մն = մի, մէկ, մէն թուականից։ Karolides, Γλ. συγϰρ. 67 կապադովկ. ἀἰμισε «ոմանք», յուն. ἀμόϑεν «ուստեքէ», ἀμῶς «մի կեր-պով» և հյ. միւս։ Հիւնք. ն յօդով մի ռառից։ Meillet ՀԱ 1897, 316 և MSI, 10, 267 ոման-ք, ոման-ց հոլովաձևերից հետևցնում է թէ բառը կազմուած չէ ո+մն, այլ արմատն է ոման, որի հետ հմմտ. գոթ. sums «ոմն» կամ նաև գոթ. sama «ինքն», յն. άμο-ևն. նշանակու-թեան կողմից գոթ. sums ճիշտ համա-ձայն է մեր բառին. ինչ. wasuh ֆan sums siuks Lazarus=էր ոմն հիւանդ Ղազարոս (Յհ. ժա. 1)։ Այս մեկնութիւ-նը առանց պատճառաբանութեան մեր-ժում է Բազմ. 1897, 591։ Zanolli, Յուշարձան 276 -մն մասը մեկնում է հնխ. -mo-+-no-մասնիկներից, ինչ. յն. [arabic word]


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «զօրութիւն, կարողութիւն, ուժ» ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. («Ճշդագոյն մատենագրական ոճոյն մէջ զօ-րութիւն նոյնանշանին հետ համեմատելով՝ հազիւ գուցէ հարիւրին մէկ գործածութիւն ունի, և քիչ տեղ առանց անոր կը բանի՝ կամ թէ նոյնը չկրկնելու կը ծառայէ»։ Այտնեան, Քնն. քեր. էջ 66). ռամկաձև գրուած է ուժ, որ արդի գրականի մէջ նախորդից աւելի գործածական ձև դարձաւ։ Որից յուժոյ «զօ-րեղ կերպով» Ոսկ. ես. ի յուժ ձգել «նեղը գցել, նեղել» Յիշատ. 1531 թ. (Դիւան ժ, էջ 24), ուժգին ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Փարպ, ուժգնագոյն Ոսկ. յհ. բ. 22. Եւս. քր. ուժեղ Փարպ. ուժել «տոկալ, դիմանալ» Եփր. են. 92. «զօրել» Պտրգ. 227. Լմբ. ներբ. հոգեգլ. 298. Տեսիլ դան. 123, 124. Անկ. գիրք Հին կտ. 242-3. վատուժ Մխ. դտ. Յայսմ. վա-տուժել Կեղծ-Շապհ. 30. ուժնդի «ուժգին» Յհ. իմ. միաշ. էջ 101. հաստոյժ Ոսկ. մ. բ. 24. շատոյժ Ոսկիփ. հուժկու (գրուած նաև հաւժկու, հօժկու, հժկուն) «շատ ուժեղ» Կիւրղ. ծն. Սեբեր. Բուզ. (հուժգոյ ձևով՝ Սամ. անեց. 46). (մասնիկի համար հմմտ. յաղթ-կու Նեմես. բն. էջ 37, 91, 98, 136, Փիլ. 135). ուժանակ «դինամիտ», անուժութիւն, ուժասպառ (նոր բառեր). այստեղ են պատ-կանում նաև յոյժ և ժոյժ, որոնց վրայ տե՛ս առանձին։

• = Պհլ. պազ. [other alphabet] σž, ōǰ «ոյժ, զօրութիւն» բառից, որ է զնդ. [arabic word] aoja-, սանս. [other alphabet] ōǰas-«ոյժ». սրանք ծագում են հնխ. aueg-, aug-, ug-արմատից, որի միւս ժառանգներն են յն. αύζω, լտ. augeo, գոթ. aukan, հբգ. ouhhon, հհիւս. auka, անգսք eacian, լիթ. áugu, լեթթ. aúgu, որոնք ընդ, հանոապէս նշանակում են «աճիլ, բազմա-նալ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից փոխառեալ երկրորդ ձևն է *ոյգ<զնդ. aoga-, որ գտնում ենք առ-ոյգ բառի մէջ։ Բնիկ հայ ձևն է աճ-իլ (տե՛ս այս երկուսը առանձին.-Pokornu 1 23. Walde 73, Boisacq 101, Trautmann 17)։-Հիւբշ. 215։

• ՆՀԲ «լծ. առոյգ, իշխ-, յն. իսխի՛ս և լտ. վիս, վի՛կօռ ևն, թրք. կիւճ, խըզ, հըզ, եբր. օզ ևն». իսկ միազօր բառի տակ լծ. յն. ուսի՛ա։ Առաջին անռամ Windisch. 25 համեմատում է սանս. ձևի հետ, որից յետոյ Böttich. ZDMG 1850,

• 359, Lag. Urgesch. зss, Müller sWаW 42, 256 և 44, 567, Justi, Zendsp. I0 աւելացնում են միւս իրանեան ձևերը։ Riggs, Քերակ. (1856), էջ 60 եբր. oz։ Մորթման ZDMG 26, 537 բևեռ. uzuni «ոյժ»։ Հիւբշ. Arm. Stud. § 228 փոխ-առեալ ընդունելու կասկածում է. սա-կայն ասում է թէ բնիկ լինելու պարա-գային սպասելի էր *ոյկ կամ *ոյճ։ Տէրվ, Նախալ. 105 և 204 ծան. հնխ. *vag «ա-ճիլ» արմատի տակ է դնում՝ սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. Եγεις «առողջ». αύհω «աճիլ», լտ. vigere, հյ. օգնել, զօ-րաւիգն, օճան ևն ձևերի հետ։ Հիւնք. յն. ἰσ «ոյժ, կորով»։ Սանտալճեան, L'idiome 10 խալդ. usgini։ Գ. Փառնակ, Անա-հիտ 1904, 26 հուժկու Բուզ. Գ. ժա. և Դ. ժե. գտնելով «հասուն այր» իմաս-տով՝ հանում է բաբել. us «առնանդամ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 152 իբր բնիկ հայ կցում է հյ. ուզել, յն. εδχομα, ևն բառերին։ Քիւփէլեան, Բզմ. 1910 153 ոգ արմատից, որից նաև ագի, հոգ, ոգորել ևն։ Պատահական նմանութիւն ունին սեմական լեզուներից՝ եբր. jš 'ōz «ուժ», ասոր. ❇'az, 'uza «ոյժ», ինչպէս նաև արաբ. [arabic word] 'azz «ուժեղ» ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ, Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. ուժ, Ասլ. իւժ, Գոր. Ղրբ. օժ, Մրղ. վըժ, Մկ. ոժ, Սլմ. Վն. վոժ (վերջին երկուսը ենթադրում են *ոժ ձևը և ո՛չ ուժ<ոյժ, ինչպէս ունին միւսները)։-Կրնակ ժ ունի Ջղ ուժժի «բըռ-նի»։-Նոր բառեր են ուժել, ուժով, ուժով-նալ, ուժտուն, ուժտնւոր, ուժտունվար, ուժ-ւոր, ուժօք։


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

• «պաղ, ցուրտ, զով, հով» Ոսկ. մ. -ա. էջ 12. Ճառընտ. Հին բռ. «զատ, հեռու, մէջերը սառնութիւն մտած» Եփր. ել. էջ 163. որից ուծանալ «սառելով բաժանուիլ մէկից, անսիրելութեամբ իրարից հեռանալ», Յոբ. լթ. 16. ուծացուցանել «սիրտը սառցնել» Եղիշ. դ. էջ 72. Ճառընտ. ուծակեր «չոր. սառն բաներ ուտող, տաք կերակուր չուտող» Մանդ. էջ 129. ուծութիւն (չունի ՆՀԲ) «սիր-տը սառչիլը, չսիրելը» Ոսկ. փիլիպ. 360-

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. oug'-արմատից. սրա հետ հմմտ. լիթ. áusz-tu, áusz-au áusz-ti «ցրտիլ, սառչիլ», լեթթ. auksts «սառն, հով, զուրտ», aukstums «ցրտու-թիւն», հիռլ. ocht, uacht «ցրտութիւն», միռլ. ūar, կիմր. oer, կորն. oir «ցուրտ, սառն», նիռլ. գաէլ. fu-achd «ցրտութիւն», լտր autumnus>auctumnus «աշուն» (այն է «ցուրտ եղանակ»). այս բոլորը երևան են հանում հնխ. eug'-, oug'-, aug'-արմատ-ները, որոնց պարզականն է uē, aqē «փչել» (Walde 867, Pokorny 1, 222)։ Բառիս մա-սին Meillet, Dict. etym. It. 1080 տալիս է ուրիշ մեկնութիւն։ Դարձեալ դրւում է հնխ. eloug-արմատից, բայց ցեղակից դնելով յն. ὸγρός «խոնաւ, թաց», ὸγρότης «խոնաւու-թիւն, կակղութիւն», լտ. vvidus (udus) «խոնաւ», ūvor «խոնաւութիւն», vvesco «թեթևակի խոնաւանալ», ūvens «թեթևակի խոնաւացած», umeo «խոնաւանալ», umor «թացութիւն, հեղուկ», հհիւս. vokr «խոնաւ» vokua «խոնաւութիւն», իռլ. fual (հնխ. wogw -lo-) «մէզ», հոլլ. wak «խոնաւ, թաց» (Boisacq 997, Ernout-Meillet 1080, Walde 864 Pokorny 1, 248)։ Բայց «թաց» նշա-նակութիւնը բոլորովին նոյն չէ «ցուրտ» գա-ղափարի հետ. բացի սրանից Pokorny ար-մատը դնում է weg-2, ug2-, և ոչ թէ ug'-։

• Böttich. Arica 28, 86 պրս. yax «սա-ռոյց», օսս. ix «կարկուտ», yexan «մըր-սիլ», զնդ. aoxtəm բառերի հետ։ Հիւնք. 68 բուծանել բայից։ Patrubány Հ1 1906, էջ 344 լտ. pungere «խայթել» ռառի հետ. հմմտ. լիթ. gélti «խայ-թել», որից gelmenis «ցուրտ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud 21, որ ընդունում է նաև Pedersen, Kelt. Gram. 1, 103։ Թիրեաքեան, Բզմ. 1913 342 թրք. uz-aq «հեռու» բառից։ ռով (տե՛ս այո՛ բառի տակ). զանազան դարձուածներով ունինք ո՛չ ապաքէն, ո՛չ եթէ, ո՛չ երբեք, ո՛չ ևս, ո՛չ բնաւ, ո՛չ ոք, ոչ ուստեք, ո՛չ ուրեք, ո՛չ ինչ, ինչ ոչ, իբր ոչ եթէ ևն.-այս արմատից են ոչինչ, ՍԳր. Ագաթ. հչնչութիւն Խոսր. Նար. երգ. ոչնչանալ Արշ. ոչեղութիւն Մագ. ոչէ «անգոյ մի բան» Նար. Դիոն. համառօտուած ձևով չ՝ որ իբր ռառա-սական մասնիկ է գործածւում. ինչ. չախոր. ժական Եզն. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21 չահագին Ոսկ. մ. ա. 20. չանձնաւոր Եզն. չանսական Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սե-բեր. չև, չև ևս ՍԳր. Ագաթ. չէ «անգոյ բան» Սեբեր. Եզն. Ոսկ. չէական Եզն. չժողովուրդ Ա. պետ. բ. 10 չինչ «տկար, ոչինչ» Կոչ. չիք Ոսկ. Եւս. քր. Եփր. Բ. կոր. Կոչ. ի չքմեղս Ոսկ. մ. բ. 2. չքոտի Եզն. կոչ. Բուզ. չքոտիլ Ագաթ. չքաւոր Ա. կոր. ժա. 22. Բուզ. Ագաթ. չքաւորիլ «պատասխան տալու անկարող լի-նել» Ոսկ. եփես. 872. չքանալ Եփր. թգ. Կոչ. կնաշխարհիկ Ոսկ. չնչիկ Եզն. չնչին ՍԳը. Կոչ. Եզն. (ամբողջական ձևով՝ ոչնչին Վկ. արև. 170). չնչինագոյն Ոսկ. եբր. ևն.-նոր բառեր են ոչնչական, ոչնչացում, չքմեղանք, չքմեղութիւն ևն։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

• «յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. orsos ձևից. հմմտ. յն. ὄρρος «ողնաշարի ծայրը, անասնոց գա-ւակ», կամիս. arraš, հբգ. ars, գերմ. arsch անգսք. ears, անգլ. arse և հոլլ. aars, naars «լետոյք», հիսլ. ars, rass «սրբան», հիռւ-err «պոչ, վերջ, ծայր» (վերջինը հնխ. ersos ձևից.-Boisacq 717, Pokorny 1, 138, Kluge 24).-Հիւբշ. 482։

• ԳՒՌ.-Խրբ. Հմշ. օռ, Մկ. տռ (Մոկաց Հասկնջաւս գիւղում յէռ՝ որ յիշեցնում է հնխ. ersos ձայնդարձը), Ախց. Կր. օռ, վօռ, Ալշ Մշ. գոռ, Ջղ. Սլմ. Վն. վոռ, Գոր. Երև. Ննխ. նմ. Պլ. Ռ. վօռ, Զթ. էօռ (սեռ. ուռա), Ասլ. վէ՝օռ, Հճ. վոր, Մրղ. վուէռ, Ղրբ. վըէռ, վըռ, Սեբ. վէռ, Սվեդ. վըռռ, Տփ. վուր, Տիգ. վրռ. Ագլ. վառ. հետաքրքրական ձև է Սվ. որղ (կարդա վօրղ?)։ «Ծայր, տակ, վերջ» նշա-նակութեամբ գործածւում է ոռք, որից Տփ վուրք, Սվեդ. վըրք (օր. Անտարի վուրքումը «անտառի ծայրը»)։ Նոր բառեր են ոռագօտի, ոռազատիկ, ոռակալ, ոռաճճի, ոռաշուռտու, ոռաոռ, ոռասանդի, ոռասոթ, ոռատու, ոռա-քեծ, ոռգոգոշ, ոռդիք, ոռեքալ, ոռիկ, ոռծախ, ոռծեծ, ոռձիգ, ոռովանալ, ոռուիլ, ոռսրբի» ոռտիտիկ, ոռտոզ, անոռի, անոռք, անոռա-գլուխ, կայծոռիկ։


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

• , ի-ա հլ. «հակառակորդ, թշնամի» ՍԳր. Ոսկ. ես. «վրէժխնդիր, նախանձայոյզ» Պիտ. «վրէժ, քէն, ոխ» Վրք. հց. որից ոսոխի Ոսկ. մ. գ. 11. Սեբեր. Եւս. քր. ոսոխասէր Խոր. ոսոխութիւն Մաշտ. հակառակոսոխ Փիլ. ժ. բան. դառնոսոխ «չարաչար թշնամի» Երզն. մտթ. 170. գրուած է նաև աւսոխ, օսոխ Եփր. թգ. Մեկն. ծն.։

• ՆՀԲ լծ. ոխ, թրք. ōǰ «քէն»։ Հիւնք. դատախազ բառից։ Meillet, REA 1, 9 անշուշտ իրանեան բառ է, որ չէ աւանդ-ուած։ Բառիս երկրորդ մասը պէտք է լի նի պհլ. -saxv, որ գտնում ենք նաև pa-saxv>պատասխանի բառի մէջ։


Ոսպն, պան

s. med.

lentile;
freckles.

• ԳՒՌ.-Մշ. ոսպ, Ալշ. Մկ. ւսպ, Ջղ. վոսպ, Կր. օսպ, Ախց. Երև. Ննխ. վօսպ, Խրբ. օսբ, Ակն. օսբ, վէսբ, Հճ. վոսբ, Վն. վոսփ, Ռ. վօսփ, Շմ. հօսպ, Ագլ. ուսպ, Ղրբ. վրէսպ, Սլմ. վուէսպ, Տփ. վուսպ, Սեբ. վէսբ, Մրղ. վըիսպ, Սվեդ. վըսբ՝, Տիգ. վըսբ, Ասլ. էօ՛սբ, է՝օս*, Զթ. իւսբ։ Նոր բառեր են ոսպախաշու, ոսպնապուր, ոսպնակ, ոսպուսոխ-


Ոստ, ոց

s.

branch, bough;
knot, joint;
—ք մատանց ձեռին, the fingers;
—ովք վարակեալ, knotty, nodous, knobby, gnarly;
hill, height, hillock.

• Եւրոպա, 1849, 200 հպրս. ուստա «բարձր տեռ»։

• , ո հլ. «ծառի ճիւղ» ՍԳր. որից ոս-տախիտ Սիր. ժդ. 19. Ոսկ. կողոս. ոստա-քանց Յհ. կթ. ոստակոտոր Մխ. առակ. նըրբ-ոստ Մխ. առակ. մանրոստ Եպիփ. բարոյ. բազմոստ Վեցօր. 96. Մծբ. վեցոստեան Եփր. ղևտ. Սեբեր. դառնոստեան Նար. եօթնոս-տեայ Եփր. ել. խստոստեայ Վեցօր. 96. նաև ոստանալ «ծաւալիլ, աճիլ» Եփր. բ. Ռես. 184.-ուղ. *ոստի ձևն է ենթադրում գրծ. ոստեօք Վեցօր. 84, բայց հաւանաբար ուղ-ղելու է ոստիւք կամ ոստովք։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ozdos ձևից, որից ծագում են նաև յն. ὄζος «ճիւղ, ոստղ, գա-ւազան», գոթ. asts, գերմ. Ast և հբգ. ast «ճիւղ», քուչ. atstse «ճիւղ». երկար ձայնա-ւոր են ներկայացնում անգսք. ost, մ. հիւս-գերմ. ōst «ոստղ», որոնք տալիս են հնխ. ozdos ձևը. հմմտ. նաև լեսբ. ὅσδος։-Հնխ. ozdos դրւում է o մասնիկով sed. «նստիլ» արմատից, իբր «ծառի բնի վրայ նստած» (Pokorny 1, 95, 18ə-6 և 2, 486, walas 549, Boisacq 686, Kluge 26)։-Հիւբշ. 482։

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. pol. 1Ո7 համեմատելով գերմ. Ast ձևի հետ։ ՆՀԲ «յորմէ ոստնուլ, ոստիկան, աստի-ճան, աշտանակ ևն. լծ. թրք. ust «ի վեր, ի վերայ»։ Pictet 1, 199 գերմ. ast-Պատկ. JAs. 1870, 186 սանս. astis։ Ուղիղ են մեկնում նաև Հիւբշ. Arm. Stud. § 229, Bugge IF 1, 445։ Հիւնք. ստեղն բառից։

• ՓՈԽ.-Վրաց. სტო ստո կամ შტო շառ «ծա-ռի կամ գետի ճիւղ», შტოებიანი շտոեբիանի «ճիւղաւոր», թուշ. რტო րտո «ճիւղ». սրանք կարող են ծագած լինել հիւսիսային Հայաս-տանի գւռ. *ոշտ ձևից. հմմտ. անոստ, որ կ անոշտ «որ չի ոստնում»։ (Վրաց. բառի նը-մանութիւնը յիշում է նախ Brosset JAs, 1834, 369)։

• , «ցատկել, դուրս ցատկել». արմատ առանձեն անգործածական, որից կազմուած ևն ոստնոս «ղատկել» Իմ. ե. 22. Ոսկ. յհ. ոստչիլ Խոր. Վրդն. ծն. ոստանիլ «դուրս ցատկել, ձեռքից պրծնել», Ոսկ. մ. ա. 22. յհ. ա. 9. ոստել «դուրս ցատկեցնել» Լմբ. իմ. ոստուցանել Խոր. Փիլ. ոստոստել «ցատ-կըռտել» Ղևտ. ժա. 21. Փիլ. ընդոստ Ոսկ. մ. ա. 17, բ. 19. Փիլիպ. ժե. ընդոստչիլ Ոսկ. գղ. մտթ. բ. 24. ընդոստուցանել ՍԳր. ընդ-ոստնուլ Մաշկ. որոտընդոստ Եփր. աղ. Ա-գաթ. դիւրոստոյց, կայծոստ ԱԲ. ոստոստիւն (նոր բառ), անոստ Նար. կդ. 164, առաք. 428, որ և գրուած անոշտ Կոչ. 45 (անոշտ և անվազ)։

• ՆՀԲ ոստ «ճիւղ» բառից («որպէս ոստ

• ի դուրս ցցուիլ»)։-Տէրվ. Լեզու 1887, 150 արմատը ոս, նոյն ընդ վազ-ել։ Հիւնք. ոստ «ճիւղ» բառից։ Bugge IF I, 443 հնխ. g2ost-ձևից, որի հետ հմմա-հհիւս. kast «նետուածք», նորվ. kast «արագ շարժում, խայտալ», լտ. gestire «կայտռել, խայտալ», յուն. βαστάζω «բարձրացնել» ևն։ Scheftelovitz BВ 28, էջ 298 ոստ «ճիւղ» բառի հետ, ինչ. անգլ. spring «ցատկել» և «բուսնիլ»։ Patrubany ՀԱ 1908, 342 հնխ. o «վրայ» +sed «նստիլ»։


Ոստայն, ից

s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

• , ի հլ. «ջուլհակի բանուածք» ՍԳր. Ոսկ. մ. գ. 6. «ոստայնանկութեան գոր-ծիք կամ գործարան» Պրոկղ. ի կոյսն. որից ոստայն սարդի կամ սարդիոստայն (նոր գրականում կայ նաև սարդոստայն) ՍԳը. Վեցօր. 121. Ոսկ. մ. բ. 24. ոստայնանկ ՍԳր. Եփր. թգ. Սեբեր. Վեցօր. Ոսկ. ա. տիմ. թ. ոստայնանկել Ոսկ. մ. բ. 24. ոստայնանկու-թիւն Յոբ. լը. 36. ել. լե. 35. լը. 23. Վեցօր. միոստայնի Նար. խչ. ևն։

• = Կազմուած է -այն մասնիկով ոստ պարզ արմատից, որ հին մատենագրութեան մէջ չէ աւանռուած. բայց կայ նոր գաւառպևաննե-րում. հմմտ. ոստ Ղրբ. Ղզ. Շշ. «իլիկի վրայ փաթաթուելով հաւաքուած դիզուած թելը»։-Աճ.

• Böttich Rudim. 39 ասորերէն [syriac word] ջ ձևից ուղղագրեալ [syriac word] «ոստայնանկի գործարան» բառի հետ է համեմատում հյ. ոստայնարան. բայց Lag. Arm. Stud. § 1739 մերժում է. որովհետև նոյն բառի ուղիղ ձևն է ըստ ձեռ. [syriac word] <յն. ἰοτόποδες։ -Հիւնք. յն. ἰστός «ոստայն» բառից։ Bug-oe IF 1, էջ 444 ենթադրում է որ ոստ-նուլ նշանակում է նաև «գցել», և այս նշանակութիւնից է հանում ոստայն։ (Նոյնպէս է և Գաբրիէլեան ՀԱ 1911, 109)։ Patrubány ՀԱ 1908, 342 հնխ. o-sed «վրան նստիլ»։

• ԳՒՌ.-Գոր. վօ՜՛ստան, Ղրբ. վրէ՛ստան, վը՛ստան «գորգ գործելու փայտեայ կազ-մած». իսկ սարդի ոստայն բառի ձևերի վրայ տե՛ս սարդ։


Ոստան, ի

s. adj.

free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.

• «երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։

• -Պհլ. *ōstān «գաւառ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց սրանից ունինք պրս. ostāndār «գաւառապետ» (տե՛ս Hoffmann Auszuge aus syrischen Acten persischer Märtyrer, Leipzig 1880, էջ 93)։-Հիւբշ. 215։

• Վիստոնեանք (թրգմ. Խոր. էջ 93) հա-մարում են բառ, որ նշանակում է պրս. «սեամ, շեմք» (այն է ustān կամ āsi-tān)։ ՆՀԲ «լծ. հյ. ոստ (իբր բարձը տե-ղի, բլուր) և ազատ, վեստ, վստահ, ա-պաստան, աստիճան ևն, թրք. ustun, set, պրս. իւսթամ, ուսթամ, ասիթան, ասիթանէ «սեամ», յն. ա՛սդի, լտ. ա՛ս-դու «մայրաքաղաք», մանաւանդ «Ա-թէնք», Peterm. տե՛ս Ոստիկան։ Չու-ռինով1-սրան է կցում վրաց. ռստինա-գի, որ տե՛ս ոստիկան։ Պատկ. Maγep. II 5 պոս. ūstām, ustān, asitān «շեմք. դուռ, պալատ» բառից։ Տէրվ. Նախալ. 108 ոստան<վաստան, սանս. vastu «կայանք», յն. ἀστν «քաղաք»։ Ստեփա-նէ, Խոր. ծան. 148 պրս. ուստէմ «գա-ւիթ, արքունի Դուռը»։ Հիւնք. յն. ἀοτω «քաղաք», լտ. ostivum «դուռ», civitas

• և ֆրանս. cité «քաղաք»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 303 պրս. ❇ āstān և ︎ astan «մեծ քաղաք, շքեղ բնա-կարան» (ԳԴ և Բուրհան գիտեն միայն [arabic word] astān «քնելու և հանգչելու տեղ». [arabic word] astan «սեամ, դուռն պալատի»)։ Բառիս վրայ վերջին անգամ խօսում է Մանանդեան, Տեղեկ. համալս. 1, էջ 10։


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

• , ի-ա հլ. «վերակացու, հրա-մանատար, իշխան, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 17. Եւս. քր. «արաբների կողմից դրուած կուսակալ Հայաստանի վրայ» Սեբ. Յհ. կաթ. (նոր գրականում «կարգապահութեան հսկող հասարակ քաղաքապահ»). որից կապանք ոստիկանք «պահապաններով բանտ» Ա մակ. ժգ. 3 (որ Վարդանեան ՀԱ 1922, 583 սրբագրում է պարեկապանս ոստիկանս), ոս-տիկանութիւն ՍԳր. Եւս. քր. ոստիկանաբար ԱԲ. նոր բառեր են ոստիկանապետ, ոստիկա-նական, ոստիկանատուն։

• = Պհլ. [other alphabet] ostikān (ostigan) = պազ. ōstiyān բառն է, որ նշանակում է «հա-ւատարիմ, վստահելի»։ Հին Հալրր մոտ հա-ւատարիմ էին կոչւում թագաւորին մօտիկ բարձրագոյն պաշտօնեաները. օր. Անան հա-ւատարիմ արքայի (Լաբուբ. =Խոր. բ. 30). Ես Թէոդոս և Աբոս հաւատարիմք արքայի (Վրք. և վկ. ա. 500). Ասէ դահճապետն ցհա-ւատարիմ թագաւորին (Վրք. և վկ. բ. 113) -Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. իւսթէ՝ իւսթտէ տուրան, ուսթատ, ուստա։ Peterm. De ostikanii arabicis, Berolini 1840, հյ. թրգմ. Երե-ւակ 1859, էջ 15 մեկնում է հյ. ոստ «ճիւղ, բլուր» կամ ոստան «մայրաքա-ղաք» բառերով, բայց առաջինի իմաս-տը յարմար չէ. երկրորդը պիտի տար ոստանական, ուստի դնում է թռո. իւոտ «վերին, բարձր» արմատից, որից նաև

• ոստան ևն։ Պատկ. Maтep. 1, 12 պհլ. hūstīkān «բարի արարչութեան տէրը»։ Müiller WZKM 5, 69 դնում է պհյ. [syriac word] āstīkār, որ Haug, Pahlayi-Daz Gloss. 128 մեկնում է «արուեստա-գէտ՝ ճարտար մարդ»։ Նոյնը WZKM 6 (1892), 304 ուղղում է ostīkān «վըս-տահելի անձ, արուեստաւոր ևն»։ Հիւնք. ոստանիկ բառից կամ յն. ἀστυάνας «քա-ղաքի մէջ իշխող»։-Հիւբշ. 215 յիշում է պհլ. և պազ. վերի բառերը, բայց նը-շանակութեան կողմից անհամաձայն է գտնում։ Մեր տուած բացատրութեամք այս անհամաձայնութիւնը վերանում է։

• ՓՈԽ.-Վրաց. ოხტინაჯი ոստինագի (շըր-ջուած *ոստիգանի ձևից) «ուտելեղէնի վե-րակացու, տնտես», საოხტიგანო սաոստիգանո «տնտեսական», საოხტივანე սաոստիգանե «մառան» (որ Մառ Teкст. VII, էջ xx հա-մարում է =ոստիկան)։ Նշանակութեան տարբերութիւնը և գ ձայնը աւելի կարծել են տալիս, որ բառը նոր պհլ. ostigān ձևից լինի։


Ոստղ

s.

lime-twig;
bird-lime, lime, viscum;
— ծովային, marine glue.

• «վրան մածուցիկ նիւթ քսած ոստ՝ որով թռչուն են բռնում. թրք. էօքսէ, ֆրանս. gluau». ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ՓԲ. հնագոյն յիշատա-կութիւնը գտնում եմ Վարդան Յունանեանի Ձեռբածութեան մէջ, 1671, էջ 329 ոստղ ձևով։

• -Գաւառականներում ունինք ոստղ «փայտի վրայի հանգոյցները» իմաստով, իսկ թէ ի՛նչ է բառասկզբի կ յաւելուածը յայտնի չէ։


Ովան

s.

sea-monster.

• (սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Ովասիս, ի

adj.

oasis, verdant spot in a desert.

• = Յն. ὄασις բառն է, որից փոխառեալ են նաև լտ. oasis, ֆրանս. oasis, ռուս. оaзиcъ ևն. վերջինիս համաձայն հյ. բառն էլ ոմանք Կովկասում գրում են օազիս կամ օվազիս։ Յոյն բառը համարւում է եգիպտական ծա-գումից. հմմտ. խպտ. ouahsi (Bailly, Dict. gr9 1348)։