Definitions containing the research երկիր : 1373 Results

Աստուածացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to make a god of any thing, to deify, to admit into the number of gods, to idolize.

NBHL (1)

Աստուածացուցին ոմանք զչորս սկզբունս, զերկիր եւ զջուր եւզօդ եւ զհուր։ Ինքնասէրք զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն.։)


Աստուածպաշտութիւն, ութեան

See full entry →

s.

piety, religion, love or worship of God.

NBHL (1)

Լցաւ երկիր աստուածպաշտութեամբ քով. (Ագաթ.։)


Ատոքացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to fill, to make full or fat.

NBHL (1)

Որպէս կորդ երկիր, զի ատոքացուցանէ զսէզն. (Լմբ. ովս.։)


Արարած, ոց

See full entry →

s.

creature, created being;
creation;
generation;
work, deed, action.

NBHL (1)

Իսկ եթէ արարածս ինչ հաստատիցէ, եւ ցուցցէ զզօրութիւն Տէր, եւ բացցէ երկիր զբերան իւր, գիտասջիք, եւ այլն. (Եփր. ղեւտ.։)


Արբենամ, եցայ

See full entry →

vn.

to get drunk, to intoxicate, to drink to excess.

NBHL (1)

Արբեցաւ սուր իմ յերկինս։ Արբեսցի երկիրն յարենէ նոցա։ Յառաջ քան զարբենալ ամենայն բանջար ո՞չ ցամաքիցի. (Ես ՟Լ՟Դ 5. 7։ Յոբ. ՟Ը 12։)


Արբեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

to intoxicate, to inebriate;
to soak, to make drink.

NBHL (1)

Հայեցար յերկիր, արբեցուցեր զնա։ Զակօս նորա արբեցուցեր. (Սղ. ՟Կ՟Դ 10. 11։)


Արբուցանեմ, ուցի

See full entry →

va.

to give to drink, to soak;
to water, to steep.

NBHL (2)

Արբուցանել զերկիր, կամ ըզլերինս. (Ես. ՟Ծ՟Է 10։ Սղ. ՟Ճ՟Գ 13։)

Որ արբուցանէ զամենայն երկիր ի գինւոյ իւրմէ։ Արբոյց զիս դառնութեամբ. (Երեմ. ՟Ծ՟Ա 7։ Ողբ. ՟Գ 15։)


Արբուցումն, ման

See full entry →

s.

the act of making one drink;
tbe act of watering.

NBHL (1)

Մատուցանելով զարբուցումն ջրոց։ Զաւետեացն սնուցանէի երկիր արբուցմամբ. (Պիտ.։)


Արգանդ, ի

See full entry →

adj.

matrix, womb, belly, bosom;
abdomen;
փող, անցք —ի, vagina.

NBHL (2)

Որով երկիր պղծի, եւ արգելու զարգանդ առ ի տալոյ զպտուղ ի ժամու. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

ըզքեզ փառաւորէ երկիր բացեալ արգանդաւ իւրով. (Եփր. համաբ.։)


Արգաւանդահող

See full entry →

adj.

fertile soil.

NBHL (1)

Արգաւանդահող երկիր, տեղի, գետին. (Պիտ.։ Նար. խչ.։ Սկեւռ. ես.։)


Արգելում, ելի

See full entry →

va.

to hinder, to obstruct, to arrest;
to close, to shut, to enclose;
to sequester, to hold, to imprison;
to forbid, to interdict, to prohibit;
to amuse, to occupy;
to interrupt, to disturb.


Արդէն

See full entry →

adv.

already, even now;
before.

NBHL (1)

Հուր եկի արկանելյերկիր, եւ զի՞նչ կամիմ, թէ արդէն իսկ բորբոքէր։ Արդէն իսկ յագեալ իցէք, եւ արդէն մեծացարուք։ Իբր ոչ եթէ արդէն առեալ իցէ, կամ արդէն կատարեալ իցեմ, եւ այլն։


Արդիւն

See full entry →

cf. Արդիւնք.

NBHL (1)

Արար երկիրն յեօթն ամս լիութեանն արդիւնս։ Սերմանեցէ՛ք զերկիրդ, եւ եղիցին արդիւնք դորա։ Բովանդակիցէք զարդիւնս երկրին։ Բերի զպտուղ արդեանց երկրին։ Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայ ի շտեմարանս ձեր ժողովեցէք։ Յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն։ Ի պարտէզս ընկուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն։ Աստուծոյ արդիւն էք, Աստուծոյ շինած էք։ Աճեցուսցէ զարդիւնս արդարութեան ձերոյ. եւ այն։


Արդիւնաբեր

See full entry →

adj.

meritorious, fruitful, useful, profitable.


Արդիւնատու, աց

See full entry →

cf. Արդիւնաբեր.


Արդիւնարար, աց

See full entry →

adj. s.

fruitful;
husbandman


Արդիւնացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to make useful or fruitful, to produce, to fructify;
to effect, to execute, to complete.

NBHL (1)

Լինել երկիր արգաւանդ, եւ արդիւնացուցանել զսերմն բանիս մեր. (Շ. ընդհանր.։)


Արեւելեան

See full entry →

adj.

oriental, eastern;
հողմն —, east-wind;
երկիր, կողմն —, East, eastern region.


Արեւմտեայ, եայց

See full entry →

s.

west;
—ք, the western nations, cf. Արեւմուտք.

NBHL (1)

Զամենայն երկիրն, զդաշտայինն, եւ զարեւմտեայն. (Յես. ՟Ժ՟Ա 16։)


Արժանի, նւոյ, նեաց

See full entry →

adj. adv.

worthy, that deserves something;
just, convenient, suitable, decent, proper;
— համարել, to deign;
գնալ —, to go worthily, conformably;
— ըստ արժանւոյն, յարժանի, worthily, justly, suitably, cf. Արժանապէս;
— լինել, to be worthy, to deserve;
— առնել, cf. Արժանաւորեմ.

NBHL (1)

Զի արժանի գերութեան ընկալցի ծառայից Աստուծոյ ... պատուական երկիրն. (Իմ. ՟Ժ՟Բ 7.) իմա՛, գաղթականութիւն կամ օտարութիւն պատուաւոր։


Արժեմ, եցի

See full entry →

vn.

to cost, to amount, to stand in;
to be worth;
հաւասար —, to be equivalent.

NBHL (1)

Զոր ոչ երկինք եւ ոչ երկիր արժել ոչ կարեն. (Փարպ.։)


Արիւն, րեանց

See full entry →

s.

blood, kin;
— խաղողոյ, unpressed wine, must, wine;
արեամբ ներկել՝ շաղախել, to imbrue with blood, to spot with blood;
— հեղուլ, to shed blood, to kill, to wound;
— հանել, to bleed;
հոսումն արեան, hemorrhage;
կցորդ արեան, who sheds blood with another, consanguineous, of the same blood, related;
cf. Ապաժոյժ.

NBHL (1)

Մի՛ հեղցուք արիւն։ Որ հեղու զարիւն։ Մեղանչել յարիւն արդար։ Չգալ յարիւն արդար։ Չերթալ յարիւն։ Մի՛ անկցի արիւն իմ յերկիր։ Թաքուցանիցեմք զարիւն նորա։ Արիւն նորա խնդրի Յարիւն ընկերի մի յօժարիցիս։ Յարիւն համարեսցի մարդոյն այնմիկ։ Կցորդ արեան։ Պարտական արեան։ Այր արեանց։ Արեամբ չափ (այսինքն մինչեւ ցմահ).եւ այլն։


Բարեգործեմ, եցի

See full entry →

vn.

to do well, good.

NBHL (1)

Լուսաւորք զտիեզերս բարեգործ են զերկիր. (Ճշ.։ եւ Իգն.։)


Բարեզարդեմ, եցի

See full entry →

va.

to embellish, to adorn;
to reform.

NBHL (1)

Զերկիր յեղանակօք բարեզարդէ։ Բարեզարդեցէ՛ք զձեզ արքունիսդ առաջնոցն սովորութեամբ. (Լմբ. սղ. եւ Լմբ. առ լեւոն.։)


Բարեշէն

See full entry →

adj.

well settled, rich, happy, prosperous.

NBHL (1)

Զբարեշէն երկիրն՝ անմարդի արարեալ. (Լաստ. ՟Բ։)


Բարի, րւոյ, րեաց

See full entry →

adj. adv. s.

good, nice, kind, indulgent;
fit;
fine, handsome;
well, right;
good, benefit, favour, goods;
— է, it is good;
— առնել, to do well;
— or բարեաւ եկիք, be welcome ! համբաւ բարեաց, good reputation;
գիտել զ— կամ զչար, to ignore the difference between good and evil;
զինչ — գործեցից, what shall I do well ? հատուցեր ինձ —ս, you have done me good;
ընկալար անդէն զ—ս քո, you have received good in your life;
յորժամ — լինիցի քեզ, when will you be happy;
բարեօք, cf. Բարւոք;
բարով իմն, cf. Սիրելապէս, cf. Մարդասիրապէս;
cf. Բարեաւ.

NBHL (1)

Չիք ոք բարի, բայց մի աստուած։ Այր բարի եւ անձնեայ։ Մարդ բարի ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս։ Ազնիւ ծառայ բարի եւ հաւատարիմ։ Ծառ կամ պտուղ կամ երկիր կամ մասն բարի։ Պարգեւս բարիս։ Տուրք բարիք։ Լի գործովք բարեօք։ Զգործս բարեաց. կամ Զյիշատակ մեր բարեաց. (յն. բարի)։ Գիտել զբարի կամ զչար։ Բանս բարիս։ Չէ բարի բանդ։ Չէ ինձ բարի։ Ուղիղ եւ բարի ես դու յաչս իմ։ Ինձ մերձենալ առ աստուած բարի է։ Արա որ ինչ բարի թուի առաջի աչաց քոց։ Տէր որ ինչ բարի է առաջի իւր, ինքն արասցէ։ Ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց։ Զչարս եւ զբարիս։ Ժողովեցին զբարի բարին (այսինքն զլաւսն) յամանս, զխոտանն ի բաց ընկեցին. եւ այլն։


Բարձ, ից

See full entry →

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.


Բարձր, ձու, ձունք, ձանց

See full entry →

adj. adv.

high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.

NBHL (2)

Հանէ զնոսա ի լեառն մի բարձր։ Ել ի վերայ լերինդ բարձու։ Լերինք բարձունք։ Ծածկէր զամենայն լերինս բարձունս։ Ի վերայ ամենայն բլրոցն բարձանց։ Յամենայն բլուրս բարձունս։ Երկինք բարձունք կամ բարձր, եւ երկիր խորին կամ խոր։ Բարձր են երկինք, խոր են դժոխք։ Նշմարեա՛ զամպս, ո՛րչափ բարձր են ի քէն։ Ի վերայ տանց բարձանց։ Դրունք նորա բարձունք։ Պարիսպք նորա մեծ եւ բարձր։ Առ կաղնեաւն բարձու։ Գնա՛ դու յերկիր բարձր։ Սեղան զոհից բարձր.եւ այլն։

Ուսովք չափ ի վեր բա՛րձր էր քան զամենայն երկիրն. (՟Ա. Թագ. ՟Թ. 2։)


Բարձրամտեմ, եցի

See full entry →

vn.

to be proud of, to be selfcon-ceited.

NBHL (1)

Մի՛ բարձրամտեր այլ՝ երկիր. (Ոսկ. հռ.։)


Բարձրամտիմ, եցայ

See full entry →

vn.

cf. Բարձրամտեմ.

NBHL (1)

Մի՛ բարձրամտեր այլ՝ երկիր. (Ոսկ. հռ.։)


Բարձրացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to elevate, to lift up, to raise, to exalt, to raise higher, to raise again, to ascend, to promote, to advance.

NBHL (1)

Պղծեցեր զերկիրն ... մեղաց ոչ երբէք պղծի երկիր, քանզի արարածս պիղծ ոչ լինի. այլ՝ բարձրացուցանելով զիրսն ասէ. (Մխ. երեմ.։)


Բարձրեալ, ելոյ

See full entry →

adj. s.

very high;
the Most

NBHL (1)

Քահանայ էր Աստուծոյ բարձրելոյ։ Օրհնեալ է աբրամ յԱստուծոյ բարձրելոյ, որ արար զերկինս եւ զերկիր։ Օրհնեալ է Աստուած բարձրեալ։ Սաղմոս ասացից անուան տէրն բարձրելոյ.եւ այլն։


Բարութիւն, ութեան

See full entry →

s.

goodness, probity;
benignity, mildness, clemency;
proceeds, produce.


Բաց

See full entry →

adj. adv. int. prep.

open, uncovered;
բացաւ գլխով, with an uncovered head, bareheaded, cf. Հոլանի;
impudently;
աչօք —օք or —աւ աչօք ոչ զոք տեսանէր, with the eyes open, he saw nothing;
—աւ երեսօք or —օք երեսօք, with the face uncovered;
թողուլ ի — զքաղաքն, to leave open the gates of a city;
ի — է դուռն, the door is open;
ի — ունել զգլուխն, to have the head uncovered;
ի — զնա՜, go away ! —է ի —, ի —, far, very far;
quite;
out, abroad;
— ի —, openly, evidently;
բացուստ ի բաց, from afar;
far;
ի —ի, in a field, out of the city, in the country, in the open air, under the open sky, cf. Արտաքս, cf. Հեռի;
ի — առնել, to remove, to send away;
քաջ ի — անցանել զբազմօք, to surpass many;
ի — բառնալ, to take away;
երթալ ի —, ի — գնալ, to go away, to depart;
ի — եգաւ ձմեռնային ցրտութիւն, the rigour of winter is past;
ի — քակել վաղաղակն, to cease from crying;
ի — տար, ի — անդր տար, never ! no ! God forbid! come along ! fy ! — ի, except, excepted, besides, save;
without.

NBHL (1)

Չի՛ք ինչ զատեալ յինէն, բաց ի քէն։ Եւ եղեւ երկիրն՝ փարաւոնի, բաց յերկրէ քրմացն։ Ամենեքեան ցրուեցան՝ բաց յառաքելոցն.եւ այլն։ Մերթ՝ որպէս Առանց. χωρίς sine.


Բացագլուխ

See full entry →

adj. adv.

with uncovered head, bareheaded.

NBHL (1)

Տիկնայք եւ աղախնայք բացագլխաւ ընդ երկիր զանձինս իւրեանց քարշէին. (Արծր. ՟Դ. 12։)


Բացայայտեմ, եցի

See full entry →

va.

to declare, to set forth, to explain, to utter;
to unfold, to clear.


Բաւեմ, եցի

See full entry →

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

NBHL (1)

Ոչ բաւէր նոցա երկիրն բնակելոյ ի միասին. (Ծն. ՟Ժ՟Գ. 6։)


Բեհեզ, ոց

See full entry →

s.

byssus, muslin.

NBHL (1)

Զերկիր առակէ ի ձեռն բեհեզին. քանզի վուշ երկրաւոր է, եւ յերկրէ. (Փիլ. ել.։)


Բեմ, աց

See full entry →

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

NBHL (1)

Իջեալ յերկիր տէրն՝ բեմ կազմէ, եւ տայ զվճիռ մեղաւորացն։ Յորժամ բեմ դնի, եւ դատաստան կազմի. (Երզն. մտթ.։)


Բեր, ից

See full entry →

int.

come now ! come on!

NBHL (1)

ԲԵՐ (ոյ, ոց, ովք. կամ ի, ից.) γέννημα, φορά, καρπός, ἕργον germen, fructus, fruges, opus Բարիքն՝ զորս բերէ երկիր. արդիւնք երկրի. պտուղ, բեղուն, արգասիք. երկրի բերք. բարիք.


Բեր, ոյ, ոց

See full entry →

s.

product, fruit;
a not in music.

NBHL (1)

ԲԵՐ (ոյ, ոց, ովք. կամ ի, ից.) γέννημα, φορά, καρπός, ἕργον germen, fructus, fruges, opus Բարիքն՝ զորս բերէ երկիր. արդիւնք երկրի. պտուղ, բեղուն, արգասիք. երկրի բերք. բարիք.


Բերան, ոց

See full entry →

s.

mouth;
entrance, opening;
narrow entrance of a harbour;
orifice;
defile;
anus;
— ի —, face to face;
ի —, ի —ոյ, by heart, by rote, cf. Անգիր;
ի — գիտել, ուսանել, առնուլ, ունել, to learn by heart;
— սրոյ, edge;
— գետոյ, mouth;
արկանել, կոտորել ի — սրոյ, հարկանել —ով սուսերի, to kill with the sword, to put to the sword;
ի — սովուն, at the beginning of the famine;
ըստ —, each, so much a head, apiece;
աղաղակէր ամենայն —, every one or body cried out, all the people cried out;
— ժողովոյն, orator of the assembly or council;
նա եղիցի քեզ —, he will speak for you;
գրել ինչ ի —ոյ ուրուք, to write under dictation;
ի —ս լինել, հարկանել, տապալիլ, — ի վայր անկանիլ, to fall upon one's face;
գոյժ ի — առնուլ, to bring bad news;
երդս ի — առնուլ, to sing, to warble;
ի —ոյ ուրուք, on account of or in the name of some one;
ի մի՝ ընդ մի —, ի միոջէ —ոյ, with one voice, unanimous, cf. Միաձայն, cf. Միաբերան;
— ի վայր, ի վերայ —ոյ, lying upon one's face;
ընը — ածել, to repeat incessantly;
բանս ի — դնել, to suggest, to hint;
—ք ճրադաց, cf. Բազմակալ.

NBHL (1)

Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ի բերան սովուն. (Ագաթ.։)


Բերանակապ, ի

See full entry →

s. adj.

bit, bridle, gag;
with the mouth shut, dumb, speechless;
— լինել, to become dumb.

NBHL (1)

Որ գործեն զերկիր, մի՛ բերանակապ լիցին. (Գէ. ես.։)


Բերեմ, րի

See full entry →

va.

to carry, to bring, to bear;
to produce;
to conduct, to lead back, to drag along;
to provoke;
to refer;
to render;
to suffer, to support;
— զնմանութիւն, to imitate;
to resemble, to be like;
յինքեանս — զկեղծիս, to feign, to dissimulate, to pretend;
— ընդ միոյ երեսուն, to give thirty for one;
— զվճիռ, to give sentence;
— զլռութիւն, to be silent, to hold ones tongue;
ոչ բերէ ատել կարդ բանիս, the order of mine discourse does not permit me to say;
— ատելութիւն ընդ ումեք, to hate, to dislike some one;
նախանձ — ընդ ումեք, to envy some one;
— սրամտութիւն ընդ ումեք, to be angry with some one;
to be offended;
ի գործ —, to make use of;
խորհուրդ — ընդ ումեք, to consult, to take counsel with some one;
ոգի —, to strengthen one's self, to become strong;
ոչ — զփառս ուրուք, to envy the glory of some one;
ի համար, ի հաշիւ, to count, to enumerate, cf. Համարեմ, cf. Հաշուեմ;
տալ —, to cause to be conveyed, to despatch;
ի միտս, ի յուշ —, to remember;
օտարացուցիչս իմն բերես ի լսելիս մեր, you tell us strange things.

NBHL (1)

Զբերօղն ի կշիռ ձեռին զերկիր եւ զերկին՝ տարար յարգանդի։ Բերողաց բազկաց։ Բերօղ համայնից, եւ դու ինքն ի բնաւս. (Նար.։)


Բերրի

See full entry →

adj.

fruitful, fertile.

NBHL (1)

Բերրի էր երկիրն նոցա. (Պիտ.։)


Բեւեռեմ, եցի

See full entry →

va.

to nail, to nail up, to fasten with nails.

NBHL (1)

Ընդ երկիր բեւեռեն՝ կա՛մ գործով, կա՛մ կամօք եւ հաւանութեամբ առ ի գործսն. (Լմբ. սղ.։)


Բղխեմ, եցի

See full entry →

va.

to produce, to cause;
to spread;
to pour.

NBHL (2)

Բղխեսցէ երկիր զբանջար խոտոյ։ Նորատունկ բղխեսցեն։ Ծնցի, եւ բղխեսցէ.եւ այլն։

Բղխէ (ի սրտէ) զբարի ... բղխէ զչար։ Ի շրթանց բղխէ զիմաստութիւն։ Բղխեսցէ երկիր զողորմութիւն, եւ զարդարութիւն առհասարակ բղխեսցէ։ Բղխեաց երկիր նոցա մուն.եւ այլն։


Բնագաւառ

See full entry →

s.

native country.

NBHL (1)

Բուն գաւառ. երկիր հայրենի. հայրենիք.


Բնակեմ, եցի

See full entry →

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

NBHL (1)

Յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա. (Եղիշ. ՟Ա.) բերի ի կրկին նշ. զի հայի յերկիրն, եւ ի մարդիկ երկրին։


Բնակեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

to lodge.

NBHL (1)

Բնակեցուցանել յանդիման դրախտին, կամ ի բարւոք երկիր, ի տան, ի տաղաւարս, ի վայրի դալարւոջ.եւ այլն։