to elevate, to lift up, to raise, to exalt, to raise higher, to raise again, to ascend, to promote, to advance.
ὐψόω, ἁνυψόω exalto, in altum extollo, αἵρω , ἁναιρέω, ἁναλαμβάνω sursum tollo, affero Բարձր առնել՝ իրօք կամ նմանութեամբ. վերացուցանել. ի վեր առնուլ՝ հանել՝ յարուցանել՝ կանգնել, համբառնալ, տնկել. բարձրցընել, վեր հանել, վեր վերցընել.
Շինեաց պարիսպ, եւ բարձրացոյց յոյժ։ Բարձրացուցանել զտուն Աստուծոյ մերոյ, կանգնել եւ շինել զանապատս զայս։ Խոնարհեցուցանեմ զփայտ բարձրացեալ, եւ բարձրացուցանեմ զփայտ խոնարհեալ։ Մի՛ բարձրացուցանէքզեղջիւրս ձեր։ Բարձրացո՛ տէր Աստուած իմ զերեսս իմ առ քեզ։ Բարձրացուսցէ նշան ի հեթանոսս։ Եթէ բարձրացուսցես իբրեւ զարծուի զբոյն քո, եւ անտի իջուցից զքեզ։ Հոգի տեառն վերացոյց զիս եւ բարձրացոյց.եւ այլն։
Ի վեր զբոցն բարձրացուցանէին. (Յհ. կթ.։)
ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ Բարձր առնել պատուով. մեծարել գովութեամբ, իշխանութեամբ. մեծացուցանել, փառաւորել. մեծցնել.
Սկիզբն արարից բարձրացուցանել զքեզ առաջի ամենայն որդւոցն Իսրայէլի։ Բարձրացուցի զքեզ ի միջոյ ժողովրդեանդ։ Բարձրացուցի զքեզ յերկրէ։ Որդիս ծնայ եւ բարձրացուցի, եւ նոքա զիս անարգեցին։ Արդարութիւն զազգ բարձրացուցանէ. նուազեցուցանեն զազգս մեղք։ Զորս կամէր ինքն՝ բարձրացուցանէր, եւ զորս կամէր ինքն՝ խոնարհեցուցանէր։ Տէր խոնարհեցուցանէ, եւ բարձրացուցանէ։ Որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ այլն։
Արութիւն ցուցեալ զազգ մեր բարձրացոյց. (Խոր.։)
Հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա. (Պտրգ.։)
Դու զնուազեցուցիչսն ասես, եւ բարձրացուցանողօքն առնես. (Ածաբ. ծն.։)
ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ Բարձր առնել զԱստուած օրհնութեամբ. փառաբանել.
Նուագէին առաջի արքայի բանիւքն Աստուծոյ, բարձրացուցանել եղջերեաւն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ե. 5։)
Բարձրացուցէ՛ք զտէր Աստուած մեր՝ գոչէ մարգարէն։ Աստուած հարցն մերոց, գովեմք զքեզ, եւ առաւել բարձրացուցանեմք. եւ այլն. (Անյաղթ բարձր.։ եւ Շար.։)
Այլ ի սուրբ գիրս ՝ ուր ըստ յն. է Բարձրացուցանել զԱստուած, ի մեզ թարգմանի՝ Բարձր առնել զԱստուած։
ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ. որպէս Սաստկացուցանել զձայն. համարձակ գոչել. վերագոչել. ամուր կանչել.
Բարձրացուցէ՛ք զբարբառ ձեր ի վերայ նոցա։ Առ ո՞ բարձրացուցեր զբարբառ քո։ Բարձրացո՛ իբրեւ զփողոյ զբարբառ քո։ Բարձրացուցին զձայնսն փողովքն եւ ծնծղայիւք.եւ այլն։
Եւ ինքեանք զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոջն՝ զտէրունի կանոնն կատարէին. (Եղիշ. ՟Գ։)
ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ. Չափազանց օրինակաւ վարիլ. մեծացուցանել զբանն. բանը մեծցնել.
Պղծեցեր զերկիրն ... մեղաց ոչ երբէք պղծի երկիր, քանզի արարածս պիղծ ոչ լինի. այլ՝ բարձրացուցանելով զիրսն ասէ. (Մխ. երեմ.։)
Présent | |
---|---|
ես | բարձրացուցանեմ |
դու | բարձրացուցանես |
նա | բարձրացուցանէ |
մեք | բարձրացուցանեմք |
դուք | բարձրացուցանէք |
նոքա | բարձրացուցանեն |
Imparfait | |
---|---|
ես | բարձրացուցանեի |
դու | բարձրացուցանեիր |
նա | բարձրացուցանէր |
մեք | բարձրացուցանեաք |
դուք | բարձրացուցանեիք |
նոքա | բարձրացուցանեին |
Aoriste | |
---|---|
ես | բարձրացուցի |
դու | բարձրացուցեր |
նա | բարձրացոյց |
մեք | բարձրացուցաք |
դուք | բարձրացուցէք |
նոքա | բարձրացուցին |
Présent | |
---|---|
ես | բարձրացուցանիցեմ |
դու | բարձրացուցանիցես |
նա | բարձրացուցանիցէ |
մեք | բարձրացուցանիցեմք |
դուք | բարձրացուցանիցէք |
նոքա | բարձրացուցանիցեն |
Aoriste | |
---|---|
ես | բարձրացուցից |
դու | բարձրացուսցես |
նա | բարձրացուսցէ |
մեք | բարձրացուսցուք |
դուք | բարձրացուսցջիք |
նոքա | բարձրացուսցեն |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ բարձրացուցաներ |
դուք | մի՛ բարձրացուցանէք |
Impératif | |
---|---|
դու | բարձրացո՛ |
դուք | բարձրացուցէ՛ք |
Exhortatif (thème du présent) | |
---|---|
դու | բարձրացուցանիջիր |
դուք | բարձրացուցանիջիք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | բարձրացուսջի՛ր |
դուք | բարձրացուսջի՛ք |