adj.

good, nice, kind, indulgent;
fit;
fine, handsome;

adv.

well, right;

s.

good, benefit, favour, goods;
— է, it is good;
— առնել, to do well;
— or բարեաւ եկիք, be welcome ! համբաւ բարեաց, good reputation;
գիտել զ— կամ զչար, to ignore the difference between good and evil;
զինչ — գործեցից, what shall I do well ? հատուցեր ինձ —ս, you have done me good;
ընկալար անդէն զ—ս քո, you have received good in your life;
յորժամ — լինիցի քեզ, when will you be happy;
բարեօք, cf. Բարւոք;
բարով իմն, cf. Սիրելապէս, cf. Մարդասիրապէս;

cf. Բարեաւ.

adj. s.

Άγανὸς, νὴ, νὸυ. Bonus, na, num. Լաւ. ազնիւ. պատուական. գովելի. սիրելի. բաղձալի ըստ ինքեան (ոք, կամ իմն). աղէկ. էյի. ալա՛ մարուֆ. (սանս. վարա, ընտիր, ազնիւ). cf. ԲԱՐՈՒԹԻՒՆ։

Չիք ոք բարի, բայց մի աստուած։ Այր բարի եւ անձնեայ։ Մարդ բարի ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս։ Ազնիւ ծառայ բարի եւ հաւատարիմ։ Ծառ կամ պտուղ կամ երկիր կամ մասն բարի։ Պարգեւս բարիս։ Տուրք բարիք։ Լի գործովք բարեօք։ Զգործս բարեաց. կամ Զյիշատակ մեր բարեաց. (յն. բարի)։ Գիտել զբարի կամ զչար։ Բանս բարիս։ Չէ բարի բանդ։ Չէ ինձ բարի։ Ուղիղ եւ բարի ես դու յաչս իմ։ Ինձ մերձենալ առ աստուած բարի է։ Արա որ ինչ բարի թուի առաջի աչաց քոց։ Տէր որ ինչ բարի է առաջի իւր, ինքն արասցէ։ Ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց։ Զչարս եւ զբարիս։ Ժողովեցին զբարի բարին (այսինքն զլաւսն) յամանս, զխոտանն ի բաց ընկեցին. եւ այլն։

Ի բարութենէ ոք բարի կոչի, եւ ի չարութենէ չար։ (Եղիշ. Բ։)

Բարիքն՝ որպէս թուի ինչ, բարիք են թուեցեալ յամենայն տեղ, եւ գարշելիքն՝ գարշելիք. (Պղատ. մինովս։)

Կամ որպէս յն. Καλὁς, λἡ, λὀυ. (լծ. գեղաւոր. աղւոր. կիւզէլ). Գեղեցիկ. հաճոյական. ընտիր. բաղձալի. եւ այլոց օգտակար.

Ետես աստուած զլոյսն, զի բարի է։ Որթ մի մատաղ եւ բարի։ Ռաքէլ բարի էր տեսլեամբ։ Դիպող ինչ, եւ բարի հասարակաց։ Նպաստ բարի եղեւ ինձ։ Գործ մի բարի գործեաց դա յիս։ Բազում գործս բարիս ցուցի ձեզ։ Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ բարկոծ. եւ այլն։

Երկեաւ նա ի բարի շքոյ անտի փառաց հրեշտակին. (Եփր. համաբ։)

Տուր ինձ ընդ բարի գինս զտեղի կալոյս այսորիկ. (Եփր. մնաց։)

Բարի որում ամենեքեան ցանկան. (Ոսկիփ.)

Մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է. եւ ոչ չարեաց. (Եզնիկ։)

Կամ Լաւ, բարւոք. որպէս յն. էւ. ἒυ. էյի, յէիւ, խայր.

Բարի լիցի ինձ կամ մեզ։ Բարի լինիցի քեզ եւ որդւոց քոզ յետ քո։ Բարի արարից կամ արասցուք քեզ։ Աբրամու բարիս առնէին վասն նորա։ Մի յապաղեր բարի առնել կարօտելոց։ Բարի արարէք, չար արարէք, եւ այլն։

Ոչ տեղեաց զանազանութիւնք զբարին եւ զվատթարն գործեն. (Փիլ. այլաբ).

Յոր ինչ ոք ձեռն արկանիցէ, բարի եւ կարեւոր գործւոյ պէտք են արուեստին. (Կիւրզ. ծն։)

s.

Բարի, Բարիք. Բարութիւն, բարեգործութիւն. բարեբարութիւն. իրք բարիք. աղեկութիւն. աղէկ բաներ. էյլիք. խայր. ֆազլ.

Զի՞նչ բարի գործեցից։ Բարւոյ իմիք լիել։ Որ գործէ զբարի։ Մի հայհոյեսցի բարին ձեր։ Բարի արարէք ատելեաց ձերոց։ Ընդ ամենայնի ամենայն բարեաւ եղէ։ Տացէ բարիս այնոցիկ՝ որ խնդրեն զնա։ Բարիս գործել։ Ընկալար անդէն զբարիս քո։ Զբարեաց զհետ երթայք։ Հանդերձելոցն բարեաց։ Դու հատուցեր ինձ բարիս։ Արարեր ինձ բարիս։ Որոց բարիս արարեալ՝ յուղարկես արժանիս աստուածոյ։ Տէր հատուսցէ նմա բարիս. եւ այլն.

Քանզի բարի եգիտ, փոխարէնս հատուցանէ բարերարին. (Սեբեր. Բ։)

Ո՞վ բաւական է բարեաց բարերարին գոհութիւն մատուցանել. (Յճխ. Է։)

Որ արժանեացն լինին բարիքն, պարտք է. (Խոսր։)

Առլցեալ որ զինչ եւ է բարով (այսինքն բարւով, բարեօք). (Փարպ.)

Եւ իբր ինչք. գոյք. մալ մելալ.

Փովանակեսցուք զբարին մեր առ նոցա կարիսն. (Յճխ. ԺԱ։)

Եւ Ողջութիւն. բարեմասնութիւն. բարօրութիւն. յաջորղութիւն. խօշլուգ. քեմալի բարհաթ.

Ի բարւոջ մերում յիշեալ եղբայր սիրելի. (Խոր. Գ. 17.)

Որ պարգեւեցեր զօրս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել. (Ժմ.)

ԲԱՐԵԱՒ, կամ ԲԱՐԵՕՔ. որպէս Ողջամբ. Տես ի վեր անդէ Բարե, եւ այլն։

adv.

ԲԱՐՈՎ. Իբր սիրով, մարդասիրութեամբ.

Ի սկզբանն բարով իմն ընկալեալ. (Յհ. կթ։)

ԲԱՐԵՕՔ. cf. ԲԱՐՒՈՔ, կամ ԲԱՐԻՈՔ.

Ամս ինն, որ եղեն յայնմ կղզւոջ այնպէս բարեօք. Բուզ. Դ. 6։

Հրամայեաց, զի նովին կապանօքն երթիցէ ի բանտն, մինչեւ եղեցի տեղի լսել նմա բարեօք. (Ճ.Ա.) Որ եւ գրոի Բարեւք. (Պղատ. ստէպ.)

ԲԱՐԵԱՑՔՆ. Իբր բարի արանց (հելլենաբանութիւն). τὰ, τυῶ, ἀγαυὠυ.

Հասարակ եւ միաբանք՝ ընդ առակեցելումն, սիրելեացքն (իրք բարեկամաց), եւ եւս կարի առաւել՝ բարեացքն, որոց հոգ խնամոյ է հաճոյ լինել աստուածոյ. (Փիլ. Իմաստ.)

adv.

ԲԱՐԻ՛. Բարեաւ. ողջամբ. բարով. խօշ.

Բարի եկիր ճանապարհորդ խաղաղութեան... Բարւոք գտաք զձեզ՝ օթեվանք սրբոյ հոգւոյն. (Զենոբ.)

Բարի եկիր որդեակ իմ. (Հ=Յ. նոյ. ԻԳ)

Բարի եկիր մեծ որդեակ իմ. (Վրք. հց. Դ)

Բարի եկիք աստուածասէր աղախնայք քրիստոսի։ (Հ. Կիլիկ։)

Բարի առաջնորդեայ ի դէմ եդեալ տեղին. (Յհ. գառն։)

ԲԱՐԻ. շ. որպէս ռմկ. բարէ. պարէ. այսինքն Գոնեա՛. գէթ. (Լմբ. պտրգ.)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամբարիշտ, րշտի, շտաց

Ամենաբարի

Անբարի, րւոյ, րեաց

Բարբարիկ

Բարբարիկոն

Բարբարիմ, եցայ

Բարիոք, աց

Կինաբարիս

Համբարի, րեաց

Չբարի

Չբարիոք

Voir tout