stipend, salary, hire, pay, wages;
emoluments, perquisities;
retribution, recompense, payment;
letting out on hire, hiring, renting;
—ք տան, rent, house-rent;
— բժշկի, physician's fees;
cf. Նաւ;
տուն ի —ու տալի, house to let;
—ս արկանել, դնել, to contract, to make an agreement, to agree;
ի —ու ունել, առնուլ, to rent, to farm, to hire;
to freight, to charter;
ի —ու տալ, to let on hire, to let out, to lease;
ի —ու ունել զտուն, to rent a house;
հատուցանել զ—ս տան, to pay house-rent;
տալ զարծաթ ի —ու, to put out money to interest;
արժանի է մշակն —ու իւրոյ, the labourer is worthy of his hire.
μισθός merces, praemium . եւս եւ μίσθωμα, τόκος եւ այլն։ Արժանն կամ արժէքն աշխատանաց. դարձն եւ փոխարէնն վաստակոց. վճարք ըստ պայմանի. հատուցումն. պարգեւ. կաշառք. կապէք. տոկոսիք. վարձք
Վարձք քո բազում եղիցին յոյժ։ Ետ ինձ աստուած զվարձս իմ։ Վարձք մարդկան։ Վարձք անասնոց։ Կալցի վարձս հաւատարիմ։ Եւ ոչ վարձուց ակն կալան սրբութեան։ Եղեւ զերկեամ մի բովանդակ իւրով վարձու։ Ուխտք վարձուց վարձկանաց։ Տայ վարձս հոմանեաց իւրոց։ Զարծաթ իւր ի վարձու ոչ տայ կամ տացէ։ Եկին առ նա զօրք բազումք ի վարձու։ Արուայիկս բազումս ածեալ է ի վարձու յօգնականութիւն իւրեանց։ Կացուցին ի վարձու քարահատս եւ հիւսունս, եւ այլն։ Վարձուց ակնկալութիւն ի տեառնէ է։ Իբրեւ անմահից հատուցանէ մեզ զվարձս վաստակոց մերոց. (Եղիշ. ՟Ե. ՟Ը։)
Բայց հեղգացայ ի գործ բանին, որով չունիմ ակըն վարձին. (Յս. որդի.։)
Ի վարկէ մի՛ զրկիցին։ Եթէ հատուածով գործիցեն, եւ եթէ վարձով. (Մխ. դտ.։)
Ի ՎԱՐՁՈՒ ՈՒՆԵԼ. Ի ՎԱՐՁՈՒ ԱՌՆՈՒԼ, ՏԱԼ. μισθόω, -όομαι mercede conduco, -or. Վարձել. քիրայել
Ի վարձու կալայ զքեզ։ Ի վարձու կալան վասն քո զբաղաամ։ Ի վարձու ունել մշակս յայգի իւր։ Ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու, եւ այլն։ Ապա թէ ի վարձու առեալ իցէ (զանօթն, որ բեկաւ), ընդ վարձուց իւրոց եղիցի նմա. (Ել. ՟Ի՟Բ. 15։)
Որում նա զիւր լեզուն գործի ետ ի վարձու. (Իսիւք.։)
ՎԱՐՁ. ա. որպէս Վարձաւոր, վարձեալ. վարձկան.
Ի պատերազմիկ նաւս՝ ընդ նաւապետսն ղեկավարք, եւ վա՛րձ նաւանստականն (թիավար). (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)
ՎԱՐՁՍ ԱՐԿԱՆԵԼ կամ ԴՆԵԼ. συμφωνέω convenio. Սակ արկանել.
Արկ վարձս մշակացն՝ աւուրն դահեկան. (Մտթ. ՟Ի. 2։)
Նախ զվարձս մշակացն դնէ. (Երզն. մտթ.։)