ἅρτος panis. (լծ. հյ. Հայս. եւ արաբ. խուպզ ) Զանգուած ալեր եւ ջրոյ եփեալ, խմորուն կամ բաղարջ. եբր. լէխմ.
Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո։ Եհան հաց եւ գինի։ Հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ։ Հաց հաստատէ զսիրտ մարդոյ։ Կերիցեն ի հացից անտի։ Ի հացից անտի հօր իւրոյ կերիցէ։ Հացիւք սրբովք. (եւ այլն. (թո՛ղ զի ի յն. ստէպ դնի յոքնակի, այլ ի մեզ թարգմանեալ է եզակի։))
Կերա՛յք յիմոց հացից՝ իմաստութիւնն քաղցելոց հրաման տայ. (Նիւս. կազմ.։)
Հաց սգոյ. (իբր հոգեհաց. Երեմ. ՟Ժ՟Զ. 7։)
Հաց կենաց։ Երկնաւոր հաց. (Շար.) այն է կենարար մարմինն քրիստոսի, կամ սուրբ հաղորդութիւնն։
Ո՛վ որ վասն մեր հաց եղեր, եւ այլն. (Լմբ.։) cf. ՀԱՑԱՆԱՄ։
ՀԱՑ ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ, կամ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ, կամ ԵՐԵՍԱՑ. որ էր ի հնումն օրինակ սուրբ հաղորդութեան. cf. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, եւ այլն։
ՀԱՑ ասի լայնաբար եւ ամենայն Կերակուր. ճաշ. ընթրիք. սեղան. σιτίον, σίτον, πέμμα cibus, cibarium եւ այլն.
Խնդրեաց հաց ուտել. եւ եդին առաջի նորա հաց, եւ եկեր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 20։)
Արկէ՛ք հաց. յն. դի՛ք առաջի հացս. (Ծն. ՟Խ՟Գ. 31։)
Հաց դատարկութեան ոչ եկեր. (Առակ. ՟Լ՟Ա. 27։)
Ի հաղորդել ընդ նոսա հացիւ. յն. աղակից լինել, այսինքն հացակից. (Գծ. ՟Ա. 4։)
Աղ եւ հաց սեղանոյ զաւազակս ի հաւանութիւն ածէ ընդդէմ թշնամեաց. (Ոսկ. եփես.։)
Իբրու առատ ոք, եւ քաջ, որ ի հաց կոչիցէ. (Նիւս. կազմ.։)
Հաց մեծ գործեալ էր ... եւ սեղան յօրինեալ. (Ճ. ՟Ա.։)
Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ (Խոր.՟Բ. 48։)
ՀԱՑ Ի ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. պօղազ թօգլուղունա.
Մշակքն մեծավաստակք ի գործել զանդաստանս քո հաց ի բերան վարձու. (Եփր. պհ.։)