Definitions containing the research մի : 10000 Results

Նախամեծար

adj.

preferable, better, preferred, most esteemed;
— առնել, ընտրել, համարել, to prefer, to like better, cf. Նախամեծարեմ.

NBHL (1)

Հաւատոյն եւ սիրոյն, որ քան զայն միութիւնն չիք նախամեծար. (Ածազգ. ՟Դ։)


Նախամուտ

adj. s.

presumptuous, arrogant;
—ք, portal.

NBHL (1)

Որ նախ միջամուխ լինի. յանդուգն. եւ Ձեռներէց լինելով.


Նախայայտ

cf. Նախայայտնի.

NBHL (1)

Նախայայտ է, զի ոչ մի երկպառակութիւն էր յամենեսին։ Նախայայտ է, թէ եւ այլն. (Բրս. հց.։ Կիւրղ. գանձ.։ Կիռ. ման. առ գր. կթ.։)


Նախայաւիտեան

cf. Նախայաւիտենական.

NBHL (1)

ՆԱԽԱՅԱՒԻՏԵԱՆ ՆԱԽԱՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ. προαιώνιος qui est ante saecula, aeternus. Որ յառաջ է քան զամենայն յաւիտեանս. անեղ. անժամանակ. միշտ էն.


Նախայաւիտենական, ի, աց

adj.

existing before all ages, eternal, self-existent, increate;
— որդի, the Son of God before all eternity.

NBHL (1)

ՆԱԽԱՅԱՒԻՏԵԱՆ ՆԱԽԱՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ. προαιώνιος qui est ante saecula, aeternus. Որ յառաջ է քան զամենայն յաւիտեանս. անեղ. անժամանակ. միշտ էն.


Նախայօժար

adj.

predisposed, willing.

NBHL (1)

προαιρετός, προαιρετικός spontis, spontaneus, volens, lubens. Յօժար. յօժարական. նախայորդոր. ինքնայորդոր. յօժարամիտ. նախահոգակ. ընտրողական.


Նախանկար

adj. s.

delineated or designed beforehand;
prototype, original.

NBHL (1)

Խնամով հայել ի նախանկար ինչ պատկեր, եւ անտի ի միւս եւս տախտակին գրել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Նախանձաբեկ

adj.

dying with envy, full of envy, envious, jealous;
— առնել, to move to envy, to provoke to jealousy, cf. Նախանձեցուցանեմ.

NBHL (2)

Իբրեւ զնախանձաբեկս, եւ ամենայն մարդկան փրկութեան թշնամիք. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)

Որ ուսուցանէ զորդի, նախանձաբեկ առնէ զթշնամիս. (Սիր. ՟Լ. 3. նոր։)


Նախանձիմ, եցայ

vn.

to bear envy, to envy, to be jealous of, to grow invidious, to be tormented with envy;
to rival, to vie with, to emulate;
— զնախանձ տեառն, to burn with zeal for the Lord.


Նախանձընդդէմ

adj. adv.

emulating, vying;
jealous, rival, emulous, full of emulation;
with emulation, wying with each other;
— ջանք, emulation, rivalry;
— կիրք, jealousy;
— լինել, գալ, to emulate, to vie with.

NBHL (3)

Կին առ քերբ իւրով մի՛ առնուցուս նախանձընդդէմ. (Ղեւտ. ՟Ժ՟Ը. 18։)

Ցաւ սրտի եւ սուգ՝ կին նախանձընդդէմ առ միւս կին. (Սիր. ՟Ի՟Զ. 9։)

Նախանձընդդէմ իմն թուէին նմա աշակերտքն Յովհաննու։ Նախանձընդդէմ էին նմա աշակերտքն Յովհաննու։ Նախանձընդդէմ էին միշտ աշակերտքն Յովհաննու առ աշակերտսն Քրիստոսի. (Ոսկ. մ. ՟Ա. 14։ ՟Բ. 6։ եւ յհ. ՟Ա. 28։ յորմէ եւ Իգն.։ եւ Երզն. մտթ.։)


Նախանձոտ

adj.

cf. Նախանձորդ.

NBHL (2)

Սոյնպէս են եւ նախանձոտք. միայն ի վիշտս նախանձողին (այսինքն նախանձելւոյն) հային, եւ զկեանս իւրեանց արհամարհեն։ Աչք նախանձոտին տրտմութիւն ծնանին։ Գազան է թունաբեր նախանձոտն (կամ նախանձն). (Ոսկ. յհ. ՟Ա. 36։ ՟Բ. 9։)

Հուրն նախանձոտ կերիցէ զթշնամիսն. (Եփր. եբր.։)


Նախանձորդ, աց

adj.

envious, jealous, invidious;
emulous, rival.

NBHL (2)

Նախանձորդ թշնամին եսպան զնա. (Ճ. ՟Ա.։)

Այսմիկ եւ մեք լիցուք նախանձորդք. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)


Նախապատիւ

adj.

worthy of the greatest honours, of greater consequence, first in dignity, most esteemed, honoured, preferred;
— լինել ումեք, to be preferred to another, to obtain the preference.

NBHL (1)

Միասնական կեանք քան զմիայնութիւն է նախապատիւ։ Աստուածասէրն ո՛չ զաստէն, եւ ո՛չ զհանդերձեալ փառացն խնամ տանիցի, այլ առ աստուած զսէրն՝ ամենեցուն նախապատիւ համարեսցի. (Բրս. հց.։)


Նախապատճառ

s.

first cause, author (God).

NBHL (1)

Նախապատճառին գիտութիւն է, այսինքն արարչագործութիւն աստուծոյ։ Ի գոյութիւն յառաջածելոցն նախապատճառ եւ զօրագոյն է աստուծոյ անբաժանելի միութիւնն. (Մաքս. ի դիոն.։)


Նախապատուեմ, եցի

va.

to respect, to honour most, to pay the highest honour to.

NBHL (1)

Յաղագս մեծատանց պատուիրէ, զի մի՛ նախապատուեսցին քան զաղքատսն յեկեղեցիս. (Նախ. յկ.։)


Նախապատուութիւն, ութեան

s.

preeminence, preference, advantage.

NBHL (2)

Ոմն վէմ կոչի, եւ միւս ոմն սիրի առաւել. եւ համբարեն այլք զնախապատուութիւն։ Պարտ եւ արժան էր՝ ծննդեանն պատիւ ընդունել, եւ կուսութեան՝ նախապատուութիւն. (Առ որս. ՟Ժ՟Բ. եւ Ածաբ. ծն.։)

Մի եւ զանդամոց նախապատուութիւն (մի քան զմի) արհամարեսցուք. (Լմբ. ատ.։)


Նախապարիսպ

cf. Նախապատուար.

NBHL (1)

Ե՛կ ի հովանի վիմին մերձ առ նախապարիսպն (կամ առ պատուարաւ պարսպիդ). (Երգ. ՟Բ. 14։)


Նախասահմանութիւն, ութեան

s.

predestination.

NBHL (2)

προορισμός praedestinatio, prafinitio, ordinatio, dispositio. Կարգաւորութիւն աստուծոյ ի յաւիտենից. բան որոշեալ ի միտս աստուծոյ ըստ բնական եւ գերբնական նախախնամութեան. հրաւիրան ընտրելոց.

Յարացոյցս (կամ տեսակս) ասեմք գոլ, զորս ի յաստուած էացուցիչս եւ միեղէնս նախագոյացեալ սահման էիցս, զոր աստուածաբանութիւն նախասահմանութիւնս կոչէ. (Դիոն. ածայ.։)


Նախասաց

cf. Նախասացիկ.

NBHL (1)

Ըստ նախասացեալ բանին։ Սկսանիմ քեզ զնախասացեալս։ Զի մի՛ ի նախասացեալ չարիսդ տնկանիցին։ Եկին ի նախասացեալ գաւառն. (Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Գր. հր.։ Ճ. ՟Ա.։)


Նախասացիկ

adj.

predicted, foretold.

NBHL (1)

Ըստ նախասացեալ բանին։ Սկսանիմ քեզ զնախասացեալս։ Զի մի՛ ի նախասացեալ չարիսդ տնկանիցին։ Եկին ի նախասացեալ գաւառն. (Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Գր. հր.։ Ճ. ՟Ա.։)


Նախասացութիւն, ութեան

s.

prediction.


Նախասկիզբն

s.

first author, first principle, beginning, origin, source;
chief, escort, guide.

NBHL (2)

Կատարումն օրինաց, եւ նախասկիզբն շնորհաց։ Նախասկիզբն միանձանց. (Շար.։)

Յէէ իմեմնէ մեր մարմինս, եւ ոչ յէէ. հակառակաբար առ նախասկիզբն նիւթն գոյացեալ յոչիմեքէ (այսինքն յոչնչէ). (Առ որս. ՟Գ։)


Նախաստեղծիկ

adj.

created first.

NBHL (1)

Ուր ադամային մարմինն նախաստեղծիկ մարդոյ անկեալ կայր. (Կիւրղ. խչ.։)


Նախավաղ

adv.

already long since.

NBHL (1)

Զարթնլով իսկ, եւ յառնելով միշտ նախավաղ. (Պղատ. օրին. ՟Է։)


Նախավկայ, ից

s.

protomartyr, the first martyr, St. Stephen.

NBHL (1)

Նախավկայք ճշմարտութեանն (մանկունք Բեթղեհեմի). (Գր. սքանչ. ի ստեփ.։)


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

NBHL (3)

Քան զամենայն թշնամիս իմ եղէ ես նախատ դրացեաց իմոց։ Եղեւ նա նախատ դրացեաց իւրոց. (Սղ. ՟Լ. 12։ ձը. 42։)

Յամենայն ժամանակի նախատ լիցի։ Ամօթ կրէ, եւ նախատ լիցի։ Զի մի՛ նախատ լինիցիս. (Առակ. ՟Ժ՟Ը. 1։ ՟Ժ՟Թ. 26։ ՟Ի՟Ե. 10։)

Պէն պատուիրէ կալ անբամբաս, եւ մի՛ նախատ ի կեանըս յայս. (Շ. այբուբ.։)


Նախատանք

s.

cf. Նախատինք.

NBHL (1)

Ոչ ի նախատանս առաւել՝ քան ի գութ նախատանց։ Ականջօք միանգամայն ժողովեալ նախատանս, ի ձեռն որոյ շիկնեսցեն. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Նախատեմ, եցի

va.

to insult, to injure, to offend, to outrage, to abuse, to load with injuries;
to reproach, to blame, to censure.

NBHL (1)

Ի նանիր նախատեցին զանձն իմ։ Նախատեցին զիս թշնամիք իմ զօրհանապազ, եւ գովիչք իմ ինեւ երդնուին։ Եթէ թշնամւոյն նախատեալ էր, համբերէի արդեօք։ Հատո՛ նախատինս, զոր նախատեցին զքեզ տէր։ Նախատել զաստուած կենդանի։ Նախատեաց զճակատս աստուծոյ կենդանւոյ.եւ այլն։


Նախատեսութիւն, ութեան

s.

foresight, prevision;
prophecy.

NBHL (1)

Ապա թէ ըստ նախատեսութեան (այսինքն աստուածային տեսչութեան) իրիք ետ տէր ի ձեռս անիրաւին զարդարն, միայն գոհութեամբ համբերիցեն. (Մխ. դտ.։)


Նախատինք, տանաց

s.

wrong, affront, injury, offence, outrage;
blame, reproach, censure;
shame, dishonour, opprobrium, infamy, ignominy;
—նս դնել, գործել ումեք, to affront, to wrong, to insult, to disgrace, to dishonour, cf. Նախատեմ;
լինել — ազգաց, to become the scorn of nations;
բառնալ զ—նս, to wipe off the ignominy;
ի —նս քո, for thy shame.

NBHL (1)

Եղէք մեզ նախատինք առ նոյն թշնամինսն. (Եղիշ. ՟Գ։)


Նախարարական, ի, աց

adj.

lordly, seignorial, princely.

NBHL (1)

Նախարարականացն ազգաց եւ տոհմից։ Նախարարականացն ծննդոց յերից անտի որդւոյն Նոյի։ Ի ծննդոց երից նախարարականացս այսոցիկ արանցս. (Խոր. ՟Ա. 2. 4. 8։)


Նախարարութիւն, ութեան

s.

satrapy, proconsulship, lordship, prefecture, mayoralty.

NBHL (1)

Մարմին մարդկան ոչ մեղաց նման է, եւ ոչ արդարութեան, այլ ներընդունակ յարարչէն հաստատեալ նախարարութեան. (Ժող. շիրակ.։)


Նախգիտութիւն, ութեան

s.

cf. Նախագիտութիւն.

NBHL (1)

Վասն նախգիտութեան, որ աստուծոյ միայն է գործ։ Տե՛ս զնախգիտութիւն. (Ոսկ. ես.։)


Նախդիր, դրաց

s. gr.

preposition.

NBHL (2)

Սերմանքն են նախդիրք պտղոցն. ծննդոց, որպէս մի թիւրըն՝ բիւրոցս. (Հին քեր.։)

Յերկար նախադրաւս երեւեցուցանել կամի զինքն յաստուծոյ իմաստնացեալ. (Վանակ. յոբ.։)


Նախեղակ

adj.

pre-existent, uncreated.

NBHL (2)

Նախագոյ. նախագոյակ. կամ որ յառաջ է քան զեղականս, միածին որդին աստուծոյ.

Ընդ նախեղակ գոյակն միացեալ. (Նար. կուս.։)


Նախերգութիւն, ութեան

s.

cf. Նախերգան.

NBHL (1)

Որպէս պատմի ի սկիզբն նախերգութեան նորին. (Երզն. մտթ.։)


Նախըմպեմ

va.

to taste or try beforehand, to savour.

NBHL (1)

ՆԱԽԸՄՊԵԼ. προπίνειν (յորմէ լտ. propino վարի որպէս մատռուակել). ante bibo, praegusto. Առնուլ նախ ումպ ինչ. փորձել զճաշակ ըմպելւոյն. խումի համտես ընել՝ չէշնին առնել, չէշնիկիր ըլլալ.


Նախընթաց, ից

cf. Նախընթացիկ.

NBHL (1)

Յովհաննէս խայտայր, եւ որպէս նախընթաց շուրջ ընթանայր ցնծութեամբ։ Որպէս զկարապետ եւ նախընթաց նմին։ Արուսեակդ առաւօտեալ՝ նախընթաց ճանապարհի որդւոյն աստուծոյ տնօրէնութեան. (Ճ. ՟Գ.։ Շ. թղթ.։ Շար.։)


Նախընթացութիւն, ութեան

s. fig.

fore-running;
progress, advancement.

NBHL (1)

Զի մի՛ յոլովութեամբ ճառիս նախընթացութեան՝ ի ստորեւ մնասցուք խորհրդոյս զօրութեան. (Լմբ. ատ.։)


Նախընծայ, ից

adj. s. adv.

offered previously;
preliminary;
premices;
primitively, at first;
— օրինակ, first example.

NBHL (2)

Վարդատեսակ արիւն սուրբ վկայիցն. որոց նախընծայ՝ մանկանցն Բեթղեհեմի ծաղկաձեւ ցօղ արեան նոցա զարդարեաց զեկեղեցի. (Տօնակ.։)

Զի մի՛ պատճառ ինչ լսողացն տացէ, ոչ նախընծայ առ հեթանոսս ճառէ զբանն. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Նախիր, խրաց

s.

herd of black-cattle.

NBHL (2)

Հասարակական նախիր ի հասարակէ ժողովեալ։ Չորքոտանի կենդանեացն հոյլք, յոլով անդէոցն նախիրք (յն. (մի բառ). Նիւս. կազմ.։ Ածաբ. ժղ.։)

Յայնչափ ի բազում ի նախրաց փիլիսոփայիցն աստուածոց՝ եւ ոչ մի աստուած ըմբռնել (եպիկուրեանց). (Եզնիկ.։)


Նախկի

cf. Առաջին.

NBHL (1)

Կրկին պատուհասից պարտապան իցէ միոյ իսկ եւ յաստուածոցն՝ եւ նախկոյ, եւ երկրորդում ի ձեռն օրինաց. (Պղատ. օրին. ՟Ը։)


Նախկին

cf. Առաջին.

NBHL (1)

Հայր նախկին ասի որդւոյ ըստ պատճառի միայն, այլ ոչ ըստ բնութեան կամ երիցութեան. (Քեր. քերթ.։)


Նախճամէջ պար

sn.

tripe, gut, chitterlings.

NBHL (1)

Թո՛ղ թէ զմիս կամ զգինի ճաշակել. որ զնախճամէջ պարն յուղացուցեալ մաճկացուցանէ, եւ զճարպն եւ զերիկամամբքն պատեալ. (Բուզ. ՟Դ. 3։)


Նախճիրք

s.

slaughter, carnage, blood;
great loss, prejudice, waste;
—րս արեան գործել, to slaughter;
—րս գործեցին դժնդակս ընդդեմ թշնամեաց, they made a dreadful slaughter of the enemy.

NBHL (1)

Կոտորած սաստիկ յորսս կենդանեաց, եւ ի պատերազմի մարդկան. վնաս. զեան. ոճիր. հարուած. պրս. նախջիր, որ եւ շիքեար, որ է որս. եւ նախշ, վնաս, հարուած. (որպէս եւ նօգսան, լտ. նօ՛քսա, վնաս).


Նախնական, ի, աց

adj.

primitive, ancient;
primordial, primitive (soil);
— թիւ, primary number.

NBHL (2)

ἁρχαῖος antiquus, pristinus, priscus, vetus. Սեպհական նախնի իրաց եւ նախնեաց. հին. վաղեմի. հայրենի, եւ նախկին. առաջին. նախագոյ. սկզբնական, եւ անսկզբնական.

Սկիզբն ի հօրէն մեր նախնական՝ (յԱդամայ), մինչ ի վերջին դարուս վախճան. (Շ. վիպ.։)


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

NBHL (5)

ՆԱՀԱՆՋ. ἑμβολισμός, βίσεξτος, ἑμβόλιμος ἠμέρα bisextilis, intercalaris, vel bisextus dies. Ըստ տումարի՝ միօրեայ յերկարումն տարւոյ ի չորրորդ ամի միանգամ՝ հանգէտ չորեքամեայ ոլոմպիադաց. զի յաւելուածով միոյ աւուր յամիսն փետրվար՝ յետս ընկրկի տարին այն աւուրբ միով. քէպիսէ. (ըստ յն. միջանեակլ ասի, եւ ըստ լտ. կրկին վեցեան, զի վեց աւուրբքն յառաջ քան զկաղանդս մարտի՝ կրկին թուեալ լինէր ի նահանջ ամի).

Ժբ ամիսք լուսնի՝ ժբ աւուրս պակաս են քան զժբ ամիսս արեգականն, որ ունին 365 օր, եւ ժամս 3. վասն որոյ միաւորելով չորից երրորդացն ի չորրորդում ամին՝ օր մի կատարի, որ կոչի նահանջ. եւ լինի յայնմ ամի 366. (Դամասկ.։)

Զի՞նչ է նահանջ. զերիս ժամսն՝ որ ի դ ամի՝ օր կատարի, որիշ կարգեցին, եւ կոչեցին նահանջ. որ է որոշումն ժամանակաց. (Տօմար.։)

Առնեն զագոնն (ոլոմպիադաց) ի հինգերորդ ամին, յորժամ դ լնու, եւ ե սկսանի. եւ այս է նահանջն, որով տոմարական արուեստն յառաջանայ ի ժողովումն. (Վանակ. տարեմտ.։)

Ոլիմպիադն, եւ նահանջն մի է. (զի յոլոմպիադէ յոլոմպիադ անցանէր ժամանակ դ ամաց, եւ ժե աւուրց). (Անան. չափ եւ կշռ.։)


Նահանջումն, ման

s.

intercalation;
solstice.

NBHL (1)

Ո՞չ տեսանէք զնահանջմունս երկիցս ի տարւոջ, եւ զուգաւորութիւնս հանգոյն նմին. (Շիր.։)


Նահապետական, ի, աց

adj.

patriarchal.

NBHL (1)

Առաջինքն նահապետական տոհմին շառաւիղք՝ տեսանողք անուանակոչեալք. (Նար. ՟Լ՟Գ։)


Նահատակադիր, դրաց

s.

agonotheta, athlotheta.

NBHL (2)

Այն որ ամի իշխան առաջնորդն է (աստուած) զօրէն նահատակադրի. Եդեալ լինի նահատակացն մրցանակ՝ առաջին եւ երկրորդ եւ երրորդ ի նահատակադրացն. (Փիլ.։)

Ի նոյն միւսանգամ յուսացեալ ի նահատակադիրն աստուած. (Պիտ.։)