Definitions containing the research եր : 10000 results

Չարաբեռնութիւն, ութեան

s.

insupportable yoke, unsufferable grievance.

· Calfa

NBHL (1)

Հրամայեցեր առնուլ փոխանակ չարաբեռնութեանցն զբարիոք եւ զհանգստաւէտ բեռն եւ լուծ պատուիրանաց քոց. (Սարկ. աղ.։)


Չարագան

adj.

well or soundly thrashed, beaten unmercifully.

· Calfa

NBHL (1)

Չարագանս հանդերձ կապանօք արարեալ. (Պիտ.։)


Չարագաւառեայ

adj.

born in a humble village.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ կացի ձեր՝ փոքրս ես, եւ չարագաւառեայ. (Առ որս. ՟Ը։)


Չարագոյն

adj. adv.

very bad, worse;
more wicked;
of a bad colour;
cf. Չարաչար;
եւ որ —ն էր, and that which was most deplorable.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ ստել չարագոյն կայցէ քան զոչ խոստովանել զքրիստոս մարմնով եկեալ. (Յհ. իմ. երեւ.։)

ՉԱՐԱԳՈՅՆ. մ. Առաւել չար եւ անբերելի օրինակաւ. աւելի գէշ կերպով.

Երկոքեանս յանգիւտ կորուստն մատնիմք. եւ թերեւս ես չարագո՛յն քան զքեզ. (Եղիշ. ՟Բ։ 2)


Չարագործ, աց

adj.

evil-doing, wicked, delinquent, criminal, rascally, nefarious, felonious.

· Calfa

NBHL (1)

Ի չարագործէ զգո՛յշ լեր. (Սիր. ՟Ժ՟Ա. 35։)


Չարագործակից լինիմ

sv.

to be an accomplice.

· Calfa

NBHL (1)

Զառաւելութիւն ինչ ամպարշտութեան ոչ թողեր, զսուտսն ինձ վկայեա՛, չարագործակի՛ց լեր. (Փիլ. ՟ժ. բան.։)


Չարագործեմ, եցի

va.

to do mischief, to work evil, to injure;
to frame plots or conspiracies, to conspire.

· Calfa

NBHL (1)

Յաղագս մարդանալոյն զբարեպաշտագոյն բանս խօսին. բայց յաղագս մտացն (քրիստոսի) չարագործեն։ Զնոյն եւ վասն մարդանալոյն զձայնն չարագործեն։ (Դեւն) զիւրաքանչիւր ոք, առ որ մերձենայն, խարդախէ յոլովս եւ չարագործէ. (Առ որս. ՟Ժ. ՟Ժ՟Գ։)


Չարագործութիւն, ութեան

s.

malefaction, misdeed, wicked deed, spiteful or ill-natured action, wickedness, malignity, malice.

· Calfa

NBHL (1)

Ի գա՞լն արդեօք կատարեաց զչարագործութեանցն պատրաստութիւն, եթէ տարրացեալ ընդելութեամբ եւ երկայն աւուրբք զդաւողականն յարադրեաց խորհուրդ. (Պիտ.։)


Չարադեւ, դիւի

s. adj.

evil genius, devil;
possessed with a devil;
diabolical, wicked.

· Calfa

NBHL (3)

Չարադեւն (յազկերտ) լի ամենայն նենգութեամբ։ Իբրեւ զքեզ եւ զչարդարեւ իշխանն քո. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Որք վատահաճոյքն եղեն աստուծոյ, չարադեւք են։ Ոչ կամին վերամբարձ ուղղել վատշուէրքն եւ չարադեւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Իբրեւ զչարադեւ մի ոչ դադարէր յուզել եւ շարժել զբուք ձմերայնոյ. (Եղիշ. ՟Բ.) (որ հայի եւ ի ՟Ա. նշ)։


Չարադիւակ

adj.

cf. Չարադեւ.

· Calfa

NBHL (1)

Որ զնորա՝ զօրէն բարի բժշկի՝ զջերմն հալածեսցէ, եւ զախտն եւ զհիւանդութիւնս եւ զանկարգութիւնս ի թշուառական եւ ի չարադիւակ կենաց նորա բժշկելով. (Փիլ. լին. ՟Դ. 216։)


Չարադիւթ, ից

adj.

malicious as a witchcraft, malefic.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս զի՞նչ գործէ չարադիւթն. ի մէջ գետինն անցեալ յուռթելն, եւ ընդ ուռթելն՝ մերձենան ի նա դեւք. (Մանդ.։)


Չարադիւութիւն, ութեան

s.

demoniacal wickedness, abominable malice;
misadventure, very great misfortune.

· Calfa

NBHL (1)

Յորոց իւրաքանչիւր ոք առանձինն է քուրմ եւ տօն, եւ հասարակաց չարադիւութիւնն ի վերայ ամենեցուն։ Որ է ծայրագոյն չարադիւութեան, ոչ իւրեանց զօրութեանն զգուշութիւն ունել, այլ այլոց տկարութեանն. (Ածաբ. յայտն.։ Առ որս. ՟Ժ՟Դ։)


Չարազգեայ

cf. Չարազգի.

· Calfa

NBHL (1)

Ամենայն քաջատոհմիկ է, որ զնա (զկերպարանն աստուծոյ) պահեաց առաքինութեամբ՝ առ ի սկզբնատիպն հայելով. իսկ չարազգեայ՝ որ չարութեամբն հեղաւ, եւ կերպարան այլ ի վերայ էարկ զօձին. (Առ որս. ՟Ը։)


Չարաթոյն

s.

very poisonous, very venomous, virulent;
poisoned, envenomed, baleful, deadly.

· Calfa

NBHL (2)

Չարաթունին միհրներսեհի։ Չարաթոյն հազարապետին արեաց միհրներսեհի. (Փարպ.։)

Ի ձերոց ստայօդ եւ չարաթոյն բանից։ Իւրոյ չարաթոյն վարդապետութեանն. (Շ. թղթ.։ Աբր. մամիկ.։)


Չարաժանի

adj.

furnished with sharp teeth, claws.

· Calfa

NBHL (1)

Զերծո՛ ի չարաժանի գազանէն. (Եփր. աղ.։)


Չարալեզու

adj.

evil-tongued, slanderous.

· Calfa

NBHL (2)

Որ զլեզուն սուսեր սատակիչ պատրաստեալ ... զսուրմակն չարալեզու փոխանակ սրբոյն սահակայ կացուցանէ. (Յհ. կթ.։)

Զչարալեզուն եւնոմիոս զեպիսկոպոսն գերմանիկոյ. (Հ. մարտ. ՟Ժ՟Ը.։)


Չարալլուկ

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

· Calfa

NBHL (1)

Սովն չարալլուկ. (Սամ. երէց.։)


Չարալուր

adj. s.

credulous of ill-tidings;
—ք, sad news;
incredible woes, unheard of disasters.

· Calfa

NBHL (1)

Թագաւո՛ր չարալուր, զչարաչար տանջանսն՝ որպէս ասացեր՝ մատո՛ ինձ. (Ճ. ՟Ը.։)


Չարախնամ

adj.

inclined to malice.

· Calfa

NBHL (1)

Որ խնամով բերի ի չարն.


Չարախոհ

cf. Չարախորհուրդ.

· Calfa

NBHL (2)

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանին. (Նիւս. թէոդոր.։)

Զտկարացեալն ի չարախոհ վիշապէն փրկեցեր. (Մաշտ.։)


Չարախորհուրդ

adj.

ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.

· Calfa

NBHL (3)

Այր ներքինի՝ չարասիրտ, չարախորհուրդ, եւ չարագործ. (Բուզ. ՟Գ. 15։)

Զայս ամենայն լսէր ի չարախորհուրդ եւ ի դժնամիտ հազարապետէն իւրմէ միհրներսեհէ։ Զայս չարախորհուրդն միհրներսէհ ասէր. (Փարպ.։)

Հերոդիայ անհաւատին եդ ի մտի չարախորհուրդ (բանսարկուն). (Շ. տաղ.։)


Չարախորհրդութիւն, ութեան

s.

impious thought, evil counsel;
perversity, malevolence.

· Calfa

NBHL (2)

Բարի ձեւովք կերպարանիցի, եւ ի ձեռն այնորիկ զչարախորհրդութիւն գործիցէ. (Բրս. հց.։)

Իսկ սրբոյն ներսեսի իրազեկ եղեալ չարին չարաբարոյ չարախորհրդութեանն։ Ի նոյն միտս չարախորհրդութեան յամառեալ պնդեալ կայր. (Արծր. ՟Ա. 14։ ՟Դ. 2։)


Չարախտական, ի, աց

adj.

hurtful, pernicious.

· Calfa

NBHL (1)

κακοπαθής, κακόπαθος aerumnosus. Որ բերէ յինքեան կամ այլոց զչար ախտ, զկիրս, զվնաս. եւ Ախտացեալ զախտ չար. թշուառ.


Չարախրատ

adj.

ill-counselling, perverting, leading astray.

· Calfa

NBHL (1)

Հակառակ մարգարէանայ չարախրատիցն, որք ասէին՝ թէ ոչ գերիմք. (Նախ. եզեկ.։)


Չարախօս, աց, ից

adj.

evil-speaking, slanderous, backbiting, talebearing, calumniating, detracting, defaming;
— լեզու, venomous tongue, slanderer, backbiter;
— լինել, cf. Չարախօսեմ.

· Calfa

NBHL (3)

ՉԱՐԱԽՕՍ. Չար խօսօղ ընդդէմ ընկերին. չարաբան. չարալեզու.

Ի վերայ անսանձ բերանոց եւ չարախօսից դուրս դնելով. (Փիլ. իմաստն.։)

Զկապելոցն ոչ երբէք չարախօս կամէր լինել. (Եղիշ. ՟Ը։)


Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (3)

Մի՛ սիրեր զչարախօսել. (ա՛յլ ձ. զչար խօսել) (Առակ. ՟Ի. 13.) զոր սուրբն բարսեղ մեկնէ. Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին։

Հարցին, զի չարախօսեսցեն զնմանէ։ Ի չարախօսելն (այսինքն ի չարախօսիլն) նորա ի քահանայապետիցն եւ ի ծերոց՝ ոչինչ ետ պատասխանի.եւ այլն։

Չարախօսի չար ծառայի այն, որ վիրօք տանջէր զաստուծոյ ծառայսն. (Նիւս. երգ.։)


Չարախօսութիւն, ութեան

s.

slander, detraction, defamation, calumny, false accusation, aspersion;
tittle-tattle, gossiping;
— մատուցանել զումեքէ, to accuse a person.

· Calfa

NBHL (1)

Սպասէին, զի գտանիցեն չարախօսութիւն զնմանէ։ Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ Զերիցուէ չարախօսութիւն մի՛ ընդունիցիս. (Ղկ. ՟Զ. 7։ Յհ. ՟Ժ՟Ը. 29։ ՟Ա. Տիմ. ՟Ե. 19։)


Չարակամութիւն, ութեան

s.

ill-will, malevolence, malignity.

· Calfa

NBHL (1)

Ի տեառնն երկայնմտութենէ, եւ ի ծառայիցն չարակամութենէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)


Չարակեղտ բարք

sn.

execrable, abominable, ignominious vices.

· Calfa

NBHL (2)

Բերօղ զչար կեղտ. գարշ եւ վատանուն.

Ի բաց քերել յանձանց զբարս չարակեղտս. (Յհ. կթ.։)


Չարակն

cf. Չարակնեայ.

· Calfa

NBHL (4)

Մի՛ ուտեր հաց ընդ առն չարական։ Փութայ մեծանալ այր չարակն. (Առակ. ՟Ի՟Գ. 6։ ՟Ի՟Ը. 22։)

Չարակն կոչի այն՝ որ ընկերին բարութեամբն զկծի. (Լմբ. առակ.։)

Եւս առաւել ընդ չարականացն, եւ որ նախանձ ընդ անմեղին բերիցէ։ Չարակունքն ի ներքս էին։ Որպէս պոռնկին չէ օրէն յեկեղեցի մտանել, նոյնպէս եւ ոչ չարակն։ Ո՛րչափ նախանձողք, ո՛րչափ չարակունք։ Զի՞նչ պիղծ քան զչարակնն եւ զնախանձոտն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ եւ Ոսկ. եփես. ՟Զ։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Զոր իբրեւ տեսանէ չարակնն, որպէս սայրասուր սրով հարկանի, նախանձի, մախայ։ Չարակն բանսարկուն ոչ կարացեալ տանել զտեսութիւն գերունակ փառաց նախաստեղծին. (Գր. հր.։)


Չարակնեմ, եցի

vn. va. to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

· Calfa

NBHL (3)

Ոչ հայրն ընդ տալն չարակնեաց։ Շնորհք առանց չարակնելոյ. (Կոչ. ՟Ժ։ Սեբեր. ՟Թ։)

Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն։ Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. (Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ։)

Պատճառս ի վերայ եդեալ, իբր թէ չարակնեալ (այսինքն չկամեցեալ առ նախանձու) զուրախանալն արքայի, կապեսցէ զնա։ Չարակնելով ագահեալ յամուրն արտագէրս. (Խոր. ՟Գ. 23. 31։)


Չարակնութիւն, ութեան

s.

evil eye, malevolence, envy, jealousy;
immodest, lascivious glance.

· Calfa

NBHL (3)

Առ սոցա չարակնութիւն եւ դառնութիւն զայն ասացից։ Բարերար եւ մարդասէր է աստուած, զչարակնութիւնն յինքենէ ի բաց հալածեալ. (Փիլ. իմաստն.։)

Չարակնութիւնք՝ որ ոչ կարէ տեսանել զբարին ընկերին. (Ոսկ. գաղ.։)

Բազում կերպարանք են չարակնութեանն։ Սրտմտութեամբ եւ չարակնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ Ոսկ. յհ. ՟Բ. 38։)


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

· Calfa

NBHL (1)

Առաքինին բժիշկ է ազգիս մերում, եւ անսուտ եւ ճշմարիտ բուժակ եւ չարահալած. (Փիլ. լին. ՟Գ. 10։)


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

· Calfa


Չարահաւ, աց

adj.

of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.

· Calfa

NBHL (5)

Ապա թէ պահանջեսցէ եւ սպանիցէ, մի եթէ բնութիւն չարահա՞ւ էր ի նմա (կամ մի թէ բնութիւնն չարահա՞ւ երեւի նմա). քա՛ւ լիցի. (Եփր. համաբ.։)

Փոխակերպեալ ի չարութիւն, եւ զիւրեանցն յայլս տուեալ չարահաւ. (Անյաղթ հց. իմ.։)

Զհաց յոռի եւ չարահաւ կերիցէ մարդ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Լուծանի երախանն՝ վասն լինելոյ չարահաւ զկերակուրսն. (Սահմ. ՟Թ։)

Ո՛չ ասաց, թէ չեն ինչ խտրութիւնք կերակրոց, եւ ոչ թէ չարահաւ գործեաց զայն, զի պատուիրեաց զայն մովսէս. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Չարահաւատութիւն, ութեան

s.

erroneous belief, error, perfidy.

· Calfa

NBHL (1)

Հատանէ ի հիմանց զհերձուածողացն չարահաւատութիւն. (Շ. ՟ա. յհ.։)


Չարահնարութիւն, ութեան

s.

craftiness, astuteness, guile.

· Calfa

NBHL (2)

Ոչ պարզաբար բերեն յառաջ զբառսն, այլ նենգութեամբ իմն եւ չարահնարութեամբ։ Չարահնարութեամբ ասեն։ Բթել առ այսոքիւք զբանսարկուին չարահնարութեան խայթոց. (Պրպմ.։)

Գիշերի ի խաւարի արբենալով չարահնարութեամբ. (Փիլ. տեսական.։)


Չարահոտութիւն, ութեան

s.

stench, stink, fetor.

· Calfa

NBHL (3)

Վասն չարահոտութեան (մեռելոյն) մի՛ ինչ կասկածեր յամենասուրբ տեառնէդ. (ա՛ղ է դա՝ անուշացուցիչ ամենայն հոտեալ մարմնոյ. Մամբր.։)

Զազրահոտ լինի ամենայն կերակուրս ի չարահոտութենէ ձեռաց եւ ի վիրաց։ Գայռին՝ որ լի է չարահոտութեամբ. (Իսիւք.։)

Զի եւ ոչ աղօթել կարէք ի չարահոտութենէ տղմոյս այսորիկ։ Ոչինչ ի չարահոտութիւն կենցաղոյս՝ կարէ մերձենալ ի մեզ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Չարաձայն, ից

adj. fig. gr.

harsh-voiced;
ill-sounding;
defamed;
blaspheming;
cacophonic.

· Calfa

NBHL (2)

Բարբառ հնչիցէ ընդ բերանն՝ ահագին ինչ եւ չարաձայն եւ չախորժելի։ Արք չարաձայնք. (Ոսկ. մտթ. Մանդ.։)

Յաջորդ վանգին տաղն արգելու չարաձայնն շուրջ զինքեամբ, եւ մեղկացուցանէ զհնչումն. (Երզն. քեր.։)


Չարաձայնութիւն, ութեան

s. gr.

disagreeable or harsh voice;
ill sound;
cacophony.

· Calfa

NBHL (1)

Սոցա քննութիւնս վասն չարաձայնութեան եղեւ. զի խոշորութիւն ինչ ծանեան լինել ի նոսա վարժասէրքն։ Առ ի գեղեցկաձայնութիւն ինչ կամ ի չարաձայնութիւն. (Քեր. քերթ.։ Նիւս. բն.։)


Չարաղանդ, ից

adj.

impious, sectarian.

· Calfa

NBHL (1)

Զորս եւ այժմ կրէ բանն երկակողմանի չարաղանդիցն. (Լծ. ածաբ.։)


Չարաղէտ

adj.

very painful, very atrocious, insufferable, insupportable.

· Calfa

NBHL (2)

Որ բերէ զչար աղէտս. դժնդակ. անբերելի.

Պատիցեն զքեզ արհաւիրք, եւ երկիւղ տարակուսանաց չարաղէտիցն տանջանաց. (Մանդ. ՟Ժ՟Թ։)


Չարաճճի

s.

destroying worm, evil beast;
adj. fig. mischievous, full of pranks, shrewd, artful, cunning.

· Calfa

NBHL (1)

Չարաճըճիք ոչ կարացին համբերել. (Հ. հոկտ. ՟Թ.։)


Չարամահ

adj. adv.

worthy of a cruel death;
mortally, to death;
— առնել, սատակել, to kill, to slay barbarously, to massacre;
— լինել, զմահ — մեռանել, to die, to perish miserably.

· Calfa

NBHL (3)

Ելեալ դահճապետն՝ պարծելով չարամահ առնել զնա։ Իբրեւ զթշնամիս չարամահք եղեալ ի վերայ երախտեացն. (Ագաթ.։)

Զմանուկն ի ձերբաձգութենէ առ իրեարս՝ չարամահ առնելով. (Յհ. իմ. պաւլ.։)

Հերովդէս սպան զանձն, եւ չարամահ եղեւ. (Միխ. աս.։)


Չարամայր, մօր

s.

a bad or wicked mother;
unhappy mother.

· Calfa

NBHL (1)

Այսպէս չարամայրքն՝ քորք քերցն, դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)


Չարամարդ

adj.

full of wicked people.

· Calfa

NBHL (1)

Ազատեցեր զնա յայսմ սնոտի եւ չարամարդ կենցաղոյս. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Ե. որ ի Հ. գրի, Չարամարտ։)


Չարամարտ

adj.

fighting with rabid fury;
combatting with malice.

· Calfa

NBHL (1)

Աղտտեցեր զնա յայսմ սնոտի եւ չարամարտ կենցաղոյս. (Հ. յուլ. ՟Ժ՟Ե. որ ի Հ=Յ. Չարամարդ։)


Չարամեռ

adj.

cf. Չարամահ;
slaying or killing barbarously;
murderous.

· Calfa

NBHL (1)

Գողացայ զնա ի սառամանեաց եւ յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց չար պաշտամանցն ձերոց. (Ճ. ՟Բ.։)


Չարամիտ, մտաց

adj.

evil-minded, ill-intentioned, malevolent, malignant, malicious, wicked;
cunning, crafty, cheating.

· Calfa

NBHL (1)

Եկաց ի գործ հազարապետութեանն յազկերտի չարամիտն (միհր) ներսէհ. (Վրդն. պտմ.։)


Չարամոյն

adj. adv.

unhappy, miserable;
miserably, unhappily, pitifully.

· Calfa

NBHL (1)

Իջոյց զնա մեղքող ... եդ զպատկերն ի գահոյս անդ, եւ ասաց, եթէ չարամոյն կայ ի մեծ ախտի. (Եփր. թագ.։)