va. vn.

to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

չ.

βασκαίνω, βασκίζω τῷ ὁφθαλμῷ fascino, invideo. Յաչաղել. նախանձիլ. մախալ. աչքիլել, աչք տնկել.

Չարակնեսցէ յեղբայր իւր, եւ ի կին կամ յայր ծոցոյ իւրոյ. (Օր. ՟Լ՟Ը. 54. 56։)

Վասն ա՞յնորիկ ինչ չարակնիցես։ Որ ընչասէրն է, բիւրս ունի չարախօսս, բազում չարակնողս. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Ընդ ոմանս նախանձել եւ չարակնել։ Ոչ չարակնեմ ընդ արժանիս. (Փիլ. իմաստն.։)

Ոչ հայրն ընդ տալն չարակնեաց։ Շնորհք առանց չարակնելոյ. (Կոչ. ՟Ժ։ Սեբեր. ՟Թ։)

Չարակնելով չարակնէք, եւ խաբէք զիս». (Մաղաք. ՟Գ. 9.) իմա՛ խոժոռ հայել ի բացուստ. խնայել չարակնութեամբ։

ն.

ՉԱՐԱԿՆԵԼ. ն. նովին նշանակութեամբ.

Դու արդեօք՝ ոչ կալեալ ընդ մեզ ոխս՝ չըչարակնիցես զմեզ. (հին տպ. եւ զչարակնիցես) (Ագաթ.։)

Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն։ Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. (Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ։)

Պատճառս ի վերայ եդեալ, իբր թէ չարակնեալ (այսինքն չկամեցեալ առ նախանձու) զուրախանալն արքայի, կապեսցէ զնա։ Չարակնելով ագահեալ յամուրն արտագէրս. (Խոր. ՟Գ. 23. 31։)