of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.
Որոյ նախածնօղն է չար. կամ Որ ինքն է նախածնօղ չար. եւ Որ ինչ ի չար սկզբնապատճառ է պատճառեալ իցէ. չարասէր.
Ապա թէ պահանջեսցէ եւ սպանիցէ, մի եթէ բնութիւն չարահա՞ւ էր ի նմա (կամ մի թէ բնութիւնն չարահա՞ւ երեւի նմա). քա՛ւ լիցի. (Եփր. համաբ.։)
Փոխակերպեալ ի չարութիւն, եւ զիւրեանցն յայլս տուեալ չարահաւ. (Անյաղթ հց. իմ.։)
Ոչ չարահաւ կարծեմ ասել (զաղեքսանդրէ), որք ասեն՝ թէ արամազդայ որդի է, այլեւ ոչ որք ամովնայն ասեն. (Պտմ. աղեքս.։)
Լինի մեղացն չարահաւ ցանկութիւնն։ Չարահաւքն հեշտ ախաք եւ ցանկութիւնք. (Փիլ. լին. ՟Ա. 47։ ՟Բ. 7։)
Կարի յոյժ անվայելուչ է նախածնողին (այսինքն աստուծոյ) եւ զչարահաւս անուանել պատճառ. (այսինքն կոչիլ սկզբնապատճառ չարի) (Պիտ.։)
ՉԱՐԱՀԱՒ. որպէս Չարահամ. չարակարծ. վատթար. յոռի.
Զհաց յոռի եւ չարահաւ կերիցէ մարդ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)
Լուծանի երախանն՝ վասն լինելոյ չարահաւ զկերակուրսն. (Սահմ. ՟Թ։)
ՉԱՐԱՀԱՒ ԳՈՐԾԵԼ. որպէս Չարաչար կարգել՝ սահմանել.
Ո՛չ ասաց, թէ չեն ինչ խտրութիւնք կերակրոց, եւ ոչ թէ չարահաւ գործեաց զայն, զի պատուիրեաց զայն մովսէս. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)