Your research : 893 Results for բա

Entries' title containing բա : 2808 Results

Definitions containing the research բա : 3512 Results

Դափնի, նւոյ

• = Յն. δαφνη, δαφνος «դաինի», δασνίς, -ίδος «դափնու պտուղը». այս բառի ծագումը յայտնի չէ՝ ըստ Boisacq, 168, Walde, 418 յոյն ձևերից δασνη տալիս է հյ, դափնե, δαφνις > դափնի, δαφνίδος>դափնիդ. իսկ մեր բ-ով գրուած ձևերը յետին տառադարձու-թեան արդիւնք են։ Յունարէնից փոխառե-ալ են նաև վրաց. իմերել. დაუნი դափնի, թրք. [arabic word] defne, զւռ. [arabic word] tefne (որիս մհյ. թէֆնէ Վսակ. 174), նաև tafla, tailan, հսւ. dafina, բուլգ. dafinū, սերբ. dafina ալբան. dahn ևն։-Հիւբշ. էջ 345։


*Դունչ

• «քիթը, բերանը և ծնօտը միասին» Մաղաք. աբ. 6. Քուչ. 52, 73. ունին միայն ԱԲ և ՓԲ լաւել. (իսկ ՆՀԲ յիշում է իբր գաւա-ռական բառ), որից դնչիկ Քուչ. 44. 5Ո.

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։


Դուրճ

• «խորշերի բաժանուած արկղ». մի-ջին հյ. բառ, որ յիշում է Նորայր, Բառ. ֆրանս. 205բ casse բառի տակ։

• = Արաբ. [arabic word] durj «տուփ, որի մէջ կա-նայք մանր մունը բաներ են պահում» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 397), որ և պրս. durǰ <փոքրիկ աման, սրի մէջ անուշահոտութիւն, ակներ կամ մարգարիտ են պահում» (ԳԴ)։-Ա«.

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Ելիք

• = Յն. ἐλιϰιας նոյն նշ. յառաջանում է ελις «խղնջաձև» բառից։-Հիւբշ. 347։


Եւեթ

• կամ իբր երկու բառ ԵՒ ԵԹ «միայն լոկ, սոսկ» ՍԳր. Մծբ. գրուած է նաև ևեթէ «միայն» Սարկ. քհ.։

• -Կառմուած է և շաղկապով՝ եթ անծանօթ բառից. սրա համար է, որ ՀՀԲ և ՆՀԲ նշա-նակում են նաև առանձին եթ ձևը, որ սա-կայն այսպէս առանձին գործածուած չէ։

• ՆՀԲ «ի բառիցս և, եթէ. լծ. գէթ կամ գեթ»։ Lag. Arm. Stud. § 740 զնդ. ai-wiϑyō «դուրս, հեռո՛ւ»։-Տէրվ. տե՛ս գէթ բառի տակ։ Հիւնք. և թէ։ Pedersen, Յուց. դեր. 60 և եթէ ձևից։


Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

• ՆՀԲ բոխ՝ լծ. բաւիղ, վախք. բոհ՝ բառ եբր. պօհու, ասոր. պօհ. թոհ և բոհ՝ բառ եբր. թէհօմ, այսինքն «անդունդք»։ Lag. Btrg. bktr. Lex. 80 բոհ=ասոր. boh։ Վերի մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 861։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 169 պրս. [arabic word] tohi «դատարկ» բառից։


Խապազ

• = Արաբ. [arabic word] xabbāz «հացագործ», որ ծագում է ❇ xubz «հաց» բառից. սրա-նից են փոխառեալ նաև վրաց. საბაზი խա-բազի, քրդ. xabbaz, xabbas «հացագործ»։-Հիւբշ. 268։


Ամպար

• Ալիշան (անդ) ստուգաբանում է անպար «անշարժ»։


Այթիռ, Յայթիռս կալ

• (գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։

Բառ երեմ. էջ 218 դնում է յակթիռ «կայ-տառ կամ իմաստուն» և ճիշտ այս ի-մաստներով էլ ունի էջ 219 յայթ. որից երևում է որ այս վերջինը պէտք է հաս-կանալ յայթիռ։ ՆՀԲ թռչել (թիռ) արմա-տից ? Հիւնք. յն. αίνϑήρ «եթեր» բառից։


Անթեմ, ի

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։

• = Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։

• Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։


Անհեթեթ

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Ասորեակ, եկի, կաց

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

• «սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները» ՍԳր. Նչ. Եզեկ. Վրդն. ել. Անյ. և Շնորհ. բարձր. Խոսր. Շար. նոյն են նաև քերովբիմ Փիլ. ել. Սարգ. ա. պետր. ը. էջ 420 (ա տպ.)=329 (բ տպ.), քերոբ ՍԳր. Նչ. Եզեկ. քերովբ ՍԳր. Եփր. աւետ. քրովբէ ՍԳր. Յս. որդի. քերուբ ՍԳր. Տիմոթ. կուզ 72, քրոբիմ Եփր. ծն. քերոբիմ Եփր. ծն. Առ. որս. Տաղ. քերովբին Իրեն. ցոյցք 8, քերօբ, քերոբէ ևն, բոլորն էլ ի հլ.։ Սրանցից են քերովբէական, քրովբէական, Պտրգ. Տաղ. Շար. Նար. երգ. քերովբէօրէն, քրով-բէօրէն Նար. քրովբէաբնակ Նար. խչ. քը-րովբէագումար Գնձ. ևն։

• = Ասոր. ❇ krōwā, kərōwa, յգ. krō-wē կամ յն. χεροῦβ, յգ. γερουβεἰμ, γερουβιμ ձևերից, որոնք փոխառեալ են եբր. [hebrew word] kərūb. յգ. [hebrew word] kərū̄bim «քերովբէ» բառից։ Քրիստոնէութեան միջոցով տարա-ծուած է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. յա. Aherub. cherubim, cherubin, ֆրանս. chê-rubin, արաբ. ︎ karrubī ևն։ Բուն ծագումը անստոյգ է, հաւանաբար կապ-ւում է ասուր. karābu, kāribu, karabu [other alphabet] «խոնարհիլ, յար-գել, օրհնել, աղօթել, աղաչել» բային (Strassmaier, Alphab. Verzeich. 525 և Delitsch, Assyr. Handwb. 350)։-Հիւբշ. 320։

• Հները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ «Քերովբէքն որ կոչին յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան» Եղիշ. հրց. էջ 9-49.-«Զի՞նչ է քերով-բիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում. Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է «քե-բազմաչեայք ըստ տետանողին, որ է յաճախ գիտութիւն» Շնորհ. բրձր.։-«Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն և հեղումն իմաստութեան» Վրդն. իւ-«Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաս-տութեան... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ» Նչ. եզեկ.։ (Այս տեղից առնելով է որ Բառ. երեմ. էջ 331 դը-նում է «Քերոբ. նկարակերպ կամ նաշխ»)։-«Քերովբէն յեբրայեցւոց ի մերս թարգմանի բազմութիսն գիտու-թեան և հեղումն իմաստութեան» Տա-թև. ամ. 566։-Նորերից ՀՀԲ դնում է եբր. ԳԴ եբր. և արաբ. ՆՀԲ եբր.։


Քերքէշ

cf. Քերքէս.

• Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։

• ՓՈԽ.-Վրաց. კერკეϑი քերքեշի «թեփ» (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 126)։


Քեց

adj.

detached, divided, separated.

• «զատ, զատուած, անգոյ» Նիւս. կա-զմ. որից քեցել (գրուած նաև քցիլ) «բաժա-նել, ջոկել, հեռացնել, կտրել, խլել, վերց-նել» Ա. թագ. զ. 7. Փիլ. ել. Խոր. «կաթից կտրել» Ոսկ. մ. բ. էջ 468. քեցումն «ան-ջատումն» Փիլ. Մագ.։

• ՆՀԲ հյ. խզել, արաբ. խէզէլ «քեցել, խզել»։ Տէրվ. Altarm. 19, Նախալ. 28, 111, Մասիս 1881 ապր. 30 հյ. քանցել, յն. σχάζտ, սանս. skhaϑ, հպլ. skada ևն բառերի հետ հնխ. skad, skid արմա-տից։ Meillet MSL 8, 289 գոթ. swes և լտ. sed ձևերի հետ հնխ. swed ար-մատիո։ Հիւնք. կից բառից։ Scheftelo-witz BВ 29, 68 փոխառեալ է արամ. ասոր. եբր. [other alphabet] qəsa, արաբ. [arabic word] qasā «խուզել» բառերից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. Joვა tցե-վա «կոտրել» ևն։


Քեքուրտ

s.

belching, eructation.

• = Բնաձայն բառ. գտնւում է նաև ռաւա-ռականում՝ քերքշտալ, քերքստալ, գերգշտալ, գեսգռտալ, գեսկոտալ ձևերով. հմմտ. նաև մանչուր. [other alphabet] ︎ kekerembi «ճաշից յետոյ զկոտալ»։ (Պարտադիր քաղաքավա-րական արարողութիսն է Պարսիկների սօտ)։-Աճ.

• Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] geyirmek «զկռտալ»։ Քէ «գօրութիւն». ունի միայն Բառ. երեմ. էջ 331։-Այլ է քէ Պղատ. տիմ. էջ 99. «Յել-եալ մէջ առ միջոյ զերկաքանչիւրս, իբրու զքէ, միմեանց առարկեալ». պէտք է հասկա-նալ Ք տառի անունը, ինչպէս ունի յնս բնա-գիրը օἰον χί (Platonis opera, հտ. II, էջ 208, տող 18)։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։

• նախ ԳԴ կցեց պրս. քիյն բառին։ ՆՀԲ սրա հետ նաև եբր. քանա «նա-ևանձ»։ Mü̈ller SWAW 41, 7 պրս. kīn. Justi, Zendsp. 76, Lag. Btrg. bktr. Lex. 12, Հիւբշ. KZ 23, 20 և 403 պրս kīn, զնդ. kaenā։ Այս բոլորը հայ բառը դնում են իրանեանից փոխառեալ։ Առա-ջին անգամ Տէրվ. Altarm. 9 կցում է նաև յն. ποινή ևն ձևերը։ Հիւնք. պրս. քինէ, քիւնու։ Հիւբշ. 257 դնում է իրա-նական փոխառութեանց կարգը, ըստ որում քէն ձևով և նշանակութեամք նոյն է պհլ. ken բառի հետ։ Սրան հա-կառակ է կանգնում Meillet MSL 7 162, 8, 281, 10, 269 և վերջին անգամ ASI л 94, 167 և ցոյց է տալիս որ քէն բնիկ է. արդարև հնխ. kšoinā-տալիս

• է ճշտիւ հյ. քէն. «վրէժ» նշանակութիւ-նը կայ յունարէնի, լատիներէնի, նոյն իսկ սերբերէնի մէջ իսկ պհլ. kēn պի-տի տար հյ. *կէն։ (Իրան. k հին փո-խառութեանց մէջ տալիս է կ և միայն նոր շրջանում դառնում է ք)։ Patrubá-ny, Monde orient, 1907/8, էջ 221 և 21 1908, 276 հիսլ. sviϑa «այրել, ջեռնուլ» բայի հետ։

• «նէտի կապարճ». յետին ժամանա-կի բառ, որ երկու անգամ գտնում եմ գոր-ծածուած Զքր. սարկ. Բ. 18. «Թափեալ զկապարճն որ է քէշն և ձգէր նետ դէպ ի Ոսմանցիսն... և յորժամ պակասեցաւ նետն, ձայնեաց ատելով. բերէ՛ք քէշս»։ Նոյն բառը պիտի լինի նաև գէշ Վրդ. առկ. ճհ. 205 (Ռ ձիոյ ագին և բաշն խուգեցէք, և գէշ և բիշիկ, աղեղ և ռումպ ի վերայ կապեցէք), որ յի-շում է Ամատ. Հայոց բառ ու բան 104 ա-ռանց բացատրութեան։


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

• ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Քթան

s.

flax, linen.

• -Պրս. [arabic word] ︎ katān կամ արաբ. [arabic word] ︎ kattān «կտաւ» բառից, որ փոխառութեամբ տարածուած է շատ լեզուների մէջ. սրանց, ինչպէս նաև բառիս բուն ծագման մասին տե՛ս կտաւ։-Հիւբշ. 278։


Քթեթ

s.

flaxen cord.

• ԳՒՌ.-Երև. քթէթ «հարսի հալաւ» (նոյնը նաև Գոր. Գնձ.), Սվ. քթէթ և Սվեդ. քթիթ օշորի հնացած անպետք կտոր, քուրջ»։ Նոր բառեր են քթեթգլուխ, քթեթօրհնէք։


Խաքան, ի

• = Պհլ. *xākan, պրս. [arabic word] xaqan «թա-գաւոր», որ փոխառեալ է թրք. ❇ xā qān «կայսր, թագաւոր», արևել. թրք. ❇ xaqān «շահնշահ, մանաւանդ Չինաց թա-զաւորը» բառից. սրանից են տառադար-ձուած նաև արաբ. ❇ xaqān, յն. χαγανος «Աւարների, Հոների և Թուրքերի խա-նը» (Sophocles 1158), մ. լատ. caganus. chaganus, chacanus «Աւարների իշխանը», հպ. chaganū, ռուս. каганъ «խազարների թագաւորը» (Berneker 468) ևն։-Հիւբշ. 159։

• Ամէնից առաջ Վիստոնեանները՝ թրգմ. Խոր. էջ 356 դնում են ըստ Սուի-տասի վαγανος, ὄ žϰυϑων βασιλευς, ՆՀԲ «բառ պրս. որ և խան»։ Ուղիղ մեև-նեց Lag. Arm. Stud. § 984։


Խխայթ

• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։

• ՆՀԲ խիղ «գարշ, զազիր» բառից։ Հիւնք. խայթ բառից։


Խոստովան

• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։

• Ստուգաբանութեանց պատմութիւնը տե՛ս խոստ։

• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։


Ծամ, աց, ուց

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «հիւ-սած մազ» Ոսկ. կող. փիլ. մտթ. և եփես. որից ծամակալ «ծամկապ» ՍԳր. Ոսկ. լհ. ա. 17 և եփես. ոսկեծամ Ուռհ. 119։

• ՆՀԲ ուզում է անշուշտ կցել ծամել բային, երբ մեկնում է «հերք երկայն... մինչև ի ծամելիս»։-Brosset IAs 1834, 369 ևն վրաց. թմա «մազ» բառի հետ. (նոյնը Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. թմա և լազ. թոմա)։ Lag. Armen. St. § 1036 եբր. [hebrew word] sammim, [hebrew word] sam. mā «ծամ» բառերի հետ։ (Սակայն եր-

• կուսի էլ նշանակութիւնը անստոյգ է. ոստ Gesenius 1910, էջ 680-1 sam-mā աւելի հաւանաբար նշանակում է «քօղ», իսկ sammīm «թակարդ»)։ Տէրվ. տե՛ս ծամ, ծամել արմատի տակ։ Հիւնք. յն. ϰόμη «գէս» բառից։ Peder. sen, Հայ. դր. լեզ. 47 ծամել բառի հետ. Պատահական նմանութիւն ունի վրաց. წამი ծամի «թարթիչ» (իմա՛ կոպի մազերը)։

• ԳՒՌ.-Ալշ. Գոր. Երև. Ղրբ. Մշ. Մրղ. Շմ Ոռմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծամ, Ագլ. ծում, ո-րոնք նշանակում են «մազ». իսկ Մկ. ծամ «մազերի կապ»։-Նոր բառեր են ծամակը, տուր, ծամաւոր, ծամերլուայ, ծամթել, ծամ-կեր, ծամկոթ, ծամքօղ, ծամուկ, ծամկապ, ծամթեռ։

• ՓՈԽ.-Հայերէն բառից փոխառեալ է թւում կապադովկ. ζ'ιαμες (ցա՛մէս) «կա-նանց և աղջկանց վարսերի հիւսքերը բռնող գեղեցիկ ժապաւեն՝ արծաթէ և ոսկէ դրամ. ներով»։ Այս բառը Karolides, Γλ. συγϰρ. 83 կցում է յն. ἰμας «փոկ», իռլ. siaman «ժա-պաւէն», անգսք. sima «կապ», սկանդ. sey-ni «թել» բառերին, իսկ հյ. ծամ բառի հետ կապակցութիւնը մերժում է։-Մերժումը արդարացնելու համար առանձին պատճառ-ներ չկան. որովհետև 1) ծամ բառը ռռւու-թիւն ունի Կը ճիւղի բարբառների մէջ (այս-պէս՝ Ալշ. Ապ. Ակն. Բլ. Բղ. Խլ. Խտջ. Մշ. Նբ. Վն.).-2) Մոկաց բարբառով նշանա-կում է արդէն «մազերի կապ, ծամկապ».-կասկածելի է միայն ծ>ց։

• . առմատ առանձին անգործածական, որից ծամել Յոբ. լ. 5, Յայտ. ժզ. 10. Ոսկ. մ. ա. Եփր. աւետ. «մտքով որոճալ» Ոսկ. յհ. ա. 10. ծամելի կամ ծամելիք «ծնօտ» Դատ. դ. 21, 22, ե. 26. Նիւս. բն. Մագ. ձաւմոն «ծամեւու մազտաք» ՋԲ. անծամ Յոբ. ի. 18. մեղմածամ «մեղմ ծամելով, որո-ճալով» Վեցօր. 192 (ձեռ. մեղմաժամ). ծա-մու «այնչափ թանձր՝ որ կարելի է ծամել» (նորագիւտ բառ) Վրդն. սղ. կր. էջ 229 (Ի ժամ խաչին ծարաւմանն վասն չարութեան՝ լեղեաւ թանձրացուցին զքացախն, մինչ ծա-մու էր). անծամելի, դժուարածամ-նոր գրականի մէջ գործածական բառեր։

• = Թուի բնիկ հայ բառ՝ հնխ. g'mbh-ար-մատից. հմմտ. սանս. [other alphabet] jāmbha-«երախ, ծնոտ, ատամ» [other alphabet] jámbhya-«կտրիչ ատամ կամ սեղանատամ», [other alphabet] jabh, [other alphabet] jāmbha «հախռել», [other alphabet] ǰambhayati «մանրել, ջարդել», զնդ. ham-zəmbayati «ջարդել», zəmbayndwəm «ջար-դում էք», γαμφαί, γαμφηλαί «անասունի ծնօտ. թռչունի կտուց», γομφίος «սեղա-նատամ», ալբան. demb, damp «ատամ», demp «ցաւում է», հսլ. zabu «ատամ», ze-ba «պատառել», լեհ. zab, ռուս. avбъ «ա-տամ», լիթ. žambas «գերանի եզր», žembiù «կտրտել», լեթթ. zùobs «ատամ», հհիւս. kambr «ատամնաւոր գործիք, սանտր», հբգ. champ, chamb, kamb, մբգ. kamb, kamm, kam, անգլ. comb, գերմ. Kamm «սանտր» (Boisacq 153, Trautmann 369, Walde 336, Kluge 238, Pokorny 1, 575)։ Հնխ. g'mbh (ամբողջական արմատը g'embh, g'ombh-) հայերէնի մէջ տուել է նախ *ծամբ, յետոյ թերևս *ծամմ-և ծամ-, ճիշտ ինչպէս ունինք գերմանականում։

• § 1037։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 1։ ծամել, ծասքել, ծանծաքել դնում է ծա «ուտել» հասարակաց արմատից։ Նոյն, Նախալ. 86 հյ. ծամել, ծամ, տամալիք, տուն դնում է հնխ. da «կապել, պնդել» արմատից, որից հանում է նաև սանս. dā, յն. δέω, δέμω «կապել», δαμναω «նուաճել», δόμος «տուն», լտ. doma-re «նուաճել», domus «տուն», գոթ. timrjan «շինել», gatamjan «նուաճել» ևն։ Հիւնք. ծամ «մազ» բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Bugge KZ 32. 1l։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է նոյնը, բայց սպասում է հայ. ծամբ։ Patrubány ՀԱ 1906, 345 բաղաձայնի կորուստը բացատրելու համար ենթա-դրում է հյ. *ծամբնեմ>*ծամնեմ> *ծամմեմ>ծամեմ։ Մառ ЗВО 22, 44 վրաց. ճամա «ուտել» բային ցեղակից է դնում։ Bugge-ի մեկնութիւնը ընդու-նում է Boisacq. իսկ Walde ևն չեն յի-շում։-Պատահական նմանութիւն ունի ավար. čamize «որոճալ, ծամծմել»։

• ԳՒՌ-Աշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ծամել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. ծամէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ծամիլ, Հճ. Սչ. ձամել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ձամէլ, Մրղ. ծամըէլ, Զթ. Խրբ. ձամիլ, Ասլ. ձամէ՝լ, Հմշ. ձօմուշ։-Թրքախօս հայոց մէջ թրք. -le -mek բայա-կերտ մասնիկով աճած՝ ծամէլլէմէք «ծա-մել» Ատն. (Արևելք 1888, նոյ" 8-9)։-Նոր բառեր են անծամել, անծամելովի, ծամ-տաք, ծամուն, ծամուք, ծամոց, ծամծմել, ծամծմոտել, ծամծմորել, ծամլմորել, ծամ-ծըմացնել, ծամարան։

• ՓՈԽ.-Հալ-բոշայերէն ծամխը-կարիչ «մազտաք, ծամոն». խը, իչ յաւելուածների համար հմմտ. ծածկել, քերել, քարշել, կա-րել բառերը. -իսկ գնչ. čamkerava «ծամել» ծագում է ուղղակի սանս. čam «ուտել» ձևից։


Կայ, Կայք, ից

• ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։

• Նախ ԳԴ պրս. [arabic word] gāh բառի հետ համեմատում է հլ. կայ, կայանք։ Jus-ti, Zendsp. 300 սանս. sthā, զնռ. stā հոմանիշներին է կցում, որոնք ո՛չ մի նմանութիւն չունին։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. kaiuk, 577 և 689 kias-du, kacidu ձևերի դէմ է դնում կալ. կացեալ։ Meillet MSL 8, 279 յն. βέβαιος «հաստատուն» բառի հետ. որ կրկնաւոր է համարում։ Հիւնք. գալ բառից կալ, իբր թրք. qalmaq «մնալ». կայ և կաց դնում է կամ շաղկապից և կացուրդ «հանդէտ» կցել բայից։-Scheftelowitz BВ 29, 15 սանս. ga «երթալ» և յն. βάσις «քայլք» ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 227 սանս. agam, յն. ἔβην և հյ. եկն բայե-

• րի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. kam «եմ, ունիմ» ապառնի կազ-մող օժանդակը։ Karst, Յուշարձան 404 սումեր. gar, gal «կանգնիլ, կալ», 405 ik «ևանգնիլ, կալ»։ Թիրեաքեան. Ա-րիահայ բռ. 196 պրս. ❇ gāh «տեղի, տեղ», հմմտ. [arabic word] istgāh «կա-յարան»։

• ԳՒՌ.-Բայական ձևով գտնւում է ամէն տեղ՝ կամ, կաս, կա (ինչպէս՝ Այշ. Ախց. Մշ. Վն. Տփ. Երև. կամ, կաս, կա, Խրբ. Ննխ Պլ. Սեբ. գամ, գաս, գա, Ագլ. կօմ, կօս, կօ, Հճ. Զթ. գօմ, գօս, գօ). ունինք նաև կենալ «կալ, գտնուիլ կամ կանգնիլ» նշանակու-թեամբ, որ ծագում է կայանալ ձևից (ինչ. Տփ. կէնալ, Ասլ. Պլ. Ռ. գէնալ, Սչ. գենալ. Տիգ. գէնmլ, Զթ. Հճ. գինօլ, Հմշ. գէնուշ) Սրա անցողականն է կեցնել «կանգնեցնել». որի հետ նոյն է միջ. հյ. կեցնել «ապառու-ցանել», կեցութիւն «ապացոյց» Անսիզք 35 ևն։ Նոր բառեր են կայանք, կայենք «ինչք, հարստութիւն, 2. որոշում, եզրակացութիւն», կեցուածք, կեցունի ևն։ Ատանայի թրքախօս հայերի բարբառով էլ ունինք վերաղասու «վերակացու»։


Կափարում

• ՆՀԲ «արաբ. ղըֆր «քաւել». ղաֆիր «կափուցանել», եբր. քէֆօրիմ «քաւու-թիւն, քաւարան». իսկ թաղեմ բայի տակ՝ լծ. եբր. գապար։ Պատահական նմանութիւն ունին սանս. gabhira «խո-ռոչ, փոս» և պրս. gapara «քարայր», արաբ. [arabic word] qabr «գերեզման», ասոր. ❇ qəbūrā «գերեզման»։


Կուղբ, Կղբոց

• (յետնաբար ո, ու հլ.) «ջրշուն» Մխ. առակ. Բժշ. Գաղիան. Վրդ. առ. 225։

• = Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։


Կսկուծ

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


Հերու

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։

• Ուղիղ մեկնեց նախ Windisch. 22, յե-տոյ Böttich. ZDMG 1850, 357, Arica 80, 333, Lag. Urgesch. 291, Müller SWAW 38, 583 ևն։ Հիւբշ. հեռի բառից.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Խրբ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հէրու (սեռ. հէրվան, Գոր. Ղրբ. հռնի, հըռ-նէ), Ակն. Ասլ. հերիւ, Սչ. հէրուս, Ագլ. հm՛րվի, Սվեդ. հիրօ, Հճ. հիյու, հիյյու, Զթ. հիյու, հիրու, Հւր. հէրունի, Մկ. Վն. խէրու, Սլմ. խէրիւ, Ջղ. խերվու, Ոզմ. խէրօւ, Մրղ. խէօրիւ։-Նոր բառեր են հերզնամ (Սլմ խէ՛րզնամ, Վն. խէրզնmմ, Ոզմ. խըրզնամ) «հերուին», հերուանաձագ, հերնուանց, հե-րուանիկ, հերնիկ, հեռ (Վն. խեռ) «երկամ-եայ արու կամ էգ հորթ»։


Հոյ

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։

• ՆՀԲ հոյ, հոյն (ն յօդր արմատական կարծելով) «թերևս որպէս ախոյենի կամ խոյի». իսկ հոյակապ «ի բառէն

• խոյ, խոյակ կամ հոյ կամ հոյն»։ Հիւնք. հոյ՝ պրս. հույ, իսկ հոյակապ՝ խոյակ բառից։ Պատահական պէտք է համարել պրս. ❇ hōy, huy «վախ, երկիւղ» (բնաձայն բառ կամ միջարկութիւն)։

• «ցից կամ ցեց». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 184. երկու իմաստներից մին ան-շուշտ սխալ է։


Հոյլ

• , ի հլ. (ՆՀԲ դնում է նաև ռ հլ. թէև առանց վկայութեան) «խումբ (կենդանինե-րի, մեղուների, զօրքի, մարդոց, վկայու-թեանց)» Պղատ. օրին. Պիտ. Ղևոնդ. Յհ. կթ. որից հոյլ ի հոյլ «գունդագունդ» Նար. տաղ. միահոյլ Վեցօր. 71, 174. բազմահոյլ Վեցօր. 18Չ. Պիտ. Յհ. իմ. եկ. Մանդ. երկնահոյլ Անան. եկեղ. Մաշտ. մարդահոյլ Նար. յոգ-նահոյլ Անան. եկեղ. գրուած է նաև հոլ Նա-նայ. որից հոլեալ «հաւաքուած, խմբուած» Սհկ. կթ. արմաւ. հոլոնեալ «միասին հաւա-քուած» Շար. լէ. Անկ. գիրք առաք. 336։

• ՆՀԲ նոյն ընդ բոյլք, լծ. և բոլոր, յն. δλος, ὅγλος, թրք. ուլու, քիւլլիւ, հալգ, հալխ, գօլ։ Böttich. Arica 79. 312 սանս. bhuri։ Justi, Dict. Kurde 371 քրդ. guluk «պար մեղուաց»։ Fick I4 82 յն. πὸλις, լիթ. pilis=լեթթ. pils «ամ-րոց» ևն բառերի հետ յիշում է նաև լիթ. pilti «թափել» և հյ. հոլել «դիզել»։ (Նոյնը կրկնում են Endzelin, Latviešu valodas, իդ-լա, Riga և Pokorny 2, 51, որոնց դէմ է խօսում և մերժում Meillet BSL ж 87, էջ 229)։ Հիւնք. յոյլ

բառից։ Scheftelowitz BВ 29, 33 հյ. լի, յն. πολύς, զնդ. pouru-«լի», հբգ. fole «ժողովուրդ» ևն բառերի հետ՝ հնխ. pelē-«լնուլ» արմատից։ Այս մեկնու-թիւնը յիշում են Walde 592 և Pokor-ny 2, 63, կասկածում է Meillet (անձ-նական)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 86 թերևս նոյն ընդ հոլով։ Karst. Յուշար-ձան 421 թրք. küllü «ամբողջ» (որ դըժ-ռախտաբար արաբերէն է)։ Petersson KZ 47, 276 լեթթ. pնlis, púle «դէզ, հոտ». ռուս. pulja, ուկր. pul'a «գըն-դակ» բառերի հետ։

• ՓՈԽ.-Ըստ Մառ. Teкcть и paзcк. IV յաւել. հայերէն հոյլք բառից է փոխառեալ վրաց. ხვალი խվալի «հաւաքոյթ, բազ-մութիւն»?


*Հոս

• , ի հլ. «հոսում, վազելը» Պիսիդ. Մագ որից հոսել «հեղուլ, վազցնել, թափել. 2. սորենը երնելով յարդից ջոկել. 3. վերևից ցած գցել, գահավիժել» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 6. հոսիչ «երնող, ցնդող, ցրւող» Իմ. ժա. 19. «երնելու գործիք, հեծանոց» Ամովս, թ. 9, Ոսկ. մ. բ. 7. հոսանք ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. հոսհոսիլ «առատութեամբ՝ ճոխապէս վազել» Ոսկ. յհ. ա. 3. կալահոս «ցորեն եր-նող» Յայսմ. (ՀԱ 1911, 96), յորդահոս Կոչ. բազմահոս Պիտ. կարկաջահոս Ոսկ. լս. ա-ռատահոս Սեևռ. երկնահոս Արծր. երագահոս Արծր. դառնահոսան Անան. եկեղ. դարահոս Ոսկ. (քանիցս). դիւրահոս Եփր. յովս. 100. Պղատ. տիմ. գետահոս Բենիկ. բիւրահոս Ոսկ. լս. եօթնահոսան Ոսկիփ. ծովահոս Ա-նան. եկեղ. հողմահոս Նար. ջրհոս Շիր. կամ ջրոհոս Դամասկ. ևն։

• Klaproth, Asia pol. 100 արաբ. ❇ seil, պրս. sil «հեղեղ»։ Տէրվ. Նախալ. 110 հոսել և հրոսակ դնում է հնխ. srus արմատից. հմմտ. սանս. սրու, յն. ῥέω ῥεῦμα «հոսանք, գետ» ևն։ Հիւնք. հիւ-սել բայից։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ponts-ձևից, որ տես հուն։

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հտպիտ

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։

• Այս բառն է որ Բռ. երեմ. վրիպակով գրում է. Հապտել «պատճառել կամ խաբել» էջ 177,-Հպդել «մերձիլ, պատ-րաստել, պատճառել, այլայլել» էջ 186, փոխանակ հտպտել։-ՆՀԲ արմատը են-թադրում է հպիտ, լծ. ժպտիլ, ծպտիլ, թրք. (իմա՛ արաբ.) tabdīl «փոխուիլ»։ Հիւնք. ժպտիլ բայից։ Արդեօք կրկնա-ւո՛ր է։


Ղանդանոն

• Այսպէս նախ ՀՀԲ կասկածով, նոյնը յետոյ ՆՀԲ և մանաւանդ Նորայր, Հայկ. բառաք. էջ 10 և ՀԲուս. § 3357։


*Ճենճ

• Հիւնք. ճանճ բառից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։


Ճիտ, Ճտի

• Ուղիղ մեկնեց նախ Հիւնք։-Peder-sen, Հայ. դր. լեզ. 142 հիռլ. sciath. կիմր. ysgwydd «ուս» բառերի հետ՝ իբր բնիկ հայ, հնխ. sqido-ձևից։ Չի ընդու-նում Pokorny 2, 544։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Տփ. ճիտ, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. ջիդ, Ասլ. ջիդ, ջի*. ոճերով՝ ճիտ անել Երև. Ղրբ. Տփ. «վիզն ընկնել, գրկախառնուիլ», ճիտը կապել Տփ. «բռնի ընդունել տալ» ևն։ Նոր բառեր են՝ ճիտապոկ «վիզը փրցուած», ճիտք «կօշկի վիզը», նը-տահար, ճտանոզ, ճmքաւոր.


Մակ, Մակա

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է թւում. հմմտ. թուշ. mak «վրայ, ի վերայ». րով կազմւում են զանազան ածանցներ։

• Lag. Arm. Stud. § 1406 ուզում է միացնել նախորդ մած «կպչիլ ևն» ար-մատին։ Bugge KZ 32, 85 տուել է վե-րի մեկնութիւնը։ Patrubány SA I. 17 հունգ. maga-s «բարձր» բառի հե՞տ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mag' «գերագոյն», mug' «վրայ», 421 թթր. maq «բարձր», ույգուր. maq-ut-mak «բարձրացնել»։


Մաշարայ

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «պարտէզի ածու» Վստկ. 143, 146, 152։

• = Արաբ. օ [arabic word] mašāra «ածու» (Կա-մուսի թրք. թրգմ. Բ. 109). բառս բնիձ ռեմական է. ցեղակիցներից հմմտ. ա-րամ. [hebrew word] mesərā «ածու». ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] mu-sa--ru-u կամ mu-ša-ru-u (musarū, mušarū) «պարտէզ, արտ», սումեր. musar «պարտէզ, արտ» (Autran, Sumérien et indo-eur. էջ 157, Delitzsch Ass Hndy 49) sirassma-ier, Alphab. Werz. 679)։ -Հիւբշ. 270։

• (սեռ. -ի) «բարակացաւ, թո-քախտ» Փիլ. նխ. Բ. 66 (յն. νόσος φϑινώδης), Մխ. բժշ. 72 (յն. ἔρυσίπελας). որից մաշա-րայական Խոր. Գ. 44, Երզն. մտթ. 156 կամ մաշարական Փիլ. նխ. բ. 68։

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են մաշել բայից։ ՆՀԲ յիշում է նաև յն. μαρασμός, իտալ. marcia, լատ. macies, macoz «հիւծու-թիւն»։-Պատկ. Maтep. I. I1 պրս. ձևի հետ՝ իբր ասորականից։


Մեսիայ, ի

• = Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


*Մուշտ

• «բազուկ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 216։

• . անստոյգ բառ, որ նախդիրների ցանկի մէջ յիշում են Թր. քեր. 30 և Համամ. քեր. 267։ «Մուշտ. մուշտակեալ ասի մուշտ կամ հաւել ի հոյլս կամաւ ի ջոկս աւանաց (ըստ ՆՀԲ անասնոց)»։

• ՆՀԲ համարում է «որպէս ռմկ. մուշ-տա զարնել, մշտել». սա նախորդ բառն է, բայց տեղին անյարմար է գալիս։


Նա

• Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։

• = Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։

• ՆՀԲ նայեա՛ բառից։ Peterm. 251 նա դերանունից։ Lag. Arm. Stud. § 1579 յն. ναί։ Հիւնք. պրս. նա, նէ, նի և լտ. no «ոչ»։ Պատահական նմանութիւն ունի լազ. -na «եթէ», որ իբրև մասնիկ կցւում է բայի վերջը. ինչ. minon-na «ուզեմ նէ», gopti-na «երբ ման գամ, պտտիմ նէ» (տե՛ս Adjarian, Etude sur la, lan-gue laze, էջ 42)։


*Շիտակ

• «ուղիղ» Վստկ. 179 (շատ գործա-ծական արդի գաւառականներում). որից են շիտակեալ «ուղիղ բարձրացած» Գնձ. ստեղ-նալիտակ Նար. տաղ. գեղաշիտակ Մագ. թղ. 41։

• Հիւնք. շոյտ բառից։ Karst, Յուշար-ձան 409 սումեր. zid, zida «ուղիղ, ճիշտ», 415 մոնգոլ. čik, բուրեաթ. šike, seke, կիրգիզ. šiyn «շիտակ, ուղիղ»։ Պատահաևան նմանութիւն ունին վրաց. չվետի «ուղիղ», արևել. թրք. [arabic word] sīdām «յիղկ, ողորկ»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիտակ, Արշ. Երև. Հմշ. Մշ. Պլ. Սեբ. Սչ. լիդագ, Սլմ. շիտmկ', Տիգ. շիդmգ, Ռ. շիդդագ, շիյդագ, Հճ. շիդօգ, Մկ. ոշտակ.-նոյն բառն ունին նաև Ախք. Եւդ. Լհ. Խն. Խրբ. Կս. Հչ. Ննխ. Նփ. Շհ. Վն. Տր.-պակասում է ընդհանրապէս Կովկասի հայ բարբառներում։-Նոր բառեր են շիտակա-խօս, շիտակել, շտկել, լիտկռտել, շտկուորիլ, շիտկռտկել, շտկցնել, շիփշիտակ։


Շողոքորթ

• (տե՛ս նաև շողոմ), Նախալ. 63, Երկրա-գունտ 1883, 170 արմատը շողոք, որ կազմւած է շ մասնիկով ողոք բառից։ Հիւնք. շաղակրատ բառից։ Մառ տե՛ս ողոք բառի տակ։

• ԳՒՌ.-Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։


Շուշան, աց

• , ի-ա հլ. «շուշան ծաղիկը, լտ lilium candidum L» ՍԳր «փխբ. բուրվառի վերին խուփը, որ երեք թելերով կապուած է մարմնին» Ճառ ինչ (Հացունի, Պատմ. տա-րազի, էջ 354). որից շուշանագործ Գ. թագ. է. 19, 22. շուշանափայլ Անան. եկեղ. Գնձ Տաղ. թուշանաբեր Թէոդ. կուս. շուշանազարդ Ոսկ. կտրծ. շուշանաբոյր (նոր բառ) ևն։

• = Ասոր. *šūšan բառից, որ գտնում ենք ասոր. [syriac word] ︎ sūšanϑā̄, յգ. šusannē, նոր ասոր. sušánnā, šošan «շուշան» ձևերի մէջ։ Բուն և նախնական ծագումը եգիպտա. կան է. հմմտ. եգիպտ. sšn, ššn, խատ sōšen «lotus ծաղիկը» (Brugsch. Hiero glyph. Wörterb. IV 1314/5, Erman ZDMG 46, 117)։ Եգիպտականից են փոխառեալ սե-մական ձևերը. ինչ. ասուր. šēšanu, եբր [hebrew word] sušan, sosan, šosannaϑ, լգ. sošan-nīm, արամ. sušanəϑā, արաբ. [arabic word] sau san կամ sūsan։ Սեմականներից էլ բառը տարածուել է ուրիշ լեզուների մէջ, ինչպէս՝ պհլ. [other alphabet] šušan (ZDMG 31, 585), su. san, պրս. [arabic word] sūsan, քրդ. sosin, susen, յն. σοῦσον (Boisacq, էջ 888), վրաց. შრომანი շրոշանի, სოხანი սոսանի ևն։-Հիւբշ. 314։

• Նախ ԳԴ կցեց պրս. սուսէն բառին։ ձևերը։ Այսպէս են նաև Riggs, Քերակ. (1856), էջ 60, Böttich, Arica 28, 95,

• ԳՒՌ.-Կր. Հմշ. Մկ. Մշ. Վն. շուշան, Զթ, շուշօն, շուշոն, Սլմ. շիւշան, Ագլ. ըիւ-շmն, որոնք նշանակում են ծաղիկր.-բայց Երև. Ննխ. լուշան (նաև Ղզ. Ղրբ.) «մի տե-սակ բանջար է»։ Նոր բառեր են շուշանա-ծալ, շուշանափետուր։


Ոստրէոս

• = Յն. ὄστρεον «ոստրէ» (բուն նշանաևում է «ոսկրային». տե՛ս Ոսկր բառի տակ). սրանից են փոխառեալ նաև լտ. ostreum, գերմ. Auster, անգլ. oyster, ֆրանս. huitre, ռուս. устрицa, թրք. əstəridya ևն՝ նոյն նշ.։ -Հիւբշ. 369։


Ոփի, ոփիք, փեաց

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։

• ՓՈԽ.-Վրաց. ოუი ոփի «оcокорь, որ է բարտի կամ կաղամախի»։


Պայտ, ից

• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։

• Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։


Պենտաթղոս

• -Յն, πένταϑλον «հնգամրցանք». ոլիմ-պիական մի խաղ, որ ունէր հինգ մաս. այն է՝ վազք, ըմբշամարտ, կռփամարտ, ոստում և շրջանակ նետել». կազմուած է πέντε «հինգ» և ὰϑλος «մրցանք» բառերից. սրանից է πένταϑλος «հնգամրցանքի մասնակցող կամ յաղթականը»։-Հիւբշ. 371։


Պրիսկ

• Եթէ այս նշանակութիւնները ճիշտ են, պէտք չէ ուղղել բառը պրինկ, որ տե՛ս վերըս


Պրրի

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։