Definitions containing the research ծագ : 1487 Results

Աղունք, ունց

See full entry →

s. pl.

bitterness, grief, trouble;
crime.

Etymologies (1)

բուն ծագումը տե՛ս Յակինթ բաւի տակ։-Աճ.


Աճառ, աց

See full entry →

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

Etymologies (1)

= Պհյ. afčār «գործիք, կարասիք, սարք, կազմած» բառից, որից zēn. afč̌ār «թամբի սարք». նոյնից է պրս. [arabic word] afzar կամ [arabic word] avzar «համեմունք, կերակրի սարք. 2. գոր-ծիք արուեստաւորաց». ծագում է հին իրան-*api-čara -ձևից, որ կազմուած է api-մասնիկով čārā-«միջոց, ճար» բառից։ Այս-պէսով սրանց է կապւում նաև վրաց. აბჯარა աբջարի «զէնք, զրահ, սպառազինութիւն»։


Ամբար, ոյ, ոց

See full entry →

s.

provision;
cf. Համբար.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։


Ամբարտակ, աց

See full entry →

s.

bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.

Etymologies (1)

= Պհլ. *anbārtak ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնը հաստատում է պրս. [arabic word] an-bārda«լցուած, լի. 2. ամբարտաւանութեամբ փքուած». ամբարտակ նշանակում է բուն «հող ու քար լցնելով կազմուած թումբ կամ բլուր». ծագման մանրամասնութիւնը տե՛ս ամբար բառի տակ։-Հիւբշ. 178։


Ամբարտաւան, ի, ից

See full entry →

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

Etymologies (1)

-Պհ. *anbārtavān ձևից, որ ծագում է նոյն an-bār-«լցնել» արմատից՝ որից և ամ-բար, ամբարել, ամբարտակ. ամբարտաւանը նշանակում է բուն «լցեալ, լի հպարտու-թեամբ», ինչպես և պրս. [arabic word] anbārda «լցուած, հպարտութեամբ փքուած, հպարտ» (ըստ JRAs 1894, 443). մասնիկի համար հմմտ. ահլ. xustavān= խոստովան, astuvan «վստահելի, հաւատարիմ» = զնդ. āstavana «խոստովանող»։-Հիւբշ. 178։


Ամբիոն

See full entry →

s.

cf. Ամբոն.

Etymologies (1)

-Յն. ἀμβων «բոլորակաձև ցցուած տեղ, ինչպէս բլրի բարձունք՝ գագաթ, եկեղեցու ամբիոն», որից նաև ռուս. aмвонъ, ֆրանս. ambon, վրաց. ამბიონი ամբիոնի, որ մերին նման ունի ի յաւելուածը, թէև կայ նաև վրաց. ამბონი ամբիոնի։ Յոյն բառի ծագումը ան-ստոյգ է ըստ Boisacq, էջ 51։-Հիւբշ. 340։


Ամբոխ, ի, ոյ, ից

See full entry →

s. adj.

mob, riotous assembly, bear-garden;
crowd, multitude;
rabble, populace, the vulgar;
riot, tumult;
tumultuous.

Etymologies (1)

-Պրս. [arabic word] anbōh «խուռն բազմութիւն, ամռռխ», որի բուն ծագումը անյայտ է։-Հիւբշ. 96։


Ամեթ

See full entry →

adj.

strong, firm, solid, massive.

Etymologies (1)

ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։


Ամեն

See full entry →

cf. Ամէն;
cf. Ամենայն.

Etymologies (1)

բառի ե-ո՞վ թէ է-ով գրութեան մա-սին նոր վէճեր ծագեցան վերջերս արևմտա-հայ թերթերում. հմմտ. յատկապէս Ղազի-կեան՝ Կոչնակ, 1925, թ. 52 և Մէնէվիշեան ՀԱ 1930, 730-2։


Ամէն

See full entry →

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։


Ամիկ, մկի

See full entry →

s.

he-kid.

Etymologies (1)

ՆՀԲ կցում է յն ἀμνός «գառնուկ» բա-ռին։ Այսպէս նաև Հիւնք։ Բայց այս ւն-բառը կցւում է լտ. agnus, հսլ. agne' iaene ևն հոմանիշների հետ և *αβνος ձևի վրայով հասնում է հնխ. aghnos ռառին, որից չի կարող ծագիլ հյ. ա-միկ (հմմտ. Boisacq, էջ 54)։


Ամղան

See full entry →

s.

great coat, riding-coat or hood, cloak.

Etymologies (1)

= Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։


Արագ, ունք, ագք

See full entry →

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

Etymologies (2)

(անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։

= Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։


Արագիլ, գլաց

See full entry →

s.

stork.

Etymologies (1)

-Պէտք է կցել յն. πελαργός «արագիլ» րառին։ Այս բառը թէև ստուգաբանւում է πελός «սև» +αργός «սպիտակ» բառերից (Boi-sacq 760, Pokorny 2, 53), բայզ դա ան-շուշտ ժողովրդական յարմարանք է։ Բառի հին ձևը պէտք է դնել *περαγλός կամ *πα-ραγλός, որ տեղափոխութեամբ տուել է πε-λαργός. փոքրասիական ծագումով բառ է, և նոյն աղբիւրից է նաև հայերէնը։-Աճ.


Արած, ոց, ից

See full entry →

s.

ulcer, ulceration;
cicatrice;
spot, stain.

Etymologies (1)

= Նոյն է արածել «ճարակիլ, խոտ ու-տել» բառի հետ. վարակիչ վէրքերի անուն-ները շատ անգամ ծագում են «ուտել» գա-ղափարից. ինչ. գւռ. կերցաւ, կեր-եարա, մազկեր, ծամկեր, ռուս. костоядь «ոսկորի փտախտ» (բառացի «ոսկրակեր»). յատկա-պէս արած բառի վրայ խօսելով սրա յն. հոմանիշը λειχήν (որից փոխառեալ են լտ. lichen, ֆրանս. lichen, ռուս. лишай) «բո-րոտութիւն. 2. մամուռ» ծագում է յն. λεὶγω «լիզել» բայից։-Աճ.


Արական, ի, աց

See full entry →

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.


Արդ

See full entry →

conj. adv.

now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

Etymologies (1)

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Բարձ, ից

See full entry →

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

Etymologies (1)

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։


Բաւանդակ

See full entry →

cf. Բովանդակ.

Etymologies (1)

«ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։


Բեկար

See full entry →

s.

tribute, impost;
vicar.

Etymologies (1)

Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։


Բեմ, աց

See full entry →

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

Etymologies (1)

= Յն. βήμα «քայլ, քայլաչափ, շքախումբ, աստիճան, սանդուխի ոտք, դատարան, բեմ-րասացութեան ամրիոն, եկեղեցու բեմ, խո-րան», որ ծագում է βαίνω<*βαμιω «րալլել» բայից (Boisacq 112). յունարէնից փոխաս-եալ են նաև ասոր. [syriac word] bīm, վրաց. ბემი բեմի, ბემონი բեմոնի (որոնք Չուբինով, 104 հայերէնից փոխառեալ է համարում)։-Յն. βημα բառի դորիական ձևն է βαρα, որի հետ պատահաբար միայն նման է յն. βαμά «րարձր տեղ»<փոխառեալ եբր. [hebrew word] bāmā «բարձրութիւն» (Sophocles 296)։-Հիւրշ. 343։


Բերրի

See full entry →

adj.

fruitful, fertile.

Etymologies (1)

-Կազմուած է բեր-արմատից (բերել, բերք), -րի, -իւր անծանօթ մասնիկներով (տե՛ս բեր). հմմտ. բերուկ, բերունակ և լտ. fertilis «բերրի» հոմանիշները՝ տրոնք ծագում են նոյն բեր=լտ. fero արմատից։


Բէշկ՞՞՞մշկոյ

See full entry →

s.

beaver, civet, civet-cat.

Etymologies (1)

= Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Բժիշկ, ժշկաց

See full entry →

s.

physician, doctor.

Etymologies (1)

= Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։


Բիծ, բծոց, բծից

See full entry →

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։


Բծիծ

See full entry →

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. պծէզնը «ծետուկի ճանճի գցած որդը», որից բայաձև պըծըզնէլ «ծե-տուկի ճանճի որդեր գցելը». ծագում է նա-խաւոր բծիծն ձևից։


Բնակ, աց

See full entry →

adj. s.

inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

Etymologies (1)

= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։


Բոյժ

See full entry →

s.

cure;
remedy.

Etymologies (1)

, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բոյլ, բուլից

See full entry →

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։


Բութ, բթի

See full entry →

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.


Բուիճենիկ

See full entry →

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

Etymologies (1)

-Պհլ. *boy-i čenik=պրս. [arabic word] bōy-i-čini «ճենական խունկ», որ ծագում է [arabic word] bōy «խունկ» և [arabic word] č̌in «Չին» ռառե-րից. ճի՛շտ ինչպես ունինք դարինենիկ < պհլ. *dar-i čenik=պրս. [arabic word] darčir «չինական փայտ»։-Հիւբշ. 123։


Բուխերիկ, րկան

See full entry →

s.

chimney.

Etymologies (1)

= Թրք. [arabic word] buxari, որից նաև վրաց. ბუხარი բուխարի, ուտ. բուխարիկ, ն. ասոր. buxarii «վառարան, օջախ», ալբան. buxar «ծխնելուզ». բոլորն էլ ծագում են արաբ. [arabic word] buxār «շոգի, գոլորշի» բառից։-Աճ.


Բուծին, ծնոյ

See full entry →

s.

wick, match.

Etymologies (1)

, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։


Բուն, բնոց, բնից

See full entry →

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

Etymologies (2)

, ի-ա հլ. (կայ նաև սեռ. բնոյ Եփր. Փիլիպ., գրծ. բնիւ Բուզ.) «ծառի իրանը, այն է արմատից վեր՝ մինչև ճիւղերի ռաժան-մունքը եղած մասը» Յոբ. ժդ. 8. նմանու թեամբ՝ «աշտանակի հիմնական մասը, որի վրայ հաստաուած են ստեղները կամ ճրագ-նեոր» Ել. իե. 31, լէ. 17, Թուոց ը. 4. «նիզա-կի կոթ» Ա. թագ. ժէ. 7. «խաչի կոթը, եռ. կար թևը» Շնորհ. թղթ. և բարձր. «սանդու-խի երկու կողմի գերանները, որոնց վրայ ամրացած են աստիճանները. montant» Վրք. հց. «խարիսխ, հիմ» Ոսկ. զ. ճառ Ղազարու. (Զբունս սրտին շարժեալ սասանէր. յն. ἐձ βεuέλια (ոհիմունս) τῆς ϰαρδίας. áá զբոյնս, զբոց, զբոյժս. ՆՀԲ ուղղում է զբոյ-նըս. Վարդանեան ՀԱ 1911, 690 յաջող կեր-աով սրբագրում է զբուն). «բուն բանակը կամ բանակատեղին (համեմատութեամ թևերի)» Ա. մակ. թ. 35. Ագաթ. Բուզ. «մէկի կամ մի բանի ծագումը, նախապատճառը. սկիզբը» Ոսկ. մ. բ. 26. Մծբ. Եզն. Եփր. Փի-լիպ. «բնիկ, բնական, իսկական, ճիշտ ու ճիշտ» Սգր. Ոսկ. ես. և Եփես. Եւս. պտմ. և քր. Կորիւն։ Այս այլևայլ առումներից են ծա-գում ի բուն «ցվերջ, ի սպառ» Ագաթ. Ոսկ. ես. ցբուն «ցվերջ, ընդ միշտ» Ոսկ. մ. բ. 6, z. ես. և եփես. ի ընէ «բնականից, ի սկըզ-բանէ» ՍԳր. Ոսկ. մտթ. հռ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Բուզ. Եզն. Կիւրղ. թգ. բուն կանգնել «որսալու մի ձև է. որսատեղին մարդկանցով ու շներով շրջապատելով՝ երէներին խըրտ-նեցնում էին և քշում դէպի կենտրոնը» Անան. գիտ. 25. ի բնմէ Բուզ. Ոսկ. յադամ. ի բնո-ջէ Կիւրղ.. գնձ. բնաւ, բնաւ իսկ, ոչ բնաւ-ընդ բնաւ ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. Ագաթ. Եւս. քր. բնաւին Ոսկ. մ. ա. 4. բնաւոր Ոսկ. մտթ. և ես. բնակ «բուն, հարազատ» ՍԳր. Եւս. քր. Բուզ. «տևական, մնայուն» ՍԳր. Ոսկ. ես. բնի Ոսկ յհ. ա. 11. բնիկ Փարպ. Խոր. բնութ Տիմոթ. կուզ. էջ 178. բնութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եզն. բնական Հռ. ա. 26, 27. Կորիւն. բնաբարձ Մծբ. Ոսկ. ես. բնադիր «բանակա-տեղի» Յուդթ. ժե. 7(բուն «բանակ» բառից). բնածին Բ. պետ. բ. 12. բանիբուն Ոսկ. Սե-բեր. Եւս. քր. անբուն Հռ. ժա. 24. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. միաբան Ագաթ. Կիւրղ. յես. համաբնեայ Եզն. ողորմաբուն «բնապէս ողորմած» Մ. Մաշտ. 226բ ևն ևն։ Նոր բա-ռեր են՝ բնաձիր, բնապաշտ, բնատուր, բնա-կանոն, բնածուխ, բնագէտ, բնագիտութիւն, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն ևն։

= Պհլ. պազենդ. սչ bun «հիմ, արմատ, ծագում, բուն, սկիզբ, ծայր, հիմնական». պրս. [arabic word] bun «յատակ, տակ ջրհորի՝ աւա-զանի և նոցին նմանեաց. 2. արմատ կամ տակ ծառոյ», [arabic word] bun-i-nēza «նիզակա-բուն, նիզակի կոթը», օսս. bjn «յատակ, տակ», բելուճ. bunā «տակը, վարը, ներքե-վը, յոտս», քրդ. [arabic word] bуn «մի բանի յատաևռ. ներքև, տակ», [arabic word] beni «տակը, մրուր, դիրտ», հինդուստ. [arabic word] bun «հիմ, արմատ». օնդ. buna «հիմ, յատակ»։ (Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. būna, bunoz «վարը, ի վայր», մանդ. [hebrew word] bunka «հիմը, հիմք»)։ Իրանեան բառերի միւս հնդևրոպա-կան ցեղակիցներն են՝ սանս. budhná-«յա-տակ, հիմ, ծառի բունը, արմատը», յն. πυϑμήν «յատակ, հիմ, արմատ, ծառի բուն] ծաւռում. սեռոնապատճառ, լեռան ստորոտր», πίνδος «ամանի լատակը կամ խուփը, սրի կոթ», լտ. fundus, գերմ. Boden, հբգ. bo-dam, հիոլ. botn, անգլոք. botm, կիմր. bon «բուն, խարիսխ, հիմ» ևն, որոնք յառա-ջանում են. հնխ. bhudhno-կամ նաև bhun-dho-ձևից (տե՛ս Walde* 325-6, Boisacq 825, Kluge 65, Horni§ 229, Pokorny 2, 190, Frnout-Meillet *385. հմմտ. նաև Berneker 245-6 Trautmann 46)։ Վերջին ձևը հայե-րէնում պիտի տար *բունդ (իբր բնիկ բառ), որ իրօք էլ պահուած է բացասական *ան-բունդ>անդունդ ձևի մէջ (տե՛ս այս բառըև։ Սրանից հետևում է, որ բուն բառը բնիկ հայ չէ, այլ, ինչպէս մի քանի խիստ մասնաւոր նշանակութեանց համաձայնութիւնը և բառի ի-ա հոլովումը (փոխանակ ո) ցոյց են տա-լիս, փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 123 և 430։


Բաժ, ից

See full entry →

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

Etymologies (1)

-Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։


Բալ, ից

See full entry →

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

Etymologies (1)

= Պրս. [arabic word] balū կամ նաև [arabic word] alubā-lū «կեռաս». սրանցից փոխառեալ են վրաց. ბალი բալի, ალუბალი ալուբալի, մինգր. buli, թուշ. bal, alubal, չեչէն. bol, օսս. bal, լեզգ. bali, beyli, իմերել. bali, լազ. buli ևն, բոլորն էլ «կեռաս» կամ «բալ» նշանակութեամբ։ Բառիս ծագումը չգիտէ Horn։ -Հիւբշ. 263։


Բախտ, ից

See full entry →

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

Etymologies (2)

. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,

= Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։


Բահ, ից

See full entry →

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

Etymologies (1)

պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Բաղանիք, նեաց

See full entry →

s. pl.

baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

Etymologies (1)

= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղիստր, ի, տրաւ

See full entry →

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

Etymologies (1)

= Յն. βαλίστρα «քարաձիգ մեքենայ», որ ծագում է βάλλω «նետել, արձակել» բայից. սրանից են փոխառեալ նաև լտ. balllsta,


Բաղսամոն

See full entry →

cf. Բալասան.

Etymologies (1)

= Յն. βάλσαμον «բալասանի թուփը և նրա իւղը», βάλσαμος «բալասանի թուփը», ըստ այսմ յիշեալ ձևերից ճշտագոյնն է բաղսամոն.-բաղսամոս գալիս է βάλσαμος բառից, իսկ վաղսամ, վաղսամոն՝ յն. բառի ետին տառադարձութիւններն են. հմմտ. նաև ապրսամ և բալասան, որոնցից առաջի-նը փոխառեալ է ասորերէնից կամ պարսկե-րէնից, իսկ երկրորդը արաբերէնից։ Յոյն բառի ծագումը սեմական է՝ ըստ Boisacq 114։-Աճ.


Բանդ

See full entry →

cf. Բանտ.

Etymologies (1)

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։


Անց, ի, իւ, անցք, ից

See full entry →

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։


Աշխոյժ, խուժից

See full entry →

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (1)

ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։


Աշտեայ, էի, էից

See full entry →

s.

pike;
javelin, dart, lance.

Etymologies (2)

= Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ šədāita «նիզակ», որ ծագում է [arabic word] šədā «նե-տեւ» արմատից։


Ապակի, կւոյ, կեաց

See full entry →

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

Etymologies (1)

-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. առս. [arabic word] ābgīna «ապակի, շիշ», նոր պհլ. ay-ginak «սնդիկ կամ հայելի», āwginakino «բիւրեղեայ». իրանեաններից փոխառութիւն են նաև չերքէզ. abkos «սրուակ, բաժակ», Apku «սրուակ», կաբ. abgi «շիշ»։ Այս բո-լորը ծագում են զնդ. āp-, հպրս. api-, պրս. [arabic word] ab «ջուր» բառից, ինչպէս որ ունինք ա-րաբ. [arabic word] māvlyya «հայելի»՝ ծագած [arabic word] má «ջուր» բառից։-Հիւբշ. 1Ս3։


Ապիրատ, ից

See full entry →

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

Etymologies (1)

= Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։


Բանկն, կունք

See full entry →

s.

coarse language;
tale, story, fable.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Վն. պայնս «վէպ, պատմութիւն», որ ծագում է հնագոյն *բանկնս կամ *բան-գընս ձևից. Ջղ. բ'ունգն «հէքեաթ», Ղրբ. պը՛նգըլ, Շշ. պունգլը, Լ. բունգլ «հանելուկ». Աժտ. բաններս պնգլ է եղել «մեր գործը վատ է». նոր բառ է բանկլիկ Խն. «մանրա-վէպ, առակ»։


Բանտ, ից

See full entry →

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

Etymologies (1)

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։


Բաշ, ի, ից

See full entry →

s.

horse hair, mane.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.