impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.
(յորմէ Անբաժ, Բաժին, եւ Բաժանել եւ այլն. լծ. եւ Բագ. ռմկ. փա՛յ. եւ լտ. փա՛րս, փօ՛րցիօ) Մասն, բաժին.
Բա, մասն. Հին բռ.։ Առաւել վարի որպէս Բաժին արքունի, այսինքն մաքս վաճառելի իրաց. պ. պաժ, կամ պայ. թ. պաճ.
Թողցուք զամենայն հրէայ ի հարկաց, եւ զբաժ զաղիցն (կամ զաղտիցն) եւ զպսակաց. (՟Ա. Մակ. ՟Ժ. 29. յն. զգին աղիցն.)
Վասն մտից եւ սակից, եւ բաժից եւ հարկաց. (Եղիշ. ՟Բ։)
Գուցէ ընդ որդւոյն տալոյ՝ զնա բաժ առնուցու. (Եզնիկ. իբր փոխարէն վճարք։)
ԲԱԺ. ἑπιμερής, ἑπιμέριος superparticularis, superpartiens Ըստ թուաբանից եւ երկրաչափից՝ է մասն քանակի, որ ունի եւ զորոշեալ մասն աւելի.
Տասնեկաւ, որ զամենայն բանից թուականաց (զզանազանութիւնս) բազմապատիկ եղելոց, եւ մասանց եւ բաժից՝ յինքեան ունի. (Փիլ. ՟ժ. բան.։)
ԲԱԺ. μοῖρος sors, fatum Ըստ ախտարաց կամ քաղդեայց՝ բաժին եւ վիճակ ճակատագրական.
Ոչ ումեք մահկանացուացս յաղթել ճակատագրի ... որպէս բաժանեցին ... եւ ոչ կարացի զերծանել ի բաժէն. (Ոսկիփոր.։)
ԲԱԺ. ա. Բաժանորդ. բագորդ. հաղորդ. կցորդ.
Եւ թէ՝ մեղաց մի՛ լինիր բաժ, ախտից տոռամբ ձգելով ի քարշ. (Շ. այբուբ.։)