s.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;

adj.

spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

s.

μῶμος, λόβη, σπίλος macula, labes, jactura, vitiligo Նիշ եւ արատ բնական եւ կամ պատահական ի վերայ մարմնոց օտար ի բուն գունոյ նոցին. աղտ, կեղտ. սպի. եւ Պակասութիւն ինչ. լէքէ.

Երինջ մի կարմիր անարատ, յորում ոչ գուցէ բիծ ինչ. (Թուոց. ՟Ժ՟Թ. 2։)

Քահանային մի՛ ինչ մի՛ ամենեւին ի մարմին բիծ ունել։ Օտար է զանպտուղսն ընդ պտղաբերսն խառնել. քանզի բիծ է այս. իսկ Աստուծոյ անբիծքն մատուցեալ լինին. (Փիլ. քհ. եւ Փիլ. այլաբ.։)

Ոչ է նա հանգիստ ճշմարիտ, այլ բիծ է նա հանգստեան. (Եփր. համաբ.։)

Բազում բծօք պղտորեալ (աչաց հոգւոյն) զքաջութիւն կորովութեանն կորուսցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Մանաւանդ՝ πάθος vitium Ախտ, կիրք, արատ հոգւոյ, գործ աղտեղի. յանցանք, պակասութիւն.

Ի բա՛ց ընկեցէք զպոռնկութիւն, զպղծութիւն, զբիծ. (Կող. ՟Գ. 5։)

Սրբեալ էին միտքն յամենայն բծոյ ախտից չարչարանաց (յն. մի բառ՝ փոխանակ երիցդ). (Ոսկ. յհ. ՟Ա. 19։)

Բծիցն աներեւութից յերեւելիս գոլով։ Ատել զդժնդակսն, զչարեացն զցանկութիւնս՝ հանդերձ ամենայն բծիւք, եւ անխտիր աղտեղութեամբք։ Յամենայն բծից անարատ եւ մաքուր. (Յճխ.։)

Պատրաստք ի մերկանալ զբիծ ցանկութեան. (Պիտ.։)

Բիծ կոչի արատ մեղաց։ Կալն առաքինութեամբ, եւ ոչ մի ինչ բիծ ունելով. (Խոսր.։)

Զի մարդ էր, եւ ունէր բիծ ի մտի. (Վրք. հց. ՟Թ։)

Բազում իրօք մերժեաց զնոսա ի բծիցն. (Ոսկ. կողոս.։)

Զբիծս չարեաց։ Զմնացեալ չարութեանցն զբիծս։ Զանձին իմոյ բիծ։ Զբուսեալ բիծս հոգւոյս։ Զբիծս գաղտնեացն. (Նար.։)

Ի բծոյ, կամ ի բծէ խղճին. բծաւ. բծիւք, կամ բծօք. (Լմբ. սղ.։)

Ծանրացեալք բծօք յանցանաց. (Բրսղ. մրկ.։)

Որ նշանակ է բծոց ի միտսն. (Վրդն. ղեւտ.։)

Արդարք էին եւ անարատք յամենայն բծոյ մեղացն. (Հ. կիլիկ.։)

ԲԻԾ. Մթնագոյն տեղիք իբր արատք երեւեալք ի սկաւառակ լուսնոյն եւ արեգական.

Բիծ երեւի եւ ի լուսին, որ յաւիտեան չէ՛ ջնջելոց. (Բրսղ. մրկ.։)

ԲԻԾ. Մանրիկ բուշտք կարմրագոյնք, որք իբրեւ զարատս երեւին ի մորթ մարմնոյն, եւ որպէս բոց կծանեն եւ եռացուցանեն. կածոռիկ

Խաղաւարտք հրակայծակք, եւ բիծք. (Նար. ՟Կ՟Թ։)

Բիծք բոցակիծք. մաթիլն է այն մանրոջիլն. եւ կամ խոց եւ պիսակ, որ է բիծ, այսինքն արատ։

ԲԻԾ. որպէս Խծբիծ. ζήτημα quaestio խնդիր.

Խռովեցաւ անդ այս բիծ մեծ. (Եւս. պտմ. ՟Է. 3։)

ԲԻԾ ԴՆԵԼ. Արատ կամ պակասութիւն դնել. մեղադիր կամ պարսաւադիր լինել. ստգտանել.

Ի ցանկալիսն բիծ դիցէ. (Սիր. ՟Ժ՟Ա. 33։)

Բիծ իսկ ոչ ոք կարէ դնել ընտրեալ օրինաց նոցա. (Եղիշ. ՟Գ։)

Ո՞ կարէ բիծ դնել ընտրելոց Աստուծոյ. (Կորիւն.։)

Երկիցուք մեք ի թոյլ տալոյ փոքունց, գուցէ մեծամեծ բիծ դնիցեմք յանձինս մեր. (Եփր. ել.։)

ԲԻԾՍ ԿԱՐԿԱՏԵԼ. ἑπιλαμβάνω, ἑπισήπτω, συντίθημι carpendi vel accusandi ansam arripio Նոյն ընդ վ. որպէս Բիծ կամ արատ դնել՝ յօդել՝ կցկցել. պատճառս խնդրել մեղադրութեան, կամ ստգտանաց, եւ ամբաստանութեան.

Եւ ընդէ՞ր ասէին զայս. զի դարձեալ բիծս ինչ կարկատիցեն. Բիծս կարկատէք առանց իրիք պատճառանաց։ Քանզի այլ ինչ չգիտէին ասել, այնու իմն բիծս կարկատէին. (Ոսկ. մտթ.։)

Հեթանոսք բիծս կարկատեն, եւ հերձուածս մուծանեն. (Վրթ. քերթ.։)

Ի ԲԻԾ ՏԱՆԻԼ. κακίζω vitupero Նոյն ընդ վ. որպէս Արատ դնել. թշնամանել, անարգել.

Եթէ ի գձուձ կերպարանս (տեսանիցեն զաղքատն), եւ զայն եւս ի բիծ տանիցին. (Ոսկ. եբր.։)

adj.

ԲԻԾ. ա. որպէս Փիծ. փիս. այսինքն պիղծ. արատաւոր. ստգտանելի. μεμπτέος vituperandus

Դու ի բարի միայն վարեա, եւ ոչ է բիծ արծաթդ. (Կոչ. ՟Ը։ (կայ եւ ձ. յարծաթդ. այլ յայնժամ բիծն լինի արատ)։)

Բիծ է այս. (Փիլ. այլաբ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամբիծ, բծից, բծաց

Անբիծ

Բազմաբիծ

Խծբիծ, բծաց

Յոգնաբիծ

Voir tout