s.

pupil, apple of the eye.

s.

κόρη pupilla Սեւագոյն ծակն ի միջավայրի աչացն, ընդ որ ճառագայթք լուսոյ մտեալ նկարեն ի ներքս զպատկերս առարկայից.

Պահեաց զնա իբրեւ զբիբ ական. (Օրին. ՟Լ՟Բ. 10։ Սղ. ՟Ժ՟Ղ. 8։)

Պահեա՛ զբանս իս իբրեւ զբիբ աչաց. (Առակ. ՟Է. 3։ ՟Ի. 20։)

Մի՛ կուրասցին բիբք տեսանելեաց մերոց ի զւարթարար ճառագայթից ճշմարտութեան քոյ. (Ագաթ.։)

Լուսաւոր՝ որպէս ական բիբ։ Շուրջ զբբաւն. (Խոր. ՟Բ. 39։)

Դնելով ի վերայ բբաց աչացն. (Փարպ.։)

Բախէ ... ծագել ճրագի ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)

Մթարքն՝ որ զբբօքն շողայցեն. (Եզնիկ.։)

Բիբք աչաց յորժամ սրբագոյնք եւ յստակագոյնք իցեն, երագագոյնք եւ կորովագոյնք լինին, եւ ոչ վաղվաղակի պղտորին առ վաստակ շլանալոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Մի՛ բարձցի ի տեսանելեացս բբաց՝ ճաճանչդ օրհնութեան։ Լուսաւորութիւն աչաց, տեառնագրութիւն բբաց. (Նար. ՟Կ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Այլ ոք ձկտեալ կորովի բբօք՝ զչուել նորա նշմարէր. (Լմբ. համբ.։)

Բիբն՝ (լայնաբար առեալ՝) ակնակապիփքն է, որք արտեւանամբքն միշտ եւ անյապաղ պարսպեն զաչսն. (Լմբ. սղ.։)

ԸՆԴՀԱՐԿԱՆԻԼ ԸՆԴ ԲԻԲ ԱԿԱՆ. կամ ԸՆԴ ԲԻԲՍ ՏԱԼ. Ընդհարկանիլ յաչս. աչքին դպչիլ.

Որ մերձենայ ի ձեզ, որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ. (Զաք. ՟Բ. 8։)

Զկոյսն ոչ կռփեմք, այլ առաջնորդեմք. իսկ դու ... ընդ բիբսն տալով՝ յետս մղես. (Դիոն. թղթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բիբեմ, եցի

Բիբլոս

Կորովաբիբ

Voir tout