cf. Բովանդակ.
որ եւ ԲՈՎԱՆԴԱԿ. գրի եւ ԲԱՒԸՆԴԱԿ. ((ի բառէս Բաւ, իբր եզր, չափ. որպէս թէ՝ ամենայն սարօք) ὄλος, ὀλόκληρος totus, integer Բոլոր. ողջոյն. անթերի. համօրէն. կատարեալ, ամբողջ, եւ ամենայն. այսինքն որ ինչ բաւէ եւ հասու է կամ ըմբռնօղ ամենայնիւ. բոլոր, բովանդակ.
Ճանաչելն զքեզ՝ բաւանդակ (կամ զբաւանդակ) արդարութիւն է. (Իմ. ՟Ժ՟Ե. 3։)
Ոչ զբաւանդակ ծարաւն արբուցեալ. (Եղիշ. յես.։)
Ի բոլոր սրտէ, եւ ի բաւանդակ զօրութենէ. (Մաշտ.։)
Զբաւանդակ (կամ զբովանդակ) իսկ զպարտեացն մերոց խզեալ զդատակնիք. (Պտրգ.։)
Տալ խաղաղութիւն բաւանդակ երկրին։ Զբաւանդակ թագաւորութիւնն. (Մխ. երեմ.։)
Բովանդակապէս. կատարելապէս. լիով. իսպառ.
Պարգեւէ գիտութիւն ամենայն անգիտաց, եւ ինքն բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն. (Եզնիկ.։)
Բաւանդակ զշնորհն եւ զիշխանութիւնն լրապէս ունի. (Նանայ.։)
Թուի ինձ թէ կատարեալ եւ բաւանդակ ցուցաւ տնտեսութեանն օրինակ. (Սեբեր. ՟Թ։)
Լի բաւանդակ ունէր զտեսիլն բարւոք. (Աթ. անտ.)
Բաւանդակ գերեցաւ ընդ սեդեկիայ. (Մխ. երեմ.։)
• «ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։
• -Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։
• Առհասարակ դրուած է բաւ արմատից, որ տե՛ս։ Ուղիղ մեկնեց նախ Patru-bány SA 1, 189, որ հաստատում է Հիւրշ. անդ։ Վերջին անգամ Salemann, Manichaische Stud. ЗАН 8 (1908), 61.
• ԳՒՌ.-Պահուած է միայն բովանդ ախշարք Նբ. բովանդար աշխարք Վ. «ամբողջ աշ-խարհ» ձևով։