cf. Բանտ.

cf. ԲԱՆՏ, եւ զածանցս նորին. (զի զկնի ն տառի դ մեղմ հնչի որպէս տ. մինչ զի եւ երբեմն փոխանակ գրելոյ՝ բանըտ քո, կամ բանդ Աստուած, ոմանք գրեն բանըդ, բանտ։)

«թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

-Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-

ՆՀԲ՝ որ գիտէ միայն բանդախառն բա-ռը վերոյիշեալ վկայութեամբ, մեկնում է «կապակցեալ, բարեյարմար, դաշնա-կաւոր (նուագարան)»։ Նոյնը նաև ՋԲ «պնդեալ և խառնեալ, այսինքն կա-պակցեալ, բարեյարմար, ներդաշնակա-ւոր»։ Երկուսն էլ ճիշտ հակառակն են հասկացել։ Երբ հեղինակը (Թէոփիլոս) ասում է, թէ նուագարանի թելը կտրուել է և սրա համար օգնութիւն է խնդրում, այլ ևս յարմար չէ ասել «բարեյարմառ կամ դաշնակաւոր», այլ «աւրուած, խանգարուած»։ Վերի հատուածը թարգ-մանւում է ըստ այսմ՝ «Մենք քո նուա-գարաններն ենք՝ որ խօսում ենք. ահա մի լար պակասեց. դու՛ ուղղիր այս աւ-րուած նուագարանը, այնպէս որ մէ՛կ էլ չաւրուի»։-ՆՀԲ հանում է բառը պրս. պէնտ «կապ» բառից, ՋԲ՝ պնդել բառից։

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

ԳՒՌ (dialectal) Ալշ. բ'անդ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բանդագուշանք, անաց

Բանդագուշիմ, եցայ

Բանդակ, ի

Բանդեմ, եցի

Բանդիռն

Խմբանդրի, դրւոյ

Voir tout