cf. Բազմախխայթ.
ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։
that kills much.
Որ ինչ խողխողէ զբազումս. սատակիչ բազմաց. շատը ջարդօղ.
Ձեռն պարսկական ոչ վաստակէր՝ զբազմախողխող երկաթն արեամբ արբուցանել. (Խոր. ՟Գ. 28։)
Զբազումս ի նոցանէ բազմախողխող երկաթն։ Զսուրն երկսայրի՝ զբազմախողխողն. (Յհ. կթ.։)
a much sought;
— լինիմ, to make researches, to be curious, inquisitive, cf. Բազմախուզեմ, cf. Հետազօտեմ.
Այն ինչ՝ զորմէ լինիցի բազում խոյզ եւ խնդիր. ինչ մի հետաքնին կամ ընդվայրաքնին. հետաքրքրական, պրպըտելու.
նոյն բան դնի ի Ճ. ՟Ա. որպէս մակբայ.
Մի՛ բազմախոյզ լիցուք առ Աստուած, զոր ինչ արար, եւ զոր առնէ։ Մի՛ բազմախոյզ լինիր՝ եթէ զիա՛րդ, կամ որո՛վ օրինակաւ. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)
Բազմախոյզ լինելովն՝ ի հասանելոյ ոչ յուսահատէր. (Լմբ. պտրգ.։)
Եւ եթէ զի՛նչ երբէք իցէ՝ զոր պատուիրէն, բազմախոյզք եղիցուք. (Մեկն. ղեւտ.։)
that has many tabernacles;
— սաղաւարտ, helmet of many crests.
Սաղաւարտ բազմախորան. այսինքն որ ունի բազում կատարս կամ ցցունս. (Նիւս. թէոդոր.։) յն. τρίλοφος trium cristarum իբր եռակատար։
full of victuals, splendid, magnificent entertainment or fare.
Ուր գտանիցին բազում խորտիկք. մեծահաց. ըստ յն. ասի՝ բազմածախ, եւ սիբարիտեան. πολυτελής, συβαριτηκός sumtuosus, opiparus, luxuriosus շատ ծախքով ու մսխողութեամբ եղած, շէն, մէնծ
Սեղան բազմախորտիկ։ Բազմախորտիկ սեղան, կամ ընթրիք։ Ի սեղանս բազմախորտիկս. (Ոսկ. ստէպ։)
Զխրախճանութեանն հանդէս՝ բազմախորտիկ եւ դիւցազնական երախանացն. (Մագ. ՟Ժ՟Գ։)
Զբազմախորտիկս զճաշոյ կազմածս ընդունայն է՝ յառաջ քան զայնոսիկ, որ զծախսն տան, դնել. (Փիլ. նխ. ՟բ.։)
Վայելէին սուղ ինչ եւ դոյզն ռոճկովնլ որպէս բազմախորտիկս անուշահոտութեամբ. (Փարպ.։) (յորս մա՛րթ է եւ իբր գոյական իմանալ յոքնակի։)
cf. Բազմաժողով.
Տիրէր բազմախումբ ժողովրդեանն՜ Բազմախումբ մշակացն մանկունք. (Պիտ.։)
Եւ անտի յարուցեալ բազմախումբ կաճառովն մտանէ ի Գարդման գավառ. (Կաղանկտ.։)
of a great concourse;
thick, thronged, mixed.
Խռնեալ յոյժ. ուր իցէ խուռն բազմութիւն՝ անձանց կամ իրաց. կուտակեալ. յաճախեալ. բազմապատիկ. խռնած, խռկած.
Ի սկիզբն քարոզութեանն ոչ եկն նա ի մէջ բազմախուռն մարդկան. (Շ. մտթ.։)
Բազմախուռն անուանս, որ ոչ ումեք է յայտնի. (Ճ. ՟Ա.։)
Պարսպելով ընդդէմ հակառակորդացն բազմախուռն ընթերցուածովք. (Տօնակ.։)
unhealthy, that is subject to many maladies.
Մարդկայինս բնութիւն ի սկզբնուստն յաստուածայնոցն բարութեանց անմտաբար սահեալ՝ զբազմախտեան զկեանս ընդունի, եւ զապականացուցիչ մահու վախճան։ Ի բազմախտեանն այլայլութիւն մոլորեալ։ Զնիւթեղէն եւ զբազմախտեան այլայլութիւն ցանկացեալ. (Դիոն. եկեղ.։)
cf. Բազմաբան.
Բազմախօսն ոչ ծանեաւ զանձն՝ որպէս պարտն էր։ Որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)
Զի մի՛այսն բազմախօս մոլորեցուսցէ զքեզ. (Եւագր. ՟Ժ։)
Յանօգուտս բազմախօսիցն հասցէ պերճախօսութիւն. (Յհ. իմ. ատ.։)
Զմիտս բազմախօսս յաղթահարէր. (Ոսկ. հռ.։)
cf. Բազմաբանութիւն.
Բազմախօսութիւնն նշան անխրատից է. (Եփր. համաբ.։)
Ոչ ինչ են այժմ պէտք բազմախօսութիւնս առաջի արկանել. (Աթ. համբ.։)
Եւ եղիցիս պատրաստ (այսինքն զգոյշ) ի բազմախօսութենէ. (Վրք. հց. ՟Բ։)
Զբազմախօսութիւն նորա պա՛րտ է բամբասել. (Իսիւք.։)
Սնափառութիւն իցէ բազմախօսութեան աթոռ։ Բազմախօսութիւն ծնանի ի սնափառութենէ. (Կլիմաք.։)
expensive, costly;
splendid, sumptuous, rich, magnificent.
Հիմնադրէ եկեղեցի բազմածախ փարթամութեամբ. (Յհ. կթ.։)
that has many flowers.
πολυανθής, πολυάνθεμος multos habens flores Ուր իցէ բազմութիւն ծաղկացն՝ իրօք կամ նմանութեամբ.
Ի բազմածաղիկ լեռնէս պարարին միտք մարդկան. (Լմբ. սղ.։)
Զսուրբ Մարտիրոսնն բազմածաղիկ պսակէր պսակօք. (Ճ. ՟Ա.։)
Բազմածաղիկ է խաղաղութիւն եւ իմաստութիւն տեառն մերոյ, ողորմութիւն եւ երկայնամտութիւն. (Եպիփ. բարոյ.։)
that generates much, fruitful, fertile.
Անասունք՝ որ միշտ յորս եւ ի կերակուրս կոտորին, բազմածին ծնունդս ունին բնութեամբ. եւ վասն այնորիկ նապաստակաց բազմածին ծնունդս կարգեալ է. (Վեցօր. ՟Թ. (ուր յն. է ն. եւ հյ. իբր կր)։)
Բազմածին դեւ. (Նիւս Թէոդոր.։)
candlestick;
snuffers;
guest;
cf. Բազմակ.
Որպէ՛ս Բազմակ, այսինքն ճրագ. λύχνος lucerna
Բազմակալն՝ աշտանակ է։ Բազմակալ՝ ճրագարան. (ԼԾ. Նար. Հին բռ.։)
ԲԱԶՄԱԿԱԼ. Որպէս Բազմակակալ. այն է ըստ ոմանց ունելիք ճրագի, այսինքն մկրատ. որ եւ ՅԱՐԴԱՐԻՉ ասի. ... կամ ըստ այլոց՝ Ընդունարան իւղոյ. եղաման, ձիթաման կամ ձագար. թարգմանի ի մեզ եւ ԲԵՐԱՆ ՃՐԱԳԱՑ. զի եբր. է մախթա, մէլփախաիմ եւ մուձափօթ. եւ յն. ἑπαριστρίς, ἑαρίστηρ forceps եւ haustrum, situla, infusorium
ԲԱԶՄԱԿԱԼ գրի մերթ փոխանակ գրելոյ ԲԱԶՄԱԿԱՆ. (որպէս կոչնական՝ որ ունի զտեղի ի կոչունս)
guest, invited person;
table, banquet;
carpet, mattress, couch, sofa;
bench, seat;
—ս —ս բաշխել, to divide tho guests, to form several banquets apart;
—ս արկանել, to offer chairs or seats.
Ի բազմականսն ճեմէր. (Սահմ. ՟Ժ՟Է։)
Դնէ բազմականս. (Վրք. հց. ՟Բ։)
Որոշեալ եւ զատուցեալ է բազմականքն. (Փիլ. տեսական.։)
Մերժելով ի քոց բազմականացդ՝ ահա արկանես ինձ բազմականս առ հօրն հաւատոցն Աբրահամու. (Ագաթ. ։ Մի՛ բազմականս բարձրագոյնս կարգեսցուք։ Բազմեալք կամք պայծառք պայծառապէս ի վերայ բարձր բազմականի եւ ամբարձելոյ. Ածաբ. ծն. եւ Ածաբ. աղքատասիր.։)
Բազմական էին դաւանեաց զերկին ... Մասն հատուածոց ի կենսակիրն փայտէ տէրունեան փառացն բազմականի։ Բանիւ քո սրբեա՛ զպատսպարանս բազմականիս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)
Ոչ հիւանդաց բազմական ոսկի, եւ ոչ անմտաց բարեբախտութիւն օգտէ ինչ. (Ոսկիփոր.։)
messmate, commensal.
Ուրախակիցք եւ բազմականակիցք էին. (Բուզ. ՟Գ 19։)
that gives a feast or banquet.
who has many wants
Կարօտ բազում իրաց, որոյ բազում են կարիք. շատ բանի պիտանաւորութիւն ունէցօղ.
voracity.
Բազմակերութիւն եւ զմայլումն արբեցողութեան՝ գիտէ այլայլութիւն գործել խորհրդոցն. (Վանակ. յոբ.։)
having many wives, polygamist.
Իսկ ԲԱԶՄԱԿԻՆ, կնոջ. (յորմէ ԲԱԶՄԱԿՆՈՒԹԻՒՆ), ունի նշանակել զամուսնացեալն ընդ այլ եւ այլ կանայս։
Իսկ ԲԱԶՄԱԿԻՆ, կնոջ. (յորմէ ԲԱԶՄԱԿՆՈՒԹԻՒՆ), ունի նշանակել զամուսնացեալն ընդ այլ եւ այլ կանայս։
Իսկ ԲԱԶՄԱԿԻՆ, կնոջ. (յորմէ ԲԱԶՄԱԿՆՈՒԹԻՒՆ), ունի նշանակել զամուսնացեալն ընդ այլ եւ այլ կանայս։
ԲԱԶՄԱԿԻՑ ա. Որ ի միասին բազմի ընդ այլս ի սեղան. բազմականակից. սեղանակից. մէկտեղ սեղան նստօղ.
Լիցուք ապա բազմակից ընդ աղքատութիւն Քրիստոսի. զի նա ինքն է, որ աղքատօքն՝ զոր կերակրեմք ի սեղանս մեր, բազմի ի միջի մերում. (Բրսղ. մրկ.։)
polygamy.
Զի մի՛ իցէ պոռնիկ, կամ արբեցող, կամ կնաթող, կամ ի բազմակնութիւն խոտորեալ. (Մաշտ.։)
that is trampled on or oppressed much or often;
— ճանապարհ, public or much frequented road.
ԲԱԶՄԱԿՈԽ ԼԻՆԵԼ. Ստէպ ոտն կոխել, երթեւեկել կամ յաճախել ուրեք. տեղ մը շատ հեղ երթալ.
Ի տունս բարեկամի քո ասէ՝ մի՛ յաճախեր բազմակոխ լինել, գուցե տտիցէ զքեզ. (Ճ. ՟Ա.։)
that has many waves.
of a great assembly, where there are many people;
in great quantity, many;
crowd;
assembly.
Բազմութեամբ իրաց կամ՝ անձանց կուտեալ. որպէս Բազմադէզ. շատ դիզած.
Եւ որպէս Բազմաժողով, բազմամբոխ. πολύοχλος
Ոչ ամաչէի ի բազմակոյտ ամբոխէ. (Յոբ. ՟Լ՟Ա. 34։)
Ի մէջ բազմակոյտ սկայիցն։ Յանդիման արարեալ ի բազմակոյտ ատենին. (Խոր. ՟Ա. 9։ ՟Գ. 65։)
πλῆθος multitudo Բազում կոյտ. ժողով բազում. բազմութիւն. շատութիւն, դէզ դէզ.
Յորժամ տեսանէր ոք զբազմակոյտ դիականցն անկելոց. (Եղիշ. ՟Զ։)
savoury, that has much savour.
Որ ունի այլ եւ այլ համս. յոյժ համեղ. պէսպէս համով, շատ համով.
cf. Բազմաթիւ.
Սրբեա՛ զսիրտ ի զազրութենէ բազմահամար խանդից խոհերին. (Բենիկ.։)
that has much provision, well provided with necessary things.
Առատապէս համբարեալ. լիով մթերեալ. խել մը դիզած՝ պահած.
Ներսէս տօնօղ տօնից տէրունականաց ... բազմահամբար պատրաստութեամբ ըստ իմանալի մտաց փայլման. (Սկեւռ. լմբ.։)
that has much wisdom, very wise, — learned.
Յոյժ հանճարեղ, եւ լի հանճարով՝ անձն եւ գործ. շատգէտ, ճարտար.
Բազմահանճար թագաւորն վրաց Ատրներսէհ. (Յհ. կթ.։)
that sighs much, lamentable, grievous.
Որ ստէպ հառաչէ, կամ հեծէ ցաւագին.
Բազմահառաչ պաղատանօք եւ արտասուօք անկեալ առ ոտս հայրապետին՝ հայցէր թողութիւն. (Յհ. կթ.։)
divided into several parts or sections.
Բազմահատուած էութիւն բնութեանս՝ ներհակք միմեանց ի պատերազմի. (Նար. ՟Ի՟Զ։)
that amasses, collects many things.
Որ զբազում ինչ հաւաքէ. շատ ժողվօղ.
Բազմահաւաքն ոչ ինչ առաւելու ի ժամանակին, եւ սակաւունակին ոչ ինչ պակասէ. (Վրդն. ել.։)
Կամ Ուր իցէ հաւաքումն բազմութեամբ. բազմաժողով. շատւոր.
Ի բազմահաւաք դիւցազնական խմբեցելոցն զանդիտելի էր. (Պիտ.։)
astonishing, surprising.
Եղիայի եւ եղիսէի բազմահիացիկ սքանչելիքն. (ՃՃ.։)
well woven, that has much web, closely woven.
πολύπλοκος multis nexibus implicitus, multiplex, dolosus Որ ունի բազում հիւսուածս եւ ոլորս. բազմամանուած. պատ ի պատ եւ պատիր. ոլորքը շատ, խրթին, խաբէական.
very skilful, full of erudition, very learned.
πολύπειρος multa expertus, peritus Հմուտ կամ փորձ բազում իրաց. ներհուն. բանիբուն. շատ բանի տեղեակ, շատգէտ.
Եթէ բազմահմուտ ոք լինել ցանկանայցէ. (Իմաստ. ՟Ը. 8։)
great erudition.
Հանդերձեալ ոք բարի մեզ եւ իմաստուն ի բազմահմտութենէ լինել. (Պղատ. օրին. ՟Է։)
very ingenious, dexterous;
several, diverse, in several ways.
Որ բազում հնարս գովելիս գտանէ. ճարտար. հնարագիւտ.
Մի՛ գուցէ ըստ բազմահնար իւրոյ իմաստութեանն՝ առաքեալ եւ այլն. (Փարպ.։)
Բազմահնար է մարդս. (Լմբ. սղ.։)
Եւ Որ բազում չարիս մեքենայէ.
Ի բազմահնար սատակչէ յայնմանէ. (Եսթ. ՟Ժ՟Զ. 13։)
Մենամարտեայ ընդդէմ չարին՝ բազմահնար վիշապին. (Շար.։)
Դաւիթ ՝ այն, որ զբազմահնար քնարն պատրաստէր. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
pensive, gloomy, anxious, full of care or anxiety.
πολύφροτις multis curis plenus Որ է ի. բազում հոգս. յոյժ զբաղեալ.
Հակէ հողեղէն յարկ զմիտս բազմահոգս. (Իմ. ՟Թ. 15։)
Զի բազմահոգս էք. (Լմբ. առ լեւոն.։)
that has many windings or ways.
Որ ստէպ հոլովի, եւ շրջան առնու ընդ բազում վայրս. շատ պտըտօղ, մենծ պտուտ ունեցօղ.
Բազմահոլով գետոց յորձանասոյզ պտոյտք. (Թէոդոր. ի կոյսն.։)
Առ բոլոր գումարս բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից. (Նար. ՟Գ։)
very numerous, immense, infinite.
Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ ննջեցեալքն յարիցեն. (Մանդ. ՟Ե։)
Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ գերութեամբն. (Կաղանկտ.։)
Ով իցէ կոչնատէրն բազմահոյլ հանդիսիս. (Ոսկ. լս.։)
that flows or spreads abundantly, copious.
Ալէկոծի (ծով) ... առ ի յնդունումն արդարակ բազմահոս արեանս. (Պիտ.։)
Բազմահոսանքն բանք զլռութեանն եղծանէ օրէնս. (Սկեւռ. լմբ.։)
Ծանրացեալ թշուառականն ի կնոջն բազմահոսանս հեշտութիւնս ... առաքեաց գլխատեաց զյով հաննէս. (անդ։)
cf. Բազմահոս.
Ալէկոծի (ծով) ... առ ի յնդունումն արդարակ բազմահոս արեանս. (Պիտ.։)
Բազմահոսանքն բանք զլռութեանն եղծանէ օրէնս. (Սկեւռ. լմբ.։)
Ծանրացեալ թշուառականն ի կնոջն բազմահոսանս հեշտութիւնս ... առաքեաց գլխատեաց զյովհաննէս. (անդ։)
having an abundant harvest, that has much fruit.
Ուր իցէ հունձ բազում.
that has much sound;
that has several sounds, very sonorous;
polyacoustic.
Որ պէսպէս հնչէ. բազմաձայն, կամ ղօղանջօղ, շաղփաղփ.
that has several sounds, that speaks several languages, resounding;
in various voices.
πολύφωνος multisonus որպէս Մեծաձայն. քաջահնչօղ. ձանը զօրաւոր՝ սաստիկ.
Լսէ բազմաձայն փողոցն, եւ տեսանէ լոյս բազում։ Աստուած անբարբառելին՝ բազմաձայնն. (Դիոն. ածայ.։)
ԲԱԶՄԱՁԱՅՆ. որպէս Բազմաբարբառ, բազմալեզու. շատ կերպ լեզուներով.
Յղացան զանօրէնութիւն, եւ ծնան զբազմաձայն լեզուացն բաժանումն. (Ագաթ.)
powerful, strong;
numerous, much, in several manners.
πολύχειρ multimanus, numerosus Որ իցէ բազում ձեռն, այսինքն չափ եւ թիւ զինուորական ուժոյ, կամ բազմութիւն արանց ուժաւորաց. բազմաթիւ. յոքնախումբ. յաճախագունդ. (որոյ ներհակն Սակաւաձեռն ասի). շատւոր.
Իմաստուն խորհրդով բազմաձեռն զօրութեան յաղթէ։ Խոհականագոյն իմաստութեամբ բազմաձեռն կարէ հերքօղ լինել զօրութեան. (Պիտ.։)
Զնորուն իսկ զվկայն բազմաձեռն մարդկամբք քարկոծեալ սպանանէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 9. յն. բազում ձեռօք քարկոծեալ։)
hand, power, great number of people.
Բազմաձեռնութեամբ ի սպանումն միմեանց խորհէին. (Նիւս. ի սքանչ.։)
Որ եւ այժմ արասցէ Աստուած աղօթիւք բազմաձեռնութեամբ՝ թագաւորիս մերոյ բժշկութիւն. Աստուծոյ միաբան աղօթիւք. (Վրք. սեղբ.։)
Պիտոյ եւս է զկապեալսն արձակել, եւ զպարտսն թողուլ, զկարօտեալսն լցուցանել, եւ որ այլ եւս են բարեգործութիւնք բազմաձեռնութեամբ. (Յճխ. ՟Ժ՟Բ։)
multiform.
πολύσχημος multarum figurarum, πολυειδής, ποικίλος multiformis, varius Բազում ձեւով յօրինեալ. յոքնատեսիլ. պէսպէս. բազմագոյն.
Նուրբ՝ եւ գրեթէ օդային թեւովքն (մեղուաց) բազմաձեւ ձգեցելովքն. Եւ սոյն բազմաձեւ, եւ աղգի ազգի. առ որս. ՟Է։ Բազմաձեւ արուեստականագոյն անօթք ճախարակեայք։ Հեշտ ցանկութիւն՝ բազմապատիկ եւ բազմաձեւ օձի նմանեցաւ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. այլաբ.։)
that is thrown or spread several times.
Բազմաթիւ եւ ստէպ ձգեալ. խուռն արձակեալ.
Զբազմաձիգ տեղացմունս նետից եւ ռմբաքարաց իբր յամուր մեքենայէ ի բաց դարձուցեալ. (Սկեւռ. լմբ.։)
full of rays or light, splendid, brilliant.
πολύφωτος, αὑγήεις lucidissimus, splendidus Ճաճանչագեղ. լուսափայլ. ճառագայթաւէտ. պայծառ.
Ելանէաք առ բարձրագոյնսն բազմաճաճանչ ճառագայթիցն պայծառութիւնս. (Դիոն. ածայ.։)
of many and various colours.
Սիրամարգն բազմաճամուկ (կամ բազմաճեմուկ) ոտնովն՝ յաղթէ քեզ գեղեցկութեամբ. (Ոսկ. փիլիպ.։)