va.

to allegorize, to make use of parables;
to confront, to compare, to resemble;
to expbse to public censure.

ն.

παραβάλλω, ὐπαινίσσομαι. parabolis expono, etc. Առակս ի մէջ առնուլ. առակաւորել. առակախօսիլ. առակաւ նշանակել. նմանութեամբ յայտնել. նմանեցուցանել. յարմարել. այլաբանել.

Առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս։ Ո՞չ ապաքէն զայս ամենայն առակ զնմանէ առակեսցեն։ Որո՞վ առակաւ առակեսցուք զնա. (Եզեկ. ՟Ի՟Դ. 3։ Ամբ. ՟Բ. 6։ Մրկ. ՟Դ. 30։)

Զայս եղբարք առակեցի յանձն իմ եւ յապողոս. (՟Ա. Կոր. ՟Դ. 6։)

Առակեսցես զսիրտ քո ի հանճար. (Առակ. ՟Բ. 2.) իմա՛, յարմարեսցես՝ որպէս յարմարի առակ ինչ ըստ խորհրդածեալ իմաստից.

Առակս ասէ առցես ի սրտի քում, եւ այնու ածցես զնա ի հաւանութիւն արդար լինելոյ։ (Լմբ.)

Սկսայց առակ (առեղծանելի), ոչ առասպելական, այլ որ է ճշմարիտ առակեալ. (Փիլ. սամփս.։)

Տէրն մեր առակեաց առակ. (Եփր. համաբ.։)

Բանտ զկեանս աշխարհիս առակեաց։ Գիշեր զհրէական անհաւատութիւնն առակէ. (Յհ. իմ. ատ.։)

Կաթն զվարդապետութիւն աստուածային պատգամացն առակէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Վասն նոցա իսկ առակեաց ամենագէտն զլինելոցն իրս. (Ագաթ.։)

Ի սատանայ առակեցին զվիշապն. (Եզնիկ.։)

Առակեաց նա զաշակերտսն իւր ի ղազար, եւ զնոսա ի մեծատունն. (Իգն.։)

Ի գարեղէն նկանակ առակեցան նոքա։ (Որոց ծ)

Կամ որպէս Նշանակել. յայտ առնել.

Յառն կողէ ասաց զկինն լինել, առակելով՝ կէս մասին արուին գոլ զէգն։ Փիղք զպատիճսն շարժէին, առակելով՝ եթէ ժողովրդեանն ողջոյն տան. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

παραδειγματίζω, ἁποκαλύπτω. ignominiae expono, gtarduco. Խայտառակել. մերկանալ զամօթալիս. նշաւակել յանդիման առնել ի նշաւակ.

Յայտնեաց զպոռնկութիւն իւր, եւ առակեաց զամօթ իւր. (Եզեկ. ՟Ի՟Գ. 18։)

Առակեա՛ զդոսա առաջի տեառն յանդիման արեգական. (Թուոց. ՟Ի՟Ե. 4։)

Տանջանօք առակելով սատակէին. (՟Գ. Մակ. ՟Է. 10։)

Ոչ կամէր առակել զնա. (Մտթ. ՟Ա. 19։)

Որոց առակեալ իցեն ճանապարհք իւրեանց. (Սղ. ՟Լ՟Զ. 7.) իմա՛ ըստ յն. բացեալ եւ յաջողեալ, կամ ընդարձակեալ. բայց Լմբ. իմանայ՝ նշաւակեալ, նախատեալ ի բերան ամենեցուն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Երկպառակեմ, եցի

Խայտառակեմ, եցի

Հակառակեմ

Պառակեմ, եցի

Voir tout