adv. prep.

before, in presence of, in front of, opposite;
forward;
— իմ, before me, in my presence;
գնալ —, to go before, to precede;
— առնել, դնել, արկանել, to propose, to assert, to project, to offer, to represent, to produce to decree, to exhibit, cf. Յառաջարկել, cf. Յառաջադրել, cf. Առարկանել, cf. Մատուցանել;
to explain, to declare;
— կալ, to present one's self, to appear, to resist, to oppose, cf. Դիմադրել, cf. Տոկալ;

v. imp.

— կայ, v. imp. which is or are in front, forward, before;
որ —ս կայ խրատ, the present maxim;
կամքն — կան ինձ, I have the will before me;
ինձ չարն — կայ, the ill is near me;
զոր ասել կայ մեզ —, what we have to say;
ամենեցուն մեզ յանդիման լինել կայ —, it is necessary for us all to appear before.

նախադր. ս. խ.

նախադր. ս. խ. ἑνώπιον, ἕμπροσθεν, ἕναντι, κατενώπιον coram, ante, in conspectu եւ այլն. Յանդիման աչաց. հանդէպ երեսաց. զառաջեաւ. առաջեւը, առջեւը, դիմացը.

Մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ։ Ահա երկիրս ամենայն առաջի քո է։ Տո՛ւք զինէն պատասխանի առաջի տեառն եւ առաջի օծելոյ նորա։ Առաջի ձեր դատեցայ։ Բերին առաջի նորա։ Տանել առաջի թագաւորաց։ Մատուցանել առաջի նորա. եւ այլն։

Քո առաջի այսօր տալոց եմ պատասխանի. (Գծ. ԻԶ. 2։)

Իմ իսկ առաջի ընթերցան. (Եղիշ. Ա։)

Սակաւուց առաջի։ Սրբոյդ առաջի։ Մաքուր հաւատոց ձեր առաջի. (Խոր. Գ. 65։)

իբր Յառաջոյ. յառաջ քան. առջեւէն, առաջուց.

Ես երթայց առաջի քո։ Եւ ինքն եկեսցէ առաջի նորա հոգւով եւ զօրութեամբ եղիայի։ Առաքեաց զնոսա առաջի իւր։ Առաջի իմ եղեւ։ Առաքեալ եմ առաջի նորա. եւ այլն։

Ընթանայ անմարմնոցդ առաջի. (Լմբ. համբ.։)

Մեռան առաջի իւր, եւ ինքն զկնի. (Մխ. դտ.։)

Ընդդէմ. հակառակ. դէմը, դիմացը.

Առաջի ամենակալին ընդվզեցաւ. (Յոբ. ԺԵ. 25։)

Մեր եւ ձեր առաջի ոչ կարեն կալ. (Մխ. դտ.։)

որպէս Յաչս. (զի եւ առաջ, առաջի՝ ծագեն ի բառէս աչք, ակն.)

Որ առաջի մարդկան բարձր է, պիղծ է առաջի աստուծոյ։ Խիստ թուեցաւ բանն առաջի աբրաամու։ Բարձրանայր փառօք գունդն իսրայէլեան առաջի թագաւորին եւ առաջի ամենայն զօրաց նորա. եւ այլն։

adv.

Նոյն ընդ վ. ըստ ամենայն առման. որպէս թէ խնդիրն ըայցէ զօրութեամբ. առջեւը, առաջը, առջեւէն, առաջ, դիմացը, դիմացէն. եւ այլն.

Զքոյին իսկ զոգիդ տեսանես հանապազ մեռեալ առաջիդ. (Փարպ.։)

Առաջի՝ պղնձիս հարկանելով փողս. (Խոր. Բ. 57։)

Երթիցո՛ւք, ես առաջի, եւ դու զկնի. (Վրք. հց. ԻԶ։)

(Ժողովուրդն՝ որ առաջին եւ զկնի երթային։ Եկեալ առաջի՝ մատուցանէին քացախ։ Բերել՝ կամ ածել՝ կամ մատուցանել կամ ընծայել առաջի. եւ այլն։)

Ոչ պայծառ վառմամբ գնան առաջի. (Նար. ՀԹ։)

Կարապետ առաջի արձակեալ զյովհաննէս. (Ագաթ.։)

Երթայր յիսուս առաջի քան զնոսա. (Մրկ. Ժ. 32։)

ԱՌԱՋԻ ԱՌՆԵԼ, կամ ԴՆԵԼ. Յանդիման առնել. յայտնել. մատուցանել։ (Առակ. Ա. 23։ Խոր. Ա. 8։ Պիտ. Ը։ Ագաթ.։ Կորիւն.։ Զենոբ.։)

ԱՌԱՋԻ ԱԾԵԼ. իբր Յանդիման աչաց մտաց կամ զմտաւ ածել.

Այնուհետեւ առաջի ածեալ զոչ կարող կատարել եւ կալ ընդդէմ նոցա պատերազմաւ. (Յհ. կթ.։)

ԱՌԱՋԻ ԴՆԵԼ. Ի մտի կամ յաչս դնել. ի միտս բերել. դիտել. յանձն առնուլ. եւ Բուռն հարկանել. ի գործ արկանել.

Եդին զուխտն առաջի, եւ դաշինս կռեցին. (Բ. Մակ. ԺԴ. 21։)

Դի՛ք առաջի զանուն քաջութեան. (Եղիշ. Զ։)

Զմեռանելն եդաք առաջի։ Զիւր առաջի եդեալ զխորհուրդն կատարել. (Փարպ.։)

Զի յայն՝ զոր առաջի եդ, հասանել կարասցէ. (Եզնիկ.։)

Միակամ ընդ հօր զառաջի եդեալսն գործիցէ. (Ագաթ.։)

Զսովորականն առաջի եդեալ զաղօթս եւ զտքնութիւնս. (Կորիւն.։)

Հարկանել զառաջի եդեալ ինչ կէտ. (Պիտ.։)

Ուստի ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ, ՅԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ։ ԱՌԱՋԻ ԱՐԿԱՆԵԼ. Բուռն հարկանել. ի գործ դնել. դիտել։ Կր. Առաջի դնիլ. իբր նպատակ առաջի կալ.

Զիւր արուեստն առաջի արկեալ խրատէր։ Վասն իրացն առաջի անկելոց. (Կորիւն.։)

Զի մի՛ խափան ինչ առաջի արկելոց իւրոց գործոցն լինիցին. (Խոր. Գ. 18։)

Ուստի ԱՌԱՋԱՐԿԵԱԼ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ։ ԱՌԱՋԻ ԿԱԼ. իբր Ընդդէմ կալ. տոկալ.

Ոչինչ բնաւ տեւեալ կալ առաջի։ Վտանգ՝ որում ոչ ոք կարէ կալ առաջի։ Ոչ եթէ գիտէաք, եթէ մեք արեաց առաջի ինչ կարեմք կալ։ Որում կարեաց եւ վտանգի ոչ մեր նախնիքն եւ ոչ առաջի չկարացաք կալ. (Փարպ.։ Անսովոր է ասել, Ոսկ. յհ. Ա. 38.)

Թուէր լսողացն՝ առաջի կալ զասացեալսն այսինքն հակառակ գլ, հակասաբար խօսել։ դիմազ.

ԱՌԱՋԻ ԿԱՅ. դիմազ. πρόκειται, παράκειται. praejacet, adjacet, adest. Կայ յանդիման. իբրու ներկայ գտանի, զի ի մօտոյ կամ մերձ լինել տեսանի. առընթեր եւ պատրաստ կայ. ի վերայ կայ. հանդերձեալ է. (Տե՛ս Հռ. Է. 18. 21։ Բ. Կոր. Ը. 12։ Եբր. ԺԲ. 1. եւ 2։ Յուդ. 7։ Իսկ Բ. Մակ. Դ. 16.)

Այլ զայս ամենայն՝ ժամանակդ, որ առաջի՛ կայ, յայտնապէս պատմեսցէ. յն. ժամանակդ հետեւորդ։

Որ առաջիս կայ խրատ։ Այլ այժմ որ առաջի կայ մեզ առաքինութիւն ձիթենւոյս. (Պիտ.։)

Թերեւս չարիք ինչ մեծամեծք առաջի մարդոյն կայցեն. (Եզնիկ.։)

Զայլ բազում գործս, զոր ատել կայ մեզ առաջի. (Խոր. Բ. 45։)

Որում ծնանել առաջի կայցէ. (Յհ. իմ. ատ.։)

Ի մերձակայն եւեթ հայել, եւ որ յետ այնորիկ. առաջի՛ կայվիհն կորստեան՝ ոչ տեսանել. (Իգն.։)

Մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.( Պտրգ. այսինքն ի մօտոյ հանդերձեալ է լինել։)

ԱՌԱՋԻ ՀԵՂՈՒԿ. προχεύμενος. fusilis Հեղեալ առաջի.

Կրկին ուրեմն կերակուր դնէ առաջի աստուածայինն իմաստութիւն. զմինն հաստատուն եւ յարամնայ, իսկ զմիւսն խոնաւուտ եւ առաջիհեղուկ. (Դիոն. թղթ. Թ։)

իբր ռմկ. Առջի. cf. ԱՌԱՋԻՆ.

Առաջի կերակուր։ Առաջի մեղք որկորստութիւնն եղեւ. (Շ. թղթ.։)

Յառաջի պահու գիշերոյն։ Գիտէր զառաջի խոստմանն զյապաղումն. (Ճ. Ա. եւ Գ։)

Չիք ինչ հաղորդութիւն առաջի ճառին ընդ այժմուս։ (Սեբեր. Թ։)

Նուիրէին իւրեանց առաջի թագաւորին. (Բուզ. Ե. 51։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Առաջիկայ, ից

Առաջիկայութիւն, ութեան

Առաջին, ջնում, ջնոց, ջնմէ, ջնոց

Արջառաջիլ, ջլաց

Զառաջին

Յառաջիմ

Յառաջիմաց

Voir tout