service, office, ministry;
administration, dispensation;
— հարկանել, մատուցանել, կատարել, լնուլ, to serve, to be a servant, to do service to, to attend, to wait upon.
λειτουργία, λειτούργημα, ὐπηρεσία ministerium, ministratio, officium λατρεία cultus. Սպաս. պաշտօն. ծառայութիւն. արբանեկութիւն. մատակարարութիւն. խնամարկութիւն. (եբր. ապօտա)
Եղիցի սպասաւորութիւն որդւոցն գեթսոնի ըստ ամենայն սպասաւորութեան իւրեանց։ Զամենայն գործ սպասաւորութեան մի՛ գործիցէք, կամ մի՛ առնիցէք։ Անօթ պիտանի կազմեաց ի սպասաւորութիւն կենաց. (Թուոց. ՟Դ. եւ ՟Ի՟Թ. ստէպ։ Իմ. ՟Ժ՟Գ. 11։)
Ի բազմամարդ սպասաւորութենէ ծառայիցն. (Փիլ. իմաստն.։)
Հրեշտակի անունն ոչ բնութեանն է, այլ սպասաւորութեանն. (Սեբեր. ՟Գ։)
Ալիւրն եւ խմորն խառնմամբ ջրոյ, եւ սպասաւորութեամբ հրոյ հաց կատարեն. (Կլիմաք.։)
ՍՊԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՐԿԱՆԵԼ, կամ ՄԱՏՈՒՑԱՆԵԼ, ԿԱՏԱՐԵԼ, ԼՆՈՒԼ. λειτουργέω, λειτουργιάω ministro ministerium. Սպասաւորել. պաշտել. սպասահարկել.
Կազմեցին զյորդանան առաջի արքայի, հարին սպասաւորութիւն անցուցանելոյ զարքայ։ Հարեալ սպասաւորութիւն՝ անցուցանէ (ընդ եփրատ)։ Զբարի սպասաւորութիւնն հարկանելով։ Հրեշտակք ո՛րչափ սպասաւորութիւնս հարին առ ի փրկութիւն մարդկան։ Անբան կենդանիք ոչ ամենեքեան զնոյն հարկանեն սպասաւորութիւն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 18։ Խոր. ՟Գ. 13։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. մտթ.։ Պիտ.։)
Լուսաւորքն՝ յոր կարգեցանն, զայն սպասաւորութիւն հարկանեն, կամ մատուցանեն. (Եզնիկ.։)
Զմշտնջենաւոր սպասաւորութիւն մատուցանէին նմա զօրքն սրբասացք. (Սիւն. եկեղ.։)
Կատարել կամ լնուլ զսպասաւորութիւն. (Իգն.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | սպասաւորութիւն | սպասաւորութիւնք |
accusatif | սպասաւորութիւն | սպասաւորութիւնս |
génitif | սպասաւորութեան | սպասաւորութեանց |
locatif | սպասաւորութեան | սպասաւորութիւնս |
datif | սպասաւորութեան | սպասաւորութեանց |
ablatif | սպասաւորութենէ | սպասաւորութեանց |
instrumental | սպասաւորութեամբ | սպասաւորութեամբք |