ն.

cf. ՊԱՐԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ.

Սիրեաց զիս որպէս զորդի իւր եւ պարապեաց ամենայն խորհրդոց իւրոց մինչեւ նախանձել ընդ իս աշակերտակցացն իմոց. (Շիր. յղ. անձին.։)

չ.

ՊԱՐԱՊԵՄ եցի. չ. ՊԱՐԱՊԻՄ եցայ. ձ. σχολάζω, σχολήν ἅγω, ἁσχολούμαι vaco, sive otior, vacat mihi. Բցռ. խնդրով՝ է Պարապառնուլ. դատարկանալ. յետս կալ.

Եկեսցէ յորժամ եւ պարապեսցէ (իմա՛ զօրութեամբն՝ ի գործոց). (՟Ա. Կոր. ՟Ծ՟Զ. 12։)

Ոչ զօրեցին եւ պարապեցան գալ ի ժողովն. (Փոտ. առ զքր.։)

Մի՛ պարապեալ ի բարեաց, որպէս ի շաբաթու ի գործոց. (Բրսղ. մրկ.։)

Յորժամ հանդարտեալ պարապիս եւ արգելցիս յամենայնէ։ Ոչ պարապեսցիս դատել եւ կամ ատել զայլս։ Որք պարապեալ էք ի հոգոց կենցաղոյս. (Վրք. հց.։)

Բանիւ եւ գործով ի թշնամանաց ոչ պարապէին. (Երզն. մտթ.։)

Իսկ անօրինացն պարապեալ ի կոտորուածէն. (Լաստ. ՟Ծ՟Թ։)

Ո՞ կարէ յայն ժամն (պատերազմի) պարապել, եւ զէն սրել. (Ոսկիփոր.։)

Անսովոր է ասել իբր ռմկ. ոճով.

Եւ ի յընչից պարապեցին. (Գր. տղ.) յերուսաղէմ. այսինքն դատարկացան, զրկեցան։

ՊԱՐԱՊԵԼ. σχολάζω, προσασχολοῦμαι vaco, seu occupor, totus incumbo εὑκαιρέω opportunitatem nanciscor. (որ հայի եւ ի ՟Անչ). Առաւել ար. խնդրելով վարի՝ որպէս Պարապ բերել. դեգերիլ. զհետ լինել իմիք. պատկառ կալ.

Ոչ յայլ ինչ պարապէին, բայց ասել ինչ կամ լսել նորագոյնս։ Ուխտիցն պարապիցէք. (Գծ. ՟Ծ՟Է. 21։ ՟Ա. Կոր. ՟Է. 5։)

Իմաստասիրութեան պարապեալ էի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Իմաստութեան պարապեալք։ Ուտելեաց եւ ըմպելեաց, կամ որսոց եւ զբոսանաց պարապեալ։ Ոչ թողացուցանէր այլում պարապեալ գործոյ. (Խոր. ՟Ա. 1։ ՟Բ. 21. 59. 81։)

Պարապեցին մոլորական վարդապետութեան։ Ոչ զինուորականին պարապեաց վարժից, եւ ոչ իմաստասիրական ինչ կրթութեանց. (Պիտ.։)

Զտիւն ամենայն պարապեն երգոցն քաղցրութեան. (Եղիշ. միանձն.։)

Միայն հոգեւորացն պարապել. (Շ. ընդհ.։)

Միշտ աղօթից պարապեցաւ. (Լմբ. ի շ.։)

Զայսն կարէ՝ ամենայն ոք, որ մտաց զգուշութեան պարապէ, իմանալ. (Լմբ. սղ.։)

Յանժամ աղերսանաց պարապես. (Գանձ.։)

Առ ի սպասաւորութիւն նորա պարապել։ Ամենեւին պարապեսցուք հոգւոց. (Իսիւք.։)

Ի հոգեկան իրի. ցանկութիւնս պարապել. (Նիւս. կազմ.։)

Ի հաճոյս Աստուծոյ պարապիմք. (Խոսր.։)

Մինչդեռ պարապէր նա առ ի պիտանացու ինչ իրս. (Պտմ. աղեքս.։)

պարապիլ զօր հանապազ յաղօթս կամ աղօթից։ Որ ունիցի մերձաւոր զքրիստոս, եւ պարապի ի նա։ Ողբ սովորութիւն է որդեակ, զի ի նմա պարապել պարտ է բազում ժամանակս. (Վրք. հց. ստէպ։)

Իսկ (Յհ. կթ.)

Մեծամեծք աւագանւոյն՝ ձորոց եւ լերանց եւ ամրոցաց պարապէին. իմա՛ դադարէին ի նոսա ամրացեալք։