s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

s.

ՀՐԵՇՏԱԿ ἅγγελος angelus. գրի եւ ՀՐՇՏԱԿ. (լծ. պ. ֆիրիստէ, ֆէրիզթէ որ է Առաքեալ, եւ Թեւաւոր) Պատգամաւոր երկնային. դեսպան աստուծոյ՝ զուարթուն երկնից.

Հրեշտակ տեառն։ Բանակ հրեշտակաց տեառն։ Ո արար զհրեշտակս իւր հոգիս։ Հրեշտակք նոցա (պահապանք՝) հանապազ տեսանեն զերեսս հօր իմոյ։ Երեւեցաւ ինձ հրեշտակ աստուծոյ, որոյ եսն եմ, եւ պաշտեմ զնա.եւ այլն։

Հրեշտակն անուն զսպասաւորութիւն նշանակէ։ Վեհագոյնքն համանունութեամբ հրեշտակք կոչին, այլ եւ ո՛չ հրեշտակքն՝ սերոբէք կամ քերոբէք անուանին. (Շ. հրեշտ.։)

Երկնաւորքն կոչին հրեշտակք. իսկ հրեշտակն զսպասաւորութեանն գործն (յայտ առնէ). (Լմբ. ժղ.։)

Հրեշտակ՝ պաշտաման է նշանակ, եւ զծառայական մեզ ցուցանէ չափ. (Պրպմ. ՟Լ։)

Աղաչանք իմոյն հրեշտակի. (Նար. ՟Ձ՟Ա։)

ՀՐԵՇՏԱԿ. ἅγγελος nuncius, legatus βιβλιοφόρος cursor, tabellio. Պատգամաւոր երկրաւոր. սուրհանդակ, լրաբեր, թղթաբեր.

Առաքեաց յակոբ հրեշտակս առ եսաւ, կամ մովսէս առ արքայն եդոմայ։ Հրեշտակ հաւատարիմ, կամ մահու։ Հրեշտակք արձակեցան։ Առաքեցան հրովարտակքն ի ձեռն հրեշտակաց.եւ այլն։

Նոյ զաղաւնին հրեշտակ առաքէր. (Շ. բարձր.։)

ՀՐԵՇՏԱԿ. որպէս ըստ հեթանոսաց՝ Դեւ բարի. ոգի.

Իւրաքանչիւրում հրեշտակին պատահմանց ձգելով զնա. (Պղատ. օրին. ՟Ե։)

ՀՐԵՇՏԱԿ. որպէս Մարգարէ կամ առաքեալ, եւ կարապետ եւ այլն. ի դէպ եկեալ եւ անուանցս մաղաքիա (իբր մէլայիք ) եւ անգէոս. (մերձ ի յն, անղէլօս ).

Առած բանի տեառն ի վերայ իսրայէլի ի ձեռն հրեշտակի իւրոյ (մաղաքիայ). (Մաղաք. ՟Ա. 1։)

Եւ ասէ անգէոս հրեշտակ տեառն. (Անգ. ՟Ա. 13։)

ՀՐԵՇՏԱԿ. որպէս Նշանակ եւ ազդարարող.

Որպէս ծուխ հրեշտակ է հրոյ, նոյնպէս եւ գործ ինչ չար՝ հրեշտակ է բարկութեան. (Ոսկ. ես.։)

• , ի-ա հլ. «սուրհանդակ, թղթա-տար, պատգամաւոր. 2. առաքեալ, մարգա-րէ, նախակարապետ. 3. կանխայայտ նշան-4. երկնային հրեշտակ» ՍԳր. Ոսկ. ես. «ոգի, բարի դև» Պղատ. օրին. գրուած է նաև հրըշ-տակ Վեցօր. էջ 33, 94, 199 (երեք անգամ), հրիշտակ Եփր. ա. կոր. 59, 61. գաղ. 131. որից հրեշտակութիւն «պատգամաւորութիւն» ՍԳր. հրեշտակօրէն Կոչ. հրեշտակապետ Յուդ. 9. ա. Թես. դ. 15. (որ և գրուած հրեշ-տապետ Անկ. գիրք առաք. 310), հրեշտակա-գնաց Եւս. քր. զուգահրեշտակ Նիւս. երգ. և կազմ. համահրեշտակ Ճառընտ. ևն։

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։

• Schroder, Thesaur. 44 հանում է հուր բառից՝ մեկնելով «ignis flamminus» ըետ ակնարկութեան Սղ. ճռ. 4. «Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս և զպաշ-տօնեայս իւր ի հուր կիզելոյ»։ Ուղիդ մեկնեց նախ ԳԴ՝ համեմատելով պոս-ֆէրիշթէ բառի հետ. նոյնը նաև ՆՀԲ։ Peterm. 22, 26 պրս. firistāda «ուղար-կուած» ձևի հետ։ Ուղիղ են մեկնում Böttich. Horae aram. 31, Arica 76, 253, Lag. Urgesch. 152, Spiegel, Huzw. Gram. 190. Müller SWAW 38, 572 են։ Գ. կ., Արշալ. արրտ. 1843, л 130 մեկնում է հուր+շատ կամ շուտ

• +ակ։ Տէրվ. Մասիս 1882 դեկտ. 15-16 և Լեզու, էջ 152-5 նախաձևը դնում է պրայստակ, ուր պրա-նախդիր է, իս. իշ (անց. ընդ.) և ակ մասնիկ։ Պարոն-եան, Բանաս. 1900, 172 զնդ. սրաօշա և պրս. ֆէրիշթէ ձևերի հետ։ Ալիշան, Հին հաւ. 202 հրաշք բառից և կամ հուր + եշտ (ինչ. զաւեշտ)։

• ԳՒՌ.-Ջղ. հրեշտակ, Ագլ. Ախց. Երև. հրէշտակ, Սչ. հրէշդագ, Տիգ. հրէշդmգ, Տփ. հրիշտակ, Ալշ. հրիշտագ, Մշ. հրիշտակ, հի-րիշտակ, հրշտագ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. հրիշ-դագ, Հմշ. հրիշդագ, հռըշդագ, Ղրբ. հրի՛շ-տակ, հրի՛շտրակ, Ննխ. հրիշտագ, հրըշտագ, Զթ. հիյիշդօգ, հիրիշդոգ, Հճ. հmյէշտօգ, Սվեդ. հրէշդիւգ, Կր. հրըշտակ, Խրբ. հրշդագ, Ասլ. հրշդագ, հրշդայ, Եդ. հրըշտէկ (Գաբի-կեան, Ամէն. տարեց. 1922, 325), Գոր. Շմ. ճրըշտրակ, Շմ. հարաշտարակ, Ոզմ. Վն. խը-րէշտակ, Մկ. Վն. խրիշտակ, Սլմ. խրըլտակ, Մրղ. խռըշտակ։ Նոր բառեր են հրեշտակա-կոխ, հրեշտակամորթ, հրեշտակամակարդ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Համահրեշտակ

Հրեշտակաբար

Հրեշտակաբնակ

Հրեշտակագնաց առնեմ

Հրեշտակագնաց լինիմ

Հրեշտակագնացութիւն, ութեան

Հրեշտակագումար

Հրեշտակագունդ

Հրեշտակախառն

Հրեշտակախոտ

Հրեշտակական, ի, աց

Հրեշտակակերպ

Հրեշտակակիր

Հրեշտակակրօն, ից

Հրեշտակահանգէտ

Հրեշտակային

Հրեշտականամ, ացայ

Հրեշտականման

Հրեշտակապետ, աց

Հրեշտակապէս

Voir tout