prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.
προφήτης (նախասաց). propheta, vates (Ի ձայնէս Մոգ. որ ըստ այլոց՝ մա՛ղօս, մա՛կուս, մուղ, մէճիւս. եւն) Գուշակ հանդերձելոց՝ ճշմարիտ կամ սուտ. մանաւանդ ճշմարիտ պատգամախօս ի դիմաց աստուծոյ. աստուածարեալ նախաձայնօղ. տեսանօղ.
Այր մարգարէ է, եւ արասցէ աղօթս վասն քո։ Ահարոն եղբայր քո եղիցի քեզ մարգարէ։ Ո՞ տայր զամենայն ժողովուրդս տեառն մարգարէս։ Դիպեսցիս պարու մարգարէից. եւ նա ի մէջ մարգարէիցն մարգարէանայր։ Եղեւ յառակս, թէ՝ եւ սաւո՞ւղ ի մարգարէս։ Ես մնացեալ եմ մարգարէ տեառն միայն. եւ մարգարէքն բահաղուն եւ ՟Ծ, եւ մարգարէք անտառին ՟Ն. եւ այլն։
Ասաց ոմն ի նոցանէ՝ իւրեանց իսկ մարգարէ. (այն է գուշակ քերթողն եպիմենիդէս) (Տիտ. ՟Ա. 12։)
Տեսանէ յանուրջս զմի ի դիոնիսեայ մարգարէիցն աստերիոս անուն. (իբր ըղձապատում մոգ) (Պտմ. աղեքս.։)
Լուսաբեր ծանուցեալ, եւ մթացուցեալ՝ երէկ, քարոզ գոլով գիշերի, եւ մարգարէ տուընջեան. (իբր գուշակ, ցուցակ) (Պիսիդ.։)
ԿԻՆ ՄԱՐԳԱՐԷ. προφητίς prophetissa. իբր Մարգարէուհի.
Մարիամ մարգարէ։ Կին մարգարէ. (Ել. ՟Ժ՟Ե. 20։ Դտ. ՟Դ. 4։ ՟Դ. Թագ. ՟Ի՟Բ. 4։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 22։ Ես. ՟Ը. 3։)