Definitions containing the research մի : 10000 Results

Պիտակութիւն, ութեան

s. rhet.

abuse, impropriety;
bastardy;
catachresis.

NBHL (1)

Ոչ թէ պիտակութեամբ ունիցի զհօրն զօրութիւն, այլ բնութեամբ հանգոյն նմին. (Սեբեր. ՟Ա։)


Պիտամ, ացայ, ացի

vn.

cf. Պիտանամ.

NBHL (2)

δέομαι opus habeo. Պէտս ունել՝ իրիք, կամ իմիք. cf. ՊԻՏԱՆԱՄ.

Սրբութիւն ոչ աստուածութեանն պիտայր, այլ մարմին (կամ մարմնոյ). (Ոսկիփոր.։)


Պիտանամ, ացայ

vn.

to want, to be in want of;
to be necessary, useful.

NBHL (2)

Ստորոգութիւնքն արիստոտէլի պիտոյ են մեզ յամենայն իմաստասիրութիւն. իսկ ներածութիւնքս պորփիւրի պիտանան մեզ ի ստորոգութիւնքն արիստոտէլի։ Այսոքիկ առինչունակին են. յորում պիտանան յըստ միմեանց բանն. (Անյաղթ պորփ.։)

Ճրագ եւ կաւ (ձայնատու) ի միում տան բնակեն, եւ գիշերի պիտանան. իսկ ի տուընջեան ոչ են պիտոյ. (Անան. ի յհ. մկ.։)


Պիտանաւոր

cf. Պիտանացու.

NBHL (1)

Քաջ եւ արգասաւոր ոչ միայն ի բանս եւ ի պիտակաւոր խոհականութիւնս, այլ եւ ի մեծամեծ եւ ի բազում գործս արժանափառս. (Խոր. ՟Ա։)


Պիտանի, նւոյ, նեաց

adj.

useful, profitable, advantageous, necessary;
good, excellent.

NBHL (1)

Օրէն է մեզ, որք յայլոց օգտեցաք. պիտանի լինել միշտ կարոտելոց. (Նախ. գծ.։)


Պիտարկիմ

vn.

to serve, to be useful.

NBHL (1)

Ինքնաշարժն մշտաշարժ. մշտաշարժն անմահ ... աւելորդ է մի առաջարկութիւն, որպէս մշտաշարժն. քանզի ոչինչ պիտարկի ի բաղեզերումն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Պիտիմ

v. imp.

one must, it is necessary;
սակաւիկ ինչ պիտեցաւ, it was within a hair's breadth of.

NBHL (5)

Ոչ միայն պիտի ունել զմիտս, այլեւ զգայութիւն։ Յորժամ երդեալ պիտեսցի. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. տեսական.։)

Որ ինչ ինձ պիտի, յորմէ կամիմն խնդրել՝ նորա չիք, եւ ոչ տալ կարէ։ Թէ պիտի եւ այլ եւս ինչ, ասա։ Շատ մարդկան բազմութիւնք պիտին։ Որոց ոչ պիտէր եւ առ վայր մի կեալն՝ քան թէ զայնպիսի տեսանել աղէտս. (Փարպ.։)

Մի զամենայն ինչ խառն առաջի արկեալ մեկնեսցես, բայց միայն զայն՝ որ ի կարգ անդր պիտիցի. (եւագր. ՟Գ։)

Սակաւիկ ինչ պիտեցան՝ ասէ, եւ եղեալ գտանէի ի մէջ ամենայն չարեաց։ Սակաւիկ ինչ պիտէր՝ եւ սպառեալ կործանէր զնա յերկիր. (Վրք. հց. ձ. այսինքն փոքր միւս եւս եւ ... քիչ մնաց որ.)

Անմարմինք էին եւ իմանալիք, ոչինչ պիտեցեալք զգալի լուսոյ. (Փիլ. ել. ՟Բ. 106։)


Պիտոյ

adj.

necessary;
suitable;
— է, cf. Պիտիմ;
it is becoming, proper, suitable;
զի՞ եւս — են մեզ վկայք, what need have we of witnesses ?

NBHL (2)

Սէր՝ խնդիր բարեաց. ինչ մի՝ որ ամենեցուն պիտոյ է, եւ ոչ է ի միջի. (Պիտառ.։)

Յորժամ միայն համաձակել պիտոյ էր, պատասխանատրեն. (Ոսկ. գծ.։)


Պիտոյանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ.

NBHL (4)

Երկու ձեռք միացեալք ի գործ պիտոյանան. (Խոր. առ արծր.։)

Որոյ ոչ ինչ պիտոյանայր զմանկունսն կորուսանելոյ։ Ոչ իմիք պիտոյանալ ասէր, ոչ ընչից, ոչ տեղւոյ, ոչ տան. (Նիւս. մկ. բեթղ.։ եւ Նիւս. ի գր. սքանչ.։)

Ի լիութիւն հարկաւորացն՝ մի մեանց պիտոյանամբք. (Բրս. հց.։)

Հաղորդել միմեանց, պիտոյանալ միմեամբք (այսինքն իրերաց). (Բրս. հց.։)


Պիտոյութիւն, ութեան

s.

cf. Պիտանութիւն.

NBHL (1)

cf. պիտանութիւն. Աղէ ցուցէք այր մի, որ թէ վասն պիտոյութեան, եւ կամ ի կռուի վաստակ եւ գործ ցուցանելոյ գտեալ է. (Փարպ.։)


Պիտուս

s.

pine, pine-tree.

NBHL (1)

Աղուէս բժշկէ զվէրս իւրոյ հարուածոյ ի հուզոյ, որ լինի ի ծառոյ միոջէ, անուանեալ կոչի պիտուս. (Վեցօր. ՟Ը։)


Պիւթագիր

s.

book of Pythian oracles.

NBHL (1)

Որպէս եւ պիւթագիրն այժմիկ ասէ. (Պղատ. օրին. ՟Ծ՟Ա։)


Պիւռիոն, ի

s.

pyrheum, Persian Fire-altar.

NBHL (1)

Հրով վառեաց զպիւռիոնն պարսից, զոր տաճար հրոյ անուանէին, յորում զհուրն բորբոքէին հրապաշտքն։ Հրամայէր նմա միւսանգամ շինել զպիւռիոնն՝ զոր այրեաց. (Ճ. ՟Բ. եւ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Դ.։ եւ Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Դ.) որ գրէ ՊԻՌԻՈՆ, եւ ՊԵՌԻՈՆ։


Պիւրամուդէս

adj.

pyramidal.


Պլուզ

cf. Փոքրիկ;
cf. Կապուտակ.

NBHL (1)

Տեսայ փոքրիկ մոնոզոնակ, եւ ունէր պըլոզ իւրըն կընկղակ. առաւօտուն սկըսնոյր մինակ, պաշտէր անուշ քաղցր եղանակ (արտուտ թռչունն). (Շ. առակք։)


Պլօր

cf. Բիւրեղ.

NBHL (1)

Պաշտօնեայքն հուր հանցեն ի պլօրէ եւ կամ ի քարէ, եւ անտի վառեսցի մոմեղէն մի. (Մաշտ. ջահկ։)


Պղակունդ

cf. Պղակունտ.

NBHL (1)

Մի ընդ կուտեալ առաջի միսն եւեթ հայիցիս եւ ընդ պղակունդսն։ Ազգի ազգի պղակունտս ուտես. (Ոսկ. մ. Բ. 23։)


Պղերգ, ից, աց

adj.

idle, lazy, supine, negligent.

NBHL (1)

Իսկ ձեր՝ պղերգ միայն հեղգութեանցն աստանօր պահանջեալ ի բաց ընկեցումն. (Պիտ.։)


Պղերգաբար

adv.

lazily, slothfully, supinely.

NBHL (1)

Ոչ միում իմիք պղերգաբար անհոգութիւն առնել. (Փիլ. այլաբ.։)


Պղերգանամ, ացայ

vn.

to be idle, to neglect.


Պղծալից

adj.

full of filth, sunk in nastiness, dirty, impure, lewd.

NBHL (2)

Ապրեցուցեր զմեզ ի պղծալից ժանեաց գազանին։ Պղծալից ազգին քանանցւոր։ Զամենայն զաւակ պղծալից թագաւորացն հեթանոսաց ջնջէր ի միջոյ։ Աւերէր զպղծալից մեհեանս դիւացն. (Ագաթ.։)

Խորհիս միշտ զչար եւ զպղծալից գործս։ Յայտնեցաւ ժահահոտութիւն պղծալից գարշութեան. (Վրք. հց. ՟Ղ։)


Պղծեմ, եցի

va.

to soil, to contaminate, to stain, to spot;
to profane, to pollute, to abuse;
to abhor, to detest, to execrate;
— զկոյս, to violate, to dishonour.

NBHL (2)

Պահեսջիք զշաբաթս, զի սրբութիւն է այն տեարն եւ ձեզ. պղծեսցէ զնա. մահու մեռցի։ Զձեռին գործին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է ։ Մի պղծեսցես զանուն իմ սուրբ։ զսրբութիւն տեարն պղծեաց։ Մատուցանեք ի սեղան իմ հաց պղծութեան. եւ ասէք. ի՞ր պղծեցաք զնա։ Ամենայն անօթք նոցա պղծեալ էին։ մինչեւ հեթանոսս եւս եմոյծ ի տաճարն եւ պղծեաց զսուրբ տեղիսն։ Որ եւ զտաճարն իսկ կամեցաւ պղծել. եւ այլն։

ո՛չ որ ինչ մտանէ ընդ բերան՝ պղծէ զմարդ, այլ որ ինչ ելանէ ի բերանոյ՝ այն պղծէ զմարդ։ Անլուալ ձեռօք ուտել ոչ պղծէ զմարդ։ Զոր աստուած սրբեաց՝ դու մի պղծեր։ Զպղծեալսն սրբէր առ ի մարմնոյ սրբութենէ.եւ այլն։


Պղծութիւն, ութեան

s.

contamination, stain, filth, obscenity, lewdness, impurity, debauchery;
profanation, pollution;
abomination, execration;
— կուսի, violation, rape;
ի — մատնել զանձն, to prostitute oneself.

NBHL (1)

Զի պղծութիւն է այն։ Անձն որ մերձեսցի յիրս պղծութեան։ Եհան պղծութիւնս արտաքս յերուսաղէմէ։ Զի մի՛ կերիցեն ի պղծութենէ անտի։ Զի արարէք պղծութիւնս։ Պղծութիւն աւերածոյն։ Փախուցեալք ի պղծութեանց աշխարհի.եւ այլն։


Պղնձի, ղնձւոյ, ղնձեաց

adj. s.

copper, made of copper;
—ձիք, copper utensils, cauldron, copper kettle.

NBHL (2)

Կողք իւր պղնձիք։ Կամ մարմինք իմ պղնձիք։ Եղիցեն ի վերայ գլխոյ քոյ երկինք պղնձի, եւ երկիր ի ներքոյ քո երկաթի.եւ այլն։

եթէ պղնձի մարմին ունէին նոքա, արդ լուծեալ էր ի դէջ խոնաւոյ աստի. (Եղիշ. ՟Ը։)


Պղտոր, ոյ

cf. Պղտորական.

NBHL (2)

Ոչ միացուցի յիմոցս կրից կաթիլ մի պղտոր ընդ յստակ արտօսր աղբերց երգողին. (Նար. ՟Կ՟Ա։)

(Զբան տեառն՝ որ վասն անցանելոյ բաժակին՝) եւնոմիոս եւ արիոս՝ իւրեանց չար հաւատովն պղտորեցին, եւ ընկերին արբուցանեն խմորուն պղտորս։ Վա՛յ որ արբուցանէ ընկերի իւրում խոտորումն պղտորոյ. (Ոսկ. ի չրչրնս.։)


Պղտորեմ, եցի

va. fig.

to muddy, to disturb, to make turbid, to mix, to mingle;
to thicken;
to disturb, to discompose, to cause trouble, to perplex, to confound, to perturb.

NBHL (2)

Մի պղտորէք զմիտս իմ. (Իսիւք.։)

Պղտորեալք վասն չարչարանաց նորա՝ յուսահատեցան վասն փրկչին Իսիւք.։ Խռովեցաւ, (եւ) պղտորեցաւ ի միտս իւր. (Եղիշ. ՟Ը։)


Պճղնաւոր

adj. s.

descending to the heels;
toga, long gown or robe.

NBHL (2)

եւ գ. ποδήρης, κόσυμβρος, κοσυμβώτος vestis talaris ad pedes usque dependens, tunica fimbriata, nodata. (գրի եւ Պճեղնաւոր). Մակդիր զգեստու՝ որ հասանիցէ մինչեւ ցպճղունս եւ ցթաթս ոտից, կամ ցգարշապարս. ըստ այլոց՝ եւ ծոպաւոր, կամ զարդարեալ վերջաւորօք.

Ականս գրոյ ի գործ վակասին եւ զպճղնաւորն։ Արասցես վտաւակս պճղնաւորս համակ կապուտակ։ Այր մի զգեցեալ պճղնաւոր։ Ագուցէք դմա պճղնաւոր եւ այլն։ Գայ ոչ պճեղնաւորին վայելչութեամբ շքեղացեալ, այլ հայրենի փառօք վայելչացեալ. (Արիստակ. ի մկրտ.։)


Պճնիմ, եցայ

vn.

to bedizen oneself with coquetry and too great attention to effect, with studied neatness.


Պճնողական, ի, աց

adj.

ornamental.

NBHL (1)

Զամենայն պճնողական հանդերձ մի զգեցցիս. (Վրք. հց. ՟Բ։)


Պնակ, աց

s.

dish;
bowl, porringer, wooden bowl;
մխել զձեռն ի — ընդ ումեք, to eat together, at the same table, to be a table-companion.

NBHL (1)

Նոյն եւ յն. բինաքս. πίναξ, πανάκιον catinus, catilus. իտ. piatto, catino, scudella. Սկուտեղ, սկաւառակ. ամենայն անօթ կերակրոյ ի սեղանի՝ տափարակ, եւ փոքր մի խոր, թեփսի, սահան. ...


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

NBHL (1)

Հինգ զառաջին գրեալսն յառաջնում պնակտին (տասնաբանելայ պատուիրանաց) ... եւ զայս եւ որ ըստ միւսում պնակտին է։ Դէպ լինի իմն ջնջեցելոցն՝ գրոյն ջնջել, իսկ պնակտին եւ գրոյն յաւէտ կալ մնալ։ Պնակտք եւ գիրք՝ ձեռաց կազմած են. եւ որք ի սոսայն են՝ դիւրաւ իմն ապականելիք են. քանզի մոմ է ի պնակտսն՝ որ դիւրաւ փխրի. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)


Պնդակազմ

adj.

strong, robust;
brave, daring, gallant, courageous, manful;
hard, firm, solid, steady.

NBHL (2)

Ամենայն ուստեք զմեզ պնդակազմ կամի առնել։ Պարտ եւ պատշաճ է պնդակազմն լինել, զի կարող լինիցին ընթանալ անցանել. (Ոսկ. մ. ա. 19։ եւ Ոսկ. թես. ՟Թ։)

Պնդակազմ լեր զինու քաջ, զի մի վիրավորեսցիս ի պատերազմի։ Ամենայն որ պնդակազմ իցէ, ջուրբ քննեն զնա. (որպէս արար գեդէոն). (Մծբ. ՟Է։)


Պնդակազմեմ, եցի

va.

to give heart, to encourage, to fortify;
to consolidate, to strengthen.

NBHL (1)

Եո որպէս Պնդապէս յարել՝ միացուցանել, կապել.


Պնդակապ

adj.

strongly tied or bound, firm, steady.

NBHL (1)

Զայնպիսի սուրբն իւր կինն իբր իբրեւ զթշնամի՝ պնդակապ այլազգեացն ի ձեռս մատներ. (Ոսկ. հերոդ.։)


Պնդեմ, եցի

va.

to affirm, to fortify, to consolidate, to confirm, to strengthen;
to tighten, to strain, to restrain, to draw closer, to bind faster, to tie tight;
to constrain, to enforce, to press;
to invigorate, to corroborate, to encourage, to inspirit, to remove one's fear;
to persist, to insist, to urge, to be bent upon, to pretend, to maintain;
— զմէջ or գօտի ընդ մէջ, to gird up one's loins;
to arm or prepare oneself;
— զանձն, to refrain oneself, to keep with in bounds, cf. Ժուժկալեմ;
— զանձն ընդդէմ, to provide against;
— զհաւատս, to confirm the faith.

NBHL (3)

Երկիր ի բազմակոխութենէ անտի պնդեալ, եւ դժուարավաստակ։ Նշանակէ ոսկրն (ոչ բեկեալ՝) զպնդող եւ զծածուկ աստուածութիւնն ի մարմինն. (Բրսղ. մրկ.։)

Պնդեցին զտախտակն յօղից նորա մինչեւ ցօղս վակասին։ Պնդեսցես զտախտակն ընդ վակասն։ Պնդեաց զնա Մի նմա. (Ել. ՟Լ՟Թ. 19։ ՟Ի՟Թ. 5։ Ղեւտ. ՟Ը. 8։ 24։)

Եթէ կամիցի պնդել, եւ զշունչ առ ինքեան արգելուլ. (Յոբ. ՟Լ՟Դ. 14։)


Պնդութիւն, ութեան

s.

consistence, solidity, fixity, hardness, density, consolidation;
steadiness, firmness, constancy;
stiffness, severity, obstinacy;
strength, vigour;
sustained, unflagging or continued effort, endeavour, care, solicitude, diligence;
— որովայնի, constipation, costiveness;
պահք պնդութեան, rigorous fasting;
բազում, մեծաւ or փութոյ պնդութեամբ, carefully, diligently, eagerly, cordially, earnestly.

NBHL (2)

Մի՛ խզեր զկապ միութեան զընդ քեզ սիրոյ պնդութեան։ Պնդութիւն յատակիս ի ներքոյ աստի հոսեալ սասանի. (Նար. ՟Հ՟Ը. եւ ՟Ձ՟Բ։)

Որով ունէր զփոյթ պնդութեան բարեաց դնել ի միտս նոցա. (Իգն.։)


Պշնեմ, եցի

vn.

cf. Պշնեմ.


Պշնում, եայ

vn.

to gaze, to stare, to look at fixedly, to fasten or fix one's eyes upon, to look upon attentively, to consider, to observe, to contemplate;
cf. Հայիմ.

NBHL (2)

Եթէ ի ճառագայթս արեգականն ոք պշնուցու, ոչ միայն չհասանէ նայել հաւաստեաւ, այլ եւ վրիպի՝ եւ կարի իսկ վնասի. որչափ եւս առաւել որ ընդ անմատոյց լոյսն կամիցի պշնուլ մտացն աչօք. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ։)

Թանձրասրտացն՝ որ միշտ յերկիր եւեթ հայնէին, եւ ընդ գետին պշնուին. (Ոսկ. ես.։)


Համատարր

adj.

composed of the same element or matter.

NBHL (1)

Կցորդութիւնքն հակառակիցն, զմիմեանս ունակութիւնքն համատարերցն. (Դիոն. ածայ.։)


Համատեսակ

adj.

of the same kind or sort, equal, conformable.

NBHL (1)

ὀμοειδής ejusdem speciei, generis;
uniformis, conformis. Որ է ի նմին տեսակէ կամ տեսակի. համաձեւ. նոյնակերպ. համանման. համաբուն.


Համատիպ

adj.

resembling, similar, like, conform.

NBHL (1)

Աթոռքն ... որոց համատիպք են արքեպիսկոպոսք եւ այլն։ Նմին համատիպ լինել. (Լմբ. պտրգ.։)


Համարձակ

adj.

frank, free, bold;
plain, sincere, without ceremony;
determined, resolute;
wide, extended;
cf. Համարձակաբար.

NBHL (2)

Ճանապարհ ընդ համարձակ մարդոյ մի՛ երթար. (Սիրաք նոր. ՟Ը. 18։)

Համարձակ լիցի գնալ ընդ նա եւ ագելոյն. յն. մինչեւ անցանել ընդ նա ագանելեօք. (Ես. ՟Ժ՟Ա. 15։)


Համարձակաբարբառ

adj. adv.

plain-spoken, frank, open-hearted, ingenuous;
frankly, openly, freely, ingenuously, without reserve.

NBHL (1)

Ո՛վ տէր, մի՛ կշիամբեցայց վասն համարձակաբարբառ քեզ խօսելոյս. (Լմբ. պտրգ.։)


Համարձակեմ, եցի

va.

cf. Համարձակեցուցանեմ.

NBHL (2)

Զանգէտսն՝ ճարտարին համարձակեաց առատութիւն արուեստագիտութեան։ Առն միում համարձակեցէք խօսել բանս այսպիսիս։ Ոչ համարձակեաց նոցա հոգին քրիստոսի. (Իմ. ՟Ժ՟Դ. 18։ Յոբ. ՟Լ՟Բ. 14։ Գծ. ՟Ժ՟Զ. 7։)

Խնդրեաց ի նոցանէ ժամ մի յաղօթս. եւ համարձակեցին նմա։ Զայլս դարձեալ համարձակեաց՝ առնել զայս ինչ. (Եւս. պտմ.։)


Համարմատ

adj.

produced from the same root;
innate, inborn.

NBHL (1)

Որ է նմին արմատոյ. տնկակից։ (Ճ. ՟Ա.։)


Համարուեստ, ից

adj. s.

having the same trade or calling;
fellow-craftsman.

NBHL (2)

Զի զարհուրեալ համարուեստքն սորա (վնասապարտ բժշկի) ահիւ տանջանաց, մի՛ զմահու, այլ զկենացն զեղուսցեն պտուղ. (Պիտ.։)

Բնաւորեալ է ախտ նախանձու առ պատուակիցս եւ համարուեստս միշտ բուսանել. (Սկեւռ. լմբ.։)


Համացեղ

adj.

of the same race or family;
homogeneous.

NBHL (2)

ՀԱՄԱՑԵՂ ὀμόφυλος contribulis, gentilis որ եւ ՀՈՄԱՑԵՂ. Որ է ի նմին ցեղէ. համատոհմ. համազգի. ազգակից՝ մերձաւոր կամ հեռաւոր յամենայն կարգի.

Ոչ միայն իւր ինքեան առնել խաղաղութիւն, այլեւ համացեղիցն եւս (մարդկան). (Սարգ. ՟ա. պետր. ՟Է։)


Համափառ

adj.

of equal glory or honour.

NBHL (4)

ὀμόδοξος pari gloria praeditus. Յաստուածայինս՝ որպէս Հաւասար փառօք. ունօղ զմի եւ զնոյն փառս. փառակից.

Համափառ երրորդութիւն, եւ միաբուն աստուածութիւն. (Վրդն. պտմ.։)

ՀԱՄԱՓԱՌ. ըստ յն. ոճոյ. նաեւ Համամիտ. միաբան. ուղղափառ. ὀμόδοξος qui ejusdem opinionis ets.

Ամենեքին միաբանեցան, եւ համափառս գրեցին. (Երզն. մտթ.։)


Համբառնամ, բարձի

va.

to elevate, to raise, to lift up, to take up;
— զձեռն, to stretch forth or raise the hands;
to raise the hand against;
to rebel.

NBHL (1)

Մի՛ ի վերայ մեծութեան, եւ մի՛ փառօք ունայնացեալք՝ ի մտաց համբառնալ. (Փիլ. բագն.։)


Համբառնամ, բարձայ

vn.

to rise up, to ascend, to mount, to go up;
to raise oneself, to rise, to get up;
— մտօք առ աստուած, to raise the heart to God;
հակառակ, ընդդէմ —, to revolt, to rise, to rise against, to rebel;
ի մտաց —, to grow proud;
դատախազ —, to accuse of, to charge with, to arraign, to impeach.

NBHL (1)

Մի՛ ի վերայ մեծութեան, եւ մի՛ փառօք ունայնացեալք՝ ի մտաց համբառնալ. (Փիլ. բագն.։)