descending to the heels;
toga, long gown or robe.
եւ գ. ποδήρης, κόσυμβρος, κοσυμβώτος vestis talaris ad pedes usque dependens, tunica fimbriata, nodata. (գրի եւ Պճեղնաւոր). Մակդիր զգեստու՝ որ հասանիցէ մինչեւ ցպճղունս եւ ցթաթս ոտից, կամ ցգարշապարս. ըստ այլոց՝ եւ ծոպաւոր, կամ զարդարեալ վերջաւորօք.
Զպճղնաւոր պատմուճանն ի բեհեզոյ։ (Ի) պճղնաւոր հանդերձին էր ամենայն զարդն։ Պատմուճան պճղնաւոր. (Ել. ՟Ի՟Ը. 39։ ՟Ժ՟Ը. 24։ Յայտ. ՟Ա. 13։)
Ականս գրոյ ի գործ վակասին եւ զպճղնաւորն։ Արասցես վտաւակս պճղնաւորս համակ կապուտակ։ Այր մի զգեցեալ պճղնաւոր։ Ագուցէք դմա պճղնաւոր եւ այլն։ Գայ ոչ պճեղնաւորին վայելչութեամբ շքեղացեալ, այլ հայրենի փառօք վայելչացեալ. (Արիստակ. ի մկրտ.։)
Իսկ յասելն (Ոսկիփոր. եւ Յայսմաւ.)
Տե՛ս, զի չէ մարդն եղջիւրաւոր եւ ոչ պճղնաւոր , իմա՛ որպէս, պճղակաւոր, կամ ճիրանաւոր ըստ անասնոց։
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | պճղնաւոր | պճղնաւորք |
accusatif | պճղնաւոր | պճղնաւորս |
génitif | պճղնաւորի | պճղնաւորաց |
locatif | պճղնաւորի | պճղնաւորս |
datif | պճղնաւորի | պճղնաւորաց |
ablatif | պճղնաւորէ | պճղնաւորաց |
instrumental | պճղնաւորաւ | պճղնաւորաւք |