cf. Պղտորական.
θολερός turbidus. (լծ. հյ. պիղծ ջուր. եւ թ. պուլանըգ. եւ որպէս թէ պուլուքլու կամ պուլաղըգ ). Խառնակ եւ անմաքուր. ժխորեալ աղտով. յետնեալ ի յստակութենէ եւ ի պայծառութենէ, իրօք կամ նմանութեամբ.
Պղտոր ջրով դարմանեալ լինէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ոչ միացուցի յիմոցս կրից կաթիլ մի պղտոր ընդ յստակ արտօսր աղբերց երգողին. (Նար. ՟Կ՟Ա։)
Ամփոփեաց զսուր բարկութեանն, եւ զբաժակն պղտոր. (Լմբ. ատ.։)
Բարկացօղն ի դիմացն ճանաչի. զի ակն պղտոր եւ արիւնախառն լինի սրտին չարութեան. (Կիր. ՟ը. խհ.։)
Վայ որ արբուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորս. (Ամբակ. ՟Բ. 15։)
(Զբան տեառն՝ որ վասն անցանելոյ բաժակին՝) եւնոմիոս եւ արիոս՝ իւրեանց չար հաւատովն պղտորեցին, եւ ընկերին արբուցանեն խմորուն պղտորս։ Վա՛յ որ արբուցանէ ընկերի իւրում խոտորումն պղտորոյ. (Ոսկ. ի չրչրնս.։)
Պղտոր ուսումն, (Փարպ.։)
Հայցուած պղտոր եւ ձեռն անմաքուր՝ աննուիրելի. (Նար. ՟Ի՟Զ։)