Definitions containing the research ամենայն : 5341 results

Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զառիւծունս ընդ ամենայն տեղիս ընթանային. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)


Առլի

adj.

full, replete, brimful.

· Calfa

NBHL (1)

Ամենայն առաքինութեամբ պայծառացեալ, եւ ամենայն բարութեամբ առլի. (ՃՃ.։)


Առլնում, ցի, ցայ

va.

to fill, to fill to the brim, to brim.

· Calfa

NBHL (3)

Առլցեալ իսկ էր ամենայն հոգեւոր հանճարով։ Առլցան խնդութեամբ բազմաւ. (Յհ. կթ.։)

Լուսով խաչին առլցեալ լինի ստորեւս ամենայն. (Շ. բարձր.։)

ὐποπλήρω, ὐποπλήθω, ἑπιπίμπλημι. impleo, suppleo, expleo. Տիրապէս լնուլ. լցուցանել ամենայնիւ. զեղուլ. պատարուն գործել. պարարել. յագեցուցանել. եւ Լրացուցանել. կատարել. լեփլեցուն ընել, լեցընել.


Առկայանամ, ացայ

vn.

to settle, to fix, to determine.

· Calfa

NBHL (1)

Խաւար ոչ ունի առկայանալ՝ մերձ անստուեր լուսոյն. (Շ. ամենայն չար.։)


Առկայեմ, եցի

va.

to establish, to fix, to constitute.

· Calfa


Առձեռն

adj. s.

ready to the hand, handy, manual, portatif;
in part payment, on account;
— տալ, to give in part payment;
— բառարան, pocket dictionary.

· Calfa

NBHL (1)

Զերեւելի կենցաղս, որ ամենայնն վիշտ է եւ նեղութիւն, աղքատացն առձեռն, եւ մեծատանցն՝ մահուանն երկիւղիւ. (Լմբ. սղ.։)


Առնեմ, արարի

va.

to make, to do, to form, to produce, to compose, to fabric, to operate, to act, to render, to commit, to effectuate, to execute, to cause;
— յոչնչէ, to create;
— վերստին, to remake;
կին —, to marry;
ատելի —, to make odious;
բարւոք չարւոք առնէք, you do well, — ill;
բարի՝ չարիս՝ վնաս — ումեք, to do good, ill, wrong to some one;
ինչ ոչ արարի քեզ, I have done nothing to you;
զի՛նչ — իցէ զայս, what to do with that ? չգիտեմ որպէս —, I do not know how to do that;
չգիտեմ զի՛նչ —, I know not what to do;
ձայն — հաւուց, the singing of birds;
— ողջակէղ, to sacrifice, to immolate;
խնդիր, մոռացումն, յիշատակ, ծառայութիւն, զյարձակումն, դատաստան, վախճան —, to seek;
to forget;
to remember;
to serve;
to assail;
to judge;
to finish or end.

· Calfa

NBHL (5)

Բան է կերպարան աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Զմարդն՝ զոր ժառանգ ամենայնի կամեցաւ առնել. (Եզնիկ.։)

Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ։ Արասցուք մեզ անուն։ Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս։ Արարին իւրեանց տունս։ Ե՞րբ արարից ես ինձ տուն. եւ այլն։

Արասցես ընդ գայի եւ ընդ թագաւորն նորա, զոր օրինակ արարեր ընդ երիքով։ Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր։ Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ ընդ այգի իմ։ Զի՞նչ արարից քեզ եփրեմ։ Ժողովուրդ իմ, զի՞ արարի քեզ։ Արար ինձ (կամ ընդ իս) մեծամեծս հզօրն։ Առաքեաց զիս առնել ընդ քեզ գործ մեծ, զորմէ զարմասցի ամենայն երկիրս. եւ այլն։

Ես նախ երթայց լրտեսեցից, եւ զձեզ տարեալ արարից ի վերայ, զի այսպէս դիւրաւ լիցի ի բուռնարկանել ըմբռնել։ Արար ընդ նմա զամենայն զօրս զօրութեան իւրոյ. (Բուզ. ՟Բ. 53։ ՟Զ. 1։)


Առնում, առի

va.

to receive, to take, to accept, to admit, to collect, to welcome;
to reap, to derive, to gather;
to have, to occupy;
to take away, to carry off, to ravish, to rob;
— վերստին, to retake;
— ապտակո, to receive a box on the ear;
— զատամունս, to set the teeth on edge;
— արմատ, to take root;
— զդրունս, to surround, to enclose;
- երգս, to sing;
ի մէջ —, to encompass;
խորհուրդ —, խորհուրդ ի մէջ —, to consult, to deliberate;
ի միտ —, to conceive, to comprehend, to understand;
to learn by heart;
խումբ —, to assemble;
մեղս —, to sin, to be culpable;
ի բաց —, to substract, to take away;
to remove;
սուգ —, to mourn, to be afflicted;
առիթ —, to take the opportunity, to profit by it;
— ընդ կատակս, to take a thing in jest;
կասկած —, to suspect;
— ի կին, ի կնութիւն, to marry;
— ողչոյն հրաժարական, to take leave of, to bid adieu to;
— օրինակ, to take example;
շունչ —, to breathe;
զէն —, to take arms, to arm one's self;
մարմին —, to incarnate, to be incarnate;
ծագումն —, to take birth, to shoot out;
առնոյր առնէր ոք, how I should wish that some one had done it !

· Calfa

NBHL (2)

Ուր եւ նոցա արարիչն ոչ գարշի զայնպիսի անուանս զինքեամբ առնու։ Որպէս առաքելոյ առեալ զինքեամբ զերեսս ամենայն մարդկութեանս. (Եզնիկ.։)

Ո՞վ արնոյր տայր զամենայն ժողովուրդս աստուծոյ մարգարէս. (Սեբեր. ՟Ե։)


Առողջանամ, ացայ

vn.

to be cured, to heal, to recover health.

· Calfa

NBHL (1)

Զի իրքն քո ամենայն այնպէս յաջողեսցին եւ առողջասցին. (Սարգ. ՟գ. յհ.։)


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

· Calfa

NBHL (1)

Սմբատ այր քաջայայտ եւ հանճարեղագոյն, լի եւ առոգ յամենայն իրողութիւնս. (Աըծը. ՟Գ 3։)


Առոյգացուցանեմ, ուցի

va.

to make young, to make look younger.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ կարէ ոք ամենայն մարմնովն առոյգ լինել, գոնեա զայն՝ զոր կարէ, առոյգացուցանել կրթեսցի, (Փիլ. լին. ՟Բ 63։)


Առոյգութիւն, ութեան

s.

youth, bloom, growing young again;
prime of life, vigour.

· Calfa

NBHL (2)

Առողջութիւն եւ առոգութիւն լաւ է, քան զամենայն ոսկի. (Սիր. լ. 15։)

ԱՌՈՅԳՈՒԹԻՒՆ որ եւ գրի ԱՌՈԳՈՒԹԻՒՆ, ԱՌՈՒԳՈՒԹԻՒՆ. εὑεξία , ἁκμή, πάχος vigor, flos aetatis, optima conditio Առոյգն գոլ. ծաղկեայ հասակ եւ զուարթութիւն. արբունք. ուռճացումն. դալարութիւն. եւ Զօրաւոր եւ լաւագոյն վիճակ ամենայն իրաց.


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

· Calfa

NBHL (1)

(Փափկասէրն) զամենայն անդամսն առհասարակ առուս աղբանոցաց գործէ։ Զառուս տըղմոյն ձգել. (Ոսկ. մ. Գ 4։ եւ Ոսկ. յհ. Բ 30։)


Առումն, ման

s.

taking, reception, capture, possession;
acceptation, sense, signification;
assumption (in logic);
lemma;
receipt.

· Calfa

NBHL (1)

Առնուլն, եւ առեալ լինելն, ըստ ամենայն նշ. տե՛ս եւ ԱՌ. λῆμμα.


Ասեմ, ասացի

va.

to say, to express, to speak, to relate, to recite, to tell, to recount, to declave, to pronounce, to utter, to dictate;
— յառաջագոյն, to foretell;
— վերստին, to repeat;
բարիս՝ չարիս — զումեքէ, to speak well, badly of a person;
ասա՜ ինձ, tell me;
պարտ է —, one must say;
որպէս ասացաք, as we have said;
համառօտ —, briefly, in one word;
չգիտեմ զի՞նչ —, I know not what to say;
զի՞նչ ասիցեն զքէն, what will they say of you ? անհիմն է զոր ասեսդ, what you say is without foundation;
չգիտէ զոր ինչ ասէ, he does not know what he says;
ցանգ զնոյն —, to repeat always the same thing;
— զկարծիս իւր զիմեքէ, to give one's opinion on some thing;
սուտ —, to tell falsehoods or lies;
— զճշմարտութիւն, to speak the truth;
այո՝ ոչ —, to say yes, no;
զի՞նչ կամիցի — այս, what does that mean ? այլ զի՞նչ ասեմս, but what do I say ? ըստ ասելոյ իւրաքանչիւր, as every one says;
— ընդ միտս, to say to one's self;
զայս իրրեւ ասաց, when he has said that, at these words;
զայս ասացեալ, that said.

· Calfa

NBHL (3)

Լայնաբար վարի յամենայն գիրս՝ որպէս Նշանակել, Հաստատել, ստորասել. Հարցանել. Պատասխանել. Պատուիրել. Վարդապետել. Արտաբերել. Երգել. Խոստանալ. Պատմել, ճառել. եւ այլն։ Իսկ Մեկն. ղեւտ.

Կատարեալ զայս ամենայն գործս ըստ ասելոցս կարդաւ. (Փարպ.։)

Երկուց լուսաւոացն, զոր ասացեալքն մեծամեծ կոչեն։ Որպէս ասացեալքն ասեն։ Զոր եւ ասացելոցն բանից ճշմարտութիւն ասէ, թէ ամենայն ինչ բարի է յոյժ. (Դինոն. ստէպ։)


Ասպատակ, աց

s.

straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
— առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.

· Calfa

NBHL (3)

Զամենայն կանայս ասպատակն ժողովէր. (Բուզ. ՟Գ 58։)

Այսու զհինին այլազգեաց զասպատակն յայտ առնէ։ Կարծէին իբրեւ յասպատակէ իմն զամենայն առնուլ։ Հինից ասպատակօք երկեցուցանէ զնոսա. (Ոսկ. ես.։)

Ասպատակ տուեալ առնուին զամենայն երկիրն. (Բուզ. ՟Դ 25։)


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ տեսանեն զանդադար ասպարէզս տունջեան ի գործառնութիւնս եւ ի վայելսամենայն կենդանեաց. (Շիր.։)


Աստ

adv.

here, in this place;
— է, he or it is here;
— եւ անդ, here and there, this way, that way.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ելի ես աստ։ Նախ քան զգալն իմ աստ։ Եթէ բերես զամենայն ինչս քո աստ. (Վրփ հց։)


Աստակոս

s.

lobster.

· Calfa

NBHL (1)

Այնպէս եւ ամենայն խեցեմորթքն, որպէս կարկինոսքն, եւ աստակոսքն. (Նիւս. բն.։)


Աստանօր

adv.

here, in this place.

· Calfa

NBHL (2)

Աստանօր ենանոս ընկեցաւ ի պատուոյն։ Աստանօր ամենայն հայք հարկեցան հռովմայեցւոց. (Յհ. կթ.։)

(որպէս թէ՝ Աստէն ուր). ἑνθάδε, ἑνθαῦτα. hic, istic. Աստ՝ (ըստ ամենայն առման) յայսմ տեղւոջ, վայրի, միջոցի, բան, եւ այլն.


Աստեղատուն, տանց

s.

constellation.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ աստեղատունք ինչ իցեն, եւ ըստ դիպելոյ պատճառաւորաց աստեղացն յաստեղատունսն՝ նոյնպիսիք եւ ծնունդքն լինիցին։ Մինչդեռ առիւծն ասեն յաստեղատանն իցէ։ Անցեալ ընդ ամենայն աստեղատունսն. (Եզնիկ.։)

Ծանօթ էին մոգքն ամենայն պարուց աստեղատանց. (Զքր. կթ.։)


Աստիճան, ի, աց

s.

stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.

· Calfa

NBHL (1)

Ձեռնադրութիւնքն ըստ ամենայն աստիճանաց։ (Կամրջ.։)


Աստիճանաւոր, աց

s. adj. dignitary, graduated;
gradual.

· Calfa

NBHL (1)

Դնէ զյովհաննէս մկրտիչ ի դէմս ամենայն աստիճանաւորաց. (Բրսղ. մրկ.։)


Աստիճանեմ, եցի

va.

to graduate;
to ascend gradually, to go by degrees.

· Calfa

NBHL (2)

ԱՍՏԻ ԱՆՏԻ. Որպէս Յամենայն կողմանց. չորս դիէն.

Աստի՛ է զայրումն բարկութեան քան զամենայն բոց. (Ոսկ. յհ. Ա 3։ Ի Հին բռ. դրի.)


Աստղ, տեղ, եղաց, եղօք

s.

star;
asterisk;
— գիշերոյ, star of night, the moon;
— տուընջեան, star of day, the sun;
— առաւօտին, morning-star, Venus, Lucifer;
— սլացեալ, թռիչ —, shooting, flying star;
բեւեռային, հաստատուն —, polar, fixed star.

· Calfa

NBHL (1)

Արար աստուած զերկուս լուսաւորսն զմեծամեծս, եւ զաստեղս։ Ընդ լուսնով, եւ ընդ ամենայն աստեղբ։ Այլ փառք արեգական, եւ այլ փառք լուսնի, եւ այլ փառք աստեղաց, եւ աստղ քան զաստղ առաւել է փառօք.եւ այլն։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

NBHL (1)

θεός. deus. (իբր Հաստիչ, կամ աստ՝ եւ յաստիս ածօղ, այս ինքն գոյացուցիչ, արարիչ, ստեղծիչ. որպէս ստուգաբանի ի բազմաց. տե՛ս (Առ որս. ՟Ե. ըստ հյ. թրգ։ Խոսր.։ Նար.։ Լմբ.։ Սկեւռ.։ Վահր.։) եւ կամ կրաւորաբար, Աստոյ, աստեւոր, հաստատուն, անշարժ, անփոփոխ, հզօր, եւ այլն։) Սեպհականեալ կոչումն անեղ եւ հարկաւոր էակի՝ էացուցչի ամենայն էից. որ եւ ասի Որ էն. Է. Տէր. մի միայն բարի, ճշմարիտ, ամենակալ, ամենատէր եւ այլն. վասն որոյ եւ ըստ ինքեան եզակի եւեթ ասի Աստուած. ալլահ, հագգ, մէվլա, րէպպ, թանզրը, խիւտա, եէզտան, իզիտ. եբր. եահ, էօվա, էլօհիմ որ է յոգնական ի նշանակ պատուոյ. ատօնա եւ այլն.


Աստուածաբան, ից

s.

theologian.

· Calfa

NBHL (1)

Վասն է՞ր աստուածաբանքն զամենայն երկնայինսն համանգամայն հրեշտակս կոչեն։ Առ ի սրբազանից աստուածաբանիցն։ Ոմն յաստուածանիցն զաքարիա։ Այլ ոմն յաստուածաբանիցն եզեկիէլ. (Դիոն. ստէպ։ եւ Շ. հրեշտ.։)


Աստուածաբանութիւն, ութեան

s.

theology.

· Calfa

NBHL (2)

Օրէնք, որպէս աստուածաբանութիւն ասէ, ի ձեռն հրեշտակաց պարգեւեցան մեզ։ Ամենիմաստ աստուածաբանութիւն զտեսիլն զայն վայելչաբար կոչէ Ատուածոյ երեւումն։ Զամենայն երկնայինսն էութիւնս աստուածաբանութիւն ինն յայտնաբանական մականունութեամբ կոչեաց. (Դիոն. ստէպ։ եւ Շ. հրեշտ.։)

Հեթանոսաց իմաստնոցն աստուածաբանութիւն սակս ատուածոցն իւրեանց՝ ամենայնն առասպել էր. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)


Աստուածաբար

adv.

godlike, divinely.

· Calfa


Աստուածագէտ

adj.

who has the knowledge of God.

· Calfa


Աստուածազարդ

adj.

adorned by God, or with the grace of God.

· Calfa


Աստուածազգեաց, զգեցի, ից

adj.

that bears god;
carried by God.

· Calfa

NBHL (1)

Իգնատիոս, որ է աստուածազգեաց. (Ածազգ. ի սկիզբն ամենայն թղթոցն. կամ ըստ Ճ.)


Ապուշ

adj.

stupid, dull, heavy, foolish, silly;
astonished, surprised, amazed;
յ— կրթել, հարկանել, արկանել, դարձուցանել, to strike with astonishment, to surprise, to amaze, cf. Ապշեցուցանեմ;
յ— կրթիլ, հարկանիլ, դառնալ, լինել, to be struck with astonishment, to be surprised, amazed, to wonder, cf. Ապշիմ.

· Calfa


Ապսպարեմ, եցի

va.

to recommend.

· Calfa

NBHL (1)

Զամենայն ինչ ի շնորհսն աստուծոյ ապսպարէ։ Զամենայն յաստուած (կամ ի տէր) ապսպարէ։ Զայն յաստուած ապսպարեմք։ Իբրեւ արանց հողագործաց այգի ապսպարեալ ի մեզ յանձնեաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Ապստամբ, աց

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

· Calfa

NBHL (1)

(Կիրքն) ո՛չ են ապստամբք ի կամացն հնազանդութենէ, այլ ծառայեն անձնիշխանականին. (Շ. ամենայն չար.։)


Ապտակեմ, եցի

va.

to box, to slap, to cuff.

· Calfa

NBHL (1)

Զոր սիրէ տէր՝ խրատէ, ապտակէ զամենայն որդի՝ զոր ընդունի. (Ոսկ. յհ. ՟Ա. 34.) իմա՛ որպէս գան հարկանել, տանջել։


Ապրանք, նաց

s. pl. life, duration of life;
ոչ լինել ապրանաց, to be in a dying state, to be dying.

· Calfa

NBHL (1)

Մովսէս մարգարէն նզովեալ է զյիշոցնատուն, եւ զիւր ապրանքն ամենայն, զնստելն եւ զյառնելն. (Երզն. խրատ.։)


Աջ, ոյ, ու

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

· Calfa

NBHL (1)

Թողում զխաշն յաջ բազուկ եւ յաջ ակն ուրուք. Կանոն. իմա՛, յանձնել ի խնամս ամենայն իրօք։


Աջող, աց, ից

cf. Յաջող.

· Calfa

NBHL (1)

Եթէ հարեալք ի դիմի՝ օգնականութեամբն աստուծոյ զօրեմք, այն աջող իսկ է, եւ բարի։ Յորժամ այս ամենայն այսպէս լինի, ամենայն իրք արեաց աշխարհիս աջող լինի եւ անսխալ. (Փարպ.։)


Աջողակ

cf. Յաջողակ.

· Calfa

NBHL (1)

Այս երկիրս ամենայն բարութեամբ լի է, եւ աջողակ եւ առողջ. (Զենոբ.։)


Առ

prep.

at;
near;
among;
in comparison of;
with regard to;
relatively to;
during, in, under;
against;
with;
towards;
next to;
by;
for;
on;
in presence of, before;
առ իս է յամենայն ժամ, he is always near me;
արգարացուսջիք զնա առ հօր իւրում, make excuses for him to his father;
աղէտք քո ոչինչ են առ իմովս, your misfortune is nothing in comparison of mine;
գնաց առ դուքսն, he is gone to the duke;
առ Հայս եւ առ Յոյնս, among the Armenians and Greeks;
ոչ է նոյնպէս առ Անգղիացիս, it is not even among the English;
սակաւ ինչ է այդ առ պարտեօքս՝ զոր ունիմ առ քեզ, it is little in comparison of what I owe you;
յարդոյ՝ մեծարու է առ ամենեսին, he is respected by all men;
կայթել or խայտալ առ խնդութեան, to leap for joy;
պարտ է լինել ազնուաբարոյ առ անձն եւ առ այլս, it is right to respect one's self as well as others;
առ բարեկամս ունիմ զնա, I keep him for my friend;
նստել, բազմել առ ումեմն or առ ումեք, to sit down near any one;
առ թագաւորութեամբ, under the reign of Tiridates;
առ ի տեսանել զնա, to see him;
առ արտաքս, on the outside;
առ երի, near, towards;
առ երկրաւ, on the ground;
առ այր, to each person, a piece;
առ չարութեան, for malice, through malice;
առ ահի, երկիւղի, for or through fear;
առ նովին ժամանակաւ, at that time, then.

· Calfa


Առակ, աց

s.

proverb, adage;
figure, enigma;
parable, simile, allegory;
apologue, fable;
spectacle;
—աւ, proverbially;
առ —է, to be exposed to public laughter or contempt;
յ—ս տալ, to expose to public attention or censure;
յ—ս, — նշաւակի լինել, to be exposed to public view, to lay open to public contempt;
ըստ —ին, according to the proverb;
— արկանել, —օք խօսել, to tell a proverb, parable, fables;
to proverb;
to give an enigma or charade to guess or divine;
յ— ածել, to give an example, to quote;
յ— գալ, յ—ս լինել, to become proverbial or a proverb.

· Calfa

NBHL (2)

Քանզի ասի իսկ առակօքն, սկիզբն կէս գոլ ամենայն գրոծոյ. ինձ երեւի յոլովագոյն քան զկէսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Յառակն ամենեքեան զարմացմամբ հային. որպէս փարաւոն առակ եղեւ ամենայն երկրի անօրէնութեամբն իւրով. (Լմբ. սղ.։)


Առականեմ, եցի

va.

to expose to public notice;
to conceal, to hide;
to dissemble, to play the hypocrite.

· Calfa

NBHL (5)

Ետու տան հօր քո զամենայն զառ ի հրոյն որդւոցն իսրայէլի. իմա՛, զմասն՝ որ ի զոհից։

Յամենայն զոհից նոցա, եւ յամենայնէ առ ի յանցանաց նոցա, եւ յամենայնէ առ ի մեղաց նոցա. (Թուոց. ԺԸ. 9։)

Առ ի զբարեբախտագոյնսն ի նոցանէն ընդունելով վայելս։ Առ ի յոքնապատիկն վերաբերելով հանդէս։ Առ ի գազանակուր լինելով։ Առ ի հասարակաբար զամենայն սերմանիսն համանգամայն բուսուցանելով. (Պիտ.։)

Ասպատակելով՝ յառի եւ յաւարի հարկանէին զամենայն քրիստոնեայս. (Արծր. վջ։)

Առին զառն եւ զամենայն աւարն, եւ դարձուցին զամենայն գերութիւնն։ Թափեցին զամենայն առն եւ զգերութիւնն. (Ուռհ.։)


Առականք, անաց

s. pl. ignominy;
private parts, nakedness.

· Calfa

NBHL (1)

Ոչ առականաց միայն պարտ էր, այլեւ տանջանաց ըստ օրինացն։ Ես զմահ եւս յանձին կալայ, որ քան զամենայն մահս առականա՛ց էր. (Ոսկ. մ. ՟Ա. 4։ ՟Բ. 18։)


Առակարկու, աց

adj.

who propounds enigmas;
who talks in proverbs.

· Calfa

NBHL (1)

Վասն այնորիկ ասեն ամենայն առակարկուք. (Թուոց. ՟Ի՟Ա. 27։)


Առակեմ, եցի

va.

to allegorize, to make use of parables;
to confront, to compare, to resemble;
to expbse to public censure.

· Calfa

NBHL (1)

Առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս։ Ո՞չ ապաքէն զայս ամենայն առակ զնմանէ առակեսցեն։ Որո՞վ առակաւ առակեսցուք զնա. (Եզեկ. ՟Ի՟Դ. 3։ Ամբ. ՟Բ. 6։ Մրկ. ՟Դ. 30։)


Առանձին

adj. adv.

peculiar, singular, special;
insulated;
solitary, lonely, obscure;
specific;
— յատկութիւն, speciality;
particularly, especially, expressly;
singularly, specifically, narrowly;
apart, in reserve, secretly, aside, separately, solitarily.

· Calfa

NBHL (1)

Զամենայն ընտրութիւնս նշանագրոյն, զառանձինն եւ զկրկնաւորն միանգամայն յօրինեալ. (Կորիւն.։)


Առանձնական, ի, աց

adj.

peculiar, singular;
lonely, solitary;
own.

· Calfa

NBHL (1)

Ես ոչինչ առանձնական խօսեցայ ընդ ձեզ, այլ զամենայն իբրեւ ի հօրէ։ Ամենայն որ ինչ աստուածութեանն էին առանձնականք. (Ոսկ. յհ. ՟Բ. 23. 25։)


Առանձնաշնորհութիւն, ութեան

s.

prerogative, privilege, exemption, immunity.

· Calfa

NBHL (1)

Զամենայն տուրսն, զառանձնաշնորհութիւնսն, զոր մեծն կոստանդիանոս տուեալ էր. (Մարթին.։)


Առանց

prep.

without, except, save;
— իմ, without me.

· Calfa