Definitions containing the research գործած : 1026 Results

Աւան, աց

See full entry →

s.

small market town, borough, village.

Etymologies (2)

, ի-ա հլ. «գիւղաքաղաք, մեծ գիւղ» ՍԳր. Ագաթ. Եղիշ. հների մօտ գործածւում է նաև խառն կերպով «գիւղ կամ քաղաք» նշա-նակութեամբ. աւելի յետոյ է, որ հաստատւում է «գիւղաքաղաք» նշանակութիւնը. հմմա-Աւանն ռիւղաքաղաք ասի. Վրդն. աշխ. այս-պէս նաև արդի գրականում։ Այս արմատից են աւանանալ «շէնանալ» Բուզ. Խոր. Ասող. աւանագեօղ Զենոբ. գիւղաւան «մեծ գիւղ» Աոմատական բառաբան-23 ԱԲ աանաշէն Ճառընտ. շինաւան Պտմ. ա-ղեքս. աւանապետ «գաւառապետ» Կիւրղ. թգ.։ Աւան բառը ուրիշ մի առումով էլ գտնում եմ գործածուած մեր հին մատենագրութեան մէջ, բայց դժուար է ճշտիւ որոշել. ահա թէ ե՛նչպէս է բացատրում Կիւրղ. թգ. այս բառը. «Աւան այն ասի, որ յանդե ոք մասն ի շի-նուած գրաւիցէ» (տե՛ս ՆՀԲ, աւանապետ բա-ռի տակ)։

«կողոպտիչ, թալանչի». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր ժող. Ա. 44 (1680 թ. գրուած մի տաղա-րանից). «Ուրուրն ավան էր զինչ զթաթար, Ոչ ոք զմռէր (կարդա՛ չմռէր) ի շէնն երթայր, Առնուր զհաւի ձագն գնայր, Թէ հազար մարդ յետևն գոռայր»։ Սրա հետ նոյն է գալիս իա-ւան «աւերող» Բառ. երեմ. էջ 125, որ պէտք է ըստ այսմ հանել արմատների շարքից։


Աւանդ, ից

See full entry →

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

Etymologies (1)

«գլխաւոր քաղաք, chef-lieu» նո-ռառիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Շապհ. էջ 67 և 72. «Ունիք զտէ-րութիւնդ Զարևանդ գաւառի և զաւանդ քա-ղաքն Հերայ, զգլուխդ Պարսից». «Բռնու-թեամբ առեր զամենայն կողմանս արևմտից մինչև հասար յաւանդ քաղաքաց ի Պարտաւ»։


Աւետ

See full entry →

cf. Աւետիք.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. avidos, որ ըստ Kαρολίδης, Γλωσσ. σνγϰρ. էջ 66 գործածա-կան է միայն Avidós Kalendós երգի մէջ, որ երգում են Ամանորի երեկոյին (կաղան-դին)։-Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ մտած է աւետարանիչ ձեւր՝ Բ. տիմ. դ. 5. Ամէլէ աւետարանիչէ իճրա պըքm (Զգռոծ։ աւետարանչի գործեա՛)։ Ուտ. avetaran «աւետարան»։


Աւր

See full entry →

s.

cf. Օր;
bile;
dysentery.

Etymologies (1)

, ո հլ. «մաղձ». ունի միայն ԱԲ. երեք անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. եփես. 8Ո8 և Ոսկ. ա. տիմ. 112. Ի չարաչար ինչ մա-ղասոյ կամ ի յաճախութենէ աւրոյ և մաղձոյ լինին... յորժամ աւրն մածէալ ի մի վայր ժողովիցի. Անդ, խօղ, անդ աւր, անդ շմալ, անդ հեծել, անդ փսխել և զգայռել։


Ափ, ոյ, ով

See full entry →

s. adv.

palm of the hand, handful;
— յ—ոյ, in haste, on a sudden;
—ս զ—ի հարկանեմ, to clap the hands, to applaud.

Etymologies (1)

, ո հլ. «բուռ, ձեռքի ներսի կողմր» ՍԳր. Ոսկ. ես. որից ափյափոյ «վեր ի վերոյ, հարևանցի» (հմմտ. արևել. հյ. ձեռաց. ա-րևել. թրք. äl usti «արագ, իսկոյն, շուտ, հապճեպով», երկուսն էլ «ձեռք» բառից) Կոչ. 45. ափս զափի հարկանել «ծափ տալ» Ե-պիփ. ծն. ափիբերան «պապանձուած» ՍԳր. Ոսկ. ափիբերանել «պապանձեցնել» Ոսկ. յհ. ա. 27. բ. 14. ափել «բռնել, ձեռք ձգել» Բանք աղ. էջ 183. ափաչափ «մէկ ափի պա-րունակութեամբ» Մխ. այրիվ. էջ 8 = ափչաք Վստկ. էջ 21. ափամէջք Մաշտ. ջահկ. ափիկ Շնորհ. առ. ափկից «կուց» Վստկ. ափցի «ա-փով» (հմմտ. աքացի, բռնցի) Ոսկիփ. Վրդն առ. 217. ափլափել «խարխափել» ԱԲ (մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. օգ' 20. Հարին զնոսա կուրութեամբ և յափլա-փելն իւրեանց, ծեծէին զմիմեանս)։ Այստեղ են պատկանում նաև յափսիթերս երթալ, յափսիթերս խաղալ «ոտքերի և ձեռքերի վը-րայ թաւալիլ, գլորիլ» Ա. թագ. ժդ. 8. եա-13. «սիրելուց կամ վրան գուրգուրալուց չոր» դին թռչկոտել» Կիւրղ. ծն. (ափ և թեր բա-ռերից կազմուած. հմմտ. գւռ. աւփս անել, ափս երթալ, ափսիլ), չորեքյափք «չորս ռա-քի վրայ երթալով» Պտմ. աղէքս.։


Աքսոր

See full entry →

s.

exile, ban, banishment, transportation.

Etymologies (1)

, ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։


Բաբ

See full entry →

s.

door

Etymologies (2)

«դուռ». մէկ անգամ ունի Մագ. իր իբրև մեկնութիւն Բաբ յատուկ անուան։ Ըստ այսմ այս բառը մեր մէջ գործածուած չէ։

(կամ բաբոյ). անծանօթ բառ. առան. ձին չէ գործածուած, այլ կայ միայն ջրաբաբ, ջրաբաբոյ բուսանուան մէջ, որ յիշում է Գա-ղիան. բառիս իմաստը անյայտ է. մեևնւում է զանազան ձևերով. ըստ ոմանց նշանաևում է «ջրկոտեմ», ըստ այլոց «սամիթ կամ տուզտ և կամ մոլոշ». ըստ Բժշկարանի «սամիթ»,


Բագ, ի

See full entry →

s.

barnacle, muzzle;
part, portion;
արկանել զ— ի ցռուկն, to muzzle;
— արկանել, to participate.

Etymologies (3)

«բերանի կապ». Հին բռ. և քեր. բայց գրականութեան մէջ չէ՛ գործածուած. յետին գուցէ յարմարեալ մի բառ է։

«բաժին, ժառանգութիւն». առանձին և անկախ մէկ անգամ միայն գործածուած է Եփր. թգ. 402 «Չիք իմ, ասէ, որդեակ՝ որ ունիցի զբագ և զբաժին իմ» (ժառանգորդ զաւակ չունիմ)։ Այս արմատից են բագ ար-կանել «բաժին հանել» Ոսկիփ. բագ անկա-նիլ «բաժին ընկնիլ» Ոսկիփ. բագորդ «բա-ժանորդ, մասնակից, հաղորդ» Կոչ. 67. Բուզ. դ. 6. Սարկ. լուս. 14. բագել «մասնաւորել» Հին բռ. բագամիտ «երկմիտ, տարակուսած» ՆՀԲ։

-Պհլ. *bag «մաս, բաժին» բառից, որ թէև չէ գործածուած, բայց նրա գոյութիւնն ևն հաստատում պազենդ. bag «մաս, բա-ժին», զնդ. baγa-, հզնդ. baga-baga-«մաս բաժին», սանս. [other alphabet] bhāga-«մաս, բաժին, վիճակարկութիւն»։ Հմմտ. նաև բաժին, բա-ժանել բառերը, որոնց հետ ճիշտ այն յա-րաբերութիւնն ունի, ինչ որ ունին իրար հետ տուգանք և տուժել, արգ և տրժել, առ-ոյգ և ոյժ ևն։-Հիւբշ. 113։


Բադ, ուց

See full entry →

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

Etymologies (1)

«կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։


Բադէն, ի

See full entry →

cf. Բադեան.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] baddīm «կտաւէ ոռեստ» բառն է, որ bād «սպիտակեղէն» բա-ռի յոգնակին է։ Այս բառը, որ գործածուած է Ս. Գոքի եբրայեցերէն բնագրի համապա-տասխան տեղերում, Եօթանասնից օրինա-ևում չէ՛ թարգմանուած, այլ տառադարձուած է պարզապէս յն. βαδδίν ձևով, որից էլ տա-ռադարձուել է հայերէն թարգմանութեան ժամանակ։


Աղամող

See full entry →

adj.

stray, misled;
dissipated, absent.

Etymologies (1)

. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Աղբ, ոց, ից

See full entry →

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

Etymologies (2)

. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. լազ. lebi «կեղտ», lebiari, leboni «աղտոտ, կեղտոտ», ulebu «կեղտոտել» (Ajarian, Etude sur la langue laze, էջ 37), հայերէնը չունենալով բառասկզբում 2 ըստ օրինի աւելացրել է նախաձայն ա, բայց առանց նախաձայնի ձևը պա-հուած է գաւառականում. այսպէս Ղրբ. լեպ «դիրտ, մրուր, հիւանդութեան ժա-մանակ լեզուի վրայ գոյացած կեո-տը», լեպանք «օճառ եփելուց յետոյ տակը մնացած դիրտը», լեպակալել «ցեխոտիլ, լե-զուի վրայ հիւանդութեան պատճառաւ կեղտ կապել»։ Այս բառը թէև չկայ վրացերենում, բայց լազերէնը հայերէնից փոխառեալ չէ, ինչպէս ցոյց է տալիս նախաձայն ա-ի բա-ցակայութիւնը։ Հայերէնը փոխառեալ է այժմ կորած կովկասեան մի լեզուից, որից ի դէպ է գալիս այն հանգամանքը, որ բառի աւելի նախնական ձևը (լեպ), այժմ էլ գործածական է միայն Ղարաբաղի բարբառում։-Աճ.


Աղէտ, ետի, իտի, ից

See full entry →

s.

misfortune, misery, evil, calamity, disaster;
ո՜վ աղետիցս, alas! oh how unfortunate I am !

Etymologies (1)

, ի հլ. (կայ նաև յգ. գրծ. աղէ-տօք) «գութ» Վրք. հց. Նար. «սրտի ցաւ, վիշտ» ՍԳր. «մեծ չարիք, փօրձանք» Եզն. Ոսկ. բարդութեան և ածանցման մէջ մըտ-նում է աղէտ, աղետ, աղիտ-ձևերով. օր. աղետական «գթալի» Ճառընտ. աղետակոծ «ողբալի» Պտմ. աղ. աղէտաբեր, աղետա-բեր կամ աղիտաբեր «ցաւալի» Պիտ. Զքր. ևաթ. Արծր. աղէտանալ «խղճալ» Խոսր. (որի աւելի յետին ձևն է աղետալ «խղճալ, հոգալ» Կոստ. երզն. 147), աղէտաւոր կամ աղետաւոր «ցաւալի» Լաստ. Վրդն. սղ. ա-ղիտարար «մարդու գլխին փորձանք բերող» Ոսկ. մ. բ. 15 և Փիլիպ. թ. բազմաղէս «շատ գթոտ» Ոսկիփ. չարաղէտ «դառն. ան-տանելի» Մանդ. Պիտ. ոճով ասւում է ա-ղէտս վարել «տխրիլ» Պտմ. աղ. աղաւա ղեալ ձև է. Բառ երեմ. աղադաբերին (էջ 10), աղեթաբերին (էջ 11), որոնք մեկնում է հա-ւասարապէս «պատգամ կամ թուղթս կամ ռութս»։ Նոր գրականում աղէտ գործածւում է միայն «մեծ փորձանք» նշանակութեամբ, ո-րից աղէտալի։ Միւս նշանակութիւնները կապում են բառիս հետ աղատել «դառն ող-բալ», որ տե՛ս վերը։


Աղի, աղւոյ

See full entry →

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

Etymologies (1)

(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։


Աճալ

See full entry →

s. bot.

senna.

Etymologies (1)

«մի տեսակ բոյս է. գործածւում է բժշկութեան մէջ. cassia senna. սինամէքի» Բժշ.։


Աճառ, աց

See full entry →

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Էնռիւրիի թրք. գւռ. aǰar «ամուր, զօրեղ», որ գործածական է նաև տեղացի հա-յոց ու յունաց մէջ (Մխիթարեան, Բիւրակն 1898, 789)։


Ամանակ

See full entry →

s.

time;
time or measure in music;
cf. Ժամանակ.

Etymologies (1)

= Պրս. [arabic word] amāna «ժամանակ» ձևից. պարսկերէնի մէջ այսպիսի բառ չկայ, բայց կայ [arabic word] amān «ժամանակ, ժամանակամի-ջոց», որի հետ միասին՝ հայերէնի միջոցով՝ ենթադրում եմ և amāna=պհլ. amānak ձևռ. ճիշտ ինչպէս որ հոմանիշ պրս. zamān ձևի հետ միաժամանակ կայ պրս. [arabic word] zamāna= պհլ. zamānak։-Պրս. [arabic word] ︎ amān համարւում է սովորաբար արաբերէն, ճիշտ ինչպես որ [arabic word] zamān «ժամանակ» բառն էլ համար-ւում է արաբերէն (արաբ. անկանոն յգ. լի-նում է [arabic word] azmān և ❇ azmina)։ Սակայն ինչպէս որ պրս. zamān բնիկ պարսկերէն է և ոչ բնաւ արաբերէն, ինչպէս ցոյց է տալիս հյ. ժամանակ բառը (Horn, Grund. § 659), նը-մանապէս և amān բնիկ պարսկերէն է, ինչ-պէս ցոյց է տալիս հյ. ամանակ բառը։ Արա-բերէն համարելու պատճառը եղել է երկու ու-րիշ համանուն բառերի գոյութիւնը արաբերէ-նում. այն է amān [arabic word] ︎ «փող, թմբուկ» և amān «անձնատուութիւն, ապահովութիւն, խնայել, ներում»։ Երեք նոյնահնչիւն բառերը միասին գործածուած են հետևեալ երկտո-ղում. Երբ միահաղոյն թմբուկ, շեփոր ու փող հնչեցին, Քաջերը առանց ժամանակ (կորցնե-լու) անձնատւութեան թուրը քաշեցին։-Աճ.


Ամբար, ոյ, ոց

See full entry →

s.

provision;
cf. Համբար.

Etymologies (1)

«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Ամբողջ, ից

See full entry →

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

Etymologies (1)

= Կազմուած է ողջ բառից՝ ամբ-մասնիկով, որ թէև միայն այս բառի մէջ է գործածուած, բայց սղեալ ըմբ-ձևով գոյութիւն ունի նաև ըմբոստ բառի մէջ։ Համեմատությունները տե՛ս Pokorny 1, 54, Boisacq 58, Walde 33, Ernou-Meillet 40, Traumann 1։ Նախա-ձևն էր ambhō (երկակի), որ կազմուած է ambh + bhō բառերից. առաջինի համար հմմտ. լտ. amb-igō «վարանիլ, կասկածիլ, երկու մտքի վրայ լինել», amb-ulō «երթալ գալ, ման գալ» ևն, իսկ երկրորդի համար՝ գոթ. bai (գերմ. beide. անգլ. both. անգսք, bá ϑá, հհիւս. baϑer կազմուած նոյն բառից որոշեալ յօդով Kluge 46) «երկուսն էլ», որ ցոյց է տալիս թէ հնխ. bhō առանձին էլ նշանակում էր «երկուսն էլ»։ Այս bhō բառն է դարձեալ, որ նախադիրների յաւե-լումով դարձել է լիթ. a-bu, հսլ. o-ba. վեդ. u-bhā, զնդ. u-bā (Ernout-Meillet 40) «երկուսն էլ»։


Ամեթ

See full entry →

adj.

strong, firm, solid, massive.

Etymologies (1)

ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։


Ամեն

See full entry →

cf. Ամէն;
cf. Ամենայն.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։


Ամէն, ամենի, ից

See full entry →

adj.

cf. Ամենայն;

Etymologies (2)

, յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

ԳՒՌ (dialectal) Արհասարակ գործածւում է ամ-մէն ձևով. Մշ. և Տփ. ամէն (մէկ մ-ով). ու-նինք նաև նոր փոխառութեամբ Հմշ. ամին (տաճկերէնից) և Տփ. ամին (վրացերէնից)։


Ամէն

See full entry →

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

Etymologies (2)

, յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

ԳՒՌ (dialectal) Արհասարակ գործածւում է ամ-մէն ձևով. Մշ. և Տփ. ամէն (մէկ մ-ով). ու-նինք նաև նոր փոխառութեամբ Հմշ. ամին (տաճկերէնից) և Տփ. ամին (վրացերէնից)։


Ամիճ, մճոյ

See full entry →

s.

dainty, daintiness.

Etymologies (1)

-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Ամղան

See full entry →

s.

great coat, riding-coat or hood, cloak.

Etymologies (1)

= Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։


Ամուսին, սնի, սնոյ, աց

See full entry →

s.

consort, husband;
wife, spouse.

Etymologies (1)

, ո հլ. «կնոջ մարդը կամ մարդու կինը» ՍԳր. ածականի պէս գործածուած է երկու տեղ. Ի վերայ առն իւր ամուսնոյ. Յո-վէլ ա. 8. Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ. Եղիշ. 1. «2. հասակակից, ժամանակա-կից» նշանակութեամբ ունի Փիլ. այլաբ. և ել. ա. 1. որից ամուսնանալ «կարգուիլ» ՍԳր. Եզն. «մերձաւորիլ» Օր. իբ. 13. Եդն. ամուս-նակից «մէկի կինը, ամուսինը« Ոսկ. յհ. բ. 17 ամ'ուսնասէր Ագաթ. ամուսնաւոր Եզն Բուզ. Ոսկ. ամուսնութիւն «կարգուիլը» ՍԳր. «զուգաւորութիւն» Ոսկ. Վեցօր. Կոչ. Եզն. վա-ղամուսնիք բարք «կանուխ ամուսնանալը» Եւս. քր. ա։


Ատրճանակ, աց

See full entry →

s.

pistol.

Etymologies (1)

«ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։


Արագ, ունք, ագք

See full entry →

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

Etymologies (1)

(անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։


Արատ, ոց

See full entry →

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

Etymologies (1)

, ո հլ. (յետնաբար նաև բց. յարա-տուէ, գրծ. արատաւ) «մարմնական պակա-սութիւն. 2. բիծ, կեղտի նշան, լաքա. 3. վը-նաս» ՍԳր. Եփր. ծն. և ղևտ. Կանոն. հիմայ գործածական է միայն երկրորդ նշանակու-թեամբ։ Որից արատաւոր ՍԳր. արատել Ել. իր. Բ. կոր. ղ. 3. Ոսկ. ես. անարատ ՍԳր Կոչ. անարատութիւն Ագաթ. սրան են պատ-կանում նաև արատիլ «պատը նեղքուիլ» Ոսկ. Փիլիպ. 411 (չունի ՆՀԲ, բայց յիշում է ԱԲ) և անարատ «ամիանտ քարը» Բրս. պհ. ա. վեր-ջինը կազմուած է թարգմանաբար յն. ἀμί-αντος բառից, որ նշանակում է «անարատ, մաքուր. 2. ամիանդ քարը» (a բազասա-կանով μιαίνω «ապականել, կեղտոտել» բայից)։


Արդ

See full entry →

conj. adv.

now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

Etymologies (3)

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

= Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Արժան, ից

See full entry →

adj. s.

worthy, proper, suitable, fit;
cheap;
dignity;
right, equity, justice;
—է, it suits, it befits, it is necessary;
ոչ է —, it is not just, necessary, convenient;
— համարել, to judge worthy;
to deign;
ոչ — համարիլ, to disdain, to judge unworthy;
— ինչ էր, was it necessary ? — եւ իրաւ է, it is just to, fit;
յարժանս ou — տալ կաճառել՝ գնել, to give, to sell, to buy cheap or cheaply.

Etymologies (1)

, ի հլ. «պատշաճ և վայելուչ բա-նը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1. «արժանիք, արժանաւորութիւն» Սիր. լը. 18, Իմ. ժգ. 15. «իրաւունք, արդարութիւն» Եզն. որից արժան է «վայելուչ է, յարմար է» ՍԳր. Ագաթ. տռ-ժանանալ Ագաթ. արժանապէս Իմ. ժզ. 1. Ա. թես. բ. 12. Կոչ. ժզ. արժանաւոր ՍԳր. Ագաթ. Իւս. պտմ. Վեցօր. արժանաւորել Առաթ. ար-ժանաւորութիւն Ագաթ. Վեցօր. արժանի ՍԳր, Բուզ. Սեբեր. Ոսկ. Վեցօր. անարժան, ի և ի-ա հլ. ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կորիւն. Բուզ. Եզն. անարժանութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. յետին և յունարէնի վրայ ձևուած են՝ արժանահաւատ =յն. ἀέιότιστος, արժանապատիւ= ձέιá. τιμος, արժանապարտ= αζιόγρεως, արժանա-յաղթ= ἀζιόνιϰος և նմաններ։ Նոր բառեր են արժանայիշատակ, արժանապատւութիւն ևն։-Բառես երերորդ առումը դրամական է. որից ունինք արժանք «դրամի վրայի կնիքը» և արժանել «դրամը կնքել և արժէքը որոշել» Ոսկ. մ. ա. 11. արժան է «կարժէ, գին ունի» Ծն. իգ. 9. Ա. մնաց. իա. 24. արժանի «գին ու-նեցող, արժող» Սեբեր. արժան «դիւրագին, է-ժան» Ճառընտ. Ոսկ. յհ. բ. 14 ևն. այս միև-նոյն բառն է՝ որ ր-ի յապաւումով դարձել է խժան, յաժան, աժանք. ինչ. Լմբ. ժբ. մարգ. էջ 113 (Յովել. գ. 6) «Զմանկունս եբրայեցիս ոնէին յաժան»։ Նոր գրականում բառիս երկու առումների համար առանձին տարբերութիւն ռնելով՝ գործածւում է արժան «վայելուչ» և աժան (արևմտեան գրական), էժան (բայց նաև արժան՝ արևելեան գրական) «դիւրա-գին»։ Ըստ այսմ ունինք (ա կամ է նախաձայ-նով) էժանագին, էժանանոց, էժանանալ, է-ժանութիւն ևն։


Բարձուենեակ

See full entry →

s. bot.

southernwood.

Etymologies (1)

«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։


Բաւ

See full entry →

s. v. imp.

end, limit;
sufficiency;
— է, it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

Etymologies (1)

«հասնելու՝ բռնելու ծայր, վերջ, սահ-ման» ՍԳր. որից անբաւ «անվերջ» Երեմ. բ. 6. Կոչ. Ոսկ. Ագաթ. բաւակ «ձեռնհաս, կա-րող» Սեբեր. 100. բաւական «չափ, հասողու-թիւն» Ել. ժբ. 4. Ագաթ. «հերիք, որ կօգտէ, կբաւէ» ՍԳր. Կոչ. «գոհ» Սիր. խ. 18. Կանոն. (այժմ էլ գործածական է այս իմաստով ա-րևելեան գրականում, բայց արևմտեանը չգի-տէ). «ձեռնհաս, կարող» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 6. Եւս. քր. անբաւական Ագաթ. բաւել «ձեռնհաս՝ կարող լինել» ՍԳր. Ագաթ. «տևել, դիմանալ, յերկարել» Եւս. քր. «սպասել, համբերել» Ոսկ. մ. և ես. Սեբեր. «հերիք լի-նել, օգտել, բաւական լինել» Ագաթ. բաւե-նուցանել Ագաթ. Կիւրղ. ծն.։ Նոյն արմատը ունի նաև բով ձևը՝ որից ածանցուած են բո-վել «ձեռնհաս լինել» Վրք. հց. «զօրել» Մխ. բժշ. 84. «տոկալ, համբերել» Դամասկ. բո-վալ «հասնիլ, ժամանիլ» Ուռհ. բովական «բաւական» Ոսկ. ես. բովականութիւն Ոսկ. մ. գ. անբով «անբաւ» Գնձ.։-Նոր բառեր ևն՝ անբաւարար, բաւականաչափ, բաւակա-նի, բաւականին, բաւարար, բաւարարել, բա-ւարարութիւն ևն։


Բդեաշխ, եշխի, աց

See full entry →

s.

cf. Բդեշխ.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բդեշխ, եշխի, աց

See full entry →

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բելիար, այ

See full entry →

s.

Belial;
devil, demon.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Շմ. բէլյար (գործածական է միայն անէծքների մէջ)։


Բէեղզեբուղ

See full entry →

s.

Beelzebub;
satan, devil.

Etymologies (1)

, ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։


Բէժ

See full entry →

s.

cover;
curtain.

Etymologies (1)

(սեռ. ի, գրծ. ով) «վարագոյր» Ճա-ռընտ. Ա և Բ (ըստ ՆՀԲ, որոնցից երկրորռում գրուած է նաև վէժ). հինգ անգամ գտնում եմ գործածուած Կաղանկատուացու մօտ՝ հրտր. Էմինի, էջ 46, 57 (երեք անգամ) և 58. հմմտ. նաև վիժակ։


Վէժ

See full entry →

cf. Բէժ.

Etymologies (1)

«դուրս թափիլ, դուրս հոսիլ». արմատ առանձին անգործածական, որից վիժել կամ վիժիլ «դուրս հոսիլ, վայր թափիլ» Ոսկ. մ. ա. 6. Կոչ. Սեբեր. որ և վիժուլ Ոսկ. մ. գ. 30 կամ վիրժել Եփր. ա. կոր. 68. Գր. տղ. լէմ, վիժած «թերածին, վիժուած սաղմ» Թուոց ժբ. 12. Ժղ. զ. 3. ապաւիժիլ «դուրս վտար-ուիլ (կերակուրը փորից)» Կոչ. վիժակ «հո-սանք, ջրվէժ» Անան. եկեղ. Նար. կգ. 160 վիժանուտ Փիլ. լին. վիժականալ «բխիլ, ջու-րը ցայտիլ» Տիմոթ. կուզ. էջ 258. ջրվէժ Փարպ. քարավէժ Ոսկ. մ. ա. 13, բ. 3 և Ես. Ագաթ. քարավիժութիւն Ոսկ. մ. ռ. 1 1։ գահավէժ բ. մն. իէ. 12. Ղկ. դ. 29. գետա-վէժ Ագաթ. ծովավէժ Պիտ. Ղևոնդ. դարա-վէժ Ճառընտ. դառնավիժան Տօնակ. Բենիկ, վիժան «վիժուած սաղմը. avorton» (նորա-գիւտ բառ) Մ. Մաշտ. 1714, էջ 391։


Բիծ, բծոց, բծից

See full entry →

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։


Բիւր, ուց, ոց

See full entry →

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

Etymologies (1)

. ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։


Բղջախոհ, աց

See full entry →

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

Etymologies (1)

= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։


Բնակ, աց

See full entry →

adj. s.

inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

Etymologies (1)

= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։


Բոբ

See full entry →

s.

basket;
sack.

Etymologies (1)

«ռռոգ. օթոց, խալի». գործածուած է երեք անգամ հայ մատենագրութեան մէջ. «Եւ երթեալ յանդիման լինել թագաւորին ի մեծ անուանեալ դաստակերտին և ելեալ ար-տաքս ի դահլիճն, նստի ի Բոբ և ի Բահղակ» (Սեբէոս, հրտր. Պատկ. էջ 64, երկուսն էլ իբրև յատուկ անուն). «Զգեցուցեալ զնա (զմարմինն) եդ ի բոբի միում և ասր շատ ընդ նմա». «Ի բոբի միում եդեալ». Ճառընտ. = Վրք. և վկ. Բ. 377։


Բոգ, ոյ

See full entry →

s. bot.

gentian.

Etymologies (1)

«Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։


Բոլոր, ի, ով, իւ, ից

See full entry →

adj. s.

all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

Etymologies (1)

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։


Բոհ

See full entry →

s.

slaver;
dark.

Etymologies (1)

«ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։


Բոյթ, բութի, թաց

See full entry →

s.

thumb;
a tuning pin.

Etymologies (3)

, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։

«անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Բոյլ, բուլից

See full entry →

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

Etymologies (1)

, ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։


Բոյն, բունոց

See full entry →

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბუნაკი բունակի կամ ბუ-ნაგი բունագի «գազանների որջ, բայոց, բոյն» ծագում են հյ. *բունակ «որջ» բառից. որ կորած է (հմմտ. բոյն «որջ» Ես. ժա. 9. Մխ. Երեմ. Ներս. մոկ.). քրդ. [arabic word] pun «բոյն, հաւանոց», [arabic word] pəngal «բունկալ», չեչէն. bien «թռչունի բոյն», թուշ. be' «թռչունի բոյն» (վերջին երկուսը տե՛ս և Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254).-Կե-սարիոյ թուրք և յոյն ժողովուրդը հաւասա-րապէս գործածում է pin «բոյն, հաւանոց», Եւդ. Թրք. գւռ. ❇ PIn «հաւի բոյն»։ [arabic word] pinlek «հաւանոց»։